Երևան, 27.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ծուռ հայելիների թագավորություն է ստեղծել. գործ ունենք աղետի ու կրկնակի աղետի հետ». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների դե ֆակտո մեկնարկած քարոզարշավի ժամանակ իշխանությունը ևս հանդիպումների շարք է սկսել, որոնք մասնավորապես վերջին օրերին աչքի են ընկնում ընդգծված բառապաշարով: Գաղտնիք չէ, որ այս իշխանությունը անցնում է բոլոր կարմիր գծերը, բայց վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն ու ելույթներն այլ դրսևորումներ ու երանգներ են ստանում:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն այս փուլում նման բառապաշարի ու վարքագծի մի քանի պատճառ է առանձնացնում. «Ինքը վախ ունի, որ կարող է 50+1 ձայն չհավաքել: Նաև շատ լավ գիտի, որ այն քաղաքական ուժերը, որոնք հնարավորություն ունեն անցնելու ապագա Ազգային ժողով, իր հետ կոալիցիա չեն կազմի, որովհետև ոչ ոք չի ցանկանա կոալիցիա կազմել քաղաքական ուժի հետ, որն ասոցացվում է կապիտուլ յացիայի, հայերի ու Հայաստանի նվաստացման հետ: Այս ամենը հաշվի առնելով՝ նման բառապաշարի պատճառը վախն է: Միևնույն ժամանակ նշեմ մեկ այլ հանգամանքի մասին՝ հիշեցնելով Արթուր Վանեցյանի նախօրեի հայտարարությունը: Նա նշել էր, որ ընտրություններից հետո ապագա պետական պաշտոնյաներն անպայման պետք է ալկոհոլիզմի, թմրամոլության և հոգեկան շեղումների բժշկական ստուգում անցնեն: Բայց ես առաջարկում եմ դա հենց հիմա անել, որովհետև Նիկոլ Փաշինյանի կողմից վերջին օրերին արտահայտված մտքերն ուղղակի աննորմալ են: Ինքը բացահայտ ցույց է տալիս, որ անմեղսունակ է: Բոլոր այն քաղաքական գործիչները, որոնք մասնակցելու են այս ընտրություններին, պետք է ընտրություններից 5-6 օր առաջ հանձնեն համապատասխան անալիզներ ու ապացուցեն, որ իրենք թմրամոլ չեն, հոգեմետ դեղեր չեն օգտագործում ու հարբեցող չեն: Սա խնդիր է, որը մինչև ընտրությունները պետք է լուծվի»:

«Փաստի» հետ զրույցում քաղաքագետը շեշտեց, որ բացի վերոնշյալ վախերից, այլ հանգամանք ևս կա. «Նիկոլ Փաշինյանի վերջին ագրեսիվ հռետորաբանությունն ինքնապաշտպանական է, բայց այլ խնդիր էլ կա: Նա փորձում է հարազատ գտնվել իրեն երկրպագողներին, ժեխերին ու փթիրին, որոնք իր հետևից են գնում: Ես չեմ պատկերացնում, որ նորմալ մարդը կարող է նրան լսել ու ծափահարել: Մասնավորապես, ծափահարել այն մտքին, որ «մենք պարտվել ենք, բայց հպարտ ենք այդ պարտությամբ»:Ես աշխարհում չեմ տեսել որևէ դեպք, երբ որևէ ժողովուրդ կամ երկիր պարտվի ու հպարտանա, որ պարտվել է: Դա կա՛մ սադոմազոխիզմ է, կա՛մ հոգեկան շեղման դրսևորում: Մինչդեռ մեզ մոտ այդ զանգվածը կա:

Մեր պարտությամբ հպարտանալու մտքին ծափահարող այդ զանգվածն իրականում Փաշինյանի մեջ իրեն է տեսնում: Այդ հատվածին ևս հատուկ է թերուս, չար, նախանձ ու տգետ լինելը: Իրականում այս ամենից զարմանալ պետք չէ, մենք գործ ունենք աղետի հետ, որի անունը Նիկոլ Փաշինյան է: Գործ ունենք նաև կրկնակի աղետի հետ, որոնք թուրքական հինգերորդ շարասյան ներկայացուցիչներն են: Ես այդպես եմ բնութագրում բոլոր նրանց, ովքեր Նիկոլին են ձայն տալու, որովհետև նորմալ հայը, որի ազգանունը վերջանում է «յան»-ով, չի կարող հպարտանալ և ուրախանալ, որ ինքը պարտվել է ու պարտվել է թուրքին՝ մեր դարավոր թշնամուն: Չի կարող նորմալ հայը երկրպագել կամ պաշտպանել մեկին, որը մեր զինվորների կյանքի, առողջության, ՀՀ քաղաքացու ինքնասիրության ու ՀՀ տարածքների նկատմամբ ոչ տրամաբանական դիրքորոշում է դրսևորում:

Կներեք, բայց ինքն ամեն ինչի վրա թքած ունի, նա արհամարհում է ամեն ինչ: Ինքը ծուռ հայելիների թագավորություն է ստեղծել, այդ ծուռ հայելիների թագավորությունում մենք ապրում ենք, ինչը, սակայն, մեզ աղետի է հասցնում: Եթե ներքաղաքական տեսանկյունից Նիկոլ Փաշինյանը կարող է ինչ-որ ձևաչափերով մանիպուլ յացիաների ենթարկել, ապա արտաքին քաղաքականության դաշտում յուրաքանչյուր վայրկյան մենք տանուլ ենք տալիս: Ինչո՞ւ, որովհետև իր նման կապիտուլ յանտի կողմից Հայաստանը ղեկավարելու մեծ նվերից օգտվում են մեր թշնամիները»:

Քաղաքագետի խոսքով՝ թշնամին Հայաստանից պատառներ պոկելու, Հայաստանին նսեմացնելու, Արցախը ոչնչացնելու, հայերի ինքնասիրության հետ խաղալու՝ տարիներով ունեցած երազանքները հիմա ի կատար է ածում՝ հաշվի առնելով, որ ՀՀ-ում Նիկոլ Փաշինյանի նման վարչապետ կա. «Բացի այդ, ՀՀ-ում կա մի զանգված, որը ինքնախաբեությամբ է զբաղվում՝ փորձելով ամեն ինչում մեղադրել նախկիններին: Այդ զանգվածը չի հասկանում, որ նախկիններին մեղադրելով՝ ներկան չի փրկի, իսկ ներկայի աղետի մեղավորը գործող իշխանությունն է, որն այս երեք տարվա ընթացքում ցույց տվեց իր ամբողջ ապիկարությունը»:

Անդրադառնալով իշխանության վերոնշյալ քարոզարշավին ու վերջին հավաքների բնույթին՝ քաղաքագետը մինչ այս արձանագրված մի քանի դրվագ հիշեցրեց: «Նիկոլ Փաշինյանը, մեծ հաշվով, «մասովկա» է ապահովում, ինչը նորություն չէ: Հիշենք խայտառակ այցն Արտաշատ, նաև Արտաշատի ոստիկանապետին, որը, որպես սովորական քաղաքացի, կեպիով ու ակնոցով ողջունում էր նրան: Երևանում էլ, չհասկանալով, քաղաքացիներն ուղղակիորեն բացահայտում են այդ հանդիպումների բեմականացումները՝ նշելով, որ իրենց թաղապետարանից են զանգել, կանչել, ասել՝ արի Նիկոլի հետ հանդիպման: Հիշենք նաև Սևանի շուկայի տնօրենին, որը սերտ կապեր ունի ՔՊ-ականների հետ ու աշխատողներին ուղղորդել էր Նիկոլի հետ հանդիպմանը: Այս ամենի տրամաբանության մեջ Շիրակի Ազատան գյուղի ներկայացուցիչը, Շիրակից ընտրված պատգամավորը մասնակցում էին Վանաձորի հավաքին:

Մոբիլ խմբեր են ձևավորել, որոնք մի սուլոցով վազում են այնտեղ, որտեղ Նիկոլը պիտի հանդիպում ունենա: Որքա՞ն է ասվել, որ երեխաները չպետք է մասնակցեն նման հանդիպումների, բայց նախօրեի հանդիպումներին ևս երեխաներ կային: Ու ինչպես միշտ, այդ երեխաների ներկայությամբ խոսում էր սպանություններից, կեղծիքներից, ահաբեկչությունից, մարդկանց հաթաթաներ տալիս: Իհարկե, ես մեղադրում եմ նաև այն ծնողներին, որոնք թույլ են տալիս, որ իրենց երեխաներին որպես «մասովկայի» ակտիվ անդամներ օգտագործեն: Ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառում, կեղծիքներ, «մասովկաների» ապահովում: Սա է իրողությունը: Ավելին ասեմ, ինձ այս ամենն իմ մանկության «Շապիտո» կրկեսն է հիշեցնում: Մի տեղ գնալուց առաջ այդ ամբողջ կրկեսն իր գլխավոր ռեժիսորի հետ գնում ու ման էր գալիս: Նույնը Նիկոլն է:

Այդ «մասովկան», այդ մարդիկ, ելույթները, բոլորը՝ սարքած ու նախօրոք կազմակերպված: Ամբողջությամբ «Շապիտո» կրկես է: Ուղղակի մի փոքր տրամաբանություն պետք է ունենալ ու հասկանալ, թե ինչով է զբաղված դավաճան Ն. Փաշինյանն այս պահին, երբ թուրքը պատառ-պատառ խլում է մեր տարածքները: Այս պայմաններում նաև շատ հեշտ ասում է՝ «Սև լճի 20-30 տոկոսի համար պատերա՞զմ սկսենք», կամ սարի գագաթը ձյուն է, մեր զինվորն ինչո՞ւ պետք է կանգնի: Շիրակի մարզի հյուսիսային Ամասիայի ու Աշոցքի տարածաշրջաններում տարին 6-7 ամիս ձյուն կա, բերեք այդ տրամաբանությամբ նշյալ տարածքներն էլ հանձնենք թուրքերին: Ընդհանուր առմամբ, մենք գործ ունենք տիպիկ անգրագետ, թերուս, պետական մտածելակերպից զուրկ, պատմություն չիմացող դիլետանտ քաղաքական գործչի հետ, որը պատահական հայտնվեց երկրի ղեկին»,-ասաց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով 60 տոկոս քվե ունենալու հավակնություններին՝ Գագիկ Համբարյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի հույսն ամբողջովին կեղծիքն է. «Ինքը լավ գիտի, որ իր վարկանիշը լավագույն դեպքում և այս պահի դրությամբ 25-30 տոկոս է, բայց արդեն այսօրվանից, ինչպես գյումրեցիներն են ասում, «ցրցամ է քցում», որ 60 տոկոս է հավաքելու: «Բացի ադմինիստրատիվ ռեսուրսն օգտագործելուց, Նիկոլ Փաշինյանը վերարտադրվելու համար բացահայտ գնալու է կեղծիքների, ինչն իր հստակ պատճառն ունի. եթե այս ընտրությունները ՀՀ-ի համար պետականության պահպանման հարց են, իր համար կյանքի ու մահվան հարց է: Ամեն ինչ է անելու, որ վերարտադրվի և կատարի իր պատվիրատուների այն բոլոր հրահանգները, որոնք ստացել էր 2018թ.-ին՝ իշխանության գալուց առաջ, և որոնք այս 3 տարվա մեջ կյանքի է կոչում»:

Գագիկ Համբարյանը շեշտեց, որ քարոզարշավը դեռ չսկսած՝ Ն. Փաշինյանն այն արդեն իջեցրել է շրիշակի մակարդակի ու շարունակելու է իջեցնել՝ հասցնելով այն անգամ Մարիանյան իջվածքի մակարդակին. «Մենք գործ ունենք տարրական փողոցայինի, անդաստիարակի հետ, որն իրեն ո՛չ պահել գիտի, ո՛չ էլ քաղաքական գործչին վայել բառապաշար ունի: Մեր ցավն այն է նաև, որ հասարակության մի զանգված այդ անձի մեջ իրեն է տեսնում: Ես չեմ պատկերացնում, որ նորմալ մարդը կարող է երկրպագել պարտություն կրած կապիտուլյանտին, որի պատճառով մեր ազգն իր մի քանի հազարամյա պատմության հերթական նվաստացման ու նսեմացման միջով է անցնում»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կյանքից հեռացել է «Բանակում» սերիալից հայտնի Գոռ Հարությունյանի եղբայրըՎիճաբանել ու հայհոյել են․ նոր մանրամասներ՝ զինծառայողի սպանության դեպքիցԹուրք և ռուս պաշտոնյանները քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացըՀայտնաբերվել է մեծ քանակի զենք-զինամթերքՊետական անտարբերություն՝ առաջին խմբի հաշմանդամություն ունեցող ծնողին զրկել են կենսաթոշակից . ՏեսանյութՊՆ-ն հաստատեց․ հայտնաբերվել է զինծառայողի մարմինՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի նախագահի հետԳեղարքունիքի մարզում հայտնաբերվել է 19-ամյա զինվորի մարմինը մարտական դիրքում․ կասկածյալը հայտնաբերվել է. Ո՞վ ասաց, որ իրենք մնան, պատերազմ չի լինելու. քաղաքացիները՝ Երաշխավորված խաղաղություն կոնցեպտի մասին110 միլիոն՝ իշխանությանը, 10 000 դրամ՝ թոշակառուներին. ո՞ւր է գնում պետբյուջեն. Էդմոն ՄարուքյանՓոքրիկ խմբակի ստերը․ Դավիթ ՂազինյանՆարեկ Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ․ ներկայացվել է նաև քաղաքական IA բոտըՄեր ծրագրում եղել և շարունակում է մնալ ներառված․ «Նվազագույն կենսաթոշակը դառնալու է 100000 դրամ, իսկ թե ինչպես, կիմանաք, երբ ներկայացնենք մեր ծրագիրը». Նաիրի ՍարգսյանԲռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը առաջին մեդալը ապահովեց Ստրանջայի մրցաշարումԻնչպիսին է ավտոճանապարհների վիճակն այս պահի դրությամբ․ տեղ-տեղ առկա է մերկասառույցСу-30 СМ կործանիչ ինքնաթիռ է կործանվելԿրոնական ազատությունը վտանգի տակ․ Հայաստան, Արցախ և միջազգային պատասխանատվություն․ Սամվել ԿարապետյանԳեղարքունիքի մարզի զորամասերից մեկում զինվոր է մահացել. նախնական վարկածով սպանել ենԻրան-ԱՄՆ բանակցությունները ընդմիջվել են Սուրեն Պապիկյանի գյուղում բարեգործության անվան տակ ընտրակաշա՞ռք են բաժանում, «Փաստինֆո»-ի հարցադրումից հետո ֆեյսբուքյան էջից հայտարարությունը հեռացվել էՎեգա ընկերության և «Մերիդիան» էքսպո կենտրոնի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր Թույլերին խաղաղություն չեն տալիս․ Ավետիք ՉալաբյանԳեղարքունիքի մարզի N զորամասում զինվոր է մահացել Նոր խստացում վարորդների համարՈր փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն լինիՉախալյանի բանտային կալանքը փոխարինվեց տնային կալանքով Վիրտուալ առաջատար տեխնոլոգիաները՝ ՀՀ կինոարտադրության մեջ. համաշխարհային մի շարք հարթակներ կկարողանան Հայաստան գալ (տեսանյութ, լուսանկարներ) Կյանքից վաղաժամ հեռացել է Հրայր Իսոյանը Սոցիալական արդարությունը դարձավ դատարկ կարգախոս այս վարչախմբի օրոք․ Արեգ ՍավգուլյանԹոշակների բարձրացումը ընտրակաշառքի տրամաբանության մեջ է, բայց թոշակառուն հիմա էլ չի ընտրելու ՔՊ-ին 20 000 մատչելի բնակարան. Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերից մեկըՍպասվում են տեղումներ, ձյուն, անձրև․ եղանակի տեսություն ԱրարատԲանկ. Update+ նոր վարկային առաջարկ՝ 2% հետվճարի հնարավորությամբՀամակարգված զարգացում և միջազգային ներգրավվածություն․ ՀՀՄԱ-ի հերթական նիստի օրակարգըԱշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային գրանցման պահանջը մնացել է առկախված․ Հրայր ԿամենդատյանԻ՞նչ է մնացել հանրահայտ «չեխական գարեջրից». «Փաստ»«ՀայաՔվեն» առաջարկում է ոչ միայն թոշակները բարձրացնել, այլև փոխել կառավարման համակարգը Ողբերգական դեպք՝ Երևանում, «Երևան Սիթի»-ի հարևանությամբ հայտնաբերվել է մաhացած տղամարդՀյուսիսային Կորեայի առաջնորդը իր 13-ամյա դստերը նշանակել է երկրի հրթիռшյին ծրագրի ղեկավար Հայաստան է ժամանել լեգենդար մարտիկ Ֆրանսիսկո Ֆիլիոն Կոնսոլիդացիան և ուղերձների հասցեագրումը կարող են վճռորոշ լինել․ Նաիրի ՍարգսյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ՓԵՏՐՎԱՐԻ). Ռադարի առաջին փորձարկումը, ազնվական տիտղոսների վերացումը. «Փաստ»Զգուշացեք խանութում վաճառվող վարունգից և լոլիկիցԽոսքի ազատության պարանոցին հագցվող օղակ՝ ընտրություններից մոտ 100 օր առաջ. «Փաստ»Ամերիկյան վտանգներ Հայաստանի տնտեսության համար. «Փաստ»Ի՞նչ է փնտրում Պապիկյանը Իրանում Պոլսո պատրիարքի աջակցությունը Փաշինյանին Ալիևը հրաժարվել է գալ Երևան Նվազագույն պարենային և սպառողական զամբյուղները գերազանցում են նվազագույն կենսաթոշակը․ Դավիթ ՀակոբյանԻրադարձությունների զարգացման հնարավոր սցենարներն ու դրանց հետևանքները. «Փաստ»