Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Նման գործելաոճով ու բառապաշարով իշխանություններն իրենց դեմ են տրամադրում մտածող հատվածին, ինչն անհետևանք չի մնա»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Իշխանական այս թիմն իրականացնում է քաղաքական այն ծրագրերը, որոնց համար պայքարել է բավականին վաղուց, անգամ այն ժամանակ, երբ ոչ թե իշխանություն, այլ ընդդիմություն էին: Բոլոր այն թիրախները, որոնք այսօր առկա են իրենց գործունեության մեջ, այն ժամանակ ևս եղել են: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Ըստ իս, իշխանության գալու գաղափարական հենքերից մեկն էլ եղել է ավանդական, հոգևոր և այլ արժեքների ազդեցության նվազեցումը՝ հանրային հենքի վրա: Այդ մարդիկ տարիներ շարունակ և հետևողականորեն նույն քաղաքականությունն են իրականացրել: 

Պայքարել են եկեղեցու, պետական ինստիտուտների, ընտանեկան արժեքների դեմ: Այդ ամենին հասնելու համար փորձել են օրենքներ ներմուծել, նաև տարբեր լոբբիստական աշխատանքներ են իրականացրել: 

Եվ հիմա, երբ նման քաղաքականություն ունեցող թիմն արդեն իշխանություն է, բնականաբար, այդ ամենն իրականացնում է՝ ներառելով նաև պետական ռեսուրսները: 

Դրա համար բարձրագույն պետական պաշտոնյաները չեն խորշում բացահայտ խոսել, օրինակ, Վեհափառ փոխելու անհրաժեշտության մասին: Այս տեսակետից, կարծում եմ, իշխանությունն անում է այն, ինչին կոչված էր, ինչին ձգտում էր վաղուց»,-ընդգծեց քաղաքագետը:

Այնուամենայնիվ, մեր զրուցակիցը դրական միտում է արձանագրել հանրային ընկալումների դաշտում. «Հանրությունը սկզբից հեղափոխական էյֆորիկ տրամադրությունների մեջ էր: Կարծես նման գործընթացները չէր նկատում և մեծ ուշադրություն չէր դարձնում: 

Հիմա իրավիճակ է փոխվել. վերջին զարգացումները ցույց տվեցին, որ Վեհափառի կամ եկեղեցու հանդեպ հարձակումները անհետևանք չեն մնում: Համենայն դեպս, եթե խոսենք սոցիալական ցանցերի սեգմենտի մասին, ապա ակնհայտ էր, որ մարդկանց բացարձակ մեծամասնությունը, մեղմ ասած, չի ողջունում իշխանությունների այդ մոտեցումները»:

Այն, որ հանրային անտարբերությունը մինչ այս ավելի շատ էր, ըստ քաղաքագետի, այդ առումով այլ՝ ավելի լուրջ հիմքեր ու պատճառներ կան. «Սկսած նրանից, որ մեր հասարակության ընդհանուր կրթական մակարդակը բավականին ցածր է, և վերջացրած այն հանգամանքով, որ, ցավոք, անկախության շրջանի հայկական դպրոցը չի դաստիարակել այնպիսի քաղաքացիներ, որոնք հենված կլինեն նման արժեքների վրա, որի ձգտումներն ավելի շատ ոչ թե ֆինանսական կամ մատերիալիստական, այլ հոգևոր ու մշակութային տիրույթում կլինեն: 

Պատճառները շատ են, բայց եթե իրավիճակը հաղթահարելու մասին խոսենք, ապա այն առնվազն տարիների, եթե չասեմ տասնամյակների աշխատանք է պահանջում: Եթե խոսենք այս առումով կարճաժամկետ անելիքներից, ապա պետք է ընդգծենք խնդիրները բարձրաձայնելու, տրամաբանված, իրավիճակին էմոցիաներից զուրկ գնահատականներ տալու, վերլուծելու ու այն հասարակությանը մատուցելու մասին: 

Վստահեցնում եմ, որ մեր ժողովուրդը, ամեն դեպքում, կարողանում է ընկալել սուտն ու կեղծիքը, իրական սպառնալիքները, ինչին ականատես ենք լինում: Ընդամենը մի կոչը քաղաքականացվեց, ինչին հանրությունն ընդդիմացավ, որովհետև տեսավ, որ այն քաղաքականացնելու թեմա չէ, այնտեղ դրված խնդիրն ու նպատակներն այլ էին: 

Ըստ էության, իշխանությունները ստացան շատ լուրջ հակահարված՝ իրենց համար անսպասելի հակահարված: Քաղաքական թիմի քաղաքական նպատակներից մեկն է չեզոքացնել ավանդական արժեքներն ու ինստիտուտները. հասկանում են, որ նման ինստիտուտների ուժեղ լինելու պարագայում իրենց մոտեցումները հանրության համար անընկալելի են լինելու: Այդ դեպքում լինում են հակադիր մոտեցումներ, բևեռներ, որտեղ մեկը մյուսի հանդեպ սկսում է առավելություն ունենալ, եթե չասենք, վերջնական հաղթանակ տանել»:

Հրանտ Մելիք-Շահնազարյանը շեշտեց՝ նույն եկեղեցու նկատմամբ վերաբերմունքը նախկինում էլ է եղել, պարզապես այլ՝ ավելի սքողված դրսևորումներ է ունեցել:

«Այսքան ժամանակ ոչ թե լռել են, այլ չէին համարձակվում այդքան բարձրաձայն քննադատել եկեղեցուն: Պետք է զսպեին, բայց չկարողացան զսպել, որովհետև հոգու խորքում և իրենց պատկերացումներում եկեղեցին իրենց համար թիրախ է: Իրենք ուշ թե շուտ սա անելու էին, թեպետ քննադատություններ մշտապես են եղել, նաև արհամարհական վերաբերմունքի ենք ականատես եղել: 

Կարծում եմ՝ իշխանության՝ համեմատաբար զսպված վարքագիծը մինչ այս պայմանավորված էր նրանով, որ դեռ նոր էին, քաղաքական պայքարի դաշտում իրենց համար ավելի վտանգավոր գործընթացներ էին տեսնում, ինչ-որ չափով նաև դերի մեջ էին. այսինքն, մարդիկ նոր էին նստում նախարարական աշխատասենյակներում ու նախարարական մեքենաների մեջ: Փորձում էին իրենց պահել այնպես, ինչպես վայել է այն նախարարներին, որոնց տեսել էին: 

Բայց իշխանական թիմում, այնուամենայնիվ, այս զգոնությունը բավականին շուտ անցավ, ինչն իր պատճառներն ունի: Առաջին հերթին խնդիրն անկրթությունն է: Մեծ հաշվով, քաղում են զգոնության թուլացման պտուղները: Ես ավելի քան համոզված եմ, որ այս գործընթացներն ինչ-որ մի ալիք չեն, որոնք գալիս, գնում ու անհետևանք են մնում: 

Նման գործելաոճով, նման բառապաշարով իշխանություններն իրենց դեմ են տրամադրում ժողովրդի մտածող, ինտելեկտուալ հատվածին, ինչն անհետևանք չի մնալու: 

Ուշ թե շուտ իրենք ստիպված են լինելու տեղի տալ, այլ տարբերակ հնարավոր չէ»,-ընդգծեց քաղաքագետը՝ նշելով, որ իշխանությունները անգամ կոչերի մեջ են գործոններ տեսնում, որոնք հանգեցնում են այնպիսի ռեակցիայի, ինչպիսին եղավ Վեհափառի կոչի շուրջ:

«Բացի անկրթության բաղադրիչից, սա նաև քաղաքական սխալ հաշվարկների հետևանք է: Նյարդայնության առիթ են տալիս նաև լրացուցիչ դժվարությունները, այն իրավիճակը, որում հայտնվել են իշխանությունները: Այս ամենի հետևանքով, ի վերջո, սկսում են թուլության նշաններ ցուցաբերել»,- եզրափակեց Հ. Մելիք- Շահնազարյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էԷրդողանը խոսել է Սև ծովում անվտանգ նավարկության անհրաժեշտության մասին Փաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Վտանգ․ ի՞նչ է կատարվում Հայաստանի դեղերի շուկայումՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս. Պեսկով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԵՄ Խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացումը Արտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը ևս 4,5 մլրդ դրամ հատկացրեց