Երևան, 18.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Բանակցային տարբեր հարթակների ուղղությունների առանձնահատկությունները․ «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտն, ըստ էության, բավական ժամանակ է՝ չի գործում, սակայն դրա փոխարեն համանախագահող երկրները փորձում են ինքնուրույն միջնորդական ջանքերով հանդես գալ։ Օրինակ՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցը տեղափոխել դեպի արևմտյան հարթակներ, և գործնական առումով Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումների կազմակերպման ու առաջընթացի ապահովման հարցը Վաշինգտոնը պատվիրակել է Բրյուսելին։ Բրյուսելի միջնորդությամբ Փաշինյանի և Ալիևի միջև արդեն մի քանի հանդիպում է տեղի ունեցել, դրանց արդյունքում որոշակի արձանագրումներ են կատարվել և հայտարարություններ են ստորագրվել։ Սակայն ուշագրավ է, որ այս ամենի արդյունքում միջնորդական առաքելության գործընթացից դուրս է մնում Ֆրանսիան, որը, ճիշտ է, ԵՄ անդամ է, բայց լիովին ինքնուրույն խաղացող է։ Փարիզը փորձում է տարածաշրջանում իր ազդեցությունը պահպանել Հայաստանին աջակցելու և թուրք-ադրբեջանական հավակնություններին հակազդելու միջոցով։

Պատահական չէ, որ Ֆրանսիան նաև արձանագրումներ է կատարում ադրբեջանական հանցագործությունների մասին։ Վերջին նման արձանագրումն էլ այն էր, որ Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան հստակ հայտարարեց, թե Արցախի հայերը ինքնակամ չեն լքել իրենց տները, և տեղի ունեցածը բռնի տեղահանում էր։ Եթե ներկա փուլում Մոսկվան ձեռնպահ է մնում Հայաստանին զինելուց, ապա Փարիզը, ձգտելով լրացնել Ռուսաստանի ստեղծած վակուումը, փորձում է նաև սպառազինություններ մատակարարել Հայաստանին, ինչի արդյունքում մեր երկրում պրոֆրանսիական տրամադրությունները թափ են հավաքում։ Սակայն Ադրբեջանը հրաժարվում է մասնակցել այն հարթակներում բանակցություններին, որտեղ ներկա է Ֆրանսիան՝ պատճառաբանելով, թե իբր Փարիզն ազնիվ միջնորդ չէ։ Թերևս դրանով էր պայմանավորված, որ Ալիևը հրաժարվեց Իսպանիայի Գրանադա քաղաքում նախատեսված հանդիպումից, որին մասնակցելու էր նաև Ֆրանսիայի նախագահը։

Դրա փոխարեն Բաքուն պահանջել էր, որ Թուրքիայի նախագահը ևս մասնակցի Գրանադայի հանդիպմանը։ Ուշագրավն այն է, որ Ադրբեջանը փորձում է բանակցությունների գործընթացը տեղափոխել այլ ու նույնիսկ լիովին նոր հարթակներ։ Օրերս Վրաստան կատարած իր այցի ժամանակ Իլհամ Ալիևն այդ երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ ասուլիսում նշեց, որ Բաքուն պատրաստ է Վրաստանում բանակցություններ վարել Հայաստանի ներկայացուցիչների հետ: Իր հերթին էլ վրացական կողմը հավաստիացրեց, որ կարող է միջնորդական առաքելության իրագործումը ստանձնել։ Պարզ է, որ միջնորդական առաքելության ստանձնումն էականորեն կբարձրացնի Վրաստանի միջազգային հեղինակությունը, բայց Թբիլիսին չունի այն ազդեցությունը, որի արդյունքում Ալիևի՝ անվերջության ձգտող մաքսիմալիստական հավակնությունները զսպվեն։ Ուստի, վրաստանյան հարթակն Ադրբեջանը կարող է օգտագործել Հայաստանի վրա ճնշում գործադրելու քաղաքականությունը շարունակելու համար։

Բայց զարմանալին այն է, որ միաժամանակ Ալիևը համաձայնել է Բրյուսելում ԵՄ-ի միջնորդությամբ նոր հանդիպման կայացմանը։ Իր հերթին էլ Մոսկվան է ձգտում կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որի կուլմինացիան կարող է լինել Ռուսաստանի միջնորդությամբ Փաշինյան-Ալիև հանդիպումը։ Այս ամենին զուգահեռ նախատեսվում է «3+3» հարթակով հանդիպումներ կազմակերպելու ձևաչափի գործարկումը։ Եվ Ալիևը շտապեց հայտարարել, որ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հանդիպումներ են լինելու։ Դրան, կարծես, պատրաստ է նաև Նիկոլ Փաշինյանը: Նշենք, որ «3+2» ձևաչափով առաջին և առայժմ վերջին հանդիպումը (Վրաստանը մինչ օրս հրաժարվում է մասնակցել հարթակի աշխատանքներին Ռուսաստանի հետ ունեցած խնդիրների պատճառով) տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերին Մոսկվայում։ Այս ձևաչափի գործարկմամբ Թուրքիան է առաջին հերթին շահագրգռված, որպեսզի առանձին հարթակ ստեղծի, որում միջնորդի դերում հանդես կգա։

Մյուս կողմից էլ՝ Իրանն է շահագրգռված «3+3»-ի գործարկմամբ, քանի որ դրանով Թեհրանը կարող է ազդել Հարավային Կովկասի գործընթացների վրա, բայց Թեհրանի ու Անկարայի շահերը տարածաշրջանային խնդիրների հետ կապված միմյանց հակասում են։ Պատահական չէ, որ Էրդողանի օրակարգից չի իջնում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեման։ Այս անգամ նա հայտարարել է, թե Թուրքիան պատրաստ է զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ «Զանգեզուրի միջանցքի» բացման պայմանով։ Ըստ այդմ, իրանական կողմը քաջ գիտակցում է, որ Թուրքիան չի հրաժարվելու Հայաստանի տարածքով «Զանգեզուրի միջանցքի» բացումից, ինչքան էլ Բաքուն և Անկարան փորձեն իմիտացնել, որ եթե Հայաստանը չհամաձայնի, ապա այդ միջանցքը Իրանով կանցնի ու թեման կփակվի։

Մեկ այլ խնդիր է այն, որ Վրաստանը այդպես էլ կարող է չհամաձայնել մասնակցել «3+3» ձևաչափով հանդիպմանը, և այն փաստացի տեղի կունենա «3+2» ձևաչափով։ Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ դրա արդյունքում Արևմուտքը դուրս է մնալու տարածաշրջանում ներազդեցություն ունենալու հնարավորությունից։ Դրա համար էլ Արևմուտքն էլ առանձին է փորձելու հասնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը, և այս հարցում ԵՄ-ն կարողացել է ստանձնել գլխավոր միջնորդի առաքելությունը՝ չնայած որ Ռուսաստանը ջանքեր է գործադրում առաջնայնությունը վերցնել իր ձեռքը՝ առաջ քաշելով նաև այն թեզը, թե Ղարաբաղյան հիմնահարցը լուծված չէ։ Եթե այդ ամենին հավելենք, որ ռուսական կողմը նաև խաղաղապահներին պահելու մտադրություն ունի, ապա պատկերն ավելի խճճված է դառնում...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Պուտինը մեծ օգուտներ է ակնկալում Թրամփի և Սի Ծինփինի հետ առաջիկա եռակողմ հանդիպումից Հայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետները ԱՄՆ-ը քննադատում է Ուկրաինայի հեռահար հարվածները Ռուսաստանին, Եվրոպան և ՆԱՏՕ-ն՝ աջակցում «Tara Gas» գազատար նավի վրա հարձակում է եղել, անձնակազմից մեկն անհետ կորել է (տեսանյութ) Ռումինիայում 5,7 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան տnւժածներ Գառնիում 19-ամյա երտասարդը կոկաինով 30 փաթեթ է տեղադրել (տեսանյութ) Որքան կէժանանա ոսկին 2027 թվականինԵս շատ կցանկանայի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի. Յոհան Վադեֆուլ Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Ֆասթ Բանկն առաջարկում է արագ, առանց միջնորդավճարի ԱՄՆ դոլարով փոխանցումներ Նոր փաստեր վկաներիցԵրկրորդ շարքում կայանելու, տրանսպորտային միջոցի տարհանման, մինչև 12 տարեկան երեխայի տեղափոխման կանոնները խախտելու համար կբարձրացվի տուգանքի չափը Չինաստանը և ՌԴ-ն կնպաստեն բազմաբևեռ աշխարհի ձևավորմանը. Սի Ծինփին Խաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա ԿոստանյանԶՊՄԿ-ն հայտարարում է պղնձի և մոլիբդենի խտանյութերի տեղափոխման ծառայությունների մրցույթ Արտերկրում ՀՀ դեսպանատներում անձնագրերի տրամադրումը ժամանակավորապես դադարեցվել է՝ հասանելի կդառնա 2-4 ամսվա ընթացքում Բոլորն էլ գիտեն, որ Ադրբեջանի վերջին պահանջը մեր պատմության ավարտն է. որքան էլ զարմանալի հնչի, Ադրբեջանի «վերջին պահանջը» Ադրբեջանում չի ձևավորվում, այլ՝ Հայաստանում. Հովհաննիսյան Մեծ զեղչերի սեզոնին ընդառաջ արժե մի փոքր սպասել. անակնկալ` օնլայն շոփինգի սիրահար C360 Mastercard քարտապաններին «Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում խաղային առաջին օրն ավարտվել է Հայկ Մարտիրոսյանի հաղթանակով 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 19-ինԱՄՆ-ը դիտարկում է Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպման հնարավորությունը. Ռուբիո Ինչո՞ւ է 2027 թվականը կարևոր լինելու. պատմական պահեր, որոնք տեղի կունենան հենց այս տարիՁայնագրության մեջ իսպառ բացակայում է որևէ հանցակազմ. Ավետիք Չալաբյան Ուկրաինական անօդաչուները հարվածել են Կրասնոդարի երկրամասի երկու նավթավերամշակման գործարանների Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին Հայաստանի ճանապարհների իրավիճակը․ Քարի լիճ տանող ճանապարհը փակ է Ձմեռը կարող է անակնկալներ մատուցել․ որքան սառնամանիք է սպասվում ՀայաստանումԵրևանից մեկնած ինքնաթիռի վայրէջքը Քիշնևում ուշացել է ԱԹՍ-ների պատճառով Դուք հասկանու՞մ եք, որ անարդարությունը, որը այսօր կրծքով պաշտպանում եք, մի օր կարող է ձեզ հարվածել․ Մարիաննա ՂահրամանյանԻրանը hարվածել է Քուվեյթում ամերիկյան ավիաբազային Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Պուտինը և Սի Ծինփինը սկսել են ռուս-չինական բանակցությունները Ուիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Կիևի անվտանգության երաշխիքներըԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀամախմբվում ենք ըստ օրակարգի, ճիշտ չի, որ բոլորը նույն կերպ մտածեն, երբեմն դժվար է լինում. ԳրիգորյանՎճռական գործողություններ լինելու են. Լևոն ԱզիզյանՉկա’ մի դեպք, երբ սահմանադրություն չփոխելու համար մի երկիր հարձակվում է մյուս երկրի վրա․ ԳրիգորյանԱյս իշխանության հեռացումից հետո Սահմանադրության փոփոխության հարց պետք է դրվի. Աննա Գրիգորյան44-օրյա պատերազմը ես հաճախ եմ բնորոշել որպես «տարօրինակ». Արմեն ԱշոտյանՆիկոլ Փաշինյանը զբաղված է Հայաստանի ազգային պետության կազմաքանդմամբ․ Լևոն ԱզիզյանԱյս իրավիճակում չի քննարկվում այլ պատասխան քան ոչը․ Արամ Վարդևանյան Հայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՄոսկվա-Երևան տոմսերը կտրուկ թանկացել են․ ի՞նչ արժեն այս պահինՄելիքբեկյանը կողմ է, որ ՖԻՖԱ-ն գլխավորի Դիալլոն․ «Լավ ճանաչում եմ, ունի անհրաժեշտ որակները»ՔՊ-ն մահաբեր իշխանություն է․ Արսեն Գևորգյանն այս իշխանության զոհն է․ մենք շարունակելու ենք պայքարել, մինչև նրա նկատմամբ արդարությունը վերականգնվի. Ուժեղ ՀայաստանՆոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է․ տեսանելիությունը՝ մինչև 50 մետրՄենուա Սողոմոնյանի յուրահատուկ շնորհավորանքը Խաչիկ ԳալստյանինՆոյեմբերի 18-ին, 19-ին և 20-ին ավելի քան 40 ժամ ջուր չի լինելուՄինչև 2026 թ.-ի դեկտեմբերի 31-ը. 3 ժամկետ, որոնք բաց թողնելու դեպքում կարող եք գումար կամ իրավունք կորցնելԻնչպե՞ս է իշխանությունը համարձակվում հրաժարվել Հայաստանի ծննդյան վկայականից՝ երկիրը թողնելով Ադրբեջանի տարածքային հավակնությունների առաջ անպաշտպան