Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Սա լավ մտածված ու նախապատրաստված ծրագիր է. դեռ գործ ունեն անելու և անում են». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախքան Սահմանադրությանը հարվածներ հասցնելը, սրերն ուղղված էին կրթությանը, եկեղեցուն, ազգային արժեքներին: Այս կարծիքին է հոգեբան Կարինե Նալ չաջյանը:

«2018 թ.-ից ասում եմ, որ սա լավ մտածված ու նախապատրաստված ծրագիր է: Արդեն քանի տարի է, ինչ այդ ծրագրի իրականացման փուլում ենք: Փուլ առ փուլ իրականացնում են պետության, ազգի ոչնչացման ծրագիրը: Կրթությունը, եկեղեցին, ազգային արժեքներն այն հիմնասյուներն են , որոնց վրա զարգանում և ապրում է պետությունը, ազգը և ազգային պետություններն ընդհանրապես: Իսկ մենք ազգային ավանդական պետություն ենք: Այդ ոչնչացնող, ամեն ինչ ջնջող սև ձեռքը աշխատում է հենց այդ ուղղություններով: Սյուն բառը փորձենք մի քիչ ավելի առարկայական հասկանալ: Պետությունը տաճար է. եթե դու հերթով ջարդուփշուր ես անում սյուները, որքան էլ այն ամուր և գեղեցիկ կառուցված լինի, փլուզվելու է, և շատ տխուր տեսարան ենք ունենալու՝ փլված, քարուքանդ եղած տաճարի ենք վերածվելու: Դա արվում է նպատակաուղղված ձևով, համապատասխան խումբը ձևավորված է, դրսից ունի շատ խելացի և ճշգրիտ ուղղորդումներ տվող կոորդինատորներ, ամեն ինչ արվում է մտածված մեզ ոչնչացնելու հա մար: Եկեղեցին, Վեհափառը , կրթությունը, ընտանիքը, այն ամենը, ինչին ուղղում են սրերը, սիմվոլիկ նշանակություն ունեն: Դրանք մեր ազգային ավանդույթների բյուրեղացված ձևերն են, առանց որոնց մեր հոգևոր գոյությունն ուղղակի կդադարի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Նալչաջյանը:

Ընդգծում է՝ պետության համար գլխավոր օրեն քը Սահմանադրությունն է , դրանով է ապրում պետությունը, կարգավորվում են բոլոր տեսակի հարաբերությունները: «Սահմանադրության մեջ ձևակերպված են տվյալ ազգի, պետության համար կարևորագույն նշանակություն ունեցող երևույթների նկատմամբ դիրքորոշումները: Թշնամիներն այնքան բաց են մեզ հետ աշխատում, արդեն չեն էլ թաքնվում, այն պես չէ, որ միայն ականջներն են երևում, ու պետք է գլխի ընկնենք: Պարզ, բաց ձևով թուրքն ասում է, որ Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը: Պատկերացնո՞ւմ եք՝ ասենք, 10-15 տարի առաջ նման մղձա վան ջ ա յին երազ անգ ա մ երևի չտեսնեինք: Բայց սա աստիճանաբար դարձավ իրողություն: Իսկ Սահմանադրության ի՞նչը դուր չի գալիս թուրքին:

Ընդհանրապես թուրքին դուր չի գալիս հայոց պետության, հայ մարդու գոյությունը: Իրենց միշտ ենք խանգարել այնպես, ինչպես գողին խանգարում է տանտերը: Շատ նպատակաուղղված և հետևողական գործողությունների շնորհիվ, ի տարբերություն մեզ, իրենք ունեն իրենց ազգային գաղափարախոսությունը, նկատի ունեմ Թուրքիային, իսկ Ադրբեջանն էլ Թուրքիայի արբանյակն է, իրենց գաղափարախոսությունը մտածված ձևով առաջ են տա նում: Հի մ ա իրենց համար շատ նպաստավոր պայմաններ են ստեղծված: Խոստովանենք, որ իրենք են ստեղծել այդ նպաստավոր պայմանները՝ այս վարչախումբը բուծելով, դաստիարակելով, մուտացիայի ենթարկելով:

Հիմա սրանք հայ ընտանիքի զավակներ են, բայց արդեն էթնիկական մուտանտներ են և բացահայտ ձևով ծառայում են թշնամուն և, ազգին թյուրիմացության մեջ գցելով, շարունակաբար խաբելով, ասելով՝ ժողովուրդն է մեզ ընտրել, այդ ժողովրդին տանում են դեպի կառափնարան: Այդ ճանապարհի մի որոշակի հատվածն անցել են, բայց դեռ գործ ունեն անելու և անում են: Այնպես որ, թշնամու թելադրանքով փոխում են Սահմանադրությունը , այդտեղից հանելու են այն ամենը, ինչ կապված է մեր ազգային իղձերի, ազգային արժանապատվության, մեր զարգացման և ուժեղանալու հեռանկարների հետ: Եթե իրենց հաջողվի դա էլ անել, դառնալու ենք սպառողական մի հանրույթ, միայն ստամոքսի հարցերը լուծող, ծառայամիտ: Պետք է, թուրքին էլ կծառայի, իր երկիրն ում ասես կզիջի, արդեն տեսնում ենք դեմոգրաֆիական փոփոխություններ, դա էլ նույն ծրագրի իրականացումն է: Կամաց-կամաց կտեսնենք, որ մեր հայրենիքը դարձել է ուրիշինը, այստեղ նույնիսկ հյուրի կարգավիճակում չենք, և ընդհանրապես մեր ֆիզիկական գոյությունը վտանգի տակ է լինելու»,-նշում է մեր զրուցակիցը:

Բայց այնպես չէ, որ մեր հասարակությունը հաշտ է նրա հետ, ինչ կատարվում է: «Հասարակության բավականին լայն շերտը հաշտ չէ: Ոչ միայն հաշտ չէ, այլ նաև ներքին բողոք ունի, ունի ատելության տրամադրություններ, համբերությունը հատելու տրամադրության մեջ է: Շատ փոքր է այն շերտը, որը դեռ կա՛մ ինքնախաբեությամբ է զբաղված, որովհ ե տև հաս կ ա նում է իր մաս նակ ցությունն այս ամենի մեջ ու խորքային մեղքի զգացում ունի, աշխատում է ինչ-որ ձևով ինքնարդարացման քայլեր անել, որոնք օրըստօրե ավելի անհեթեթ են դառնում: Ավելի լավ է մարդն ազնվորեն ասի՝ սխալվել եմ, ծուղակն եմ ընկել, ընդ որում՝ շատ վարպետորեն լարված ծուղակ եմ ընկել, ո՞ւմ հետ չի պատահում, ավելի լավ է ադեկվատությունս գտնեմ, դա ավելի պատիվ է բերում, քան ինքն իրեն խաբելով ապրելը: Կա՛մ էլ մի շերտ կա, որն իր հոգեվիճակով, հոգեկերտվածքով, էությամբ և բնույթով այնպիսին է, որ իր համար պստիկ «ես»-ից այն կողմ ոչ մի բան չկա և իր այդ «ես»-ի մասին մտածելով և ինտելեկտուալ ցածր մակարդակ ունենալով ՝ իր պստիկ «ես»-ը հարվածի տակ է դնելու, եթե նույնիսկ չգիտի, թե հայրենիքն ինչ է, չունի այդ զգացողությունը: Կրթություն, գիրք, դասագիրք, Սահմանադրություն, դրանք իր համար գոյություն չունեցող բաներ են, մտածում է, որ կուշտ լինի, իր երեխաները չմրսեն և այլն, բայց առաջին հերթին ինքն է վտանգված: Բայց այս շերտը մեծ չէ»,-ընդգծում է հոգեբանը:

Այդ դեպքում ինչո՞ւ չկա բողոք, պոռթկում: «Այն, ինչ մեզ հետ անում են տարիներ շարունակ և մտածված ձևով, մեր մեջ զոհի հոգեբանություն է ձևավորել: Մարդիկ իրենց անկարող են զգում: Այն նույն մարդը, որ բողոքում է, տեսնում, հասկանում, հաջորդ բանը, որ ասում է՝ բա ի՞նչ անենք, ես հիմա ի՞նչ անեմ: Եվ դա բնական հարց է: Ժողովրդական պոռթկումները, շարժումները բացառիկ դեպքերում են ինքնաբուխ լինում, միշտ պետք է աշխատանք տանել: Ինչպե՞ս ենք պատկերացնում, առավոտյան բոլորս արթնանում ենք, ու ամեն մեկս առանձին-առանձին որոշում, որ դուրս ենք գալիս հրապարակ պայքարելո՞ւ: Այդպես չի լինում: Հարկավոր է խելացի և նպատակաուղղված աշխատանք տանել: Այստեղ արդեն պատասխանատվություն ունեն քաղաքական միավորումները, անձինք: Ուզում եմ անձի վրա շեշտը դնել, թեև դեմ եմ այդ միստիկ, փրկչի կերպարին: Բայց պատմության մեջ խարիզմատիկ, հզոր անհատականությունները շատ մեծ դեր են կատարել: Հիմա անհատականությունների կարիք ունենք: Ընդդիմությունը, «Դիմադրություն» շարժումը և այլք շատ ջանքեր թափեցին, իրենց վտանգի ենթարկելով, ձերբակալվելով, ծեծվելով, բայց, իմ կարծիքով, իրենց մոտեցումները եղած իրավիճակին լ րիվ ադեկվատ չէին: Մեր դեմ աշխատում են հոգեբանական պատերազմի չերևացող զենքերով նաև: Իսկ «Դիմադրություն» շարժումը շատ բաց, ավանդական շարժում էր, այնինչ մենք հիբրիդային պատերազմի թիրախում ենք հիմա, դրա զոհն ենք: Ինչպես միշտ լինում է անհաջողություններից հետո, մարդիկ սկսում են պատասխանատվությունն իրար վրա գցել:

Այսօր ընդդիմության մեջ տեսնում եմ ամբիցիաների պայքար, ներքին խոհանոցին տեղյակ չեմ, բայց տեսանելի է այն, որ հենց հայտնվում է իմ նշած հատկություններն ունեցող, հույսեր ներշնչող անհատականություն, որը պայքարի դրոշ է վերցնում, տեսնում ես՝ ունի այդ կարողությունները և կարելի է իր շուրջ համախմբվել, մեկ էլ նա միանգամից թիրախավորվում է հենց նույն ընդդիմության տարբեր թևերի կողմից, էլ չենք ասում իշխանությունների մասին, որոնք իրենց կոորդինատորների հետ միասին ուշի ուշով հետևում են, թե ով է սկսում հեղինակություն վայելել պետականամետ ուժերի կողմից, միանգամից կենցաղային ամենացածր մակարդակով վարկաբեկումները սկսում են, և չի ստացվում այն, ինչը ուզում ենք, որ ստացվի: Նախանձը, ամբիցիաները, եսակենտրոնությունը մեզ այսօր դժբախտացրել են: Ժողովրդից սպասել, որ նա արթնանա, նույնիսկ ամենախելամիտ, իրականությունը ճիշտ հասկացող մարդկանցից, հնարավոր չէ: Պետք է աշխատել ժողովրդի հետ, դա տրիվիալ ճշմարտություն է»,-եզրափակում է Կարինե Նալչաջյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանԵրևան-Սևան ավտոճանապարհին «Լադա»-ն բախվել է ճանապարհի երթևեկելի մասում հայտնված աղվեսին, դուրս եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել․ կան վիրավnրներ Հայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Ես բոլորովին չեմ փորձել խոցել նրա ինքնասիրությունը, ես պարզապես պաշտում եմ նրան․ Անրին՝ Յամալի մասին Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանՄերկելը բացահայտել է 2019 թվականին իր դողի նոպաների պատճառը 69-ամյա տատիկը փորձել է փրկել թոռնուհուն, բայց մահացել էԱլեքսանդրա Գրիգորյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց․ ԱԱ Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Մուսալեռում բախվել են «BMW»-ն, «Nissan X-Trail»-ը և «Toyota»-ն. կա տուժած Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը դուրս մնացին չեմպիոնության համար պայքարից․ ԱԱ Ընտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավոր Մոսկվայի ուղղությամբ արձակվել են ամենամեծ թվով ԱԹՍ-ները վերջին երկու տարվա ընթացքում Էրդողանը կոչ է արել Պաղեստինի Ինքնավարության Միասնական Տարածքին ավելի մեծ ջանքեր գործադրել Պաղեստինում կարգավորման հասնելու համար Նոյեմբերի 2-ը եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն է. ՊԵԿ 68-ամյա սկեսուրը փրկել է կոմայի մեջ ընկած հարսինՋրամբար գյուղում գայլերի ոհմակը հnշոտել է գյուղացուն պատկանող մեծ թվով գառների Կաթի ոլորտում խախտում ունենք միայն «Աշտարակ կաթ» ընկերությունում՝ աղիքային ցուպիկի ցուցանիշով. Բաբկեն Պիպոյան ԱՄՆ-ում բшխվել են երկու ուղղաթիռ. կան զnhեր Թուրքիայի հետ հրապարակային մեղադրանքների ֆոնին Ալիևը հանկարծ որոշել է «մեծ եղբորը» իր տեղը ցույց տալ. Տաթևիկ Հայրապետյան Երևանում երթևեկության սահմանափակումներ կլինեն․ հայտնի են ժամերն ու փողոցները Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». Կարապետյան Նոյեմբերի 1-ից մեծ փոփոխություն՝ անձնագրերի և ID քարտերի տրամադրման համակարգում Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու «Մեծ քսանյակի» արտգործնախարարների հանդիպմանը Կոբախիձե. Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը Վիզաների խիստ ստուգումներ և չեղարկումներ․ ԱՄՆ դեսպանատունը կարևոր հայտարարություն է տարածել Օնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան Հարձակում՝ ամենամեծ կրիպտոբորսայի վրա. $6 մլրդ ակտիվի կեսը հաջողվել է փրկել Ջրամբար գյուղում գայլերի ոհմակի հարձակման հետևանքով գառներ են անկելԺաննա Անդրեասյանը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները Երևան-Սևան ավտոճանապարհին «Opel»-ը բшխվել է ճանապարհի բաժանարար գոտում եղած ծառերին ու հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում «Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինԱրեգակը մոտ կես միլիոն կիլոմետր տրամագծով հսկայական ելուստ է արձակել, որը, հնարավոր է, չհասնի Երկրին