Ереван, 24.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


«Խաղաղություն հաստատելու իշխանության այս թեզը կեղծ է, պոպուլիստական ու վտանգավոր». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի և Թուրքիայի իշխանությունները շարունակում են միմյանցից «դրական ազդակներ» ստանալ: Երեկ նման հայտարարությամբ հանդես եկավ նաև Թուրքիայի նախագահը: Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ երրորդ կողմի միջոցով Նիկոլ Փաշինյանի կողմից հանդիպելու առաջարկ է ստացել: Թուրքագետ  Ռուբեն Մելքոնյանի հետ զրուցել ենք փոխադարձ մեսիջների, դրանցից բխող վտանգների մասին:

«Դեպքերի նման հաջորդականությունն ակնհայտ է դարձնում այն փաստը, որ տեղի է ունենում հայ-թուրքական որոշակի գործընթաց, որի մասին դեռ ամիսներ առաջ էր խոսվում, սակայն որևէ կերպ պաշտոնական հաստատում չէր ստանում: Այդուհանդերձ, փաստորեն, այդ լուրերը ճիշտ էին: Այս ամբողջ գործընթացի ոճը հուշում է, որ հայթուրքական հարաբերությունների հնարավոր հաստատման օրակարգն ամենևին էլ անվտանգ չէ Հայաստանի համար. այդ օրակարգը շարունակում է ձևավորվել թուրքական նախապայմանների ոգով, որոնցում Թուրքիայի կողմից որևէ լուրջ փոփոխություն չի նկատվում: Իհարկե, եթե չարձանագրենք, որ զավթելով Արցախի մի հատվածը՝ Թուրքիան այժմ արդեն ոչ թե պահանջում է հողերի վերադարձ Ադրբեջանին, այլ Հայաստանից պահանջում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում՝ Արցախի մնացած մասը ներառյալ: Դեպքերի վերոնշյալ հաջորդականությունը ևս մեկ անգամ փաստում է, որ առկա գործընթացը հասարակության լայն շերտերին շրջանցելով է տեղի ունենում: Ասում են, թե պատրաստ ենք Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելուն, բայց չի խոսվում այն մասին, որ պատրաստ չենք մեր ազգային ու կարևոր նպատակներից որևէ զիջում անել»,-«Փաստի» հետ զրուցում ասաց Ռ. Մելքոնյանը:

Նա այս համատեքստում խոսեց դիվանագիտության մասին. «Ինձ մոտ կասկածներ կան, որ ԱԳՆ-ն լիովին և իր բոլոր գործառույթներով ներգրավված չէ այս գործընթացում: Հիշենք, որ փորձառու դիվանագետներ դուրս եկան ոլորտից: Միգուցե նրանց հեռացումն ինչ-որ առումով առնչվում է այս ամենի հետ: Համենայն դեպս, մենք տեսնում ենք, որ, ի տարբերություն հայ-թուրքական հարաբերությունների նախորդ, օրինակ՝ ֆուտբոլային դիվանագիտության փուլի, հիմա ԱԳՆին շատ պասիվ, անգամ դիտորդի դեր է վերապահված: Նույնիսկ պարզաբանումները տրվում են ոչ թե ԱԳՆ-ի, այլ ավելի շատ վարչապետի մամուլի խոսնակի կամ տարբեր քաղաքական գործիչների մակարդակով: Սա առնվազն թույլ է տալիս ենթադրել, որ ԱԳՆ-ն ամբողջությամբ այս գործընթացում ներգրավված չէ: Սա ևս առաջացնում է կասկածներ առ այն, որ այս գործընթացում, երևի թե, անցնում են այն կարմիր գծերը, որոնք իր գոյության ամբողջ ընթացքում մեր պետությանն իր առջև է դրել ու որոնց պաշտպանությանն է միտված ԱԳՆ-ն և մեր դիվանագիտությունը»:

Անդրադառնալով Փաշինյանի առաջարկի վերաբերյալ Էրդողանի հայտարարությանը և հիշելով նախորդ իշխանությունների կառավարման տարիները, երբ Էրդողանն ինքն էր նամակ հղում ՀՀ ղեկավարին՝ Ռուբեն Մելքոնյանը նախ շեշտեց. «Նախևառաջ պետք է ֆիքսենք, որ Թուրքիան միշտ էլ Հայաստանի հանդեպ ընդգծված թշնամական վերաբերմունք է ունեցել ու միշտ էլ ձգտել է ներխուժել Հարավային Կովկաս, Արցախյան կոնֆլիկտ և այլն: Բայց անցած տասնամյակների ընթացքում մեր պետությանը հաջողվել է կասեցնել թուրքական ձգտումները: Բացի այդ, միջազգային ու տարածաշրջանային իրավիճակը Թուրքիային թույլ չէր տալիս ներխուժել Արցախյան կոնֆլիկտ: Հիմա իրավիճակը փոխվել է նաև մեր ապաշնորհ քաղաքականության հետևանքով, որի պատասխանատուն, բնականաբար, ժամանակի իշխանությունն է: Հիմա Թուրքիան այսօր բացահայտ ընդգրկված է Արցախյան կոնֆլիկտի մեջ, Հարավային Կովկասի տարբեր խնդիրներում: Նախկինում ևս Հայաստանի հանդեպ թշնամական լինելով՝ Հայաստանի հետ շփվելու՝ Թուրքիայի գոնե հռետորաբանությունը և ոճը երբեք նման արհամարհական շեշտադրումներ չեն ունեցել: Խոսքը թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի կառավարման տարիների մասին է»:

Անդրադառնալով մասնավորապես 2005- ին Էրդողանի կողմից Ռոբերտ Քոչարյանին ուղղված նամակին՝ մեր զրուցակիցը շեշտեց. «Էրդողանը, որը հայտնի է որպես շատ կոպիտ հռետորաբանությամբ գործիչ, իր նամակով առաջարկում էր հարաբերություններ ստեղծել Հայաստանի և Թուրքիայի միջև: Իհարկե, խեղաթյուրելով իրականությունը՝ առաջարկում էր ստեղծել պատմաբանների հանձնաժողով, որը կքններ Ցեղասպանության հարցը: Այդուհանդերձ, Էրդողանի անգամ շեշտադրումները, դիմելու ձևը, նամակի բովանդակությունը համապատասխանում էին միջազգային դիվանագիտական էթիկետին, իսկ նամակի պատասխանը շատ ադեկվատ էր:

Նախագահ Քոչարյանն ուղղակի մերժել էր պատմաբանների հանձնաժողով ստեղծելու գաղափարը՝ առաջարկելով ստեղծել միջկառավարական հանձնաժողով այն տրամաբանությամբ, որ միջպետական հարաբերությունները պետք է կարգավորեն ոչ թե պատմաբանները, այլ քաղաքական գործիչները: Հաջորդ տարիներին էլ հայ-թուրքական շփումների, նամակների պարագայում երբեք նման արհամարհական մոտեցումներ չեն եղել: Թուրքիան, որը նախկինում, թեպետ նենգափոխելով ու պատմությունը կեղծելով, ինքն էր դիմում Հայաստանի ղեկավարին, հիմա Թուրքիայի նախագահը սուլթանի տոնով, իր խոսքում չնշելով անգամ Նիկոլ Փաշինյանի անունը, հայտարարություն է անում:Այսինքն, Թուրքիան հիմա ոչ թե խնդրողի դերում է, այլ մի պետություն, որին Հայաստանն է խնդրում:

Փաստորեն, սրանով Թուրքիան Հայաստանի առջև նոր նախապայմաններ առաջ քաշելու հնարավորություն է ստանում: Նախորդ բոլոր երեք նախագահների դեպքում ո՛չ Ադրբեջանում, ո՛չ Թուրքիայում արհամարհական, ֆոլկլորային մոտեցումներ չեն եղել: Չեն եղել «Նե օլդու, Փաշինյան» երգի նախատիպեր, որոնք ուղղված կլինեին ՏերՊետրոսյանին, Քոչարյանին կամ Սարգսյանին: Նրանք ադրբեջանական թատերական ներկայացումների մանրապատումների հերոսներ չեն դարձել, եղել են թուրք-ադրբեջանական թշնամու կերպարում, բայց ոչ արհամարհված: Դրա համար պետք էր, որ պարտությունից հետո Հայաստանի ղեկավարի կերպարը փոխվեր, որ այդ անձն իր պարտված կերպարով վնաս չտար Հայաստանին»:

Ամփոփելով ու խոսելով ՀՀ-ին թելադրվող օրակարգի մասին՝ Ռ. Մելքոնյանը մի քանի շեշտադրումներ ու արձանագրումներ արեց: «Հայաստանին ու հայ ժողովրդին ուղղված թուրքադրբեջանական օրակարգը, մեծ մասամբ, չի փոխվել: Դրանք այն հայտնի նախապայմաններն են, որոնց նորերն են ավելացել, ինչպես «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալն է և այլն: Հայաստանի նկատմամբ նրանց թշնամական քաղաքականությունը չի փոխվել. եթե կա փոփոխություն, ապա դա միայն այսօրվա իշխանության ընկալումների մեջ է: Այսինքն, թշնամին նույնն է, մոտեցումները՝ ևս, Հայաստանին ուղղված սպառնալիքները ևս նույնն են, ավելին՝ անգամ ավելացել են, բայց փոխվել են մեր ինքնապաշտպանական մեխանիզմները, այս իշխանությունների մոտեցումները: Սա արտաքին ու ներքին սպառնալիքներ է առաջ բերում: Արտաքինն այն է, որ, փաստորեն, հիմա իշխանության ղեկին մի ուժ է, որը թուրքական նախապայմաններին, ճնշումներին չի կարողանում դիմագրավել, միգուցե չի էլ ուզում ու, երևի, թուրքական այդ նախապայմանների, սպառնալիքների մեջ բացասական ոչինչ չի տեսնում: Բացի այդ, իր նկարագրով ու պահվածքով այս իշխանությունը թուլացնում է նաև մեր հասարակության դիմադրողականությունը: Հասարակությանը տալիս է մեսիջներ, թե «թուրքը թշնամի չէ», «վատը չէ», «պետք է խաղաղություն հաստատել», «պետք է դադարեցնել թշնամանքը» և այլն: Ու հասարակությունը, որի մի մասը, ինչպես տեսանք ընտրություններով, շարունակում է վստահել այս իշխանությանը, իր պաշտպանական բնազդն է թուլացնում, ինքն իրեն դնում է թուրքական վտանգի առաջ»,-ասաց նա՝ ընդգծելով, որ թուրքական մտածողությունը շարունակում է թշնամական մնալ:

«Այդ թշնամական մոտեցումն այս իշխանությունը վերարտադրում է, նենգափոխում ու հենց այդ տարբերակն է մեր հասարակությանը ներկայացնում: Սա երկակի սպառնալիք է ու սխալ քայլ: Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դադարեցման, ինչպես նաև Արցախի հարցի ադրբեջանանպաստ պահանջները մեր պետականությունը մերժել է՝ հաշվի առնելով իր ինքնապաշտպանական բնազդը, այն, որ դրանց ընդունումը նշանակում է վնաս, պետականության կործանում: Խաղաղություն հաստատելու մասին այս իշխանությունների մոտեցումներն ու պատկերացումները ևս սխալ են: Այո, մենք բոլորս էլ խաղաղության ենք ձգտում, և որևէ նորմալ իշխանություն պատերամզի չի ձգտում: Հայաստանը ևս միշտ ձգտել է խաղաղության, բայց «թշնամանքը դադարեցնելու ու խաղաղության դարաշրջան հաստատելու» մասին այս իշխանության քարոզը չի բխում տարածաշրջանում առկա իրողություններից:

Թուրքիայում ու Ադրբեջանում թշնամանքը ոչ թե թուլացվում, այն խորացվում է, իսկ այստեղ փորձում են արգելել անգամ 100 տարվա ֆիդայական երգերը՝ դրանք համարելով թշնամանք Թուրքիայի հանդեպ: Սա է պատճառը, որ ոչ համարժեք իրավիճակ է սատեղծվում: Դու ուզում ես խաղաղություն հաստատել, իսկ դիմացինդ քեզ ատում է, զենքով գալիս է քեզ ոչնչացնելու: Այս պայմաններում որևէ խաղաղություն չի կարող լինել, դրա համար խաղաղություն հաստատելու իշխանության այս թեզը կեղծ է, պոպուլիստական ու վտանգավոր մեր պետության ու հասարակության համար: Այն հիմնված է կեղծիքի, ցանկալին իրականության տեղ ներկայացնելու գաղափարի վրա, այն չի բխում թուրք-ադրբեջանական իրական ազդակներից, որոնք իշխանությունները համարում են դրական, իսկ մասնագետները՝ բացասական»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ларри Гагосян станет героем документального фильмаЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянЮнибанк и Unisport приняли участие в забеге «Tricolor» Yerevan Beat Run Moody’s подтвердило рейтинг IDBank на уровне «Ba3» со стабильным прогнозомОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу Багратуняц 16 Когда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст» От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст» Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейСегодня состоится Общее годовое собрание акционеров Юнибанка: чистая прибыль банка составила 9,8 млрд драмов Женская сборная Армении по теннису добилась исторического успеха, вернувшись во II группу спустя 17 лет Двое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesОАО «Телеком Армения» и ОАО «Азертелеком» подписали соглашение о транзите интернет-трафика Арестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Австралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомPolitico: Трамп согласился усилить давление на РФ для завершения войны в обмен на помощь Европы с разминированием Ормузского пролива