Երևան, 01.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թանկ ավի­ա­տոմ­սեր, ոչ բար­վոք ճա­նա­պարհ­ներ, թե­րի ճա­նա­չե­լի­ու­թյուն...

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Այս օրերին շատերն են նկատել, թե որքան շատ են զբոսաշրջիկները Հայաստանում: Մեր երկիրը շարունակում է հյուրընկալել զբոսաշրջիկների ամենատարբեր երկրներից: Հայաստանի տուրօպերատորների և տուրգործակալների ասոցիացիայի հիմնադիր նախագահ Կարինե Դավոյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ անցած տարի Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո մեր երկրի հանդեպ հետաքրքրությունը մեծապես աճել է:

«Եթե երկիրը ժողովրդավարական է, այն ձգում է դրսի մարդկանց: Մարդը ցանկանում է լինել այնպիսի երկրներում, որտեղ անվտանգ է: Հեղափոխությունը օտարերկրացիների մոտ հետաքրքրություն է առաջացրել: Իմիջը շատ կարևոր է զբոսաշրջիկներին երկիր բերելու համար, և, այո՛, հեղափոխությունից հետո մեր երկրի իմիջը բարձրացավ՝ անկախ նրանից, թե մեր քաղաքացիներից ով ինչպես է վերաբերվում հեղափոխության գաղափարին», - ասում է Կարինե Դավոյանը: Մեր զրուցակիցը նշում է, որ զբոսաշրջիկներին հիմնականում առաջարկում են այցեր պատմամշակութային վայրեր: «Այս առումով Հայաստանը հարուստ երկիր է: Վերջին շրջանում զարգանում է նաև արկածային տուրիզմը: Ամբողջ աշխարհում գյուղական, էկոտուրիզմը մեծ թափ է առնում: Մարդիկ ավելի շատ են ձգտում բնական միջավայրին՝ բնական սնունդ, մաքուր օդ: Այս առումով բավական մեծ պոտենցիալ ունենք: Միջազգային շատ ծրագրեր հենց այս ուղղության վրա են շեշտը դնում և ծրագրեր իրականացնում՝ հատկապես գյուղական տուրիզմը զարգացնելու համար», - փաստում է Դավոյանը՝ ընդգծելով, որ այս կերպ փորձ է արվում լուծել նաև մարզերի բնակիչների զբաղվածության հարցը, և տուրիզմն ինչ-որ առումով նպաստում է ապակենտրոնացմանը: 

Նա կարծում է, որ փառատոնները ևս զբոսաշրջիկներին գրավելու միջոց են, սակայն Հայաստանում դրանք ճիշտ չեն կազմակերպվում: «Կարևորը քանակը չէ: Ավելի լավ է լինի 1-2 փառատոն, բայց բարձր իմիջ ունենա, ինչպես, օրինակ, Բրազիլիայում կազմակերպվող դիմակահանդեսն է: Հայաստանում կազմակերպվում է թթի փառատոն: Գնում են, որևէ գյուղում թութ թափ տալիս, ասում են՝ թթի փառատոն է: Կամ մի գյուղում հավաքվում են, գինի խմում, վաճառում ու կոչում փառատոն: Բայց սրանք փառատոններ չեն: Մեզ մոտ փառատոնները պետք է ավելի բովանդակալից լինեն: Պետք է փորձեն մեկ փառատոնի շնորհիվ ցուցադրել երկրի մշակույթը, ուտելիքը և այլն: Եվ արդյունքում ստեղծեն այնպիսի իմիջ, որ տուրիստական ընկերություններն ամեն տարի ընդգրկեն դրանք իրենց տուրփաթեթներում», կարծում է ասոցիացիայի նախագահը:

Տիկին Դավոյանը նշում է, որ բավական դժվար է հասկանալ, թե ինչ տպավորություններով են զբոսաշրջիկները հեռանում Հայաստանից: «Չենք կարող ընդհանրացնել կարծիքները: Յուրաքանչյուր մարդ ունի իր անհատական պահանջները: Մեկը կարող է չհավանել մեր ուտելիքները, վերադառնալ իր երկիր և ասել, որ Հայաստանում սնունդը վատն է: Կամ մեկին դուր է գալիս հյուրանոցը, մյուսին՝ ոչ: Փաթեթները ձևավորելիս և սպասարկումն ապահովելիս պետք է առաջնորդվել անհատական մոտեցմամբ: Տուրիստական ընկերությունները պետք է հասկանան, որ առաջին տեղում փող աշխատելը չէ, այլ մարդու իրավունքների հարգումը և մեր երկրի իմիջի բարձրացումը: Ընդ որում՝ սա վերաբերում է ոչ միայն ներգնա տուրիզմին: Նույնպիսի վերաբերմունք տուրընկերությունները պետք է դրսևորեն նաև արտերկիր մեկնող մեր հայրենակիցների նկատմամբ: Շատ են լինում դեպքեր, երբ մարդիկ խաբվում են,ընդգծում է տիկին Դավոյանը և անդրադառնում նաև այլ խնդիրների.- Տարածաշրջանում շատ դժվար է մրցակցությանը դիմանալը: Բերեմ մեկ օրինակ: Ե՛վ մենք, և՛ Վրաստանը մասնակցում ենք միջազգային ցուցահանդեսների, որտեղ երկրները ներկայանում են տաղավարների միջոցով, որոնց համար պետք է վճարել: Վրաստանի դեպքում տաղավարի ֆինանսավորումն ապահովում է երկրի կառավարությունը, իսկ մեզ մոտ պետությունը չնչին գումարներ է կարողանում հատկացնել: Տուրիստական ընկերությունները, որոնք պետության հետ գնում են մասնակցելու նման ցուցահանդեսների, վճարում են ոչ միայն իրենց անձնական ծախսերի, այլ նաև տաղավարի համար, որը քիչ գումար չէ՝ միջինը մոտ մեկ ու կես մլն դրամ: Տուրիստական շատ ընկերություններ մեծ գումարներ չեն վաստակում՝ նման ցուցահանդեսների մասնակցելու համար: Բայց մասնակցությունը կարևոր է, քանի որ իրենք գործընկերներ են գտնում, իսկ Հայաստանն էլ ճանաչելի է դառնում: Փոքր ընկերությունները բավական դժվարությունների են հանդիպում: Իրենք աջակցության կարիք ունեն: 

Հայաստանի տարածքում առաջնային խնդիրներից են ենթակառուցվածքները, մասնավորապես ճանապարհների ոչ բարվոք վիճակը: Տեղեր կան, որ մայրուղիները, ասենք, վերանորոգված են, բայց մայրուղուց թեքվում ենք դեպի գյուղեր և պատմամշակութային կոթողներ տանող ճանապարհները և բախվում խնդիրների: Պատմամշակութային հուշարձանների մեծ մասն անհասանելի է տրանսպորտի տեսակետից: Տուրիստները ստիպված են լինում ոտքով քայլել դեպի մշակութային կոթողները: Ունենք շատ հետաքրքիր քարանձավներ, որոնք միանշանակ կհետաքրքրեն զբոսաշրջիկներին, բայց նախ դրանք անհրաժեշտ է դարձնել տուր ապրանք:

Ամենակարևորը՝ ունենք ճանաչելիության հարց: Մեր մասին պետք է շատ իմանան դրսում: Այս հարցում մեզ պետք է աջակցեն նաև մեր դեսպանատները: Դրանք տարվա մեջ գոնե մեկ անգամ պետք է հավաքեն տուրիստական ասոցիացիաների ղեկավարներին, ներկայացնեն Հայաստանը: Պատկերացրեք՝ դա որքանով օգտակար կլինի մեր երկրի համար:

Հիմնական և ամենակարևոր խնդիրներից է ուղիղ չվերթների բացակայությունը: Տոմսերի գների պատճառով բավականին թանկանում է նաև տուրփաթեթի արժեքը: Շատ զբոսաշրջիկներ Հայաստան են ժամանում Վրաստանով: Այդ դեպքում հիմնական տուրօպերատորը դառնում է Վրաստանը: Մի քանի օրով խմբին բերում են Հայաստան, ցույց տալիս մեր երկիրը, գումար աշխատում և հեռանում: Իսկ եթե լինեն ուղիղ չվերթներ Հայաստանի և այլ երկրների միջև, ապա մարդիկ ուղիղ չվերթով կժամանեն մեր երկիր: Այս ոլորտում պետությունը շատ լուրջ անելիք ունի»:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Վթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցԱդրբեջանցի զինծառայողի կրակnցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում. ԱՆ Հորմուզի նեղուցում հարձակման են ենթարկվել երեք նավթատար լցանավեր. Reuters Ադրբեջանցին հայ կնոջ վրա կրшկել է՝ երեք երեխաների ներկայությամբ. կինն ինքնապաշտպանվել է. գյուղապետը մանրամասներ է հայտնել Թուրքիան Ադրբեջան է մատակարարել խոշոր տրամաչափի գնդացիրներ և ատրճանակներ՝ հատուկ նշանակության ուժերի համար Հայաստանն առաջին Գերազանցության մեդալն է նվաճել «WorldSkills Shanghai 2026» միջազգային մրցույթում ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ Հայաստան մտած ու հայ աղջկա կրակած ադրբեջանցու վերաբերյալ 6 ամսով արգելք է սահմանվել ՀՀ ներմուծվող տոմատի մածուկ ապրանքատեսակների վրա Սիսիանում զինծառայողի սպանվելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են տարածվում. ՊՆ Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրեզնոյի քաղաքապետին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԱհա թե որն է 39 տարեկանից փոքր տղամարդկանց մահվան հիմնական պատճառըՎերին Անտառայինում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes»-ը, որոնցից մեկն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Wuling»-ին, վերջինն էլ բախվել է կայանված «Genesis»-ին Թաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Հայաստանում «Թրամփի երթուղու» պատճառով կարող են հաստատվել ԱՄՆ-ի հետախուզությունն ու մասնավոր ռшզմական ընկերությունները. ՌԴ ԱԽ Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութՆիկոլ Փաշինյանը խոսել է «Նոայի» և Հայաստանում ֆուտբոլի զարգացման մասին Էդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Իշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԿարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Նախատեսվում են լրացուցիչ օրենսդրական հիմքեր և երաշխիքներ երեխաների պաշտպանության համար Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Հանվել է ցեմենտի ներմուծման նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակումը Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանԱրտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային կոնֆետ հյուրասիրելու պատրվակով տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել Միջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՓաշինյանն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական Ուայթ Քեյնին ՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Կբարելավվի հանրապետության ճանապարհների վիճակը. Կառավարությունն ավելի քան 4 մլրդ դրամ է հատկացրել ԱՄՆ-ը վերջին կես տարվա ընթացքում ակտիվորեն համալրել է զինшմթերքի պաշարները. Թրամփ ԵՄ-ն կբացի իր միասնական շուկան թեկնածու երկրների առջև․ Ինչու է սա նաև Հայաստանի մասին Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Բացահայտվել է մահացած գտնված ուսանողի վերջին հաղորդագրությունըՄինչև հոկտեմբերի 2-ի 09:00-ն ջուր չի լինելու Կասպից ծովի նոր քարտեզը