Երևան, 15.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Պարգևավճարն ու բարձր աշխատավարձը բավարար չեն

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Վերջին մի քանի օրերի ընթացքում պարգևավճարների թեման քննարկվեց, դիտարկվեց մի քանի ուղղություններով: Այս ընթացքում հնչեցին նաև այնպիսի կարծիքներ, համաձայն որոնց պարգևավճարներն ընդդեմ կոռուպցիայի են կամ, եթե չլինի պարգևավճար, ապա դրա այլընտրանքը կդառնա կոռուպցիան: Սա չի նշանակո՞ւմ արդյոք, որ այդպիսով նաև արդարացվում է կոռուպցիան: Ունե՞նք երաշխիքներ, հասե՞լ ենք այն անհրաժեշտ մակարդակին, որ բարձր պարգևավճար կամ անգամ բարձր աշխատավարձ ստացող անձը զերծ կմնա կոռուպցիայից: 

Նշված հարցերի, ինչպես նաև թեմային առնչվող այլ խնդիրների շուրջ խոսելով՝ հակակոռուպցիոն փորձագետ Մարատ Ատովմյանը մեզ հետ զրույցում նախ շեշտեց.

«Կոռուպցիան համակարգային երևույթ է, որը վատ հանրային կառավարման, անկատար օրենսդրության, սոցիալական անպաշտպանվածության, ազգաբնակչության ցածր իրավագիտակցության, աղավաղված հանրային արժեքների և մի շարք այլ հանգամանքների հետևանք է: Շատ կարևոր է հասկանալ, թե որո՞նք են կոռուպցիայի առաջացման պատճառները, որպեսզի հնարավոր լինի ոչ թե պայքարել հետևանքների դեմ, այլ վերացնել այն ծնող դրդապատճառները: Զարգացած հանրային կառավարում ունեցող պետություններին հաջողվել է ստեղծել այնպիսի համակարգ, որի պարագայում պաշտոնյային տնտեսապես շատ ավելի շահավետ է պահպանել օրենքը, էթիկայի կանոնները, քան ընթանալ կոռուպցիոն ճանապարհով: Պատճառը միայն այն չէ, որ պաշտոնյան ստանում է բարձր աշխատավարձ, պարգևավճարներ, այլև օգտվում է տարատեսակ արտոնություններից, սոցիալական երաշխիքներից: Այս պարագայում պաշտոնյան չի ցանկանում կորցնել իր աշխատանքը և չունի մոտիվացիա զբաղվել կոռուպցիայով»:

Փորձագետը նշեց, որ այստեղ պետք է հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ նման երկրներում պետական մարմիններում արդյունավետորեն գործում է ներքին հսկողության համակարգը, զարգացած են ազդարարման և հասարակական վերահսկողության մեխանիզմները: 

«Այսպիսով, եթե բարձր աշխատավարձերի, պարգևավճարների վճարումը զուգակցվում են կոռուպցիայի հակազդեցության այլ միջոցների հետ, կարող են լավ հակակոռուպցիոն մեխանիզմ հանդիսանալ: Ինքնին ցածր աշխատավարձը չի մոտիվացնում արդյունավետ աշխատանքը, գրավիչ չի դարձնում հանրային ծառայությունը: Երբեմն ապրուստի համար պակասող գումարը պաշտոնյան ապահովում է կոռուպցիոն ճանապարհով կամ զուգահեռաբար կատարում է այլ աշխատանք: Իհարկե, մոլորություն կլինի մտածել, թե միայն բարձր աշխատավարձ կամ պարգևավճար վճարելով՝ կարելի է պայքարել կոռուպցիայի դեմ: Դա միջոցներից մեկն է: Պրակտիկան ցույց է տալիս, որ միայն կոռուպցիայի դեմ պայքարի համալիր միջոցների կիրառման արդյունքում է հնարավոր հասնել շոշափելի արդյունքների: Դա քաղաքական կամքի առկայությունն է, կոռուպցիայի դեմ պայքարի քրեաիրավական, վարչաիրավական, քաղաքացիաիրավական և կարգապահական պատասխանատվության միջոցների զուգակցումն է, օրենսդրության շարունակական կատարելագործումն է, ազգաբնակչության իրավական գրագիտության և սոցիալական ապահովվածության մակարդակի բարձրացումն է, իշխանության նկատմամբ հասարակական վերահսկողությունն է, պետական մարմիններում ներքին հսկողությունն է, անկախ ունիվերսալ մասնագիտացված հակակոռուպցիոն մարմնի ստեղծումն է, ապօրինի հարստացման համար քրեական պատասխանատվություն սահմանող հոդվածի արդյունավետ կիրառումն է, պաշտոնյաների և նրանց հետ փոխկապակցված անձանց գույքի, եկամուտների և ծախսերի պարտադիր հայտարարագրումն է, հակակոռուպցիոն կրթությունն է, հասարակության մեջ հակակոռուպցիոն մտածելակերպի ձևավորումն է և այլն»,–շեշտեց մեր զրուցակիցը:

Նա նաև ընդգծեց, որ դժվար է գերագնահատել կոռուպցիայի դեմ պայքարի քրեաիրավական մեթոդը, սակայն կարևոր է ոչ միայն ազատազրկման ժամկետը, այլ նաև պատժի անխուսափելիությունը. «Կոռուպցիայի դեմ պայքարի զինանոցում կարևոր նշանակություն ունեն նաև հետևյալ երկու գործիքները. առաջին՝ կոռուպցիոն հանցագործությամբ ֆիզիկական կամ իրավաբանական անձին, համայնքին կամ պետությանը պատճառված վնասի հատուցումը, երկրորդ՝ կոռուպցիոն գործունեության արդյունքում ձեռք բերված գույքի պարտադիր բռնագրավումը օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա: Տվյալ միջոցը զգալիորեն կկանխարգելի կոռուպցիան: Մի բան է, երբ կոռուպցիայի համար դատապարտված անձը պատիժը կրելուց հետո վերադառնում է շքեղ առանձնատանը ապրող ընտանիքի գիրկը, և մեկ այլ բան, երբ պետությունը նրան ենթարկել է ազատազրկման, իսկ բռնագրավված տանը բնակեցրել է, օրինակ, թափառաշրջիկ երեխաների կամ ծերերի»:Մ. Ատովմյանը շեշտեց, որ պետական մարմինների ներսում հսկողության իրականացումը շատ կարևոր է պետական պաշտոնյաների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների բարեխիղճ աշխատանքի ապահովման համար: 

«Ներքին հսկողության ստորաբաժանումները պետք է անկախ և անաչառ լինեն, օպերատիվ արձագանքեն աշխատակիցների ապօրինի գործողություններին կամ անգործությանը վերաբերող բողոքներին և օրենքի կամ էթիկայի նորմերի խախտումներ արձանագրելու դեպքում պատիժ կիրառեն նրանց նկատմամբ: 

Պետությունը նաև պարտավոր է ապահովել կոռուպցիոն հանցագործությունների վկաների և դրանց վերաբերյալ ազդարարողների անվտանգությունը: Կրթական, դաստիարակչական միջոցների կիրառումը ոչ պակաս կարևոր է, քան կոռուպցիայի համար իրավական ներգործության միջոցների կիրառումը: Պետությունը հակակոռուպցիոն կրթության և պրոպագանդայի միջոցով պետք է հասարակությունում ձևավորի հակակոռուպցիոն մտածելակերպ, ատելություն կոռուպցիայի նկատմամբ: Սինգապուրում կոռուպցիայի դեմ պայքարի կարևորագույն ձեռքբերումներից մեկը կոռուպցիայի նկատմամբ քաղաքացիների ատելությունն է: Միայն համալիր միջոցներով, համակարգային ճիշտ լուծումներով և քաղաքացիական հասարակության ամենաակտիվ մասնակցությամբ է հնարավոր արդյունավետ պայքար մղել կոռուպցիայի դեմ»,–եզրափակեց փորձագետը:

 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

ԱՄՆ-ն առաջին անգամ Ճապոնիայում գտնվող իր ռազմակայանում տեղակայել է F-15EX կnրծանիչներ Ուկրաինայի ներկայությունը կարող է փչացնել ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովը․ ՌԴ ԱԳՆ դեսպան 23-ամյա կիսապաշտպան Ֆերմին Լոպեսի հետ գործարքով հետաքրքրված է ԱՊԼ-ի չորս ակումբ Չինաստանը դեմ է Ուկրաինայի պատերազմը՝ Պեկին-Մոսկվա-Վաշինգտոն հանդիպման օրակարգում ընդգրկելուն Ուկրաինայի և Ռուսաստանի եռակողմ բանակցությունների շուրջ նոր գաղափարները կարող են ճեղքnւմների հանգեցնել. Քուշներ Բելառուսը Եվրոպայում պատերազմի նախապատրաստության նշաններ է տեսնում Օդեսայի մարզի վրա ռուսների հարձшկման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավnրվել. Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայություն Ալիևի նամակը Պաղեստինի նախագահին․ անսպասելի անդրադարձ Հայաստանին ՀՀ ԱԳՄԱ նախարարությունը շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ. շնորհավորանքին արձագանքել է Հայաստանում Իրանի դեսպանությունը Բայդենը խախտել է լռությունը․ կոշտ մեղադրանքներ Նեթանյահուի հասցեին Պեսկով․ Եվրոպայում անվտանգության հարցերը քննարկելն անիմաստ է, եթե եվրոպացիները խաղաղություն չեն ցանկանում Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտնել է հութիների երկու հրթիռ որսալու մասին Իսրայելի բանակը հայտնել է հոկտեմբերի 7-ի հարձակման նախապատրաստման մասնակից, ՀԱՄԱՍ-ի հրամանատարի վերացման մասին Աչք փակելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վրա՝ աշխարհը դատավճիռ ստորագրեց ՄԱԿ-ի վրա. ՇարմազանովՌոստովի մարզում ԱԹՍ-ների հարձակումից հետո դադարեցվել է գնացքների երթևեկությունը, վնասվել են էլեկտրական ենթակայաններ․ մեկ մարդ զոհվել է Մեկ զոհ, մեկ վիրավոր․ Հարսանիքի մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել Ռուսաստանն ամերիկյան կողմի հետ քննարկում է ուկրաինական հարցը․ Լավրով Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի ռազմական հարձակումներն անպատասխան չեն մնա Պեսկով․ Եվրոպայի բանակցողները դեռ կապ չեն հաստատել Ռուսաստանի հետ Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 15-ի դրությամբ Մերաբ Դվալիշվիլին կոչ է արել ազատ արձակել Ուսման Նուրմագոմեդովին Փակ է Քարի լիճ տանող ավտոճանապարհը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Ռոստովի մարզում ԱԹՍ-ների հարձակnւմից հետո դադարեցվել է գնացքների երթևեկությունը, վնասվել են էլեկտրական ենթակայաններ․ մեկ մարդ զnհվել է Գերմանիայում երտասարդները կրկին բողոքի ցույցեր են անցկացվել. Բեռլինում բերմшն է ենթարկվել 22 մարդ, տուժել են ոստիկաններ Ավելի քան 130 000 մարդ ստորագրել է Nvidia-ի ղեկավարին պաշտոնում վերականգնելու պահանջագիրը Գործարկվել է անձնագրերի և նույնականացման քարտերի արագացված տրամադրման ծառայությունը. ՆԳՆ խոսնակ Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը` Լատվիայի դեմ խաղում Թրամփը կաջակցի Ռուսաստանի հետ միայն այն պայմանավորվածություններին, որոնք կամրապնդեն Ուկրաինայի և Եվրոպայի անվտանգությունը․ Քուշներ Հայաստանի դեմ կազմում կլինի 2-3 փոփոխություն․ Լատվիայի ընտրանու մարզիչ Իրանում ուղևորատար ավտոբուս է վթարի ենթարկվել. կա 11 զnհ, 19 վիրավnր Նոր պատերшզմի դառը հետևանքները կազդեն շատերի վրա․ Իրանի խորհրդարանի խոսնակ ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազայի ՀՕՊ օբյեկտների վրա հարձակման մասին Լարսը բաց է Միլեյը հայտարարել է 2027 թվականին երկրորդ նախագահական ժամկետի համար առաջադրվելու մտադրության մասինՁմեռային զորակոչից առաջ կարևոր փոփոխություն․ ովքեր կարող են տարկետում ստանալ Զելենսկին վախենում է վերադառնալ Ուկրաինա, այդ պատճառով էլ ժամանակի մեծ մասն անցկացնում է արտերկրում՝ գործուղումների պատրվակով. Ղրիմի խորհրդարանի ղեկավար ՀՕՊ ուժերը մեկ գիշերվա ընթացքում խnցել են ուկրաինական 533 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ Ուկրաինան առանցքային դեր է խաղում Հյուսիսատլանտյան դաշինքում, որտեղ նա պետք է զբաղեցնի իր լիարժեք տեղը. Մակրոն Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Իրանը հարվшծել է Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմաբազային. ԻՀՊԿ Գյումրիում գազի բալոն է պայթել․ երկու քաղաքացի հոսպիտալացվել է Պորտուգալիան սեփական հարկի տակ 1:4 հաշվով պարտություն կրեց Դանիայի ընտրանուց Փաշինյանը ներկա է գտնվել ՖՄԿ 20-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվելԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ինՊայթել է ավտոմեքենայից հանված հեղուկ գազի բալոնը․ երկու քաղաքացի հոսպիտալացվել էԶապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմԱրագածոտնի թեմի քահանայից դասն ու բարեպաշտ ժողովուրդը մեկտեղվել էին աղոթքի՝ Սուրբ Մարիանե եկեղեցում