Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տխուր եզրահանգումների և «ինչու»-ների լաբիրինթոսում. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ամենևին չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ վերջին օրերի ամենից շատ քննարկված թեմաներից մեկը փաշինյանական ռեժիմի կողմից իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի դեմ «բռնության կոչի» հոդվածով քրեական վարույթ նախաձեռնելու մասին տեղեկությունն է: Պետք է նկատել, որ առանց այդ էլ Հայաստանի բանտերը լի են գործող ռեժիմի կողմից քրեական պատրվակներով փաստացի քաղաքական հետապնդման ենթարկվող բանտարկյալներով: Ու չնայած Ավետիք Իշխանյանը, ի տարբերություն մյուս քաղբանտարկյալների, կալանավորված չէ, բայց նրա նկատմամբ ևս հետապնդման փորձը ինքնին հատկանշական երևույթ է: Եկեք փոքր-ինչ հանգամանորեն դիտարկենք այս՝ դեռ շարունակվելիք պատմության մի քանի առավել բնութագրական հանգամանքներ: Ամենից առաջինը. Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը, բոլոր հնարավոր առիթներով «աննախադեպ» ժողովրդավարությունից ճառելով, եվրոպական դահլիճներում ծափեր կորզելով հանդերձ, շարունակում է տիպիկ բռնատիրական գործելաոճը, այլախոհների նկատմամբ հետապնդումներն ու ռեպրեսիաները:

Ըստ էության, սա տիպիկ բռնատիրական ռեժիմ է, որի հիմնական հենարանը պարգևավճարվող իրավապահներն են, ավելի ստույգ՝ այդ համակարգի մի մասը: Սա՝ ընդհանուր առմամբ: Այժմ դիտարկենք մասնավոր հանգամանքները: Հարց է ծագում, թե ինչո՞ւ հենց Ավետիք Իշխանյանը: Այս օրերին տարբեր քաղաքացիներ, այդ թվում՝ իրավաբաններ, իրավապաշտպաններ, հասարակական ու քաղաքական գործիչներ, Ավետիք Իշխանյանին իրենց աջակցությունն արտահայտելուն զուգահեռ, նաև որոշակի կարծիքներ են հայտնել այդ «ինչու»-ի վերաբերյալ: Իսկ այդ «ինչու»-ի հնարավոր պատճառներն ակնհայտ են: Նախ՝ նկատենք, որ Ավետիք Իշխանյանին, անկախ ամենից, հնարավոր չէ կապել «նախկինների» հետ, քանի որ նա բավականին ակտիվ գործել է նաև նախկին իշխանությունների օրոք, բազմիցս հանդես է եկել սուր քննադատությամբ՝ կապված մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող ամենատարբեր խնդիրների և կոնկրետ երևույթների հետ:

Բայց ողջ հարցն այն է, որ, ի տարբերություն «նախկինների» ժամանակ ակտիվ դրսևորվող բազմաթիվ այլ «իրավապաշտպանների», Ավետիք Իշխանյանը շարունակել է իր բողոքի ձայնը հնչեցնել նաև «թավշյա» իշխանափոխությունից հետո՝ ինչպես սոցցանցային հարթակում, այնպես էլ լրատվամիջոցներում: Այսինքն, Ավետիք Իշխանյանը, ի տարբերություն «նախկինում» «իրավապաշտպանություն անող» մի շարք ոչ անհայտ անձանց, չի դարձել «թավշյա» իշխանափոխության, առավել ևս՝ փաշինյանական իշխանության շահառու, այլ շարունակել է հանդես գալ հենց որպես իրավապաշտպան բառիս ամենաիսկական իմաստով: Ավելին, երբ փաշինյանական իշխանության բերած աղետներն ու ծանր հետևանքներն ակնհայտ դրսևորվեցին, նկատի ունենք 2020-ի պատերազմն ու հաջորդած իրադարձությունները, Ավետիք Իշխանյանը, որպես հայ մարդ, հստակ արտահայտեց իր դիրքորոշումը և վերաբերմունքը այդ ամենի հետ կապված և շարունակում է արտահայտել:

Այսինքն, ի դեմս նրա, փաշինյանական ռեժիմը բախվել է ևս մեկ անհաշտ ու հանրային ճանաչում ունեցող գործչի հետ, որը հեղինակություն է վայելում նաև որպես իրավապաշտպան: Այդ կոնտեքստում ռեժիմի համար կոնցեպտուալ նշանակություն է ստացել հենց իրավապաշտպանի դեմ քրեական հետապնդում նախաձեռնելը, ոչ թե կամ ոչ այնքան իրեն՝ Իշխանյանին ահաբեկելու կամ լռեցնելու, որքան՝ հենց հասարակությանը լրացուցիչ ահաբեկելու հաշվարկով: Ամեն պարագայում իշխանության կողմից իրավապաշտպանի թիրախավորելը բնութագրական պահ է, էլ չասած, որ ինքնին՝ ճղճիմ դրսևորում է: Կասկած չի հարուցում նաև հատուկ կոնկրետ անձի ու հենց իրավապաշտպանի թիրախավորելը, քանի որ նույն սոցցանցային հարթակներում մեր օրերում ուղղակի կարելի է ամեն օր հազարավոր շատ ավելի «թունդ» գրառումներ, «մեկնաբանություններ», «մաղթանքներ» արձանագրել: Էլ չենք խոսում առօրյա կյանքում, առօրյա շփումներում հնչող ճոխ «գնահատականների» մասին: Բայց, ի վերջո, հասարակության գերակշիռ մասի դեմ հո «վարույթ չեն նախաձեռնելո՞ւ»: Շատ ավելի հետաքրքիր է մյուս «ինչու»-ն:

Այսինքն՝ ինչո՞ւ հիմա: Ի վերջո, Ավետիք Իշխանյանի խնդրո առարկա գրառումն արվել է սեպտեմբերի 19-ին, մինչդեռ այդ գրառման պատրվակով նրա նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելը տեղի է ունեցել դրանից գրեթե ամիսուկես անց: Ի՞նչ է եղել այս միջակայքում, որ փաշինյանական «իրավապահները» հիշել են Իշխանյանի գրառման մասին: Բանն այն է, որ «Հայաստանի հելսինկյան կոմիտեի» ղեկավար Ավետիք Իշխանյանը բառացիորեն օրերս՝ հոկտեմբերի 27-ին, «բաց նամակով» դիմել էր Հայաստանում ԵՄ ու ԵԽ ներկայացուցիչներին, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության և գրեթե բոլոր արևմտյան երկրների դեսպաններին, նեկայացրել էր 14 կոնկրետ կետով ամփոփված փաստական տվյալներ մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների, ժողովրդավարական սկզբունքների կոպիտ խախտումների վերաբերյալ, որոնք թույլ են տրվել Փաշինյանի իշխանության կողմից: Եվ այդ խորապատկերում Իշխանյանը, կարելի է ասել, մերկացրել էր արևմտյան տերությունների դեսպաններին, գործնականում ցույց տվել, որ նրանք ամենևին էլ մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության և հիմնարար ազատությունների կողմնակիցներ չեն, ինչպիսին ներկայացել են տարիներ շարունակ ու շարունակում են ներկայանալ:

Ըստ որում, բաց նամակը անգլերեն է ուղարկվել համապատասխան դեսպաններին: Հասկացողների համար դա ավելին է, քան խայտառակելը կամ խայտառակվելը: Համաձայնեք՝ ակամայից այս ամենից հետաքրքիր եզրահանգումներ են առաջ գալիս: Դժվար է ասել, թե «քննությունն» ինչ հունով կընթանա, բայց ակնհայտ է, որ առնվազն հանրային տիրույթում ռեժիմն ու այդ «վարույթի» նախաձեռնողներն արդեն պարտված ու տապալված են: Մյուս հետաքրքիր հանգամանքն էլ այն է, որ պարզ արտահայտությունը, որն, ի դեպ, զուտ լեզվական առումով կոչ չի պարունակում, այլ ցանկության արտահայտություն է, թե՛ քրեական վարույթ նախաձեռնողների, թե՛ հանրության մեծամասնության շրջանում ընկալվել է շատ կոնկրետ, ու հարց չի ծագել, թե ում մասին է գրել հեղինակը...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի նաև Միացյալ Նահանգների պաշտպանության համար․ ՌյուտեՀռոմի պապի եղբայրը խոսել է վիրահատությունից հետո նրա բարեկեցության մասին Եվրահանձնաժողովը զգուշացնում է՝ դիզելային վառելիքի դեֆիցիտ է սպասվում «Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը Ղազախստան մեկնելու կանոնները փոխվում են․ նոր պահանջ ՀՀ քաղաքացիների համար Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտանգային լուրջ խնդիրների առաջ. Մարիաննա Ղահրամանյան«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է. ԳԹԿ Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք ՉալաբյանԵրևանի մետրոպոլիտենում հունվարից հոկտեմբեր հայտնաբերվել է թմրանյութի 52 դեպքԼավրովը կայցելի ԱդրբեջանՍպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է Հետաքրքիր է՝ ո՞վ է հսկելու մայրաքաղաքի մուտքերը. նոր հաստիքնե՞ր են ստեղծելու դրա համար. Գառնիկ Դանիելյան Փաշինյանը ցանկանում է Ադրբեջանին հանձնել Տիգրանաշենը. մենք դա թույլ չենք տա և կապահովենք Տիգրանաշենի զարգացումը. տեսանյութԵրեխան փրկել է սրտի կաթված ստացող հորըԱվելի քան 900 ԱԹՍ․ Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի 20 շրջանների Ինչպես մեր թշնամի պետությունները, այնպես էլ ներկայիս իշխանությունները հայ ժողովրդին ոչնչացնելը սկսում են եկեղեցուց. Արմեն ՄանվելյանՎաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը մխրճվել է կայանված «ԳԱԶ 53»-ի մեջ․ կա վիրավոր ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր ԿամդնդատյանԻնչ փուլում է ժանտախտը․ ե՞րբ Հայաստանին վտանգ կսպառնաԵվրահանձնաժողովը Կիևին 2.86 միլիարդ եվրո է փոխանցել՝ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ գնելու համար Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ ՍավգուլյանԱհա, թե ինչ տեսք ունի Փաշինյանի բերած «խաղաղությունը». Փաշինյանը խաղաղություն չի՛ բերում, բերում է զիջումներ. տեսանյութԱվելի քան 2500 կոնտեյներ տեղափոխող նավ է խորտակվել՝ փորձելով հատել Հորմուզի նեղուցը․ ԻՀՊԿ ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկնարկի կապակցությամբ Հարևանը դաժանորեն սպանել է հայտնի երգչին և նրա ընկերուհունՈւկրաինական hակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքն ընթանում է փակ ռեժիմով. Պեսկով Արտառոց դեպք՝ Արմավիրում, 32-ամյա տղամարդը հրացանով կրակել է 52-ամյա կնոջ շան վրա«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներումՀայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Երկրաբանությունից մինչև հանքարդյունաբերության կառավարում․ Արման Վարդանյանի մասնագիտական ուղին Սարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենա Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույց է տեղի ունեցել ՍԴ նախագահի ընտրությունը կկայանա ժամը 16։00-ին Մենք Աստծո ստեղծած ժողովուրդն ենք և ուզում ենք պահպանել մեր ինքնությունը. Արսեն ԳրիգորյանԹուփաք Շաքուրի սպանության մեջ մեղադրվողը դատապարտվեց ցմահ ազատազրկման Տղամարդը կնոջը ցած է նետել հյուրանոցի 10-րդ հարկիցՍևանա լճի ափին գտնվող ավելի քան կես միլիարդ դրամ արժեքով 41 հողատարածք բռնագանձվել է Լեւոն 14-րդի մոտ թոքի չարորակ ուռուցք է հայտնաբերվել «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամը դրամաշնորհ է տրամադրել «Հայաստանի կրթական նախաձեռնություն» կրթական հիմնադրամին՝ «Սերունդ» ծրագիրն ընդլայնելու համարԵրևանում հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ինՋուր չի լինելու մինչև 21:00-ն Հերթական մոլորությունն է, երբ ասում են՝ հենց ՌԴ–ի հետ խնդիրը լուծվի, միանգամից կվերսկսենք մեր արտահանումը. Ծառուկյան Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն ՀովասափյանՓաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ». Արտակ ԶաքարյանԲնությունը չի կարող պաշտպանված լինել, եթե մարդը զրկված է իր տարրական իրավունքներից. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն թվերով. այս թվերն ի ցույց են դնում վերջին հարյուրամյակում հայ ժողովրդի գործադրած ճիգը. Մենուա ՍողոմոնյանՄիջադեպ՝ Երևանում, 20-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, ոստիկանները ձերբակալել են 7 անձիԹրամփը հայտարարել է, որ չինական Թայվան կղզին համաձայնել է գնել Ալյասկայից մատակարարվող գազը