Երևան, 05.Ապրիլ.2025,
18
:
41
1 $ = ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Կարմիր գծերի լղոզման ներքո լղոզվում են մարդիկ». Վահե Հակոբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» թերթի հարցազրույցը «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի հետ:

- Պարոն Հակոբյան, ուշագրավ միջադեպ արձանագրվեց Գորիսում՝ քաղաքապետ Առուշ Առուշանյանի ձեռքսեղմումը Նիկոլ Փաշինյանի հետ: Նա եղել է ձեր հետ նույն թիմում, ձեր կուսակիցն է: Ինչպե՞ս կգնահատեք տեղի ունեցածը:

-Առուշ Առուշանյանը «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ չէ 2022 թվականից, և դա նորություն չէ: Ի դեպ, ինքն էլ անձամբ մոտ 1 տարի առաջ մի քանի անգամ հայտարարել է իր՝ կուսակցությունից դուրս գալու մասին: Հետևաբար, այս պարագայում կուսակցական պատկանելության հարց չկա, և այդ համատեքստում տեղի ունեցածին որևէ կերպ անդրադառնալու խնդիր էլ չկա: Իր քայլերի և գործողությունների պատասխանատուն ինքն է, իր որոշումների պատասխանատուն ինքն է: Կրկնում եմ՝ սա որևէ կերպ չի կարող առնչություն ունենալ մեր քաղաքական ուժի հետ:

 - Իսկ Ձեր կարծիքով՝ որքանո՞վ է ընկալելի և ընդունելի նշված ձեռքսեղմումը:

- Մինչև կոնկրետ Առուշանյանին անդրադառնալը նախ կցանկանայի Ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ այս համատեքստում շատ քիչ մարդ անդրադարձավ հարցին, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը ձեռքսեղմումով ընդունում էր այն ամենը, ինչ իր մասին մինչ այդ խոսում էր Առուշանյանը: Ոչ ոք հարցին այդ դիտանկյունից չանդրադարձավ, քանի որ վաղուց չկա որևէ սկզբունքի կամ սկզբունքայնության ակնկալիք Փաշինյանից: Փաշինյանը կարմիր գծեր չունեցող անձ է: Ավելին, վաղուց բոլորիս համար փաստ է, որ Նիկոլ Փաշինյանի ողջ գործունեությունն ուղղված է հնարավոր բոլոր կարմիր գծերը լղոզելուն՝ լինեն դրանք վերաբերող ազգային, պետական շահերին, անվտանգային խնդիրներին, քաղաքական պայքարի գրված ու չգրված կանոններին, թե մարդկային փոխհարաբերություններին: Այդ ձեռքսեղմումն էլ է դրա վառ օրինակը: Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որ ոչ մեկը չունենա կարմիր գծեր, որ մենք լինենք հանրություն, հասարակություն առանց կարմիր գծերի, որտեղ ամեն ինչ մարսելի է, ամեն ինչ թույլատրելի է՝ ներառյալ թափված արյունը, մարդկանց կյանքները, հայրենիքի կորուստը, ներառյալ իրավիճակը, որում այսօր գտնվում ենք: Ցանկացած տեղ, որտեղ այդ կարմիր գծերի լղոզումը տեղի չի ունեցել, Փաշինյանը մեծ և լուրջ ջանքեր է դնում դա իրականացնելու համար:

Առուշ Առուշանյանի հարցին անդրադառնալով՝ նշեմ, որ երբ լղոզվում է ամեն ինչ՝ կարմիր գծերը, սկզբունքները, դիրքորոշումները, լղոզվում են ժամանակի ընթացքում ունեցած մոտեցումները, արդյունքում լղոզվում է մարդը: Եվ դրանից հետո տարաբնույթ «բացատրություններով» փորձել ինչ-որ կապ ստեղծել անցյալում արածի, անցյալում արտահայտած մտքերի և հիմա տեսանելիի միջև, մեղմ ասած, որևէ կերպ ո՛չ ընդունելի է, ո՛չ էլ հասկանալի: 

- Միջադեպից հետո Առուշանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր այդ քայլին գնահատական տվողներին, ստատուս գրողներին, ընդ որում ՝ բավականին կոշտ ձևակերպումներով, անգամ տպավորություն կար, որ այդ ամեն ինչում բռնության կոչ կար:

- Երբ բառակազմում հայտնվում են այնպիսի արտահայտություններ, ինչի մասին նշում եք, ապա դա ընդամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս իրավիճակի խղճուկ լինելը: Կրկին ցավով ու ափսոսանքով ստիպված եմ արձանագրել, որ կարմիր գծերի լղոզման ներքո լղոզվում են մարդիկ: Ես կարծում եմ, որ որևէ մեկի դատավոր լինելն իմը չէ: Մարդիկ թող տեսնեն, թող մտածեն, թող գնահատեն՝ ինչ է տեղի ունենում: Ամեն մարդ ինքն է պատասխանատու իր քայլերի համար, պատասխանատու է իր առաջ, Աստծո առաջ:

Ես կուզեմ նաև արձանագրենք՝ որպեսզի պայքարող տեսակը, որը, ցավոք, օր-օրի ավելի սակավաթիվ է դառնում, շատանա, կազմի քանակ և արդյունք ապահովի, պետք է մեր հայրենակիցների համապատասխան հատվածը դադարի իրավիճակին «պոպկորնով» հետևել: Պետք է գիտակցեն, որ վերջիվերջո որևէ կինոթատրոնում նստած ֆիլմ չեն նայում, այլ սեփական հայրենիքի անկման ականատեսն են: Կարծում եմ, որ «պոպկորնով», ծիծաղելով, ժպիտներով գործընթացին հետևելն ամենամեծ հանդուրժողականությունն է տիրող իրավիճակին և ամենամեծ օժանդակությունն է գործող իշխանությանը՝ շարունակելու մեր պետականության հիմքերը խարխլելու,  մեր պետականության անկմանը տանող իր քայլերն ու գործողությունները:

Տեղի ունեցածն իր մեջ տարբեր հարթությունների խնդիրներ է պարունակում:

Արսեն Սահակյան

Ինչպե՞ս պաշտպանել Ձեր բանկային հաշիվներն ու էլեկտրոնային դրամապանակը«Դեմ ենք հայտարարագրմանը». քննարկում Արտաշատի տարածաշրջանի բնակիչների հետԱդրբեջանը սադրանքի գնալու «լեգիտիմ հիմք» է ձևավորում. Տիգրան Աբրահամյան Կաշառք ստանալու գործով ձերբակալվել է ՌԴ ՊՆ վարչության բարձրաստիճան պաշտոնյան «Ռեալը» պարտվեց «Վալենսիային» (տեսանյութ) Իրանը հինգ տարվա ընթացքում առաջին անգամ կվերսկսի նավթի և գազի հետախուզումը Պարսից ծոցի շելֆում Մյանմայում զոհերի թիվն ավելանում է Ուժեղ կարկտահարություն է եղել Սորանում (տեսանյութ, լուսանկարներ) 24 ժամ անց Սոչի-Երեւան չվերթը կայացավ Հռոմի պապի առողջական վիճակը բարելավվում է Կենտրոնում կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում հայտնաբերվել է տղամարդու մարմին ՌԴ-ում անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո արտակարգ դրություն է մտցվել Ո՞ր սոցհարթակներից են առավել շատ օգտվում ամբողջ աշխարհում Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Գողերը բանակցում են սեփականատերերի հետ և համարանիշները հատուկ վայրերում թողնում՝ շորթելով 100 հազար դրամ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զինվորական մոր և զինվոր որդու սպասված հանդիպումը․ «Զինուժ» Արտակարգ դեպք․ 2 տղամարդ դեմքի շրջանի ջերմային այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց «Red Wings» ավիաընկերութան ուղևորները 1 օր մնացել են օդանավակայանում ու չեն կարողացել հասնել Երևան․ ինչ է հայտնի Ապրիլի 9-ին, 10-ին, 11-ին և 14-ին տասնյակ հասցեներում գազ չի լինի Արագածոտնի, Արմավիրի մի շարք հասցեներում ջուր չի լինի՝ ապրիլի 5-ին և 6-ին Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 5-ին Ողբերգական դեպք` գյուղերից մեկում. հայտնաբերվել է մաhացած 34-ամյա տղամարդ Ադրբեջանի պաշտպանության նախարարը Հայաստանի «սադրանքներին» նվիրված խորհրդակցություն է անցկացրել Տարեց տղամարդը կոկոսի հյութ է խմել ու մաhացել «Ռեալի» մեկնարկային կազմը 49 մարդու կյանք խլած «Բիցայի մոլագարը» կարող է կապված լինել ևս 11 uպանությունների հետ ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի հսկայական կորուստների մասին Հութիները ԱԹՍ-ով հարձակվել են Թել Ավիվի վրա Ադրբեջանական ԶՈՒ-երի կողմից Խնածախի ուղղությամբ կրակոցներ արձակելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել ՄԱԿ-ում անդրադարձել են ԱՄՆ-ի կողմից սահմանված մաքսատուրքերին Խոշոր վթար, բախվել են «Mercedes» բեռնատար ու «ՎԱԶ 2101», վիրավnր կաԱրտակարգ դեպք, 68-ամյա կինը ՔԿ-ին հայտնել է, որ վիրահատվել է, սակայն նոր հիվանդություն է ի հայտ եկելԼավ լուր՝ հղի կանանց համար Ի՞նչ կորոշի Սահմանադրական դատարանն ապօրինի գույքի հարցով Այս գիշեր Սյունիքի մարզի Խնածախ գյուղում կրկին կրակոցներ են լսվել ԱՄՆ-ը և Եվրամիությունը ճնշո՞ւմ են գործադրում Հայաստանի վրա Մի քանի կարևոր արձանագրում Հայաստանում ազատությունների մասին Freedom House-ի այս տարվա զեկույցից. Արմեն Աշոտյան Գյումրիում թնջուկը լուծվեց, բայց խնդիրները՝ մնացին Արևմուտքը չի հավատում Նիկոլի ժողովրդավարությանը Դավիթ ջան, ծնունդդ շնորհավոր․ Տիգրան Աբրահամյան Ժամանակն է սթափվելու և գիտակցելու, որ մենք՝ որպես Հայաստանի քաղաքացիներ, պետք է տեր կանգնենք մեր պետականությանը. Մհեր Ավետիսյան Իրանի նախագահը շռայլ ճամփորդության պատճառով պաշտոնանկ է արել փոխնախագահին Մեկ անձի հաշվով երկու արևային մարտկոց. ինչպե՞ս խնայել տարեկան 1000 եվրո էներգիայի վրա ԵՄ-ումՍպասվում է կարճատև անձրև․ օդի ջերմաստիճանը կնվազի ՊՆ-ն հայտարարություն է տարածել Առանց Արցախի` մենք կորցրել ենք մեր ռազմավարական խորությունը. Արմեն Մանվելյան Մարզաձև, որտեղ գործնականում չկա հարվածների ուժի սահմանափակում. «Փաստ»23-ամյա վարորդը տեղում մահացել էԳերմանիան ցանկանում ԱՄՆ-ից 1200 տոննա ոսկի վերցնել
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը