Yerevan, 29.June.2026,
00
:
00
BREAKING


Հան­րա­յին դժգո­հու­թյու­նը Հա­յաս­տա­նում կրի­տի­կա­կան այն կե­տին չի հա­սել, որ կա­րե­լի լի­նի խո­սել հնա­րա­վոր ֆորս-մա­ժո­րա­յին սցե­նար­նե­րի մասին

ANALYSIS

Իր վերջին հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը արել է մի շարք արձանագրումներ, որոնք էականորեն փոխում են նրա նախկին հռետորաբանությունը և գծում նոր մարտավարական սահմաններ: Հետհեղափոխական իրավիճակում հայտնվելով մեղադրյալի աթոռին՝ Քոչարյանի գնահատականները մոտավորապես նույնն էին, սակայն տարբեր էր դրանց ինտոնացիան ու շեշտադրումը: Այժմ Քոչարյանը իր՝ իշխանության հակառակորդի կերպարը կառուցում է երեք ուղղություններով: Ավելի ճիշտ կլինի ասել՝ հանրային քննարկումներում առկա մի շարք սյուժեներից Քոչարյանը փոխառում է նրանք, որոնք, ըստ իրեն, առավել արդյունավետ կլինեն իշխանության դեմ գործելու և խոսելու համար: Քոչարյանը նախ դիրքավորվում է որպես նոր իշխանությունների քաղաքականությունից Արցախը պաշտպանող քաղաքական գործիչ: Այնուհետ Տեր-Պետրոսյանին ու Փաշինյանին, ինչպես նաև ՀՀՇ-ին ու ՔՊ-ին նույնացնում է: Վերջում էլ հղում է անում Հայաստանում ակտիվ շրջանառվող «սորոսական» ձևակերպմանը: Ասել է թե, կիրառվում է ակտիվ շրջանառվող միանգամից երեք սյուժե:

Քոչարյանն այս օրակարգերի հեղինակը չէ: Կարելի է ասել, որ այս օրակարգերը ձևավորվել են իրենք իրենց՝ իշխանության դեմ առայժմ չկազմակերպված պայքարի շրջանակներում: Այս երեք սյուժեներն, իհարկե, չեն ներկայացնում ամբողջ պատկերը, բայց հեշտորեն առանձնանում են որպես ուղղոթյուններ: Երեքն էլ, ըստ էության, առավելապես դավադրապաշտական տրամաբանության մեջ են գործում և, ըստ այդմ, ունեն որոշակի շրջանառություն հասարակության՝ իշխանություններից դժգոհ շերտերում:

Եթե այս սյուժեները պահանջարկ ունեն, ապա առաջին հայացքից նորմալ է, որ Քոչարյանը կամ մեկ այլ ոք, ով իրեն տեսնում է ընդդիմության դաշտում, դրանք փոխառի: Սակայն մի բան է, երբ այս սյուժեները առաջ են տանում մարդիկ, որոնց քաղաքական կարգավիճակն առավել մարգինալ է, մեկ այլ բան է, երբ դա անում է երկրորդ նախագահն ու իշխանությանը ձեռնոց նետող քաղաքական լուրջ կենսագրությամբ մեկը:

Սա նշանակում է իր հերթին, որ դավադրապաշտական սյուժեների հանդեպ հակվածությունը Հայաստանում գերիշխող է եղել նույնիսկ իշխանական շրջանակներում, այն դեպքում, երբ առավել քան այլ ոք, իշխանությունը ունի երկրում տիրող իրավիճակի օպերատիվ պատկերը, ու այդ պատկերն իր նյութական, շոշափելի բովանդակությամբ տեսական դավադրությունների տեղիք չի թողնում: Երկրորդ՝ սա նշանակում է, որ առայժմ իշխանության դեմ լայն կոնսոլիդացիայի համար Քոչարյանը չունի ամբողջապես բավարար քաղաքական ասելիք, քանի որ ոչ միայն փոխառում է այդ ասելիքը հանրային ինչ-որ շրջանակներից, այլ փոխառում է այդ շրջանակների ասելիքի առավել ընդգծված դավադրապաշտական երանգները: Այնինչ, քաղաքական ընդդիմախոսությունն ու ընդդիմադիր պայքարը, հատկապես պաշտոնաթող նախագահի դեպքում, պետք է ենթադրեր խիստ ռացիոնալ խոսք, ինչպես նաև հանրությանը սեփական բովանդակությունը հրամցնելու ունակություն, ոչ թե հակառակը:

Մոտավորապես կարելի է հասկանալ, թե ինչու է որոշ շրջանակների դավադրության տեսությունների գեներացումը թվում հրապուրիչ: Նրանք համոզված են, որ հեղափոխությունը տեղի է ունեցել այդ տեսությունների հիման վրա: Նմանատիպ դավադրություններ ու միֆեր, անշուշտ, գեներացվել են նաև նախկինում: Ալեքսանդր Սարգսյանի կասկածելի ու այդպես էլ չբացահայտվող գործունեության միֆը դրանցից մեկն էր: Բայց այդ դավադրապաշտական տեսությունները սեղանի աղն էին, ոչ թե սեղանն ինքնին: Հանրային դժգոհությունը կուտակվում էր ոչ թե այդ միֆերի միջոցով, այլ երկրի իրական տնտեսական-քաղաքական վիճակի, այդ միֆերն ընդամենը այդ դժգոհությունը բարձրաձայնող խողովակներ ու տեխնոլոգիաներ էին: Հանրային դժգոհությունը գոնե առայժմ Հայաստանում կրիտիկական այն կետին չի հասել, որ կարելի լինի խոսել հնարավոր ֆորս-մաժորային սցենարների մասին: Ներկա պահին իշխանության դեմ պայքարի միակ իրատեսական սցենարը երկարատև պրոցեսի պատրաստվելն է՝ երկարատև ու հեռանկարային ասելիքով

ՏԻԳՐԱՆ ՍԱՀԱԿՅԱՆ

"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders