Երևան, 23.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանում գործում է Մուսոլինիի ձևակերպումը՝ «մեր բարեկամներին ու ընկերներին թույլ է տրվում ամեն ինչ, օրենքները մեր հակառակորդների համար են»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արդարադատության նախարարությունը նոր նախագիծ է ներկայացրել, որի ընդունման դեպքում քրեորեն պատժելի արարքներ են համարվելու ինքնիշխանությունից հրաժարվելուն՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով հօգուտ այլ պետության կամ միջազգային կամ վերպետական հանրային կազմակերպության ՀՀ ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը, ինչպես նաև ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերը: Ըստ իշխանությունների, նախագծի նպատակն անմիջականորեն պետության ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված քրեաիրավական միջոցների նախատեսումն է: Նշված գործողությունների համար, ըստ նախագծի, 12-15 տարի ժամկետով ազատազրկում է նախատեսվում:

«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանը, անդրադառնալով նախագծին, «Փաստի» հետ զրույցում նշել է, որ այն հերթական օրենքն է լինելու, որն ընդունվելու է որպես մահակ՝ ընդդիմադիրների դեմ: Ավետիք Իշխանյանը նախագծին առնչվող երեք հանգամանք է մատնանշել: «Առաջին հերթին՝ Հայաստանն իրավական պետություն չէ, և Հայաստանի իրավապահ մարմիններ կոչվածները գործում են գործադիր իշխանության ցուցումով: Ցանկացած քրեական օրենք ոչ թե օբյեկտիվ է գործում, այլ ընդդիմադիրների դեմ: Հայաստանում գործում է Մուսոլինիի ձևակերպումը՝ «մեր բարեկամներին ու ընկերներին թույլ է տրվում ամեն ինչ, օրենքները մեր հակառակորդների համար են»: Այս օրենքն ընդունվելու է, ինչպես ընդունվեց ծանր վիրավորանքինը: Այդ օրենքները, ընդհանուր առմամբ, որպես մահակ օգտագործվում են ընդդիմությա դեմ: Այս նախագիծը, որը օրենք է դառնալու, ևս նախատեսված է կիրառել ընդդիմադիրների դեմ»,-ասաց Ա. Իշխանյանը:

Անդրադառնալով երկրորդ հանգամանքին՝ նա խոսեց վերոնշյալը կիրառելու մասին: «Ինչպե՞ս կիրառել: Շատ հետաքրքիր հարց է: Նախ՝ ի՞նչ է նշանակում Հայաստանի ինքնիշխանություն: Ձևակերպումը պետք է լինի: Օրինակ՝ եթե Հայաստանը ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ, Եվրոպայի խորհրդի կամ ԵԱՀԿ անդամ է, դա որևէ կորպ խոչընդոտո՞ւմ է ՀՀ ինքնիշխանությանը, թե՞ ոչ: Էական է սա: Օրինակ՝ եթե Հայաստանի արևմտամետներն ասում են, որ Հայաստանը պետք է դառնա Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ, սա ինքնիշխանությանը վտա՞նգ է, թե՞ ոչ: Կամ եթե ռուսամետները ասում են, որ Հայաստանը պետք է դառնա Միութենական պետության մաս, վտա՞նգ է, թե՞ ոչ: Իմանալով այսօրվա իշխանությունների կողմնորոշումը՝ հստակ կարող եմ ասել, որ այս օրենքը կօգտագործվի, օրինակ՝ նույն Միութենական պայմանագրի կողմնակիցների դեմ: Կամ ցանկացած մեկը, որը կասի, որ, օրինակ՝ ռուսական ռազմաբազան պետք է մնա ՀՀ-ոմ, այդ օրենքը ևս կարող են օգտագործել այդ անձի դեմ: Միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու, ամերիկյան զորախումբ, տարբեր դիտորդներ բերելու կոչերը այդ օրենքի տեսանկյունից անարձագանք կմնան»,-նշեց Ա. Իշխանյանը:

Անդրադառնալով երրորդ հանգամանքին, նա մինչ այս արված մի շարք հայտարարություններ օրինակ բերեց, որոնց պետք է հետևեին մեղադրանքներ: «Եթե Հայաստանը լիներ իրավական պետություն, ապա այդ օրենքի կարիքը չէր լինի, քանի որ Սահմանադրությամբ շատ հարցեր արդեն իսկ կարգավորվում են: Հիշենք, որ, օրինակ՝ վարչապետ կոչեցյալն ասում էր՝ «ձյունածածկ տարածքների համար կռիվ չպետք է անեն»: Իրավական պետություն լինելու դեպքում այս և նման այլ բարբաջանքների համար արդեն մեղադրանքներ պետք է առաջադրված լինեին: Հիշենք նաև հայտարարությունը, թե «Գորիս-Կապան ճանապարհը Հայաստանի տարածքում չէ»: Մի պատգամավոր էլ ասում էր՝ բանակը ոչ թե հողերը, այլ մարդկանց պաշտպանելու համար է: Եթե իրավական պետություն լիներ Հայաստանը, բոլորին մեղադրանքներ պետք է առաջադրվեին, կամ առնվազն նրանք բարձր պաշտոն չէին ունենա»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանը ավելի ու ավելի է վերածվում բռնապետության. «Փաստ»Փաշինյանի՝ Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով Հայ զինծառայող է վիրավորվելԱմիրյան փողոցն արդեն կկոչվի Պապ թագավորի անունով Ինչո՞ւ է Մոսկվան կոշտացնում իր դիրքորոշումը Երևանի նկատմամբ. «Փաստ»Նոր սկանդալ ընտրությունների շուրջԻսրայելի և Լիբանանի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա այսօր Վաշինգտոնում. Reuters «Ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Նարեկ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Ջրականում. «Փաստ»Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրոպական միություն. Մարթա Կոս 75 տարի առանց միջադեպի․ ԶՊՄԿ պայթեցնողների բացարձակ ռեկորդը Այն մասին, թե ինչ հեռահար հետևանքներ է ունենալու Փաշինյանի կողմից ընտրությունների ինստիտուտի ապալեգիտիմացումը․ Ավետիք ՉալաբյանՈսկին թանկանո՞ւմ է, թե՞ էժանանում․ վերջին տվյալները Իրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. Թրամփ «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ»Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ» Ջերմաստիճանը կնվազի«Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ»Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ»Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ»Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ»«Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ»Անթալիայում բնակելի շենքի այգում ռուս զբոսաշրջիկի մարմին է հայտնաբերվել ԵՄ-ն քննարկում է պաշտպանական արդյունաբերության զարգացման նոր ծրագիր Կասպից ծովում SOCAR-ի խողովակաշարից նավթի արտահոսք է արձանագրվել Երկրում սոցիալական բունտ է հասունանում, այն անխուսափելի է. Հրայր ԿամենդատյանՎերջին 24 ժամվա ընթացքում տեղի է ունեցել տասնինը երկրաշարժ․ ՌԴ Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելու Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին լույս չի լինելու Սրբոց Թարգմանչաց տոնին Արագածոտնի թեմի առաջնորդանիստ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի պատարագ Հնարավոր է նաև կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Բաքուն բողոքի նոտա է հղել ՄԻԵԴ՝ Հայաստանի օգտին որոշման կապակցությամբ Պատմությունը կերտվեց․ ՖԻՖԱ-ն՝ Մեսսիի պատմական գոլի ու սահմանած ռեկորդի մասին ԱԱԾ–ն «Զվարթնոց» օդանավակայանում արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ Մեսսին դարձավ Աշխարհի առաջնության պատմության լավագույն ռմբարկուն Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Աշոտ Մելիքյանին հիշեցնենք՝ մեր խմբագրությունը զբաղվում է բացառապես լրատվական գործունեությամբՈւկրաինան պահանջում է մեծացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ Կյանքից հեռացել է ամերիկացի երաժշտական պրոդյուսեր Քլայվ Դեյվիսը Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածին Խմած վարորդը վնասել է միանգամից 4 կայանված մեքենա Իրանական պատվիրակությունը մեկնել է Օման՝ Հորմուզի նեղուցի կառավարման հարցը քննարկելու համար․ Արաղչի ՌԴ-ում ահաբեկչություն է կանխվել 5 մարդ է զnհվել Վորոնեժի վրա Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարձակման հետևանքով Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ անձնուրաց իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Հիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանՍամվել Կարապետյանի ընկերությունների շրջանառությունը Հայաստանի հետ ավելի շատ է, քան ամբողջ Հայաստանի առևտուրը Եվրոպայի հետ․ Արթուր Միքայելյան«Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը նոր թափով․ Բաքուն շարունակում է Հայաստանի նկատմամբ հավակնությունների քարոզչությունըԲաքվում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ ՄԻԵԴ-ի որոշման հետ կապված, որում հիշատակվել են Արցախը, նրա պետական մարմինները