Երևան, 17.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ինչո՞ւ ենք այսքան իներտ. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ներկայում Հայաստանի ու Արցախի, նաև մեր պետականության շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված ունենք կա՛մ հանրային անտարբերություն, կա՛մ էլ հիասթափություն, գրեթե բացակայում է պայքարն ու պայքարի ոգին։ Նաև դրանով է պայմանավորված, որ շատերը զուգահեռներ են տանում 1988 թվականի Արցախյան շարժման հետ, երբ սկսված պայքարը, չնայած բոլոր դժվարություններին, հաղթանակի հանգեցրեց։ Այն ժամանակ չկային նույնիսկ կազմակերպված ինստիտուտներ ու բանակ, չունեինք բավարար չափով սպառազինություն և անհրաժեշտ այլ ռեսուրսներ, դրան գումարած էլ պատերազմի ընթացքում Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ հայտնվեցինք, սակայն կամքի, վճռականության և մինչև վերջ պայքարելու միջոցով կարողացանք հաջողության հասնել։

Եթե համեմատում ենք Արցախյան առաջին շարժման ընթացքում առկա իրավիճակի հետ, ապա ներկայում մեր դրությունն անհամեմատ բարվոք է։ Ավելի ստույգ՝ բարվոք էր մինչև 2018 թվականը: Այդուամենայնիվ, երկիրն ինչ-որ չափով կայացել է, տնտեսական զարգացում է ունեցել, կան ինստիտուտներ, բանակ և քիչ թե շատ ռեսուրսներ: Բայց հասարակությունը, կարծես թե, քիչ-քիչ համակերպվում է այն վիճակի հետ, որ կարող են ՀՀ ինքնիշխան տարածքները նաև օկուպացված լինել հակառակորդի կողմից։ Կարծես ոչ մի արտասովոր իրադարձություն տեղի չի ունեցել։ Այսպիսի իրավիճակի փոխարեն մենք պետք է տեսնեինք ամենօրյա բուռն պայքար, որի ընթացքում երկրի ղեկավարությանը կոնկրետ պահանջներ պետք է ներկայացվեին ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու և Արցախի իրավունքները պաշտպանելու հարցում, իսկ այդ պահանջները ձախողելու դեպքում հասարակության շրջանում կհասունանար իշխանություններին հեռացնելու թեման։

Մյուս կողմից էլ՝ միջազգային հանրությունը կտեսներ, որ իրոք պայքար կա, մարդիկ չեն համակերպվել առկա իրավիճակի հետ, և անկանխատեսելի զարգացումներ են հնարավոր, ուստի հնարավորինս հաշվի կնստեր այդ իրողության հետ։ Ընդդիմությունը մի քանի անգամ փորձեց շարժում ծավալել իրադրության մեջ փոփոխություն մտցնելու համար։ Ճիշտ է, ընդդիմությունն անսխալական չէ, կային ու կան նաև թերացումներ, սակայն նրանց նախաձեռնած շարժման թափը կարող էր գալ նաև հանրության ներսից ու անգամ դառնար համազգային նշանակություն ունեցող պայքար կամ նոր Ղարաբաղյան շարժում։ Իսկ ինչպե՞ս է հնարավոր, որ 1988 թվականին մարդիկ միահամուռ ոտքի ելան, իսկ հիմա ցանկություն անգամ չկա։

Գուցե խնդիրը մտածողությունը և արժեքային համակա՞րգն են, քանի որ տարիներ շարունակ քաղաքացիների մեջ սրսկել են պայքարի անիմաստ լինելու, շահամոլության և Արցախը հանձնելու ու բարվոք կյանքով ապրելու մասին կեղծ գաղափարները, ընդ որում՝ նաև այսօր իշխանության ղեկին հայտնվածների ջանքերով։ Դրա համար էլ այսօր թոշակների մի քանի հազար դրամով ավելացումն ավելի շատ է կարևորվում, քան հայրենիքի կորստի վտանգը։ Կամ մի ժամանակ էլեկտրաէներգիայի գների թանկացման պատճառով օրերով խոշոր հավաքներ կամ երթեր էին անցկացնում, իսկ երբ Արցախի, ինչու չէ նաև Հայաստանի պետականությունը վտանգի տակ է, ձայն բարբառո անապատի։ Ո՞ւր են նրանք, ովքեր 800 հեկտարի համար օրուգիշեր կոկորդ էին պատռում։ Հասկանալի է՝ իշխանություններն էլ իրենց հերթին ամեն ինչ անում են, որ հանկարծ հանրային հուզումներ չսկսվեն, քանի որ ժողովրդական ալիքն առաջին հերթին իրենց է սրբել-տանելու։

Դրա համար էլ առաջնային են դառնում ասֆալտը, շոուները, ժամանցային միջոցառումները, փողոցների ու շենքերի նախաամանորյա զարդարանքը, թոշակների ու նպաստների մի քանի լումայով ավելացումը և այլն։ Այսպիսի քայլերով իշխանությունները, հանուն իրենց աթոռի, ցանկանում են հանրության զգոնությունը բթացնել ու ուշադրությունը շեղել, բայց յուրաքանչյուր քաղաքացի պետք է մտածի, որ եթե այսօր վտանգի տակ են սահմանամերձ բնակավայրերը, ապա վաղը արդեն իր բնակավայրը ևս կարող է նույն վտանգի առաջ կանգնել, և կապ չունի՝ ինքը Երևանում է ապրում, թե Գյումրիում կամ Վանաձորում։ Իսկ եթե ՀՀ քաղաքացիներից յուրաքանչյուրը վտանգի տակ հայտնվի, ապա իշխանություններն իրեն մենակ են թողնելու, ինչպես Սյունիքում բնակիչներն անձամբ էին գնում հակառակորդի հետ բանակցելու կամ որևէ կերպ պայմանավորվելու։ Բայց միայն առանձին անհատների քայլերը բավարար չեն, կոլեկտիվ ձեռնարկումներ են պետք, իսկ ինչքան դրանք շուտ լինեն, այնքան քիչ կորուստներով դուրս կգանք առկա իրավիճակից։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ծննդաբերության արձակուրդի նոր կարգ. կրճատում է նախատեսվում Ճնշո՞ւմ, թե՞ հայելային պատասխան. դուռը դեռևս բաց է մնում. «Փաստ»Հրդեհ Արմավիր քաղաքում․կանխվել է հրդեհի տարածումը դեպի շինության մյուս հատվածներ Կարո՞ղ ենք փրկել արցախյան բարբառը. Տիգրան Դումիկյան ՌԴ-ից արձագանքել են Թրամփի՝ «Պուտինը նահանջում է» հայտարարությանը Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ին Կյանքից անժամանակ հեռացել է բժիշկ-թոքաբան Թամարա ԽաչատրյանըՎենսը դեմոկրատներին մեղադրել է Հուանգի շուրջ սկանդալը Թրամփի դեմ օգտագործելու մեջ «Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի Գնդեվազ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ Վտանգը կարող է լուրջ լինել. կարևոր զգուշացում գազով աշխատող մեքենաների վարորդներին Երբվանի՞ց կսկսվեն սարսափելի ցրտերըԱրարատի և Անդրանիկի նկարները հեռացնելը միշտ եղել է թուրքական պահանջ. Ատոմ Մխիթարյան«Մեր թոռներով մի քիչ շունչ ենք առել, բայց մեկ է՝ ցավը ներսում է, ոչինչ լիարժեք չէ». Մխիթար Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Արա լեռում, տուն «վերադարձել»... մեկ տարի երեք ամիս անց. «Փաստ»ԵՄ-ն հակառուսական պատժամիջnցների 22-րդ փաթեթը կհաստատի դեկտեմբերին. Politico Սիսիան-Կապան ավտոճանապարհը երկկողմանի փակ է կցորդիչով բեռնատարների համար Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել Թափառող շների հարձակումների կանխարգելումը պահանջում է հրատապ լուծում․ ՄԻՊ Բանանի շուրջ աղմուկ, պետության շուրջ լռություն․ ինչպես ենք ընկնում հանրային ուշադրության ծուղակը. Աննա ԿոստանյանԱրտահանման արգելքը դեպի ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ կպահպանվի ևս վեց ամիս. «Փաստ»Հայաստանը պարտավոր է օր առաջ հեռանալ Արևմուտքից. Մհեր ԱվետիսյանԻրանի հարցում Թրամփի հետ տարաձայնություններ չունենք. Ջեյ Դի Վենս Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում․ նոյեմբերի 17-ի տվյալները Շվեյցարիան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը «Վարչապետին` պահանջ. անցկացրե՛ք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, և միայն այդ ընտրությունների արդյունքների հիման վրա կորոշվի` իրականացնե՞լ «Թրամփի ուղին», թե՞ ոչ, անցկացնե՞լ սահմանադրական հանրաքվե՞ն, թե՞ ոչ». Խաչիկ Ասրյան«Քաղաքական գործիքակազմի առումով իշխանությունը չունի բավական կենսունակություն ընդդիմության հետ մրցակցության տեսանկյունից, ուստի դիմում է ռեպրեսիվ մեխանիզմներին». «Փաստ»Հայաստանի տարեցների սոցիալական գոյապայքարը՝ սպառողական զամբյուղի անհասանելիության պայմաններում. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Եվրոպական օրակարգի «ներքին ընդդիմադիրը». ի՞նչ են ցույց տալիս ԱԽ նախկին քարտուղարի հայտարարությունները. «Փաստ»Երևանի «հավասարակշռված» դիվանագիտության գինը. վերադարձ դեպի Մոսկվա՞. «Փաստ»Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործընթացը. «Փաստ»Բանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևը. «Փաստ»Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 17/18-ինՔուշները և Ուիթքոֆը եվրոպացիների հետ քննարկել են Ռուսաստանի և ԵՄ-ի միջև երկխոսության հաստատումըՄենք գիտենք՝ ինչպես հաղթել, բայց գիտենք նաև ինչպես արժանապատվորեն պարտվել․ Լուիս դե լա ՖուենտեԲաքվի ճարտարապետական դիմագծի կերտողը հայ էԶորակոչի տարիքային շեմը կփոխվի․ ում կվերաբերի նախագիծըԵրևանը մերժում է «Ալիևյան Սահմանադրությունը». Հայաստանի Սահմանադրության ճակատագիրը որոշելու են հայերը, ոչ թե Ադրբեջանը. Ուժեղ ՀայաստանԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է ընդդիմության նկատմամբ շարունակվող քաղաքական հետապնդումներըԹրամփի գնահատմամբ՝ Պուտինը փոքր-ինչ մեղմացնում է դիրքորոշումն Ուկրաինայի հարցումԵրևանում՝ Մալաթիա տոնավաճառի մոտ, բախվել են «Ferrari»-ն և «BMW»-նՀԱՊԿ քարտուղարը քննարկել է կազմակերպության պատասխանատվության գոտում տիրող ռազմաքաղաքական իրավիճակըԲախվել են «Howo», «Renault» բեռնատարներն ու «Opel Astra»-ն․ 3 վիրավորներից երկուսը անչափահասներ են«Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ումՀանրապետությունում ձյուն է տեղում․ ի՞նչ իրավիճակ է ավտոճանապարհներինԱրսեն Գևորգյանի մահվան ամբողջ պատասխանավտությունը մինչև իր կյանքի վերջ կրելու է Նիկոլ Փաշինյանը․ Հարություն ՀարությունյանՍտալինն ու Սադամ Հուսեյնը կնախանձեին Փաշինյանին․ Ուժեղ Հայաստան«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նոյեմբերի 15-17-ը մասնակցում է Մոսկվայում անցկացվող «Հանուն ազգերի ազատության» («За свободу наций») միջազգային համաժողովին․ Իվետա ՏոնոյանԵրիտասարդները՝ հանքարդյունաբերության իրական խնդիրների լուծման ճանապարհին․ ԶՊՄԿ-ն՝ CaseKey 2026-ում