Երևան, 19.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ո՞ւր կո­րավ ներդ­րու­մա­յին «բու­մը»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Իշխանափոխության և Փաշինյանի կողմից հռչակված, այսպես կոչված, «տնտեսական հեղափոխության» արդյունքում այդպես էլ բարենպաստ պայմաններ չստեղծվեցին, որպեսզի Հայաստանում ներդրումներ կատարվեն և գումարների մեծ ներհոսք ապահովվի։ Իսկ, ինչպես բոլորս հիշում ենք, արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ Փաշինյանի հիմնական խոստումներից մեկն էլ այն էր, թե երկրում աննախադեպ ներդրումներ են սպասվում։ 

Շուտով կլրանա Փաշինյանի պաշտոնավարման 2 տարին, իսկ ներդրումային բում այդպես էլ չկա։ Լրիվ հակառակը: Ու այս համատեքստում հետաքրքրական է, որ հունվարի 25-ին Կապանում իր տված ասուլիսի ընթացքում Փաշինյանը «Նոր Հայաստանի մասին 100 փաստերից» մեկն էլ նվիրեց ներդրումների ներհոսքի խնդրին։ 

Ըստ վարչապետի ներկայացրած 10-րդ փաստի, 2019 թվականի հունվար-սեպտեմբերին օտարերկրյա ներդրումների ներհոսքը կազմել է 2 մլրդ 174 մլն դոլար, ինչը 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 465 մլն դոլարով կամ 27,6%ով, 2017-ի համեմատ՝ 635 միլիոն դոլարով, կամ 41%-ով: 

Օտարերկրյա ուղղակի ներդրումների գծով ստացումները նշված ժամանակահատվածում կազմել են 453,8 մլն դոլար, ինչը 68,7 մլն դոլարով կամ 17,8%-ով ավելի է, քան 2018-ի ցուցանիշը: 

Առաջին հայացքից տպավորություն է առաջանում, թե հսկայական օտարերկրյա ներդրումներ են կատարվել Հայաստանի տնտեսության մեջ։ 

Բայց պետք է նկատի ունենալ, որ ամենաառաջնայինը տնտեսության համար օտարերկրյա ուղղակի ներդրումներն են, որի մասին փաստերը վարչապետը ամբողջական չի ներկայացնում, այլ ներկայացված ներդրումներում ներառված են վարկերը, փոխառությունները, ապրանքների և ծառայությունների դիմաց վճարվելիք կամ ստացվելիք գումարները, կանխավճարները և այլ կարգի ներդրումները։ 

Եվ ինչպես ասուլիսից հետո նկատեցին բազմաթիվ մասնագետներ, անցյալ տարի օտարերկրյա ուղղակի ներդրումների աճ ոչ միայն չի գրանցվել, այլև նվազում է նկատվել։ 

Դա են վկայում Կենտրոնական բանկի կողմից տարեվերջին հրապարակված տվյալները, որոնց համաձայն՝ նախորդ տարվա հունվար-սեպտեմբերին օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են 185,7 մլն դոլար, ինչը 0,7 մլն դոլարով պակաս է 2018 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ 

Սակայն, սրանով հանդերձ, Փաշինյանը շարունակում է ջանքեր գործադրել՝ ցույց տալու համար, թե դրսից դեպի Հայաստան գումարների ներհոսք կա։ Եվ պատահական չէ, որ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում վերջերս գրել էր, թե 2019 թվականի ընթացքում Հայաստանում օտարերկրյա բանկային քարտերով կատարվել է 4,9 միլիոն գործարք, հավելելով, թե այս ցուցանիշը 2017 թվականի նկատմամբ աճել է 102 տոկոսով կամ 2,5 միլիոն գործարքով, 2018-ի նկատմամբ աճել է 48 տոկոսով կամ 1,6 միլիոն գործարքով: 

Բերված ցուցանիշներից շարքային քաղացու մոտ կարող է տպավորություն առաջանալ, թե իրոք դեպի Հայաստան ֆինանսների հսկայական ներհոսք կա, սակայն այստեղ կարևորը ոչ թե գործարքների քանակն է, այլ Հայաստան ուղարկվող և երկրից դուրս բերված գումարների հաշվեկշիռը։ 

Կենտրոնական բանկի տրամադրած տվյալներից տեղեկանում ենք, որ 2019 թվականին ֆիզիկական անձինք բանկերի միջոցով արտասահմանից Հայաստան են ուղարկել 1 մլրդ 958 մլն դոլարին համարժեք գումար, որը 2018 թվականի համեմատ աճել է մոտ 174 մլն դոլարով կամ 9,7%-ով, սակայն դրամական փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 504 մլն դոլար՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 93 մլն դոլարով կամ 15,5%-ով։ 

Իսկ անցյալ տարվա ընթացքում Հայաստանից դուրս եկած գումարները եղել են ռեկորդային ծավալի։ 

Խոսքը 1 մլրդ 454 մլն դոլարի մասին է, որը Հայաստանից փոխանցվել է արտասահման և գումարի այս ծավալը նախորդ տարվա համեմատ 22,4%-ով ավելացել է։ 

Այսպիսի ծավալով արտահոսքի աճը բացասաբար է ազդում երկրի վճարային հաշվեկշռի վրա և նշանակում է, որ տնտեսությունը կորցրել է այն միջոցները, որոնք կարող էին մնալ երկրի ներսում և նպաստել առևտրաշրջանառության մեծացմանը։ 

Եկել է ժամանակը, որ կառավարությունը մի կողմ դնի ներքաղաքական տարբեր նեղ հարցերն ու թվային մանիպուլ յացիաները և զբաղվի տնտեսության զարգացման բարենպաստ պայմանների ստեղծմամբ, որն իր հետ արտերկրից կբերի նաև ներդրումների և գումարների ներհոսք։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Նոր աշխարհակարգի շեմին. ի՞նչ է սպասվում Հայաստանին ազդեցության գոտիների վերաբաժանման պայմաններում. «Փաստ»Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»Ավելի քան 40 ժամ ջուր չի լինելուԲյուրականում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպքԳազայում սպանվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի երկու հրամանատարԱռաջիկա օրերին տեղումները կշարունակվենՀայկ Մարտիրոսյանն առաջին խաղային օրը հաղթել է Ռապորտին․ Total ChessՊուտինն ու Թրամփը դեռ բովանդակային զրույց չեն ունեցել. ՊեսկովԶինծառայող է մահացել«Եղբայրս 200 տոկոս դաջվածք չի ունեցել». մահացած զինծառայողի եղբայրIDBank-ը DigiTec 2026-ին կներկայանա միասնական էկոհամակարգի հայեցակարգովՀանրապետությունում ձյուն է տեղում, մառախուղ է․ իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներինՀրդեհ՝ ԵրևանումՏեխնոլոգիական խափանումները հասել են նաև ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունՓաշինյանը պահանջում էր փոխել Սահմանադրությունը հանուն խաղաղության, իսկ հիմա խոստովանում է, որ Ալիևը կարող է չստորագրել համաձայնագիրը«Գյումրի» ԲԿ-ում հաջողվել է փրկել 36-ամյա տղամարդու կյանքը․ նրան վնասվածք է պատճառել հարազատ եղբայրըՓաշինյանը գող է. նա հազարավոր զինվորների կյանքեր է գողացել․ ինչո՞ւ Փաշինյանը Բաքվի հետախուզվողների ցուցակում չէ. Անուշ ՄիրզոյանՓաշինյանն ուժեղ է միայն այն դեպքում, երբ սպառնում է ընդդիմադիրներին բանտ նետել, բայց Ալիևի դեմ թույլ է. Մարիաննա ՂահրամանյանԻնչ է որոշվել տրամադրել Կիեւին «Ռամշտայն» ձևաչափով հանդիպմանըԱդրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությունը Ռուսաստանից Անթալիա թռչող ինքնաթիռում ռումբի առկայության մասին ահազանգ է ստացվել Եվրահանձնաժողովն առաջարկում է Ուկրաինային հավելյալ 45 մլրդ եվրո հատկացնել Հայ համայնքի պահանջով՝ Ադրբեջանի «Հաղթանակի օրվա» դրոշը հեռացվել է․ մանրամասներ Կանադան լրացուցիչ 31,5 միլիոն դոլար է հատկացրել Ուկրաինային զենքի մատակարարումների համար ՔՊ-ն չգիտի անգամ, թե որ կետում են ավարտվելու Ալիևի պահանջները. Տիգրան ԱբրահամյանՀայաստանի հավաքականը զիջել է դիրքերը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Team Group-ը Digitec-ի ռազմավարական գործընկերն է․ խումբը կներկայացնի իր տեխնոլոգիական էկոհամակարգն ու նորարարական լուծումները Ադրբեջանցիների ախորժակն ակնհայտորեն բացվել է․ արդեն Ամարաս են հասել. Տիգրան Աբրահամյան Փաշինյանը և Գերմանիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ-ի միջև առևտրատնտեսական կապերի խթանման ուղղությամբ իրականացվող քայլերը Անվտանգ և արդար պետության գաղափարը սկսվում է դպրոցից․ Մհեր ԱվետիսյանԻշխանությունները Ռուսաստանի հետ առևտրային պատերազմի մեջ մտնելուց առաջ քայլեր պետք է ձեռնարկած լինեին. Հրայր ԿամենդատյանԻշխանությունները երբեք չեն ասել, թե ինչն են ուզում փոխել Սահմանադրության մեջ. Ավետիք ՉալաբյանԿենսաթոշակների բարձրացում, առողջության ապահովագրություն․ նախարարը՝ աղքատության նվազման մասինՏեղի է ունեցել Միրզոյանի և Վադեֆուլի զրույցը Ֆեյսբուքում վիրավորելը՝ 1 միլիոն, զրպարտելը՝ 2 միլիոն դրամ․ նոր նախագիծը Ալիևի հրահանգով Սահմանադրությունը փոխելը ինքնիշխանության լիակատար կորուստ է․ Նարեկ ԿարապետյանԻրանը Հորմուզի նեղուցի երկնքում խnցել է ամերիկյան MQ-9 ԱԹՍ Գրոսին ԱԷՄԳ խորհրդին է ներկայացրել Ուկրաինայում և Իրանում միջուկային անվտանգության հետ կապված հարցերըԲրյուսելում հանդիպել են Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարները Ադրբեջանը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանից ներմուծել է 96,46 հազար դոլարի ապրանք 102֊րդ ռազմաբազան մեծ նշանակություն ունի ոչ միայն մեզ, այլ մեր տարածաշրջանի բոլոր խաղացողների համար․ Արշակ Կարապետյան Հայաստանի ութ համայնքում նորարարական տեխնոլոգիաներով քարտեզագրվել է ավելի քան 47 հազար տվյալ Նոր Սահմանադրության նախագծի հրապարակումից առաջ Փաշինյանն ուղերձով կդիմի ժողովրդին Ադրբեջանցիները մեր առաջ պահանջներ են դնում և ցանկանում ներգրավվել հետաքննությունների մեջ. Մենուա ՍողոմոնյանԷրդողանը կոչ է արել nւժեղացնել ճնշումը Իսրայելի վրա՝ Գազայում шղետը դադարեցնելու համար Ընտրական գործընթացը իշխանությունները վերածել էին վախի մթնոլորտի. Ցոլակ ԱկոպյանՊետության ճակատագիրը չի կարելի դարձնել անպատասխանատու փորձարկումների խաղալիք․ Մհեր Ավետիսյան Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլոր զամբյուղները «Հայաքվեն» Հ1-ի կողմնակալ քաղաքականության վերաբերյալ տեղեկագրեր է ուղարկել միջազգային կառույցներին Իշխանությունը պատկանում է ժողովրդին, և նա խոսքն արդեն ասել է․ Նարեկ Կարապետյան