Երևան, 29.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Շրի­շա­կա­յին մա­կար­դա­կի դիս­կուր­սի պա­րա­գա­յում հան­րու­թյան հա­մար քա­ղա­քա­կա­նու­թյու­նը դառ­նում է զազ­րե­լի երև­ույթ

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Հայաստանում քաղաքական մշակույթն աղճատման է ենթարկվում, քանի որ քաղաքական ուժերի միջև դիսկուրս, որպես այդպիսին, չկա, եղածն էլ ավելի ցածր է շրիշակային մակարդակից։ 

Քաղաքական օրակարգի կարևորագույն թեմաներին փոխարինելու են գալիս մեղադրանքները, ատելությունն ու թշնամանքը միմյանց հասցեին, որը ժամանակի հետ տարածվում է հասարակության լայն շերտերի վրա։ 

Հատկապես անհանգստացնող է այն փաստը, որ քաղաքական բառապաշար է մուտք գործում անընդունելի բառամթերք, բառապաշար, որն էլ ավելի է իջեցնում առանց այն էլ մեր մոտ դեռևս ձևավորման փուլում գտնվող քաղաքական մշակույթի մակարդակը։ 

Ու հետաքրքիրն այն է, որ ատելության կոչերը և գռեհիկ բառապաշարը տեղ են գտնում ոչ միան սոցցանցային ֆեյքերի կամ ոչ ֆեյքերի մակարդակով, այլև դրանք օգտագործվում են հենց քաղաքական գործիչների կողմից, որոնք կարծում են, թե իրենք մեծ դերակատարություն ունեն հայաստանյան քաղաքական կյանքում։ 

Ըստ այդմ, քաղաքական մշակույթում «ասֆալտին փռելու», «պատերին ծեփելու», «թաթիկները կտրելու», «ոտքերը վրաները սրբելու» կոչերին, անվանարկումներին, պիտակավորումներին գումարվում են նաև վիրավորանքներն ու ամենավերջին հայհոյանքները իրենց քաղաքական գործիչ համարող որոշ երևույթների կողմից։ 

Ու նման գործելաոճը բնորոշ է ոչ միայն ներկայիս իշխանություններին, որի ներկայացուցիչները հասարակությունը շերտերի բաժանելու և ատելություն գեներացնելու մեծ վարպետներ են, այլև նախկիններին։ 

Մի կողմից՝ գործող իշխանությունների մոտ մեծամտության ու անսխալականության սինդրոմ է նկատվում, նրանք վստահ են, որ իրենք երկնքից ընկած մանանա են մեր ժողովրդի համար: 

Մյուս կողմից՝ քանի որ արագորեն կորցնում են վարկանիշը, փորձում են իրենց իշխանությունն ու վարկանիշը փրկել թշնամիներ «ստեղծելու», դավադրություններ հնարելու և հասարակությանը մատուցելու, այլոց արատավորելու հաշվին: 

Միևնույն ժամանակ իրենց կառավարման տարիներից ու դրանց հետևանքով իրենց հետ տեղի ունեցածից դասեր չեն քաղել նաև նախորդ իշխանության ներկայացուցիչները։ 

Թվում էր, թե իշխանափոխությունից և ժողովրդի վերաբերմունքի դրսևորումից հետո ՀՀԿ-ականները պետք է որ լուրջ փոփոխություն մտցնեին իրենց պահվածքի, խոսքի մեջ, բայց դա այդպես էլ նկատելի չէ։ 

Սա վերաբերում է նաև ընդդիմադիր դաշտում տեղավորվել ցանկացող որոշ ուժերի, ավելի ստույգ՝ անհատների, որոնք օգտագործում են խայտառակ բառապաշար: Ընդհանրապես, հայհոյանքն ու վիրավորանքը մի կողմից՝ թուլության նշան է, մյուս կողմից՝ փաստարկների բացակայության: 

Սա վերաբերում է բոլորին՝ իշխանավորներ, իշխանամերձներ, ընդդիմադիրներ, սատելիտներ և այլն: 

Բայց այս ամենը ինչքանո՞վ է ընդունելի հանրության համար: Իհարկե, հասարակության որոշ շերտեր հրճվանք են ապրում նման մակարդակից, իրենք էլ հաճույքով միանում են խրախճանքին, սակայն դրանք բարեբախտաբար փոքրաթիվ են: 

Ժողովրդավարական զարգացած երկրներում, ինչպես գիտենք, ընդդիմությունը և իշխանությունը փոխկապակցված են և քաղաքական համակարգի այս երկու ուժերի դիսկուրսի արդյունքում էլ ծնվում են որոշումների օպտիմալ տարբերակները։ 

Սակայն մեզանում ճահճի նմանվող այսօրվա քաղաքական օրակարգի և փոխադարձ մեղադրանքների պարագայում հանրության համար քաղաքականությունը, այսպես ասած, «մանրադրամի» է վերածվում և դառնում զազրելի երևույթ, որտեղ զբաղված են միայն մեկը մյուսի վրա ցեխ շպրտելով։ 

Այնուամենայնիվ, նկատի ունենանք, որ այսպիսի իրավիճակը չի կարող երկար տևել, քանի որ հանրության մեջից ժամանակի ընթացքում դուրս կգան առողջ ուժեր, որոնք չեն տրվի քաղաքական պրիմիտիվ դրսևորումների մեջ մտնելու գայթակղությանը և առանձին կառուցողական օրակարգ առաջ կքաշեն՝ արժանանալով հասարակության վստահությանը:

 

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Արշակ Կարապետյանի հեռացումը թուլացրեց սահմանային կառավարման համակարգը և բացեց դուռը հակառակորդի առաջխաղացման համար. ՀՃՇ անդամ Աննա ՂուկասյանԱրման Ծառուկյանը 45 վայրկյանում հաղթել է UFC-ի նախկին չեմպիոնին «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, համայնքապետի թեկնածու Արման Ավետիսյանը քվեարկեցՎարչական ղեկավարը վերահսկում է ընտրողներին. Գոհար ՄելոյանըՆոյեմբերյանում ժամը 11:00-ի դրությամբ քվեարկել է 3,100 ընտրողՄոսկվայի ուղղությամբ 542 ուկրաինական ԱԹՍ է արձակվել, 105-ը ոչնչացվել է մայրաքաղաքի մատույցներում. Սոբյանին Նոր Զելանդիայի ափերի մոտ 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել WP. Իրանն օգտագործել է Starlink-ը ԱՄՆ-ի դեմ ռազմական գործողությունների համար Եվրոպան 2027 թվականին ևս կշարունակի ֆինանսավորել Ուկրաինային Ամերիկյան անօդաչուն հարվածել է Իրանի Սիրիքի մոտ գտնվող ձկնորսական նավակին․ մեկ մարդ անհետ կորել է ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Լարսը բաց է Մոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ արձակվել է 542 անօդաչու թռչող սարք Երևանում՝ «Արմենիա» բժշկական կենտրոնի հարևանությամբ, բшխվել են «Opel Vectra»-ն և «Chevrolet Volt»-ը․ կան վիրավnրներ «Բելինգհեմ»-ը հեռացվել է սիմուլյացիայի համար, «Ռեալ»-ը՝ պարտվել «Ալավես»-ին Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով Ուիթքոֆը ԱՄՆ Սենատում Ուկրաինայի հարցով փակ ճեպազրույց կանցկացնի Հայաստանի 12 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Նոան» հաղթեց ԲԿՄԱ-ին Կատարի վարչապետը Լավրովի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԱյսօր Սուրբ առաքյալներ Ս. Թադեոսի և Ս. Բարդուղիմեոսի հիշատակության օրն էՎթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը «Ուժեղ Հայաստանը» միջազգային և խորհրդարանական հարթակներում շարունակել է պայքարը՝ ընդդեմ ալիևյան սահմանադրությանԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը ՏԻՄ ընտրություններից առաջ Դավիթ Համբարձումյանի ազատազրկման վերաբերյալԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ՈՉ են ասում ալիևյան սահմանադրությանըՀետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել էՀայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ուրարտուն» պարտվեց «Շիրակին»Բախվել են «Nissan»-ը և «Howo» բեռնատարը․ վերջինը հայտնվել գերեզմանատանը, կոտրել մի քանի շիրմաքարԴավիթ Չալոյանը դուրս է եկել WORLD BOXING-ի Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչԽայտառակ վիճակ է ՀԷՑ-ում. ունենք հոսանքազրկումների 65 տոկոսանոց աճ․ ԿարապետյանԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըՍամվել Կարապետյանն արդեն ավելի քան 530 օր ապօրինի զրկված է ազատությունից․ Արամ ՎարդևանյանՊարածանրամարտի աշխարհի առաջնությունում Աննա Խաչատրյանը նվաճել է ոսկե մեդալՔանի՞ օր կաշխատենք հաջորդ տարի․ ոչ աշխատանքային օրերը 2027 թվականին6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԿամչատկայումՀույս ունեմ, որ պառլամենտական ընդդիմության պատգամավորներն ամուր կամք կդրսևորեն և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին ու չեն գնա գործարքի․ Աննա ԿոստանյանՈ՞վ էր Արտաշատում հրկիզել Տոյոտա-Քմերին. Կան ձերբակալվածներՀայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականումՀայաստանը ժողովրդավարության բաստիլն է, կալանքի` ֆետիշը. Արամ ՎարդևանյանԻսպանիան գնում է ընտրությունների․ ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանովՈսկեպարում հրդեհը մարվել է շուրջ 14 ժամ տևած աշխատանքներից հետո Միրաքյան փողոցում բախվել են «Nissan Rogue»-ը և «Nissan Note»-ը, վերջինը գլխիվայր շրջվել է Ընդդիմադիր համախմբման հայտարարությունը` Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի ազատազրկման մասին Դատական համակարգի ընտրությունները «նոր սահմանադրությամբ» կհայտնվեն ամբողջությամբ ԱԺ-ի ձեռքում․ Ավետիք ՉալաբյանՎավեր անձնագրի դեպքում պարտադի՞ր է արդյոք այն փոխարինել նոր կենսաչափական անձնագրով ՔՊ-ն գիտակցում է, որ այլևս չունի իր նախկին ազդեցությունը, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը․ Արամ ՊետրոսյանԱլիևն արդեն հասել է Երևանի կենտրոն․ ինչո՞ւ է Մոնթեի ֆիլմը քաղաքական հարց դարձելԱննախադեպ առաջարկ ԻԴԵԱԼ համակարգից․ 90% զեղչ 900 անուն ապրանքի համար՝ Սև ուրբաթի շրջանակում Սամվել Կարապետյանը հավատարիմ է մնացել ազգային արժեքներին և չի ֆինանսավորել «Վարչաբենդին»