Երևան, 12.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Օդի աղտոտվածությունն էկոլոգիական և առողջապահական լուրջ սպառնալիք է». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջին շրջանում շատ է խոսվում օդի աղտոտվածության մասին, անգամ համապատասխան գերատեսչությունները նշել էին, որ Երևանում օդի աղտոտվածության մակարդակը գերազանցում է նորման: Քաղաքացիները ևս վերջին շրջանում դժգոհում են փոշուց, այս հարցում վիճակի վատթարացումը յուրաքանչյուրի դեպքում նկատելի է հենց իր տան օրինակով: «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանի հետ քննարկել ենք օդի աղտոտվածությանն առնչվող հարցեր, արդյո՞ք մեծ ծավալի հասնող շինարարությունը և կանաչ տարածքների նվազումը նպաստում է փոշու ավելացմանը:

«Երևանում օդի աղտոտվածության աղբյուր են ավտոմեքենաները, գործարանները, արտադրությունները, շինհրապարակները, ոչ մետաղական բաց հանքերը: Փոշիով մայրաքաղաքի մթնոլորտային օդն աղտոտվում է հատկապես երեկոյան ժամերին, երբ քամի է լինում: Շինաշխատանքների համար պահանջը՝ պարբերաբար ջրցանում իրականացնել, երեկոյան ժամերին ընդհանրապես չի իրականացվում, քանի որ այդ ժամերին մարդիկ չեն աշխատում: Օդի աղտոտվածությունը հատկապես զգալի է նաև այն պատճառով, որ Երևանը կորցրել է իր թոքերը. Երևանի պատմական հիմնական կանաչ տարածքները, որոնք ներառում էին Նորքի անտառը, Դալմայի այգիները, «Հաղթանակ» զբոսայգու պուրակները և հարակից Բանջարանոցային շրջանը, այլևս չկան:

Շարունակվում է բակային փոքրիկ կանաչ պուրակների, հանրային տարածքների ոչնչացումը: Այս տարածքներում իրականացվել և շարունակում են իրականացվել քաղաքաշինական ծրագրեր: Երևանում կանաչ տարածքը մեկ բնակչին ընկնող տիպային հարաբերակցությամբ հաշվարկվել է 7,6 քմ: Այս ցուցանիշը ցածր է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված նվազագույն արժեքից, որը մեկ բնակչին ընկնող տիպային հարաբերակցությամբ 9 քմ է: Ներկայում տնկվող ծառերը դեռ փոքր են և չեն կարող բավականաչափ կլանել փոշին, գազերը և ապահովել մեզ անհրաժեշտ թթվածնով: Թեպետ պատկան մարմինները պարբերաբար միջոցառումներ են իրականացնում, օրինակ՝ տնտեսվարողների հետ իրազեկման միջոցառումներ, տուգանումներ, սակայն իրականացվող քայլերը բավարար չեն խնդրի կարգավորման համար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է ՀԿ փոխնախագահը:

Հետաքրքրվում ենք՝ իսկ եթե քննարկելու լինենք մայրաքաղաքում և մարզերում առկա իրավիճակը, այս առումով որտե՞ղ են խնդիրներն ավելի շատ: «Այս ամռանը դատախազությունը հանդես եկավ հաղորդմամբ՝ նշելով, որ Երևանում և հանրապետության մի շարք խոշոր քաղաքներում՝ Գյումրիում, Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Արարատում արձանագրվել են օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաներից գերազանցումների բազմաթիվ դեպքեր: Մասնավորապես՝ Երևան քաղաքում վերջին 5 տարվա ընթացքում դիտվել է փոշու և ազոտի երկօքսիդի աճման միտում: Որոշ շեղումներով գրեթե նույն պատկերն է նաև Գյումրի, Վանաձոր, Ալավերդի, Հրազդան, Արարատ քաղաքներում: Պետք է նշեմ, որ, բացի այս քաղաքներից, մթնոլորտային օդն աղտոտված է հատկապես այն վայրերում, որտեղ խոշոր բաց հանքեր կան կամ քարի մշակման արտադրամասեր: Օրինակ՝ Քաջարան քաղաքը շնչում է մոլիբդենի փոշին: Գուգարքից ահազանգ ունենք, որ քարաղացման և խճի արտադրամասից փոշու արտանետումներն ու աղմուկը խաթարել են իրենց բնականոն կյանքը»,-նշում է մեր զրուցակիցը:

Զուգահեռ իրականության մեջ կազմակերպվում են ծառատունկեր, այլ միջոցառումներ են իրականացվում: Բայց շատերիս համար է պարզ, որ այս խնդրի լուծման համար ավելի համակարգային մոտեցումներ են անհրաժեշտ: Այդ դեպքում ի՞նչ անել: «Պետք է գործարաններն ունենան ֆիլտրեր կամ փոշեկլանիչ սարքեր ծխնելույզների վրա, հանքերի տարածքները, շինհրապարակները պետք է պարբերաբար ջրվեն, կանաչ տարածքները պետք է ավելացվեն, ծառերի խորը էտին պետք է վերջ տրվի, վերահսկողությունը պետք է ուժեղացվի, տուգանքները խստացվեն, իրազեկման աշխատանքներ է պետք տանել, որպեսզի մարդիկ չոր տերևները, խոտերը չայրեն: Մթնոլորտային օդի աղտոտվածությունը վնասում է մեր առողջությանը, բուսական և կենդանական աշխարհին, չենք կարող այս խնդրին մատների արանքով նայել, սա լուրջ էկոլոգիական և առողջապահական սպառնալիք է, անհրաժեշտ են համակարգված, համալիր միջոցառումներ խնդրի կարգավորման համար»,-եզրափակում է Վիկտորյա Բուռնազյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կյանքից անժամանակ հեռացել է 12-րդ դասարանի աշակերտ Սարո Դանիելյանը «ՑԱՅԳ» հեռուստաընկերությունը տուգանվել է 100,000 դրամով Պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալն ուշագրավ հայտարարություն է արել Կոնգոյում էբոլա վիրուսը բռնկումից վեց ամիս անց շարունակում է վերահսկողությունից դուրս մնալ. «Բժիշկներ առանց սահմանների» Մայքլ Կարիկը հեռացվեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից. պաշտոնական 13-ամյա դպրոցական աղջկա սպանության մեջ կասկածվողը մահացել է հիվանդանոցումՎթարային ջրանջատում Աբովյանում Թուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կկիրառի նոյեմբերի 16-ին Ինչո՞ւ է Ադրբեջանն իրեն թույլ տալիս միջամտել Իրան-Հայաստան հարաբերություններին․ ադրբեջանագետ Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Հայտնաբերվել են գեղեցկության մրցույթի 33-ամյա հաղթողի մարմնի մնացորդները ԱՄՆ-ը չպետք է լրտեuական պատմություններ հորինի հանուն տեխնոլոգիական շրջափակման. ՉԺՀ ԱԳՆ Աստանայում «Ատլանտ» բնակելի համալիրից դոլարներով լի 8 ճամպրուկ և պայուսակ են նետել Հայաստանը շատ բան կկորցնի ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում. Մատվիենկո Երբ մոռացված ազգի անունը հարատևում է խմիչքի շնորհիվ. «Փաստ»Հայկ Մատիրոսյանը շարունակում է ելույթները «Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում Եղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկները ծեծել են 3 անչափահաս աղջիկների, նրանցից մեկը վնասվածք է ստացել Գեղարքունիքի գյուղերից մեկից 5 հոգի, որոնցից 3-ն անչափահաս, շմոլ գազից թունավորմամբ հոսպիտալացվել ենՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 12 նոյեմբերի). «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների ցույցը, Փաշինյանի հրաժարականի պահանջով երթը. «Փաստ»Թրամփը հայտարարել է Իրանի նկատմամբ լիակատար հաղթանակի հասնելու ԱՄՆ-ի մտադրության մասին Մեկնարկելու են «TRIPP» զարգացման ընկերության հիմնադրման աշխատանքները. փաթեթն ընդունվել է առաջին ընթերցմամբ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանըՎանաձորում 70-ամյա վարորդը բեռնատար «Gazel»-ով վրшերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Ընդդիմությունը բոլոր համայնքների ավագանիներում պետք է ունենա իր ներկայացուցիչները. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» դիմել է Շվեյցարիայի խորհրդարանականներին և նախագահին՝հ աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի շվեյցարական նախաձեռնությանԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ»Կյանքից հեռացել է Սեդա ՉիլինգարյանըՀայաստանում «գոլդ» համարներից գոյացած ողջ հասույթը կուղղվի ՆԳՆ կարիքներին Սթիվ Ուիթքոֆը հույս է հայտնել, որ Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից հետո խաղաղությունն ավելի մոտ է Նպատակահարմար է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին. Բելառուսի ԱԳ նախարար Էջմիածին-Երևան միկրոավտոբուսների վերջնակետը կլինի «Կիլիկիա» ավտոկայանը. ուսանողների համար նախատեսված երթուղու վերջնակետը կլինի Մատենադարանը, բայց այդ տարածքում ավտոբուսը չի կայանելու. համայնքապետարան Սարսափազդու հեռանկար՝ դատարկ հայտարարությունների ֆոնին. պատրանքների գինը չափազանց բարձր է. «Փաստ»Ալեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ» Հայտնի լրատվականի հաղորդավարուհուն կրակոցով սպանել է սեփական ամուսինըՈւկրաինայի հարցով ԱՄՆ բանագնացները ժամանել են Ռուսաստան Հայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանՄասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Իռլանդիա, որտեղ կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին «Եթե մեկ վայրկյանով Գագիկիս ձայնը չլսեի, կխեղդվեի, իսկ հիմա...». Գագիկ Ենգոյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Կարմիր շուկայում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ»Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան Նյու Յորքում եռահարկ շենք է փլnւզվել. կան զnhեր և վիրավnրներ Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 12-ին Ո՞վ չի կարողանա օգտվել ծնողական ժամից. նոր փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում. «Փաստ»«Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ»Սի Ծինփինը հայտարարել է Թայվանի հետ վերամիավորման շուրջ երկխոսության պատրաստակամության մասին Բելառուսի ԱԳ նախարարը կոչ է արել սահմանափակել Հայաստանի մուտքը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ»Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»