Երևան, 17.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Ուզում էին լավ լինի, ստացվեց՝ ինչպես միշտ». «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանում արձանագրվել են կարմրուկ հիվանդության դեպքեր, որոնք նման քանակով վաղուց չէին եղել: Հաստատապես հայտնի է միայն, որ առաջին դեպքը եղել է բերովի (ԱՆ–ն, չգիտես ինչու, չի բացահայտում՝ որ երկրից), իսկ մնացածը տեղական են: Այստեղ կարևոր է այն, որ սկսած 2007 թվականից Հայաստանը դարձել էր երկիր, որտեղ ընդհատված էր կարմրուկի տեղական փոխանցումը, այսինքն՝ բոլոր դեպքերը բերովի էին, տեղական դեպքեր չկային:

Բանն այն է, որ կարմրուկի դեպքում կարևոր է վաղ հայտնաբերումն ու կոնտակտների շրջանակների հստակեցումը։ Իհարկե, կարմրուկի համաճարակի մասին առայժմ խոսք չկա և, հավանաբար, չի էլ լինի, քանի որ կարմրուկի դեմ պատվաստումներով ընդգրկվածությունը Հայաստանում բարձր է՝ մոտ 95 տոկոս (իհարկե, դա լավագույն արդյունքը չէ, եղել են ժամանակներ, որ այդ ցուցանիշը եղել է մինչև 98 տոկոս), բացի դա, համապատասխան համաճարակաբանական միջոցառումներ են իրականացվում: Որոշ մարդկանց կարող է թվալ, թե ինչ մի մեծ բան է՝ մի քանի դեպք, ընդ որում՝ առանց մահերի: Բայց դա սխալ կարծիք է:

Կառավարվող վարակիչ հիվանդությունները, որոնց շարքում է նաև կարմրուկը, երկրի հեղինակության հարցն են, բացի դա, դրանք, ինչքան էլ դա զարմանալի թվա, կարևոր ազդեցություն են ունենում զբոսաշրջության վրա. գրագետ զբոսաշրջիկը ինչ-որ երկիր այցելելուց առաջ նախ պարզում է այդ երկրի համաճարակային իրավիճակը և նոր միայն որոշում ընդունում այցելել: Այստեղ հարցն այլ է. ինչո՞ւ եղան այդ տեղական դեպքերը: Բանն այն է, որ միշտ էլ եղել են բերովի դեպքեր, բայց տեղական՝ ոչ: Անգամ 2018–2019 թվականներին, երբ նկատվում էր կարմրուկով հիվանդացության դեպքերի քանակի ավելացում ամբողջ աշխարհում, ընդ որում՝ նաև Ուկրաինայում և Ռուսաստանում, որոնց կապը Հայաստանի հետ ակնհայտ ակտիվ է, Հայաստանում չգրանցվեց և ոչ մի տեղական դեպք: Մի՞թե ինչ-որ բան է փոխվել: Իրականում փոխվել է:

Օրինակ՝ մոտ երեք ամիս առաջ լուծարվել են սահմաններին գործող Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի բժշկասանիտարական հսկիչ կետերը: Դա իրականացվել է մաքսային մարմինների «Մեկ պատուհան» ծրագրի ներդրման արդյունքում: Այսինքն, որոշվել է, որ պետք է սահմանը հատող տնտեսվարողների և անհատ անձանց գործը հեշտանա, նրանք գործ ունենան միայն երկու ծառայության՝ ՊԵԿ–ի և սահմանապահների հետ, իսկ այլ ծառայություններ չպետք է լինեն, նրանց գործառույթները պետք է իրականացնեն նույն ՊԵԿ–ն ու սահմանապահները: Այսինքն՝ սահմանապահը կամ մաքսային տեսուչը, բան ու գործ թողած, պետք է նաև բուժաշխատողի գործառույթներ իրականացնեն, այսինքն, օրինակ՝ կանխեն կամ գոնե գրանցեն և համապատասխան մարմիններին փոխանցեն տվյալներ կարմրուկով հիվանդի մուտքի մասին: Իսկ ի՞նչ, կանխեցի՞ն:

Այսինքն, մեր կառավարությունը գտնում է, որ սահմանապահը կամ մաքսային տեսուչը կարող է բուժաշխատողի գործառույթ իրականացնել, ինչ մի դժվար բան է որ... Դա բնական է, քանի որ մերօրյա Հայաստանում մասնագիտությունը կարևոր չէ, միջնակարգ կրթությամբ կարելի է պարեկ աշխատել, ՏՏ մասնագիտությամբ էկոնոմիկայի նախարար, ունենալ պատմաբան պաշտպանության նախարար և, իհարկե, իրավաբան առողջապահության նախարար: Ուզենք թե չուզենք՝ Հայաստանում վարակ արձանագրվելու պատճառներից մեկն էլ դա է: Եվ հարցը ոչ միայն Ավանեսյանն է: Նույն Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը արդեն քանի ամիս է՝ պետ չունի (ի դեպ, նախկին պետը մասնագիտությամբ ինժեներ էր), ունի միայն պետի երկու տեղակալ, և փորձեք մեկ անգամից գուշակել նրանց մասնագիտությունները... Իհարկե, ոչ բժշկական: Սա Հայաստանն է...

Իսկ բժիշկներին էլ կարելի է այլ ոլորտներ վստահել, եթե, իհարկե, իրենց համապատասխան պահեն: Բայց խելքը գլխին ոչ մեկը շանը չի հանձնարարի մուկ բռնել, իսկ կատվին՝ տունը պահպանել: Ասենք նաև, որ նման կերպ շարունակվելու դեպքում այնպիսի վարակներ կարող են լինել, որ կարմրուկի վիրուսը կթվա հեչ բան... Կարելի է պինցետով բռնել ու տնական օղու մեջ խեղդել: Իհարկե, անցակետերում «Մեկ պատուհանի» սկզբունքը ներդնելը վատ միտք չէ, ոչ ոք դրա դեմ բան չունի: Բայց, ինչպես ասում են, «ուզում էին լավ լինի, ստացվեց՝ ինչպես միշտ» (անգամ չխորանանք այլ ծառայությունների հարցով ծրագրի արդյունքում առաջացած դժվարությունների և անգամ զավեշտալի վիճակների մեջ):

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բանանի շուրջ աղմուկ, պետության շուրջ լռություն․ ինչպես ենք ընկնում հանրային ուշադրության ծուղակը. Աննա ԿոստանյանԱրտահանման արգելքը դեպի ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ կպահպանվի ևս վեց ամիս. «Փաստ»Հայաստանը պարտավոր է օր առաջ հեռանալ Արևմուտքից. Մհեր ԱվետիսյանԻրանի հարցում Թրամփի հետ տարաձայնություններ չունենք. Ջեյ Դի Վենս Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում․ նոյեմբերի 17-ի տվյալները Շվեյցարիան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը «Վարչապետին` պահանջ. անցկացրե՛ք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, և միայն այդ ընտրությունների արդյունքների հիման վրա կորոշվի` իրականացնե՞լ «Թրամփի ուղին», թե՞ ոչ, անցկացնե՞լ սահմանադրական հանրաքվե՞ն, թե՞ ոչ». Խաչիկ Ասրյան«Քաղաքական գործիքակազմի առումով իշխանությունը չունի բավական կենսունակություն ընդդիմության հետ մրցակցության տեսանկյունից, ուստի դիմում է ռեպրեսիվ մեխանիզմներին». «Փաստ»Հայաստանի տարեցների սոցիալական գոյապայքարը՝ սպառողական զամբյուղի անհասանելիության պայմաններում. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Եվրոպական օրակարգի «ներքին ընդդիմադիրը». ի՞նչ են ցույց տալիս ԱԽ նախկին քարտուղարի հայտարարությունները. «Փաստ»Երևանի «հավասարակշռված» դիվանագիտության գինը. վերադարձ դեպի Մոսկվա՞. «Փաստ»Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործընթացը. «Փաստ»Բանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևը. «Փաստ»Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 17/18-ինՔուշները և Ուիթքոֆը եվրոպացիների հետ քննարկել են Ռուսաստանի և ԵՄ-ի միջև երկխոսության հաստատումըՄենք գիտենք՝ ինչպես հաղթել, բայց գիտենք նաև ինչպես արժանապատվորեն պարտվել․ Լուիս դե լա ՖուենտեԲաքվի ճարտարապետական դիմագծի կերտողը հայ էԶորակոչի տարիքային շեմը կփոխվի․ ում կվերաբերի նախագիծըԵրևանը մերժում է «Ալիևյան Սահմանադրությունը». Հայաստանի Սահմանադրության ճակատագիրը որոշելու են հայերը, ոչ թե Ադրբեջանը. Ուժեղ ՀայաստանԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է ընդդիմության նկատմամբ շարունակվող քաղաքական հետապնդումներըԹրամփի գնահատմամբ՝ Պուտինը փոքր-ինչ մեղմացնում է դիրքորոշումն Ուկրաինայի հարցումԵրևանում՝ Մալաթիա տոնավաճառի մոտ, բախվել են «Ferrari»-ն և «BMW»-նՀԱՊԿ քարտուղարը քննարկել է կազմակերպության պատասխանատվության գոտում տիրող ռազմաքաղաքական իրավիճակըԲախվել են «Howo», «Renault» բեռնատարներն ու «Opel Astra»-ն․ 3 վիրավորներից երկուսը անչափահասներ են«Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ումՀանրապետությունում ձյուն է տեղում․ ի՞նչ իրավիճակ է ավտոճանապարհներինԱրսեն Գևորգյանի մահվան ամբողջ պատասխանավտությունը մինչև իր կյանքի վերջ կրելու է Նիկոլ Փաշինյանը․ Հարություն ՀարությունյանՍտալինն ու Սադամ Հուսեյնը կնախանձեին Փաշինյանին․ Ուժեղ Հայաստան«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նոյեմբերի 15-17-ը մասնակցում է Մոսկվայում անցկացվող «Հանուն ազգերի ազատության» («За свободу наций») միջազգային համաժողովին․ Իվետա ՏոնոյանԵրիտասարդները՝ հանքարդյունաբերության իրական խնդիրների լուծման ճանապարհին․ ԶՊՄԿ-ն՝ CaseKey 2026-ումՑույց տվեք Ադրբեջանի որևէ օրենք, որը վերաբերում է Ղարաբաղին. Արշակ ԿարապետյանՄենք թույլ չենք տա Ալիևի պարտադրած Սահմանադրության ընդունումը․ Ուժեղ ՀայաստանՄեր ժողովուրդը երբեք չի մոռանալու Արցախն ու մեր անցյալը. Ավետիք ՉալաբյանՊարտքերի մեջ հայտնված քաղաքացիները չպետք է մնան միայնակ․ ի՞նչ պետք է անի պետությունը. Հրայր Կամենդատյան«Դադարեցրե՛ք Հայաստանը ազատությունը քաղաքական հավատարմությամբ պայմանավորող կալանավայր դարձնելու փորձերը». Աննա ԿոստանյանՎրաստանը հրաժարվել է մասնակցել ԵՄ նախարարական հանդիպմանը, քանի որ հրավիրվել է միայն երկրի դեսպանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է աջակցել CaseKey կրթական նախաձեռնությանըՍահմանադրությամբ մարդը բարձրագույն արժեք է, բայց իրական կյանքում այդ սկզբունքը չի գործում. Արամ ՎարդևանյանՖուչիկի փողոցը կանվանափոխվի Հայաստանի քննչական կոմիտեի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Իրան Մենք միավորվել ենք՝ հանուն մեր արժեքների, ինքնիշխանության և ժողովրդավարության պաշտպանության. տեսանյութՀամալսարանից ազատվում են դասախոսներ իրենց քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԼավ լուր՝ մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար․ Ավանեսյանը՝ մանրամասնում է Լավրովն ու Արաղչին քննարկել են Մերձավոր Արևելքի կարգավորումը Պիտի օրենք փոխվի, որ ամեն դատարան չկարողանա համատարած կալանք կիրառի մեր հանդեպ. Ավետիք ՉալաբյանՍպասվում է գյուղմթերքի գների շեշտակի բարձրացում, քանի որ ունենք արտահանման դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան35-ամյա կինը իր աղանդի պատճառով առևանգել և զոհաբերել է իր քրոջ երեխայինՄեդվեդևը խոսել է ընտրական գործընթացների վրա արտաքին ազդեցության մասին՝ հիշատակելով նաև Հայաստանը