Yerevan, 20.April.2026,
00
:
00
BREAKING


«Ընդ­դի­մա­դիր կամ իշ­խա­նա­կան լի­նե­լը փաս­տա­ցի ինչ-որ դի­մակ է, որը պար­տադ­րում է իր կա­նոն­նե­րը»

INTERVIEW

Մարդկանց կարծիքը, հայացքները, ունակությունները, անգամ խոսելաձևը փոխվում է, երբ նրանք դառնում են իշխանության ներկայացուցիչ: Սա ակնհայտ փաստ է, որը բնորոշ է ոչ միայն մեր ժամանակներին: Ընդդիմադիրը, քաղաքացին կարող է բուռն, ագրեսիվ արձագանքել ինչ-որ քաղաքական կամ տնտեսական իրողության, սակայն հաճախ շեշտակիորեն տարբերվում է նրանց արձագանքը նույն երևույթին, երբ արդեն իշխանության ներկայացուցիչ են: Հակասություն է առաջանում՝ ի վերջո, ինչպիսի՞ն էր մարդու կարծիքը կոնկրետ իրողության վերաբերյալ, իսկ գուցե մարդն իր էությամբ միշտ էլ ագրեսիվ ու պոռթկուն է եղե՞լ, և պաշտոն ու իշխանություն ունենալուց դա ավելի ակնհայտ է դարձել:

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ այս հարցը երկկողմանի է. երբ մարդն իշխանությունից դառնում է ընդդիմություն կամ հակառակը, կտրուկ մետամորֆոզներ են առաջանում: 

«Կան ընդհանուր գործոններ, որոնք ազդում են մարդու փոփոխման գործընթացի վրա: Ընդդիմություն լինելն, իհարկե, ավելի հարմարավետ զոնա է այն առումով, որ դու քիչ պատասխանատվություն ունես: Իհարկե, խոսքն այն երկրների մասին է, որտեղ ընդդիմադիրներին չեն ծեծում, սպանում, բանտարկում: Ընդդիմադիրը պատասխանատվություն չունի, հնարավորություն ունի քննադատել ամեն ինչ և ամեն րոպե: Դառնալով իշխանություն՝ նա միանգամից հայտնվում է մեծ շահերի բախման կիզակետում: Բնականաբար, ընդդիմադիրը շատ դեպքերում չի էլ պատկերացնում, թե ինչ ուժերի հետ գործ ունի իշխանությունը: Իշխանական դիրքում նա ստիպված է լինում հաշվի առնել այն հանգամանքները, որոնք իր համար ընդհանրապես նշանակություն չունեին ընդդիմադիր ժամանակ», - ասում է Մարտիրոսյանը: 

Սակայն այս ամեն ինչում, ըստ փորձագետի, կա հայկական առանձնահատկություն, որը երկու կարևոր գործոնների հետ կապ ունի:

«Առաջինը՝ մենք չունենք քաղաքական կայացած դաշտ, քաղաքական պայքարի, դրսևորումների կանոններ: Շատ դեպքերում այդ ամենը վերածվում է քաղաքական թատրոնի և խաղի: Կանոններն այնպիսին են դառնում, որ ընդդիմադիր ու իշխանական լինելը փաստացի ինչ-որ դիմակ է, որը կրում են: Շատերը նմանվում են դրան, որովհետև դիմակը պարտադրում է իր կանոնները:

Երկրորդը հասարակության քաղաքական կարճ հիշողությունն է: Քաղաքական դաշտում կան մարդիկ, որոնք վերջին 10 տարում 30 անգամ փոխել են իրենց կարծիքը, ինչը հանրությունը լրիվ նորմալ է ընկալում: Չի հիշում այդ մարդկանց ասածները, բայց ոչ բառի բուն իմաստով. հիշողության բացակայությունը դրսևորվում է նրանով, որ նորմալ է ընկալվում այն, որ մարդը կարող է լրիվ հակառակ կարծիք հայտնել, որովհետև նա հիմա ընդդիմություն կամ իշխանություն է: Հասարակությունն ավելի շատ գնում է նրա հետևից, թե ինչ է ինքը ցանկանում լսել:

Կարևոր չէ, թե ով է ասում և երբ»:

Փորձագետի հետ զրույցում անդրադարձանք նրան, որ օրերս Նորագավիթի մաքսատանը Նիկոլ Փաշինյանը աշխատակցին բավական կոպիտ տոնայնությամբ պատվիրեց լվանալ դրոշը, կախել գլխավերևում և աշխատանքից հեռանալու դիմում գրել: Սա միանշանակ արձագանք չգտավ հանրության շրջանում, մասնավորապես, խոսվեց այն մասին, որ քաղաքացու հետ նման տոնով խոսելն անթույլատրելի է, այն էլ վարչապետին, իրավական և աշխատանքային օրենսգրքի մի շարք հարցեր բարձրացվեցին: Նույնիսկ նրանք, ովքեր, թվում է, ակնհայտորեն կողմ են իշխանության և դրա ներկայացուցիչների բոլոր գործողություններին, բավական բուռն արձագանքեցին Փաշինյանի այս քայլին: Իսկ հնարավո՞ր է նման միջադեպերը հանգեցնեն իշխանության և հասարակության միջև որոշակի անդունդի գոյացմանը:

«Հասարակության և պետության միջև անդունդը միշտ կա: Եթե այն բացարձակապես բացակայի, դա կարող է խնդիր դառնալ: Այդ դեպքում պետությունը դառնում է խիստ պոպուլիստական, որովհետև սկսում է կատարել հանրության պահանջները: Սա այժմյան կառավարության խնդիրն է. այդ սահմանագիծը մի քիչ լղոզվել է: Հասարակության ամեն մի շերտ ակնկալում է, որ իր պահանջն ընկալվելու է պետության կողմից որպես հրամայական: Իհարկե, կա վտանգ, որ պետությունը հասարակությունից ավելի կանջատվի: Ի դեպ, Հայաստանում միշտ այդ վտանգը եղել է: Օրինակ, չկան հանրային կարծիքը հասկանալու հստակ մեխանիզմներ: Առաջ դա արվում էր հիմնականում մտերիմների միջոցով, հիմա՝ ֆեյսբուքի: Երկուսն էլ ճշգրիտ հաշվարկների գործիքներ չեն: Այս խնդիրը պետք է լուծել ու գտնել մեխանիզմներ, որոնք թույլ կտան հասկանալ հանրային կարծիքը, պահանջը», - ընդգծում է մեդիափորձագետը:

Զրուցակիցս նաև հավելում է, որ շատ դեպքերում հանրությունը չի կարողանում ձևակերպել իր պահանջները: «Վերջին կես տարում հանրային քննարկման թեմաները շատ երկրորդական են, իսկ կարևորները չեն քննարկվում: Պետք է վերհանել այն խնդիրները, որոնք հանրության համար կարևոր են», - եզրափակեց պարոն Մարտիրոսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT Transfers