Երևան, 17.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ինչո՞ւ է կառավարությունը պետական պարտքի ավելացումն անխուսափելի համարում

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Գրեթե բոլոր երկրների տնտեսությունները շարունակում են մեծ վնասներ կրել համավարակի արդյունքում առաջ եկած համաշխարհային տնտեսական ճգնաժամից։ Իսկ վնասները իրենց հերթին բերում են նախատեսվող եկամուտների և ծախսերի չափաբաժնի փոփոխություն։

Դրա համար էլ փոփոխություններ են արվում նաև երկրների պետական բյուջեներում, նոր սահմանագծումներ են դրվում բյուջեների հիմքում, փոխվում են տնտեսական աճի մասին կանխատեսումները և ձեռնարկվելիք ծրագրերի բովանդակությունը։ Այնինչ, մի քանի ամիս առաջ շատ դժվար էր կանխատեսել, որ այսպիսի իրավիճակ կարող է ստեղծվել։

Հայաստանի տնտեսությունը նույնպես տուժում է ճգնաժամից՝ պայմանավորված ներքին և արտաքին պատճառներով։ Եթե 2020 թվականի պետական բյուջեի հիմքում դրված էր 4,9 տոկոս տնտեսական աճ ունենալու կանխատեսում, ապա այժմ կառավարությունը կանխատեսում է 2020 թվականին իրական ՀՆԱ-ի շուրջ 2 տոկոսով նվազում և պետական բյուջեի պակասուրդի աճ՝ մինչև ՀՆԱ 5%։

Այս համատեքստում ընդգծենք, որ այսպիսի իրավիճակում պետության ստացած հարկային և ոչ հարկային եկամուտները ոչ բավարար են լինելու ստանձնած պարտավորությունների կատարման համար:

 Իսկ նոր միջոցներ ներգրավելու համար պետությունը ստիպված է գնալ պետական պարտքի ավելացման ճանապարհով, որի կառավարումը վերածվում է պետական ֆինանսատնտեսական քաղաքականության կարևորագույն բաղադրիչի:

Եվ պատահական չէ, որ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարել է, թե ստեղծված իրավիճակի պայմաններում պարտքի ավելացումն անխուսափելի է: 

Ըստ այդմ, պետական բյուջեի դեֆիցիտը կազմող 324 մլրդ դրամի պակասուրդը ֆինանսավորելու համար կառավարությունը դիտարկում է բոլոր հնարավոր տարբերակները՝ ներառյալ վարկային միջոցների ներգրավում միջազգային ֆինանսական կազմակերպություններից՝ Արժույթի միջազգային հիմնադրամից, Համաշխարհային բանկից և այլ գործընկերներից:

Նոր վարկային միջոցների ներգրավման հետ մեկտեղ կաճի նաև Հայաստանի պետական պարտք-ՀՆԱ ցուցանիշը և կմոտենա 60 տոկոսի մակարդակին։ Ուստի շատ կարևոր է, որ պարտք-ՀՆԱ ցուցանիշը կառավարելի վիճակում լինի և ընթացքում բարելավվի՝ ավելի շատ ՀՆԱ-ի աճի վրա շեշտադրում անելով։

Այսինքն՝ որպես պարտք ներգրավված ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործումը պետք է հիմքեր ստեղծի ՀՆԱ-ի աճի համար, որպեսզի պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը բարելավվի։ 

Մինչդեռ, եթե ճգնաժամային ժամանակահատվածում նոր պարտք չվերցնենք և չկասեցնենք տնտեսական անկումը, ապա պարտք-ՀՆԱ ցուցանիշն ավելի է խորանալու, այս անգամ արդեն տնտեսական աճի նվազման և ՀՆԱ-ի անկման արդյունքում։

Սակայն իրավիճակի յուրահատկությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը, երբ ընդդիմադիր պատգամավոր էր, փորձում էր հանրության շրջանում արմատավորել այն մտայնությունը, թե պետական պարտքը բացասական երևույթ է, դրա համար էլ առանց բացառության դեմ էր քվեարկում յուրաքանչյուր վարկային համաձայնագրի։

Իսկ վարչապետ ընտրվելուց հետո Փաշինյանը հպարտանում էր, որ իրենց կառավարությունը կարողանում է նվազեցնել արտաքին պարտքի ցուցանիշները։ Այնինչ, բազմաթիվ մասնագետներ վերջինիս խորհուրդ էին տալիս էժան վարկային միջոցներ ձեռք բերել, քանի դեռ դրանք հասանելի են, և դրանք ներդնել տնտեսության մեջ՝ լրացուցիչ արդյունք ստանալու համար։

Եվ հիմա, երբ ֆորսմաժորային պայմաններում նոր վարկային միջոցների ներգրավումն ուղղակի անհրաժեշտություն է, Փաշինյանի կառավարությունը ցանկանում է հանրությանը արդեն ցույց տալ, թե նոր վարկային միջոցների ներգրավումը դրական երևույթ է։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործընթացը. «Փաստ»Բանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևը. «Փաստ»Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 17/18-ինՔուշները և Ուիթքոֆը եվրոպացիների հետ քննարկել են Ռուսաստանի և ԵՄ-ի միջև երկխոսության հաստատումըՄենք գիտենք՝ ինչպես հաղթել, բայց գիտենք նաև ինչպես արժանապատվորեն պարտվել․ Լուիս դե լա ՖուենտեԲաքվի ճարտարապետական դիմագծի կերտողը հայ էԶորակոչի տարիքային շեմը կփոխվի․ ում կվերաբերի նախագիծըԵրևանը մերժում է «Ալիևյան Սահմանադրությունը». Հայաստանի Սահմանադրության ճակատագիրը որոշելու են հայերը, ոչ թե Ադրբեջանը. Ուժեղ ՀայաստանԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է ընդդիմության նկատմամբ շարունակվող քաղաքական հետապնդումներըԹրամփի գնահատմամբ՝ Պուտինը փոքր-ինչ մեղմացնում է դիրքորոշումն Ուկրաինայի հարցումԵրևանում՝ Մալաթիա տոնավաճառի մոտ, բախվել են «Ferrari»-ն և «BMW»-նՀԱՊԿ քարտուղարը քննարկել է կազմակերպության պատասխանատվության գոտում տիրող ռազմաքաղաքական իրավիճակըԲախվել են «Howo», «Renault» բեռնատարներն ու «Opel Astra»-ն․ 3 վիրավորներից երկուսը անչափահասներ են«Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ումՀանրապետությունում ձյուն է տեղում․ ի՞նչ իրավիճակ է ավտոճանապարհներինԱրսեն Գևորգյանի մահվան ամբողջ պատասխանավտությունը մինչև իր կյանքի վերջ կրելու է Նիկոլ Փաշինյանը․ Հարություն ՀարությունյանՍտալինն ու Սադամ Հուսեյնը կնախանձեին Փաշինյանին․ Ուժեղ Հայաստան«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նոյեմբերի 15-17-ը մասնակցում է Մոսկվայում անցկացվող «Հանուն ազգերի ազատության» («За свободу наций») միջազգային համաժողովին․ Իվետա ՏոնոյանԵրիտասարդները՝ հանքարդյունաբերության իրական խնդիրների լուծման ճանապարհին․ ԶՊՄԿ-ն՝ CaseKey 2026-ումՑույց տվեք Ադրբեջանի որևէ օրենք, որը վերաբերում է Ղարաբաղին. Արշակ ԿարապետյանՄենք թույլ չենք տա Ալիևի պարտադրած Սահմանադրության ընդունումը․ Ուժեղ ՀայաստանՄեր ժողովուրդը երբեք չի մոռանալու Արցախն ու մեր անցյալը. Ավետիք ՉալաբյանՊարտքերի մեջ հայտնված քաղաքացիները չպետք է մնան միայնակ․ ի՞նչ պետք է անի պետությունը. Հրայր Կամենդատյան«Դադարեցրե՛ք Հայաստանը ազատությունը քաղաքական հավատարմությամբ պայմանավորող կալանավայր դարձնելու փորձերը». Աննա ԿոստանյանՎրաստանը հրաժարվել է մասնակցել ԵՄ նախարարական հանդիպմանը, քանի որ հրավիրվել է միայն երկրի դեսպանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է աջակցել CaseKey կրթական նախաձեռնությանըՍահմանադրությամբ մարդը բարձրագույն արժեք է, բայց իրական կյանքում այդ սկզբունքը չի գործում. Արամ ՎարդևանյանՖուչիկի փողոցը կանվանափոխվի Հայաստանի քննչական կոմիտեի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Իրան Մենք միավորվել ենք՝ հանուն մեր արժեքների, ինքնիշխանության և ժողովրդավարության պաշտպանության. տեսանյութՀամալսարանից ազատվում են դասախոսներ իրենց քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԼավ լուր՝ մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար․ Ավանեսյանը՝ մանրամասնում է Լավրովն ու Արաղչին քննարկել են Մերձավոր Արևելքի կարգավորումը Պիտի օրենք փոխվի, որ ամեն դատարան չկարողանա համատարած կալանք կիրառի մեր հանդեպ. Ավետիք ՉալաբյանՍպասվում է գյուղմթերքի գների շեշտակի բարձրացում, քանի որ ունենք արտահանման դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան35-ամյա կինը իր աղանդի պատճառով առևանգել և զոհաբերել է իր քրոջ երեխայինՄեդվեդևը խոսել է ընտրական գործընթացների վրա արտաքին ազդեցության մասին՝ հիշատակելով նաև Հայաստանը Բերդկունքում բախվել են «Hongqi»-ն ու «Volkswagen»-ը. կա վիրավnր Քաղաքական հետապնդումների նպատակը հասարակությանը վախի մթնոլորտում պահելն է՝ Ալիևի պարտադրած Սահմանադրությունն ընդունելու համար. տեսանյութՊետությունը ձեզ համար հոր տնից բերված օժիտ չէ, որ մաշված շորի պետ դեն նետեք. Աննա ԿոստանյանԻրանի ԱԳՆ ներկայացուցիչը Իսրայելին մեղադրել է ապատեղեկատվական արշավ իրականացնելու մեջ Ադրբեջանական հեռուստաալիքը կարևորել է Թուրքիայի դերը 44-օրյա պատերազմում Սպասվում է կարճատև անձրև. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մասկը և տեխնոլոգիական ոլորտի առաջատար այլ դեմքեր բաց նամակով հորդորում են Հուանգին վերականգնել Nvidia-ի գլխավոր տնօրենի պաշտոնում Արսեն Գևորգյանը բանտարկվեց իր համոզմունքների համար, իսկ երեք շաբաթ անց ընտանիքին վերադարձվեց դագաղով. Իրինա ՅոլյանԵՄ-ն պատժամիջnցներ է սահմանել Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմի դեմ Աշխարհի առաջատար համալսարաններում սովորողների զորակոչի տարիքային շեմը կփոխվի՝ կսահմանվի 32 տարեկան․ նախագիծ Կասեցվել է «ԻԳԻԹ»-ի թթվասերի արտադրամասի գործունեությունը․ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ խախտումներ Երբ իշխանության թիրախում հայտնվում են երեխաները․ Աննա Կոստանյան Ղարաբաղից տեղահանվածների բնակապահովման ծրագրի հավաստագրերի ժամկետը երկարաձգվել է ևս 6 ամսով