Yerevan, 23.April.2026,
00
:
00
BREAKING


«Այսքան է իրենց ուղեղային հնարավորությունը, ինտելեկտուալ խոր ճգնաժամի մեջ են». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը տնտեսական ցանկացած աճ, առավել ևս՝ երկնիշ, մշտապես ներկայացնում է որպես աննախադեպ ձեռքբերում, մինչդեռ ոլորտի փորձագետները փաստում են՝ այն տեղի է ունենում իներցիայով, պայմանավորված է արտաքին գործոններով, չկան դրա համար երկարաժամկետ հիմքեր: Միջազգային տարբեր կառույցներ ևս կանխատեսումներ են արել, որ այս տարի Հայաստանին չի հաջողվի երկնիշ թվով տնտեսական աճ գրանցել։«Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանն ասում է՝ տնտեսական աճի կանխատեսումները շատ բարդ են ներկա՝ շատ արագ փոփոխվող աշխարհում:

«Երբ ռուս-ուկրաինական պատերազմը դեռ չէր սկսվել, շատ մասնագետներ կարող էին տնտեսական աճ կանխատեսել, բայց դրա սկսվելուց մեկ ամիս անց կանխատեսման ամբողջ սցենարը 180 աստիճանով փոխվեց: Միշտ ձեռնպահ եմ մնում կանխատեսումներից այսպիսի անորոշությունների պայմաններում: Միջազգային կառույցների կանխատեսումներին երբևէ նորմալ չեմ վերաբերվել, որովհետև դրանք սովորաբար սկիզբ են որոշակի գործողությունների: Մի դեպքում՝ ուղղված են դրական որոշակի սպասելիքների ձևավորմանը երկրի ներսում, բայց, միևնույն ժամանակ, աշխարհաքաղաքական կենտրոնների քաղաքական թևը պլանավորում է պատերազմներ, արտագաղթ, ներքին պառակտումներ և այլն: Դրա համար շատ վատ եմ վերաբերվում միջազգային կառույցների կանխատեսումներին, գնահատականներին և տրամադրված օգնություններին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը:

Ընդգծում է՝ այս կառավարության քայլերը և ներկա իրավիճակը համադրելով՝ աշխատենք հասկանալ, թե ինչ կլինի ապագայում: «Օրինակ՝ հունվար-հունիս ամիսների վիճակագրական տվյալներով, երկնիշ տնտեսական ակտիվության համարյա թե նվազագույն ներքին ցուցանիշին ենք հասնում, գնում ենք դեպի նվազում: Տնտեսական ակտիվության մեջ շարունակել է գերակա մնալ առևտրի և ծառայությունների ոլորտի մասնաբաժինը: Առևտուրն աճել է բացառապես ռեէքսպորտի հաշվին, դրա մեջ գերակշիռ մասը կազմել է ավտոտրանսպորտային միջոցների առևտուրը: Ի դեպ, օրենսդրական փոփոխություն են նախաձեռնել, որ հոկտեմբերի 1-ից այլևս ավելացված արժեքի վերադարձ չլինի, և, հետևաբար, Հայաստանն այլևս գրավիչ չի լինի բիզնեսի այդ տեսակով զբաղվելու համար: Ներկա պայմաններում գոյություն ունի արգելք Վրաստանի տարածքով տրանզիտ տեղափոխման համար, կան մարդիկ, որ դա շրջանցելու որոշակի տարբերակներ գտնում են, բայց եթե հոկտեմբերի 1-ից այդ օրենսդրական ակտն ընդունվեց, ապա պետք է մոռանանք տրանսպորտային միջոցները Հայաստանով արտահանելու մասին: Փոխարենը դրանով կզբաղվեն Ղազախստանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը և այլն: Ավտոմեքենաների առևտրի մասնաբաժինն ամբողջ առևտրի մեջ եղել է 61 տոկոս, 34 տոկոս եղել է ռեէքսպորտը: Մանրածախ առևտուրը եղել է ընդամենը հինգ տոկոս, ընդ որում, կարծես թե, սկսել են այդ թիվը մի փոքր ուռճացնել: Այս տեմպերը պահպանելով՝ կառավարությունն իր իսկ թմբկահարած երկնիշ տնտեսական ակտիվությունը հենց այս մեկ քայլով նվազեցնում է»,-նշում է մեր զրուցակիցը:

Հավելում է՝ սրան գումարենք Հայաստան ռելոկանտների այցի շարունակական նվազումը, ստացվում է, որ ռեստորանա-հյուրանոցային համակարգերի ծառայությունները նույնպես պետք է նվազեն: «Եթե պատերազմը, Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները շարունակվեն, ապա ներգաղթի և ռելոկացիայի տեմպը կպահպանվի: Սրան պետք է գումարել նաև տուրիստական այցերը: Այս տարի միայն առաջին վեց ամսվա ընթացքում մեկ միլիոնից ավելի տուրիստ է այցելել Հայաստան, բայց մեր երկրում սահմանային ցանկացած լարվածություն առաջին հերթին վնասում է տուրիզմին: Եթե մեր երկրում լինում է անորոշություն, ապա զբոսաշրջիկները չեղարկում են իրենց այցերը Հայաստան: Սա ցուցիչ է, որ և՛ մանրածախ առևտուրն է նվազում, և՛ ռեստորանա-հյուրանոցային համալիրների ծառայությունների ծավալը: Հետևաբար երկնիշ ցուցանիշի մասին խոսելը բարդ է: Պետք է նաև ընդգծել, որ շինարարության ոլորտը շարունակում է աճ գրանցել: Շինարարության պատճառները չեն փոխվել, հակառակը՝ ավելի են ակտիվացել:

«Եկամտային հարկի վերադարձը երկարաձգվել է մինչև 2025 թվականը, սա ստիպում է Հայաստանի քաղաքացիներին ավելի շուտ իրականացնել իրենց երկարաժամկետ գնումները: Հաջորդն Արցախի Հանրապետության շուրջ խորացող ճգնաժամն է: Եթե Արցախի մեր հայրենակիցները տեղափոխվեն Հայաստան, ակնհայտ է, որ բնակարանային ֆոնդի պահանջարկը կբարձրանա: Կան կանխատեսումներ, որ այս շինարարությունների մի մասն էլ ուղղված է ռելոկանտների, նաև դրսում ապրող մեր հայրենակիցների վերադարձին կամ Հայաստանում բնակարան ունենալուն: Երիտասարդները վերջին շրջանում ևս ցանկանում են ծնողներից առանձին բնակվել: Այս ամենն է նպաստում, որ շինարարության տեմպը դեռևս պահպանվում է»,-ասում է Սարգսյանը:

«Աննախադեպություն» է որակվում նաև թոշակների պարբերական բարձրացումը: Զուգահեռ ռուբլին արժեզրկվում է, գները շարունակում են բարձր մնալ: «Վերջերս եվրոպական, արաբական երկրների իմ ծանոթները, խոսելով հայաստանյան գների մասին, ասում են՝ դրանք շշմելու աստիճանի բարձր են, ինչպե՞ս կարելի է այդ պայմաններում ապրել: Տնտեսագիտական որևէ կանոնի մեր այսօրվա վիճակը չի ենթարկվում: Ավելի շատ ներկրող, քան արտահանող երկիր ենք: Մի կողմից՝ ունենում ենք արտարժույթի արժեքի շարունակական գնանկում, մյուս կողմից՝ ներկրվող ապրանքի գնաճ, ընդ որում՝ աշխարհում գները չեն բարձրացել: Սրա ֆոնին Հայաստանում ապրող այն բնակիչների սպառումն է կրճատվում, որոնք արտերկիր աշխատանքի մեկնածներից են ստանում իրենց եկամուտը: Սա ակնհայտ է իրենց իսկ հրապարակած վիճակագրական տվյալներից: Հայաստանի՝ երեք միլիոն մշտական բնակչության պարագայում, ընդ որում՝ մեր բնակչության մեկ երրորդի չափով էլ զբոսաշրջիկ է եկել Հայաստան, մանրածախ առևտուրն ավելացել է հինգ տոկոսով:

Նշանակում է, որ այն ավելանում է բացառապես Հայաստան այցելած տուրիստների հաշվին: Այս պայմաններում Հայաստանի մշտական բնակչության սպառումը չի ավելացել, հակառակը՝ բնակիչները կրճատում են այն: Հայերենում կան գեղեցիկ բառեր, նույն «աննախադեպը», որը սրանց բերանից անդադար անիմաստ հնչեց: Աննախադեպ կլիներ, երբ մարդկանց եկամուտներն ավելանային գնաճից մի քանի անգամ ավելի: Աշխատավարձի, կենսաթոշակների ու նպաստների բարձրացումները չեն փոխհատուցում գնաճը: Այս պարագայում աննախադեպության մասին խոսելու համար մարդն առնվազն պետք է անմեղսունակ լինի: 3000 դրամ բարձրացնում են կենսաթոշակը, բայց նախորդ տարի բարձրացել է կոմունալների արժեքը, վառելիքի գինն է աստիճանաբար բարձրանում»,-նշում է «Աուդիտորների պալատի» նախագահը:

Նույն զրույցները շարունակվում են նաև կառավարության նիստերի ժամանակ՝ «կառավարությունը պետք է բարեկեցություն ապահովի», իսկ դա, ըստ փաշինյանական կառավարության, չարչրկված խաղաղությունն է: Կարևոր հարցերը տասներորդական պլան են մղված: «Իսկ ի՞նչ էիք ակնկալում այս կառավարությունից: Իշխանության ներկայացուցիչներից շատերը՝ պատգամավոր, կառավարության անդամ և այլք, մինչև 2018 թվականը տարիքն առած մարդիկ էին, բայց նրանց աղջիկ տվող չկար: Եթե ուշադրություն դարձնեք, սկսել են ամուսնանալ պաշտոններ ստանալուց հետո: Հաջորդիվ եկեք երկու խումբ աղջիկների օրինակով բացատրենք: Մի խումբը՝ կրթված, աշխատող, աշխարհընկալում ունեցող, հավաքվում են սուրճ խմելու, զրուցում են կրթությունից, աշխատանքից, ապագայից: Երկրորդ խմբի ներկայացուցիչներն անկիրթ են: Նրանց խոսույթի մեջ լսում եք մատնահարդարման ու վարսահարդարման սրահների մասին և այլն: Եթե նրանց մոտ խոսես ֆիզիկայից ու բարձր արվեստից, քեզ ուղղակի սատանա կհամարեն: Այս կառավարությունը, այս իշխանությունն այդ երկրորդ խումբ աղջիկներն են, սրանց մակարդակն այդ սալոնային ու փաբային մակարդակն է, դրանից ավելի ոչինչ չեն կարող խոսել: Հետևաբար կառավարության նիստերին էլ իրենք պիտի խոսեն անկարևոր թեմաներից: Այսքան է իրենց ուղեղային հնարավորությունը, ինտելեկտուալ խոր ճգնաժամի մեջ են»,-եզրափակում է Նաիրի Սարգսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

International Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall