Երևան, 27.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ադրբեջանը չի պատրաստվում ոչ մի խաղաղության պայմանագիր կնքել». «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանը չի պատրաստվում ոչ մի խաղաղության պայմանագիր կնքել, իսկ հայկական կողմը շարունակում է ոչ միայն անպատասխան թողնել թշնամու ագրեսիվ գործողությունները, այլև հատում է թշնամու պահանջներին տուրք տալու բոլոր հնարավոր կարմիր գծերը։ Այս կարծիքին է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը: «Մեր պահվածքը բոլոր հարցերում շատ մտահոգիչ է»,- անդրադառնալով վերջին օրերին Հայաստանի և Ադրբեջանի միջև թափ հավաքած գործընթացներին` «Փաստի» հետ զրույցում նշել է պաշտպանության նախկին նախարարը՝ հավելելով, որ այս ամենը կարող է շատ վատ վերջանալ մեր պետականության և մեր ժողովրդի համար։

Կարապետյանը հիշեցրել է 2021 թ. Երասխում տեղի ունեցած հրադադարի խախտումները, երբ հայկական կողմը համարժեք արձագանք էր տալիս, ինչը զսպում էր ադրբեջանցիների ախորժակը, իսկ այսօր իշխանությունները զբաղված են դեմագոգիայով, երբ հայտարարում են, որ ադրբեջանցիներին պատասխանը կարող է ռազմական գործողություններ սադրել. ըստ Կարապետյանի, ընդհակառակը, հենց նման պահվածքը բերում է մեծ պատերազմի։ Մեկնաբանելով Ալիևի սպառնալիքներն ու Սահմանադրությունը փոխելու պահանջը՝ Արշակ Կարապետյանն ընդգծել է՝ Հայաստանը երևի աշխարհում միակ երկիրն է, որին ուրիշ երկիր ասում է՝ դուք ձեր Սահմանադրությունը պետք է փոխեք։

«Ադրբեջանը ոչ թե ուզում է, որ մենք Սահմանադրություն փոխենք, այլ որ մենք պատմություն չունենանք։ Իրենք մեր պատմությունն են ուզում, իրենք պատմություն չունեցող երկիր են, Ադրբեջանը ստեղծվել է անցած դարի սկզբին, մինչ այդ ոչ մի փաստաթղթի մեջ Ադրբեջանի մասին որևէ հիշատակում չի եղել։ Իրենց նպատակը ոչ թե մեզ հետ խաղաղության պայմանագիրն է, այլ մեր պատմությունը յուրացնելն է, ինչին մեր ղեկավարությունը տուրք է տալիս»,- նշել է նախկին նախարարը։

Արշակ Կարապետյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե Անկախության հռչակագիրը պատերազմի առիթ է Ադրբեջանի համար։ «Եվ ինչքան պետք է վախենանք։ Հարց են տալիս, ասում է՝ «եկեք հասկանանք՝ մեզ ինչի չեն սիրում, և փոխվենք։ Մեր զինանշանի վրա Մասիս սարն է, մեր եռագույնը թուրքերին դուր չի գալիս, մեր պատմությունը թուրքերին դուր չի գալիս, եկեք փոխվենք»։ Մենք ապրել ենք Օսմանյան Կայսրության ժամանակ և եղել ենք նրանց քաղաքացին։ Ո՛չ զինանշան ենք ունեցել, ո՛չ եռագույն ենք ունեցել, նույնիսկ զենք կրելու իրավունք չենք ունեցել, բա ինչո՞ւ մեզ 1915 թվին սկսեցին կոտորել»,- ամփոփում է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սպիտակ տունը Իրանի հետ չի բանակցելու մամուլի միջոցով․ Սպիտակ տուն Սոցիոլոգիական հարցում. Ինչպիսի՞ն են հանրային տրամադրությունները ՀայաստանումԻրանի ժողովուրդը քաջաբար պայքարում է իր ինքնիշխանության համար. Պուտին Այտոսկրի կրկնակի կnտրվածք․ Լուկա Մոդրիչն այլևս խաղադաշտ դուրս չի գա 2025/26 մրցաշրջանում «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը բխում է Ադրբեջանի շահերից․ Արեգ ՍավգուլյանԱրտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Լուռ քայլերով՝ այնտեղ, որտեղ խաղաղությունը դեռ չի հասել, մենք՝ հետախույզներս, չունենք խաղաղ օր․ Արշակ ԿարապետյանԹուրքիան մեզ պարտք է, և այդ պարտքը արձանագրված է միջազգային փաստաթղթերում․ Հրայր ԿամենդատյանՆույն ձեռքը, որը ցեղասպանել է հայ ժողովրդին, այսօր էլ է մեզ սպառնում․ Ավետիք Չալաբյան5 հարց՝ հաջորդ Վարչապետին․ Ուժեղ ՀայաստանԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Գագիկ Ծառուկյանի կողմից նշված 2 մլն 450 հազար վարկառուների և կամ որ նույնն է՝ վարկային միավորների թվաքանակը փաստարկված է և համապատասխանում է իրականությանը․ Միքայել ՄելքումյանԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Ո՞ր արտահայտության համար են բերման ենթարկել Արթուր Ավանեսյանին. Նարեկ ԿարապետյանԻնչպես է Հ1-ի տնօրենն անդրադարձել Լուսինե Թովմասյանի հեռանալուն ԼԳԲՏ՝ ժողովրդավարության փոխարեն․ ինչ գին է Բրյուսելը ներկայացրել Երևանին եվրաինտեգրման դիմացՎրաստանում ծրագրում են Վերին Լարսի անցակետ տանող վերակառուցված ճանապարհը բացել 2028-ին Մարտունու և Սևանի ոստիկանները հայտնաբերել են թմրամիջոց ապօրինի պահելու և կանեփ աճեցնելու դեպքեր Աշտարակ-Գյումրի ճանապարհահատվածը կահավորված է գիշերային լուսավորությամբ Ռուսաստանը մուտքի արգելքներ է սահմանել ԵՄ-ի դեմ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան բողոք է ներկայացրել WORLD BOXING-ին «Հեղափոխական» վստահությունից՝ մինչև կառավարման ճգնաժամ. ի՞նչ է ցույց տալիս Համաշխարհային բանկի վերլուծությունը«Նիկոլի իրական վարկանիշը կարող եք հասկանալ մեքենաների ռեակցիայից». Արմեն Աշոտյան Պետք է շահագրգռել պոտենցիալ ներդրողներին՝ գործարանները կամ իրենց արդյունաբերական կենտրոնները տեղափոխել սահմանամերձ համայնքներ․ Նաիրի ՍարգսյանՎթար՝ Երևանում, բախվել են թիվ 53 երթուղու ավտոբուսը և «Opel» Ավտովթար՝ Դիլիջանի ոլորանում․ մեքենան հայտնվել է ձորում Հայաստանում այլևս չեն լինելու քաղբանտարկյալներ և չեն լինելու քաղաքական հետապնդումներ. Արեգա ՀովսեփյանԻնչպե՞ս կարող են մի շաբաթ առաջ կուսակցություն գրանցել, հետո գալ ու մասնակցել ընտրություններին. Էդմոն Մարուքյան«Գերնիկա»՝ Փաշինյանին ու Ալիևին Արդյունաբերական մեծ փոփոխությունների նախաշեմին. Հրազդան այցի հետքերով. Նարեկ Կարապետյան Սոնա Իշխանյանն ընտրվել է Ակբա բանկի խորհրդի նախագահ Հեղուկ գազի դեֆիցիտ․ ինչ է սպասվում հայ վարորդներինՄահ, որ հավերժ Փաշինյանի խղճին է «Մեծ քաղաքականություն». ե՞րբ է սպասվում էպիզոդ վեցերորդը Հաղորդավար Լուսինե Թովմասյանին հեռացրել են Հ1-ից Սերգեյ Սմբատյանի հետ հարցազրույցի համար Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը «լռվել» է Խանդի պատճառով սկեսուրը սպանել է հարսին․ մանրամասներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը գրասենյակ բացեց Կոտայքի մարզկենտրոն Հրազդանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների այցը Կոտայքի մարզ. Չարենցավանում բացվեց կուսակցության տարածքային գրասենյակըՖրանսիայում արևային էլեկտրակայանները բարերար ազդեցություն են ունեցել հողի վրա Ինչու է Լուսինե Թովմասյանը լքում Հանրային ալիքը«ՀայաՔվեն» նպաստում է քաղաքացիների իրավական ինքնագիտակցության բարձրացմանը․ Ատոմ ՄխիթարյանԸնդդիմադիր ուժերը կարող են համագործակցել և կոալիցիոն կառավարություն կազմել․ Աննա Կոստանյան24-ամյա ռուս տղան թունավորել է զինվորականներին․ նրան ձերբակալել են Պետությունը պարտավոր է ստեղծել ձեզ համար բոլոր հնարավորությունները՝ աշխատանք, տուն, արդար բարքեր, զարգանալու և կայանալու հնարավորություններ. Գ. Ծառուկյան Դպրոցի մոտակայքում մարդու ձեռք է հայտնաբերվել«Պատմության հետքերով․ Հուշարձանի բարեկարգում Դվինում՝ նվիրված Մեծ Հայրենական պատերազմի ընթացքում զոհվածներին»Ռիսկերի կուտակում․ հակառուսական քաղաքականության տնտեսական գինը Կրթության նոր սերունդ՝ պատասխանատվությամբ և առաջնորդությամբԱրցախում nչնչացվում է հայկականություն, և դա արվում է կառավարության շենքից տրվող «կանաչ լույսի» մշտական առկայծման պայմաններում․ Տիգրան Աբրահամյան