Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Ովքեր մտահոգ են երկրի ճակատագրով, պետք է միավորվեն կարևորի շուրջ». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանն ու Արցախը կրկին անհանգիստ են, տագնապային տրամադրությունները գնալով մեծանում են, ու հենց առկա մտահոգություններն ու անհանգստությունները ստիպեցին մարդկանց հաղթահարել երկարատև թմբիրը, փորձել մի կողմ թողնել տարաձայնությունները և հայրենիքի պահպանման գաղափարով դուրս գալ պայքարի: Այս օրերին, երբ հասարակական տրամադրությունները կրկին լարված են, երբ առաջնահերթ քննարկման հարցը Հայաստանի և Արցախի անվտանգության հարցն է, խոսվում է նաև այն մասին, թե ինչո՞ւ թողեցինք, որ «դանակը հասնի ոսկորին»: ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Աննա Մայիլյանից հետաքրքրվում ենք՝ վերջին օրերի իրադարձությունները կարո՞ղ են հասարակության՝ անտարբերությունը հաղթահարելու ցուցիչը լինել:

«Մեր ժողովուրդը երբեք անտարբեր չի էլ եղել, ուղղակի հանգամանքները այնպես են դասավորվում, որ համազգային շարժման համար որոշակի պայմաններ են հարկավոր, նաև լիդերներ։ Դեռ առաջ պետք է գան նոր ժամանակին համապատասխան լիդերներ, որոնց համար այսուհետ կարևոր կլինի միայն ազգային շահը, և որոնք համապատասխան կրթություն կունենան»,-«Փաստի» հետ զրույցում հավաստում է Մայիլյանը։

Այս ծայրահեղ ծանր վիճակում կարևորվում է գաղափարի շուրջ համախմբվելու անհրաժեշտությունը, իսկ գաղափարը Արցախն է: «Ինչպես բոլոր պատմական դժվար ժամանակաշրջաններում, այնպես էլ այսօր, մեզ հարկավոր է միասնականություն։ Իմ կարծիքով, բոլոր քաղաքական առողջ ուժերը, որոնք մտահոգ են երկրի ճակատագրով, պետք է միավորվեն կարևորի շուրջ։ Չի կարելի կոչ անել ժողովրդին գնալ միայն այս կամ այն ուժի ետևից։ Բոլորը պետք է միավորվեն, իսկ թե ով կմտնի ապագա Ազգային ժողով կամ կառավարություն, արդեն հետոյի հարց է»,-նշում է մեր զրուցակիցը:

Խոսվում է նաև տարիներ ի վեր թույլ տված սխալների ու դրանց շտկման անհրաժեշտության մասին: Շատերն են ասում, որ մեր այսօրվա վիճակի մեջ մեծ «մեղավորություն» ունի այն, որ տարիներ ի վեր հեռացանք մշակույթից, կրթությունից ու հավատքից: «Այո, կրթությունն ու մշակույթը բանակի հետ զուգահեռ կարևոր սյուներ են մեր երկրի համար։ Վատ կրթության դեպքում ունենում ենք անորակ ոստիկան, բժիշկ, զինծառայող, չենք ունենում մշակույթ և գիտություն, ըստ այդմ՝ դառնում ենք հեշտ պաշարվող ամրոց։ Առաջնահերթ է ազգային կրթության, գիտության և մշակույթի զարգացման ծրագրերի մշակումը և զարգացումը»,- եզրափակում է Աննա Մայիլյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա ԿոստանյանԱշխարհում տեղի ունեցող զարգացումներն իրենց աղետաբեր ու արցախակործան «իշխանության» օգտին չեն այլևս. Արտակ Զաքարյան Կարեն Ասլանյանը դուրս եկավ եզրափակիչ` հաղթելով Բուլղարիան ներկայացնող Էդմոն Նազարյանին․ ԱԱ Նիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում Գավառի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Ֆրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդ Սևան-Մարտունի ճանապարհին «ԶԻԼ»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունիԱրմավիրի դատարանից կալանավոր է փախել Ադրբեջանը կոշտ նախազգուշացում է հղել Իրանին․ զբաղվեք ձեր երկրի խնդիրներով Հայաստան կժամանի Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը Վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանին 75-ամյա գողին գտնելու համար 69 մլն դրամ են խոստացելԿարեն Ասլանյանը 3 փայլուն հաղթանակից հետո ևս կիսաեզրափակչում է․ ԱԱ Գյումրիում՝ տներից մեկում, հրդեհ է բռնկվել. փրկարարները մարել են կրակը Առջևում շատ լուրջ խոսակցություն է․ Պեսկովը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին Ռադան քվեարկել է Ուկրաինայում ռшզմական դրության երկարաձգման օգտին Աշխատանք չունեցողների համար նոր հնարավորություն․ պետությունը մինչև 250 հազար դրամի աջակցություն կտրամադրի Երևանում թալшնել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը․ գnղացել են հանգանակությունների արկղը Ինչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա Իրանի դեմ ուղղված ագրեսիան Իրանը՝ ընդդեմ հիջաբի․ Թեհրանի ուղերձը Բաքվին Ֆրանսիայի իշխանություններն ըստ անհրաժեշտության կշարունակեն տարբեր շրջաններում պարետային ժամ սահմանել «Զբաղվեք ձեր խնդիրներով»․ լարվածության նոր ալիք` Ադրբեջանի և Իրանի միջև Ֆրանսիան ընդլայնում է իր միջուկային զսպման դերը Եվրոպայում Ողբերգական վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է. Ավանեսյան Հայտնաբերվել է վիտամին D-ի անբավարարության դեմ պայքարի զարմանալի միջոցԵղանակը կտրուկ կփոխվի․ անձրև ու ամպրոպ՝ Երևանում և հանրապետության մի շարք շրջաններում Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հոկտեմբերի 19-25-ը Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը․ Վահե Հովհաննիսյան Գերմանիայի տնտեսությունը հրատապ բարեփոխումների կարիք ունի. Մերց Զելենսկին հայտնել է տարածքային հարցի քննարկման իր պայմանը Վիզայի տրամադրումից հետո ստուգումները չեն ավարտվում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն 24-ամյա ուսուցչուհին փորձել է փրկել զուգարանում մնացած աշակերտուհուն և ինքն է մահացելԷրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին, որը քննադատել էր Ադրբեջանում հիջաբի արգելքը Թրամփը արգելափակել է Իրանի դեմ Իսրայելի նոր հարվածները․ CNN