Երևան, 27.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Քա­ղա­քա­գետ. «Իշ­խա­նու­թյուն­ները պետք է ավե­լի զուսպ լի­նեն, ըմբռ­նու­մով մո­տե­նան հա­սա­րա­կու­թյան պա­հանջ­նե­րին ու լսեն ընդ­դի­մու­թյա­նը»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Ինչպես առհասարակ, այնպես էլ արտակարգ դրությունների դեպքում իշխանության պատասխանատվությունն ավելի մեծ է, որովհետև իշխանությունն ինքն է որոշում ֆորսմաժորային իրավիճակներում ինչ քայլեր պետք է կատարի: Չեմ կարծում, որ հասարակությունը կընդդիմանա և կխոչընդոտի իշխանության կարևոր որոշումների կայացմանը: Այս կարծիքին է քաղաքագետ Գագիկ Համբարյանը, որը, գնահատելով իրավիճակը, «Փաստի» հետ զրույցում նշեց, որ Հայաստանի պարագայում այլ պատկեր տեսանք:

«Տեսանք իշխանությունների անպատասխանատու վերաբերմունքը: Երբ կորոնավիրուսը տարածվում էր աշխարհում, մեզ մոտ իշխանությունների մակարդակով հայտարարվում էր, թե այն հեռու է Հայաստանից և մեզ բացարձակ չի վերաբերում: Եթե ՀՀ իշխանությունները ժամանակին և օպերատիվ գործեին, մենք կունենայինք այն իրավիճակը, որն այսօր Վրաստանում է: 

Հիմա մենք հայտնվել ենք ֆորսմաժորային իրավիճակում, ու, ցավոք, որքան նկատում եմ, Ն. Փաշինյանն ու իր ղեկավարած կառավարությունն այնքան էլ շատ չեն հասկանում հարցի լրջությունը: Ես դա հասկացա մասնավորապես նախօրեին տեղի ունեցած ԱԺ քննարկումներից: Կրկին հարցի լրջության գիտակցումը չկա: 

Ավելին՝ Ն. Փաշինյանն ուղիղ եթեր է մտնում և կիսվում շատ լավ թվերով այն դեպքում, երբ համաշխարհային բանկն ու միջազգային արժույթի հիմնադրամն արդեն բացահայտ նշել են համավարակից բխող հետևանքների մասին: Սա նման է խրախճանքի՝ ժանտախտի ժամանակ»,-ասաց քաղաքագետը՝ նշելով, որ մի իրականության մեջ մարդիկ օրվա հացի խնդիր ունեն, մյուսում վարչապետն ուրախանում է միջազգային տարբեր վարկանիշներում Հայաստանի ունեցած ձեռքբերումներով:

«Չկա այն գիտակցումը, որ այդ ամենն արդեն անցյալ է: Իսկ իրականում մենք արդեն շատ խնդիրներ ունենք: Օրինակ՝ այս շրջանում մեր 200-250 հազար քաղաքացիներ հիմնականում մեկնում էին Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի, բայց չեն մեկնել, չեն լինի նաև այն տրանֆերտները, որոնք սովորաբար ուղարկում էին: Բացի այդ, մենք Հայաստանում հազարավոր օրավարձով աշխատողներ ունենք: 

Բայց այս իրողությունը Ն. Փաշինյանը չի հասկանում ու ԱԺ-ում հայտարարում է, թե ՀՀ-ում նման հասկացություն չկա: Այո, կարող է նման դրույթ օրենքով ամրագրված չէ, բայց չէ՞ որ բոլորս գիտենք, որ տարբեր բնագավառներում տասնյակ հազարավոր մարդիկ օրավարձով են աշխատում: 

Չէ՞ որ գոյություն ունեն չգրված օրենքներ ու բարոյական նորմեր: Բայց ոչ, հղում տալով օրենսդրական դաշտին՝ հայտարարում է, թե նման մարդիկ չկան և նման խնդիր չունենք: Նույն հռետորաբանությամբ ժամանակին ասում էր՝ «կորոնավիրուսն ում շունն է, որ մեզ կպնի», բայց եկավ ու կպավ»,-ասաց քաղաքագետը՝ նշելով, որ եթե առաջիկայում նույն օրավարձով աշխատողների դժգոհության ալիքը բարձրանա, ստիպված կլինեն առնչվել իրականության հետ: 

«Խնդիրն այն է, որ Ն. Փաշինյանը երկու տարվա մեջ ամբողջովին իրականությունից կտրվել է: Կամ՝ ԱԺ-ի ամբիոնից մարդկանց վրա բացահայտ հարձակում է գործում, ասում՝ վաճառեք ձեր ընկերների ունեցվածքը, բաժանեք ժողովրդին: Ես չեմ հասկանում՝ սա պետական այրի, երկրի վարչապետի բառապաշար կամ մտածելակե՞րպ է: 

Տեսե՛ք, թե ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի ղեկավարներն ինչ քաղաքականություն են վարում, ինչ են անում սոցիալական տարբեր խավերի խնդիրները լուծելու համար: Շատ երկրներում իշխանություններն իրենց հնարավորության սահմաններում հասարակության լայն շերտերին աջակցություն են ցուցաբերում: 

Այո, ՀՀ-ն չի կարող համեմատվել նման երկրների հետ, բայց Ն. Փաշինյանը թող չմոռանա, որ ընդամենն ամիսներ առաջ Վանաձորում տեղի ունեցած իր մամլո ասուլիսի ժամանակ ասաց՝ մենք գումարի հետ խնդիր չունենք: 

Եվ այս դեպքում օրվա հացի փողը աշխատել չկարողացող մարդկանց սոցիալական վիճակն ինչպե՞ս պետք է կարգավորվի: Հնարավոր տնտեսական հետընթացի պայմաններում մարդկանց կողքին կանգնելու փոխարեն հաթաթաներ է տալիս, դիմում դեմագոգիայի:

Այո, ես հասկանում եմ՝ իշխանություններն էլ իրենց հերթին պետք է հավասարություն ապահովեն, բայց տեսնում ենք, որ մի քանի փաթեթ են ներկայացնում, որոնք հասարակության լայն շերտերին շատ քիչ կվերաբերեն»,-ընդգծեց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ Հայաստանում ապրողների քանակն այնպիսին է, որ դժվար չէ մի քանի օրվա ընթացքում նրանց գործունեության վերաբերյալ տեղեկատվություն հավաքել:

Անդրադառնալով քաղաքական ուժերի փոխըմբռնման ու առկա քննարկումների մակարդակին՝ Գագիկ Համբարյանը նկատեց.

«Այդ մակարդակը բացակայում է ոչ միայն Ն. Փաշինյանի, այլև իր ղեկավարած թիմի ներկայացուցիչների մոտ: Երբ ինչ-որ ընդդիմադիր փորձում է քննադատել իշխանություններին, նրանք բացահայտ հարձակում են գործում այդ անձի վրա: Սա իրենց քաղաքական կուլտուրայի և հանդուրժողականության ցուցիչն է: 

Ժամանակին Ն. Փաշինյանն ԱԺ ամբիոնից ամենավերջին վիրավորանքներն էր հասցնում նախորդ իշխանություններին՝ շատ դեպքերում բացահայտ հանցագործությունների մեջ մեղադրելով նրանց: Բայց հիմա այդ ներկայացուցիչներից ոմանք դարձել են օրինապաշտ քաղաքական գործիչներ ու գործարարներ, իսկ Ն. Փաշինյանն, իր բառապաշարի համաձայն, իրեն քննադատողներին ուղղակիորեն «պատեպատ» է ծեփում: Սա քաղաքական կուլտուրայի բացակայության վառ օրինակ է»:

Գագիկ Համբարյանը նշեց, որ դեռ վաղ է խոսել հակաճգնաժամային կառավարման արդյունքների մասին:

«Իշխանություններն այսօր, ամեն դեպքում, փորձում են հակաճգնաժամային կառավարման որոշակի ձևեր ներդնել Հայաստանում, հուսամ՝ կստացվի, թեպետ մինչ այս դիլետանտություն ու դանդաղկոտություն ցուցաբերվեց, արագ չգործեցին, ինչի արդյունքն այն է, ինչ այսօր ունենք»,-ասաց նա՝ ընդգծելով, որ զավեշտալի է նաև կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակը ՀՀ տնտեսության համար որպես հնարավորություն դիտարկելը:

«Իրականում ծրագիր անգամ չեն կարող ներկայացնել, որովհետև ճգնաժամը նոր է սկսվում: Պարզապես գործող իշխանությունները պետք է ավելի զուսպ լինեն, ըմբռնումով մոտենան հասարակության պահանջներին ու լսեն նաև ընդդիմությանը: 

Այն իրավիճակը, որում նաև մեր երկիրն է հայտնվել, միայն գործող իշխանությունների խնդիրը չէ: Եվ այս պարագայում ընդդիմությանը ոչ թե հաթաթաներով, ագրեսիվ հռետորաբանությամբ ու պահվածքով պետք է արձագանքել և փորձել փակել ընդդիմության բերանը, այլ ըմբռնել ու լսել նաև նրանց: 

Գոնե պետք է լսել, տեսնել նրանց ծրագրերը ու նոր կտրուկ արձագանքել: Բայց հիմա այնպիսի տպավորություն է, որ իշխանությունը, ի դեմս Ն. Փաշինյանի, հակաճգնաժամային ծրագրի որևէ դիտարկում ընդդիմության հետ քննարկելու ցանկություն չունի»,-շեշտեց քաղաքագետը՝ հավելելով, որ հարցերը չքննարկելը, դրանք անտեսելն ու ցույց տալը, թե նման խնդիրներ չկան, իրականում ջայլամային քաղաքականություն է:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա ՀովսեփյանԻնչպե՞ս գումարը պահել միշտ հասանելի և միաժամանակ եկամուտ ստանալԹրամփը հայտարարել է, որ Եվրոպան ներգաղթի հետ կապված «մեծ խնդիր» ունի Այս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ Մանուկյան Առանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը. Աննա ԿոստանյանԸնդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել ԿարապետյանԱդրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան Իշխանության`առանց խաղաղության զիջումների գնալու քաղաքականության հետևանքով Ադրբեջանի ախորժակն ավելի ու ավելի է մեծանում. Տիգրան ԱբրահամյանՍաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա ՅոլյանԽաղաղությունը չշփոթեք անվերջ զիջումների հետ. Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծանում. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ինԵթե Ադրբեջանը վաղը հայտարարի, որ չի ստորագրելու խաղաղության համաձայնագիրը, մենք ոչինչ չենք կարողանա անել. Լենա ՄաթևոսյանՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները խուսափում են ժողովրդի ձայնը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր Կամենդատյան21-րդ դարը մերն է լինելու. Արշակ ԿարապետյանՃապոնիայում կարող են ներդրվել օտարերկրյա գործակալի կարգավիճակ և դրա հետ կապված պատժամիջոցներ Ամիօ բանկը ժամկետից շուտ ավարտել է 3 մլրդ դրամի պարտատոմսերի տեղաբաշխումը Իշխանությունների թույլ կառավարման արդյունքում շատերը մեզ հետ խոսում են ուլտիմատումների լեզվով. Արմեն ՄանվելյանՀայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ ԿարապետյանԴեղատներում այլևս չեն վաճառվի սնդիկային ջերմաչափերԱրարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան TRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա ՄաթևոսյանԽաղաղության համաձայնագրից առաջ TRIPP-ի համաձայնագիրը չի կարող վավերացվել` Հայաստանի անվտանգային շահերից ելնելով. Նարեկ ԿարապետյանՄիակողմանի զիջումներ Ադրբեջանին՝ ազգային շահերի հաշվին. սա այս իշխանության ամոթն է,որը կհիշվի պատմության էջերում. Էդգար ՂազարյանԱյրվող խմիչքն ու տասնամյակներով պահպանվող գաղտնիքը. «Փաստ»COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ) Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակինՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 հոկտեմբերի). Համաշխարհային «սև շաբաթը», ԲԱՄ-ի գործարկումը. «Փաստ»Թրամփը Իրանի հետ ամառային զինադադարը անվանել է ժամանակի զուր վատնում Արագածոտնի մարզի Ալագյազ և Ռյա Թազա բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Պետք է անհապաղ պարզել, թե շղթայի ո՞ր հատվածում է պրոբլեմը. Տիգրան Դումիկյան Հանրային համակրանքն ավելի շատ ընդդիմության կողմն է, բայց հաճախ սպասումները չեն արդարացվում. Մենուա ՍողոմոնյանԵրբ այսօրվա մասին կանխատեսվում էր դեռ տարիներ առաջ. ուղղակի սպառնալիք երկրի ազգային անվտանգությանը. «Փաստ»Հոկտեմբերի 27-ի հիշողությունը մեզ պարտավորեցնում է ամուր պահել մեր պետականությունը և պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան ու առանց զիջումների ՀայաստանիԵԽ․ Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայով. Մարիաննա Ղահրամանյան Հիքմեթ Հաջիևի և ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների նմանատիպ հայտարարություններն ու «ռազմական հանցագործությունների» համար ներողություն խնդրելու պահանջները պատահական չեն. Հրայր ԿամենդատյանԻնչո՞ւ են հանկարծ հիշել «եղբայրական Ռուսաստանի» մասին. «Փաստ»Դեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր Կամենդատյան Ճեպազրույցում անդրադարձել եմ ՏԻՄ ընտրություններին և Փաշինյանի հայտարարություններին. Մարիաննա Ղահրամանյան Թրամփը Իրանի հետ ամառվա հրադադարը ժամանակի վատնում է անվանել «Փորձում եմ ապրել այնպես, ինչպես Դավիթս կցանկանար, չնայած շատ ծանր է». Դավիթ Բաբայանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ»Fast Shift-ն առաջարկում է մինչև 99% զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համար