Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Նորից՝ չմտածված, թերի ու չհիմնավորված. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Եռամսյա հավաքներն, իհարկե, նորություն չեն: Սակայն, հաշվի առնելով խորացող անվտանգային մարտահրավերները՝ Արցախյան երկրորդ պատերազմից հետո՝ հատկապես 2021 թվականից սկսած, առավել մեծ ծավալներ ընդունեցին դրանք: Եվ ահա, վերջերս պաշտպանության նախարարը հանկարծ հայտարարեց եռամսյա հավաքներից հրաժարվելու և դրանք 25-օրյա դարձնելու գաղափարի մասին: Իհարկե, ինչպես հետո պարզվեց, նույնիսկ նախագիծ չկա, սակայն փաստը մնում է փաստ, որ առկա է մտադրություն, ինչի մասին հայտարարվել է կառավարության նիստում: Առաջին հերթին՝ հարց է ծագում, թե ինչո՞ւ այդպես որոշվեց միանգամից հավաքների ժամկետը 25 օր դարձնել, քանի որ, եթե որևէ խնդիր էր դրված ուղղակի դրանց տևողությունը կրճատելու, ապա առանց հատուկ որոշման էլ կարելի էր դա անել, քանի որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը սահմանում է, որ հավաքները կարող են լինել ՄԻՆՉԵՎ 3 ամիս ժամկետով և ոչ ավելի, քան երեք ամիս մեկ տարվա ընթացքում։

Այսինքն, կախված վարժական հավաքների նպատակներից ու բնույթից, դրանց ժամկետը կարող է փոփոխվել։ Օրինակ՝ երեք ամսվա փոխարեն այն կարող է որոշ դեպքերում կազմակերպվել շատ ավելի կարճ տևողությամբ։ Թեպետ բոլոր փորձագետներն էլ նշում են, որ ավելի կարճ ժամկետը, առավել ևս՝ 25 օրը շատ կարճ ժամանակահատված է պահեստազորում հաշվառված քաղաքացիների ռազմական ունակությունները կատարելագործելու և նրանց վերապատրաստելու նպատակով։ Մյուս կողմից էլ՝ տպավորություն է առաջանում, թե 25 օրյա հավաքները կիսապատրաստության կամ ձևականության ապահովման խնդիր են լուծում։ Միգուցե իշխանությունները հաշվի են առնում, որ վարժական հավաքների ժամանակ նաև աշխատավարձ են վճարում, իսկ երբ դրա ժամկետը կրճատվում է, ապա շատ ավելի քիչ գումար կվճարեն։

Բացի այդ, օրենքում նշված չէ, որ վարժական հավաքների մասնակիցները ներգրավվելու են մարտական հերթապահության։ Բայց հավաքների անցկացման գլխավոր նպատակներից մեկը, որի մասին պարբերաբար հայտարարում են ռազմական գերատեսչության ներկայացուցիչները, մարտական հերթապահության համալրումն է։ Բազմաթիվ հարցեր են առաջանում նաև վարժական հավաքները ՀՀ բոլոր զինապարտ քաղաքացիների համար պարտադիր դարձնելու գաղափարի հետ կապված, քանի որ ռազմական տեսանկյունից առաջին հերթին պետք է հենվել մոբիլիզացիոն ռեսուրսի վրա, որի միջոցով հնարավոր է կոնկրետ խնդիր լուծել։ Իսկ այս ամենը հաշվի չառնել ու միանգամից բոլորին անխտիր ներառել հավաքներում՝ նշանակում է շեղվել առաջնահերթություններից։ Դրա մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ կառավարության նիստում Փաշինյանը հավաքների էությունը ընդամենը ներկայացնում էր զենքին տիրապետելու և ծանոթ լինելու համատեքստում։

Եթե խնդիր է դրված ուղղակի մարդկանց զենքերի օգտագործմանը ծանոթացնել, ապա դա կարելի է անել այլ նախաձեռնությունների, օրինակ՝ կրթական հաստատություններում համապատասխան դասընթացների ավելացման միջոցով։ Միաժամանակ պետք է հաշվի առնել, որ այս իշխանությունները վարժական հավաքները դարձնում են քաղաքական մահակ։ Ու ընդհանրապես, զորակոչը նրանք համարում են պատժի միջոց: Օրինակ՝ ամիսներ առաջ խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի քպական նախագահ Անդրանիկ Քոչարյանը «սպառնում» էր ընդդիմության ակցիաներից բերման ենթարկված քաղաքացիներին ուղարկել սահման, որից հետո «Դիմադրության» շարժման բազմաթիվ անդամների եռամսյա հավաքների մասնակցության ծանուցագրեր ուղարկվեցին: Պատահականության շնորհիվ պատգամավոր դարձած մի ուրիշ պատգամավոր էլ հայտարարում էր, թե «մի քանի ժամից զինկոմիսարիատները կգնան միտինգավոր տղամարդկանց հետևից և նրանց կտանեն առաջնագիծ»։ Լուրջ խնդիրներ կան նաև վարժական հավաքների ընթացակարգի հետ կապված։ Շատ դեպքերում դրանք անցկացվում են խախտումներով։ Բազմաթիվ դեպքեր են հայտնի, երբ ծանուցագիրը ստանալուն պես հենց նույն օրն էլ զորակոչում են՝ առանց բժշկական պատշաճ հետազոտության, այնինչ ծանուցումից մինչև հավաքի մեկնելը 20 օր ժամանակ պետք է տրվի։ Կան օրինակներ, որ հավաքների ժամանակ մարդիկ ունեցել են առողջական լուրջ խնդիրներ, ընդհուպ՝ սրտի կաթված, եղել են նաև մահվան դեպքեր:

Պահեստազորում ընդգրկված քաղաքացիներին վարժական հավաքներին ներգրավելու համար նախ պետք է պատշաճ կերպով համապատասխան բուժհետազոտություն կազմակերպվի, բայց հաճախ բուժզննությունը անհրաժեշտ մակարդակով չի կազմակերպվում և հաշվի չեն առնվում քաղաքացիների առողջական խնդիրները, առավել ևս, եթե իշխանություններին շատ պետք է, որ տվ յալ անձը անպայման «պատժվի»։ Մի խոսքով, վարժական հավաքների հետ կապված նոր նախաձեռնությունը, ինչպես այս իշխանության նախաձեռնությունների մեծ մասը, մի կողմից՝ չմտածված, թերի ու չհիմնավորված է, մյուս կողմից՝ չափազանց վտանգավոր, որը կարող է անվտանգային առումով ավելի խոցելի դարձնել մեր երկիրը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանԵրևան-Սևան ավտոճանապարհին «Լադա»-ն բախվել է ճանապարհի երթևեկելի մասում հայտնված աղվեսին, դուրս եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել․ կան վիրավnրներ Հայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Ես բոլորովին չեմ փորձել խոցել նրա ինքնասիրությունը, ես պարզապես պաշտում եմ նրան․ Անրին՝ Յամալի մասին Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանՄերկելը բացահայտել է 2019 թվականին իր դողի նոպաների պատճառը