Երևան, 09.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչպե՞ս է հակառակորդը փորձում «լեգիտիմացնել» իր հանցագործությունները. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իրադարձությունների ընթացքը ցույց է տալիս, որ Ադրբեջանը նախ պայմաններ է ստեղծում, որպեսզի իր հանցավոր գործողությունները միջազգային հանրության կողմից ընկալելի լինեն, ապա անցնում է դրանց իրագործմանը։ Իսկ այդ ամենը վկայում է հաշվարկված գործելու մասին։ Օրինակ՝ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանը կարող էր հենց Արցախյան երկրորդ պատերազմի ավարտից հետո հասնել Արցախի հայաթափմանը, սակայն երկու տարուց ավելի սպասեց։ Եթե Ադրբեջանն անմիջապես Արցախյան պատերազմից հետո նման քայլի գնար, իրավիճակը լիովին այլ կլիներ, այդ թվում՝ միջազգային արձագանքը։ Դրա համար էլ Բաքուն նախ հասավ նրան, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարի, ապա նաև վերահաստատի, թե Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, ապա անցավ Արցախի դեմ ագրեսիային։

Իսկ երբ Ռուսաստանից կամ Արևմուտքից փորձում էին միջամտել, Ադրբեջանը հայտարարում էր, թե նրանք միջամտում են իր ներքին գործերին, քանի որ Հայաստանն արդեն ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում։ Ու եթե մի ժամանակ Արցախի հարցով հատուկ միջազգային ձևաչափ էր գործում՝ Մինսկի խմբի համանախագահության տեսքով, ապա դրա փոխարեն Նիկոլ Փաշինյանի «թեթև ձեռքով» Արցախի թեման դարձավ Ադրբեջանի «ներքին գործ»։ Այդպիսով, Արցախն էթնիկ զտումների ենթարկվեց, իսկ Ադրբեջանի կողմից իրագործված հանցագործություններն այդպես էլ հասցեական արձագանքի չարժանացան։ Մի քանի ձևական հայտարարություններից այն կողմ ոչինչ չձեռնարկվեց։ Արցախի հետ հաշվեհարդար տեսնելուց հետո Ադրբեջանն անցել է արդեն Հայաստանի նկատմամբ նկրտումներին ու կոնկրետ քայլեր է ձեռնարկում, որպեսզի միջազգայնորեն այդ նկրտումները ևս լեգիտիմացվեն։

Դրա համար էլ հրապարակ է բերվել «Արևմտյան Ադրբեջանի համայնք» արհեստական կազմավորումը։ Այլ հարց է, որ որ այդ կազմավորումը կարող է Ադրբեջանի ներքին լսարանի համար ակտիվություն ցուցաբերել, լիովին այլ հարց, որ այն միջազգային ընդունելության է արժանանում։ Այս տարվանից սկսած, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի համայնքն» սկսել է մեծ ակտիվությամբ նամակներով ու բողոքներով դիմել տարբեր միջազգային կառույցների, դրա հետ մեկտեղ այդ արհեստածին կազմակերպության ներկայացուցիչները նույնիսկ «դրսի» պաշտոնյաների կողմից ընդունելություն են գտնում։ Հաշվի առնելով Թուրքիայի դիրքորոշումը՝ ինչ-որ տեղ հասկանալի է Ադրբեջանում գտնվող Թուրքիայի Ազգային մեծ ժողովի գլխավոր քարտուղար Թալիփ Ուզունի գլխավորած պատվիրակության հանդիպումը «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ղեկավարության հետ։

Բայց տարակուսանքի տեղիք է տալիս այն իրողությունը, որ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչն է Բաքվում հանդիպում անցկացնում «Արևմտյան Ադրբեջանի համայնք» արհեստածին կազմակերպության ներկայացուցիչների հետ ու կարևորում բոլոր փախստականների, այդ թվում՝ Հայաստանը լքած ադրբեջանցիների վերադարձի իրավունքը: Անկասկած է, որ Բաքուն այս թեման ավելի մեծ ճնշումով կխաղարկի Հայաստանի հետ բանակցություններում ու իր հավակնությունները միջազգային հանրության առաջ կփորձի լեգիտիմացնել՝ ներկայացնելով, թե դրանով ապահովում է Հայաստանից հեռացած ադրբեջանցիների իրավունքների վերականգնումը։ Իսկ դրան նպաստում է նաև Հայաստանի իշխանությունների անգործությունը։

Վերջին շրջանում տարբեր պաշտոնյաներ եկան ՀՀ, նրանցից մեկը Արցախի ներկայացուցիչների հետ հանդիպե՞ց։ Արցախի հայաթափումից մինչ օրս որևէ նման հանդիպում տեղի չի ունեցել։ Չնայած զարմանալու ոչինչ չկա, մեր երկրի ղեկավարության ներկայացուցիչներն իրենք անգամ չեն հանդիպում Արցախի նախագահի, պատգամավորների հետ, իսկ ժամանակ կար, որ Փաշինյանը մեծ աղմուկով Ստեփանակերտում ԱԽ նիստ էր անցկացնում։ Չպետք է թույլ տալ, որ Արցախի հայության իրավունքների ու վերադարձի հարցը մոռացվի։ Այս թեմաները պետք է անընդհատ առաջ քաշվեն Ադրբեջանի կողմից կատարված հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու հարցի հետ մեկտեղ։ Դեռ ավելին, ՀՀ-ում պետք է արդեն իսկ ձևավորված լինեին կազմակերպություններ՝ կազմված այն հայերից, ովքեր 1988 թվականից սկսած բռնագաղթի են ենթարկվել Ադրբեջանի կողմից։ Նրանք ևս կարող են իրենց իրավունքների վերականգնման մասին բարձրաձայնել ու այդ թեմայով հանդիպումներ անցկացնել տարբեր արտերկրյա պաշտոնյաների հետ։

Փաշինյանը ևս իր հարցազրույցների ընթացքում նշել է, թե հեռացած հայերն էլ կարող են վերադարձի պահանջ դնել, սակայն կառավարությունը ոչինչ չի ձեռնարկել այդ ուղղությամբ։ Ու ՀՀ իշխանություններն իրենց անգործությունը արդարացնում են նրանով, թե կենտրոնացել են ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման վրա, բայց իրականում ոչ թե պահպանում են, այլ ժամանակ առ ժամանակ զիջում։ Միևնույնն է, եթե հակառակորդը մտադրություն ունի ագրեսիայի դիմելու, կդիմի, սակայն երբ հակազդեցության չհանդիպի, ապա այդ դեպքում ավելի ագրեսիվ պահվածք կդրսևորի։ Ու մի օր էլ կարող ենք ականատես լինել, որ բանակցային հաղորդագրություններում ավելացել է ադրբեջանցիների վերադարձի հարցի քննարկումը։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սիրիայում զինшմթերքի պահեստ է պшյթել․ կան վիրավnրներ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար տուրքը կարող է աճել 5 անգամ, իսկ քաղաքացիությունը դադարեցնելու համար՝ 10 անգամ. նախագիծ ՌԴ-ն շարունակում է Ուկրաինայի հետ ռшզմագերիների փոխանակման աշխատանքը․ Պեսկով Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր ԿամենդատյանՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներըԴատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ ՂազինյանԳերմանիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Գուտերեշը Իսրայելին կոչ է արել դադարեցնել գործողությունը Լիբանանի հարավում Զելենսկին փորձում է Ռուսաստանի տնտեսական շրջափակում իրականացնել․ Զախարովա ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերըԱշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ ԱկոպյանԿան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա ՍողոմոնյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. եղանակի տեսություն ՊԵԿ հիշեցում՝ անկանխիկ վճարումների ընդունման հնարավորության ապահովման մասին ԱՄՆ-ը պետք է ձեռնպահ մնա Չինաստանի հասցեին հնչող կեղծ մեղադրանքներից՝ ԱԲ-ի ամերիկյան տեխնոլոգիաների հափշտակման վերաբերյալ․ ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Հրազդանի կիրճում՝ ջրատար խողովակում, հայտնաբերվել է տղամարդու մարմին ԱՄՆ զինվորականները nչնչացրել են իրանական հինգ նավթատար լցանավ Նովոռոսիյսկում ԱԹՍ-ների hարվածից հետո խոշոր հրդեհ է բռնկվել․ կան զnhեր և վիրավnրներ Իրանը հարվածներ է հասցրել Հորդանանում ԱՄՆ-ի կողմից օգտագործվող ավիաբազաներին Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու Ամառը վերադառնում է․ Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասինՀայաստանում հոգևոր հայրերին են ճնշում, Բաքվում՝ քրիստոնեական խորհրդանիշներ կրող հայերին. Աբրահամյան Տարադրամի փոխարժեքի փոփոխություն․ արժեքներԼոռու մարզի քրեական ոստիկանները բացահայտել են քրեական ենթամշակույթի դրսևորման նոր դրվագներ Սեպտեմբերի 1-ից դպրոցներում գործում են անվտանգության նոր կանոններ. որո՞նք են դրանք Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա․ ինչ է սպասվում Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալՈսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդներըՓաշինյանն Ալիևի աշխատակիցն է և չունի որևէ ուժ նրան դիմադրելու. Ավետիք Չալաբյան