Yerevan, 24.April.2026,
00
:
00
BREAKING


«Չպետք է թույլ տալ, որ առանձին տնտեսվարողներ «գնային» չարաշահումներ անեն». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանը անմասն չէ այն զարգացումներից, որոնք տեղի են ունենում աշխարհում: Հատկապես Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններն իրենց ազդեցությունը, այնուամենայնիվ, թողնում են ՀՀ տնտեսության վրա: Այն, ինչ մենք տեսնում ենք, բնական երևույթ է:

Այս մասին «Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ անդրադառնալով մասնավորապես տարադրամի շուկայի կտրուկ տատանումներին: Նշենք, որ մի քանի օրվա ընթացքում դոլարի փոխարժեքը բարձրացավ անգամ 520 դրամի և նույնքան կտրուկ, կրկին օրերի կտրվածքով, նվազեց ու դարձավ 480 դրամ:

«Կա նաև մեկ այլ միտում: Կարևոր է դիտարկել դոլարի տատանումները՝ կապված եվրոյի հետ: Սա այն հիմնական գործոնն է, որն ազդում է ամբողջ աշխարհում ազգային արժույթների վրա: Այս գործոնով է պայմանավորված այլ արժույթների գինը: Արդյունքում՝ ստանում ենք այն տատանումները, որոնք ունենք: Եվ, իհարկե, պետք է հաշվի առնենք, որ ՀՀ ԿԲ-ն հետևում է տատանումներին ու իրենից կախված քայլերն է իրականացնում՝ կայունացնելու իրավիճակը, ազդելու ազգային արժույթի հնարավոր արժեզրկման գործոնի վրա: Իրավիճակը վերահսկողության տակ է, բայց, այդուհանդերձ, ՀՀ ԿԲ-ի կիրառած գործիքները չեն հակասում շուկայի միտումներին, միջամտությունը չափավոր բնույթ է կրում: Հնարավորինս փորձում են մեղմել ազդեցությունները, որպեսզի արժույթի տատանումները խիստ բացասական հետևանք չունենան ընդհանուր տնտեսության վրա»,-ասաց տնտեսագետը:

Թաթուլ Մանասերյանի խոսքով, ցանկալի է, որ կառավարությունը համադրված գործողություններ իրականացնի ԿԲ-ի վարած դրամավարկային, արժութային քաղաքականության հետ. «Կարծում եմ՝ համակարգված գործողությունները կարող են օգտակար լինել:

Շատ ցանկալի է, որ ցնցումների շրջանում մեկը մյուսի գործողությունները հաշվի առնեն: Ինձ, համենայն դեպս, նման քաղաքականություն հայտնի չէ: Չեմ կարող պնդել, որ համակարգված է, կամ տվյալ դեպքում կառավարության քաղաքականությունը համադրվում է ԿԲ-ի հետ: Ըստ իս, ԿԲ-ն ավելի արհեստավարժ քաղաքականություն է իրականացնում»:

Անդրադառնալով կտրուկ տատանումներին զուգահեռ առկա գնաճին, որը, սակայն, չի նվազում, նա մի քանի գործոն առանձնացրեց. «ԿԲ-ն գների կայունությունն է ապահովում, գնաճը զսպելն ավելի շատ առնչվում է կառավարության գործունեությանը: Այստեղ պատկան մարմինները պետք է հիմնական դերակատարություն ունենան: Խոսքը, մասնավորապես, մրցակցության պաշտպանության հանձնաժողովի և այլ մարմինների մասին է, նաև էկոնոմիկայի, ֆինանսների նախարարությունների, ՊԵԿ-ի»:

Նրա դիտարկմամբ, գնաճն առհասարակ կապված է բազմաթիվ՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին գործոններից:

«ՀՀ-ն հիմնականում ավելի շատ ներմուծող, քան արտահանող երկիր է:Սա պետք է հաշվի առնենք՝ գնահատելու այն հնարավորությունները, այն օբյեկտիվ վիճակը, որում հայտնվել ենք: Մենք ներմուծում ենք նաև համաշխարհային շուկայում ձևավորված գներով: Ուստի բնական է, որ մեծամասամբ մենք մեծ բան չենք կարող անել գների վրա ներազդելու տեսանկյունից: Միևնույն ժամանակ, պետք է հաշվի առնել երկու գործոն: Ընդգծենք, որ առաջին անհրաժեշտության բոլոր ապրանքները չէ, որ մենք ներմուծում ենք: Դրանց զգալի մասն արտադրվում է նաև ՀՀ-ում: Այստեղ բավականին կարևոր է գնագոյացման գործընթացը վերահսկելը: Կարևոր է հասկանալ, թե, այնուամենայնիվ, կարո՞ղ ենք դրա մի մասը ինքներս արտադրել ու ինքնաբավ լինել: Կարծում եմ՝ առաջին անհրաժեշտության սննդամթերքի տասը ապրանքախմբից առնվազն 7-ի առումով ՀՀ-ն կարող է ինքնաբավ լինել»,-ասաց տնտեսագետը՝ շեշտելով, որ այս պարագայում հնարավոր է նվազեցնել այն կախվածությունը, որը կա ներմուծումներով ու համաշխարային գործոններով պայմանավորված ստեղծված գնաճի պայմաններում:

 

«Բացի այդ, պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, թե որքանո՞վ են գներն ադեկվատ բարձրանում՝ համեմատած համաշխարհային շուկայի գների աճի հետ: Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ միշտ չեն մեզ մոտ առկա գները համապատասխանում տատանումներին: Կան ապրանքներ, որոնց գները մի փոքր ավելի բարձր են՝ ի տարբերություն համաշխարհային շուկայի գների: Սա նշանակում է, որ պետք է որոշակի վերահսկողություն լինի տեղական շուկայում, ու սպառողների շահերը պետք է պաշտպանվեն հստակ քայլերով: Չպետք է թույլ տալ, որ առանձին տնտեսվարողներ, իրավիճակից ելնելով, առևտրային ցանցերում չարաշահումներ անեն:

Պետությունը պետք է իր վերահսկողական գործառույթը պատշաճ մակարդակում պահի: Պետք է վերահսկել՝ նաև հասկանալու, թե որքանով են այդ գները համապատասխանում իրականությանը, տնտեսվարողների գնանշումները օբյեկտի՞վ են, թե՞ իրենք իրենց ապահովելու համար մի փոքր ավելի բարձրացնում են գները: Շատ կարևոր է, որ իրականացվի համակարգված վերահսկողություն, մաքսային մարմինները նույնպես պետք է հետևեն, թե ինչ գներով են այդ ապրանքները ներմուծվում ու ինչ գներով են վաճառվում սպառողին՝ հաշվի առնելով շահույթի այն մակարդակը, որը կա և որը չպետք է չափազանված լինի»,-եզրափակեց տնտեսագետը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation