Երևան, 20.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Այդ աստիճան իր համար միևնո՞ւյնն է Արցախի ու արցախցիների ճակատագիրն ու վիճակը. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանը ոչ միայն շուրջ յոթ ամիս շարունակում է Արցախի շրջափակումը, այլև այն դարձրել է տոտալ: Արդեն քանի օր է, ինչ ադրբեջանական զինուժը արգելափակել է Արցախը Հայաստանին կապող ճանապարհն ու ոչ միայն թույլ չի տալիս, որ անցնեն հումանիտար բեռներ տեղափոխող մեքենաներ, այլև անգամ՝ Կարմիր խաչի մեքենաները: Արցախից արդեն իսկ հնչում են ահազանգեր առ այն, որ սպառվելուն մոտ են պարենի՝ առանց այդ էլ սուղ պաշարները, սպառվում են դեղորայքը, կենսապահովման այլ անհրաժեշտ միջոցները:

Կարևոր է արձանագրել, որ հանցագործ Ալիևն ու ադրբեջանական իշխանությունները խստացրեցին Արցախի շրջափակումն այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես հայտարարեց, թե Արցախը ճանաչում է ադրբեջանական տարածք, իսկ «մարդասեր» արևմտյան զանազան գործիչներ ջերմորեն ողջունեցին այդ հայտարարությունը. ուրախ են, ցնծում են: Գլուխը՝ քարը, թե Արցախում՝ սեփական բնօրրանում, հազարամյակներով բնիկ 120 հազար մարդ կոտորածի չի մատնվում: Եթե Հայաստանի ղեկավարություն կոչվածի համար դա միևնույնն է, ապա ինչո՞ւ պիտի դույզն-ինչ անհանգստանա, էլ չենք ասում՝ մղկտա բացարձակապես օտարների սիրտը, որն, ի լրումն ամենի, թաթախված է ադրբեջանական նավթադոլարներով:

Կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը մի քանի րոպեանոց ելույթ ունեցավ Արցախի շրջափակման թեմայով: Առանձնապես նոր բան չասաց: Միապաղաղ ընթերցեց ելույթի տեքստը, որն ստեղծված խայտառակ իրավիճակի նկարագրությունն էր ընդամենը: Փաշինյանի շուրթերից չհնչեց Ալիևին ու Ադրբեջանին ուղղված որևէ մեղադրական կամ կոշտ գնահատական, ի դեպ: Ելույթի մեծ մասը հղում էր Հաագայի դատարանի փետրվարի 22-ի որոշմանը՝ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը դադարեցնելու մասին, որն ուղղված է Ադրբեջանի իշխանություններին: Ի՞նչ է առաջարկում Նիկոլ Փաշինյանը:

Ըստ ելույթի՝ 2 բան, բայց գործնականում՝ ոչինչ: Այսպես. «Այս իրադրության լուծման մեր պատկերացումը հետևյալն է,-հայտարարեց ՔՊ-ի ղեկավարն ու նշեց պատկերացումները:-

1. Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումը պետք է կատարվի, և սա միջազգային օրակարգի հարց է, ներառյալ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հարց, որովհետև հենց այս մարմինն է լիազորված ապահովելու Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կատարումը:

2. Պետք է ի վերջո գործարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմը, որի շրջանակներում կհասցեագրվի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հիմնախնդիրը»:

Ի՞նչ է սա նշանակում: Իսկ սա նշանակում է, որ Արցախի ապաշրջափակումը Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունը համարում է բացառապես օտարների, տվյալ դեպքում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի խնդիրը: Է՜հ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն է ու ոչինչ չի անում կամ մինչև իրար է գալիս, բանը բանից անցնում է: Դո՛ւք, որպես ՀՀ իշխանություն հորջորջվող, ի՞նչ եք անում: Երկրորդ կետն ընդհանրապես խայտառակություն է, քանի որ դա նշանակում է, որ Հայաստանը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ընդհանրապես մի կողմ է քաշվում Արցախից էլ, Արցախի հայությունից էլ և առավելագույնը, ինչ կարող է անել, խորհուրդ տալն է, որ արցախցիները գնան ու կանգնեն Ալիևի թրի տակ:

Այսինքն, հիմնական ուղերձը, որ հղեց Նիկոլ Փաշինյանն Արցախի հայությանը, այն է, թե՝ գլխներիդ ճարը տեսեք, ես ձեր հետ ո՛չ կապ ունեմ, ո՛չ էլ ուզում եմ ինչ-որ կերպ առնչված լինել: Բայց դրանով Նիկոլ Փաշինյանի «կառավարական» ելույթը չավարտվեց: Հիմնական շեշտադրումներից մեկը, որ նա արեց այդ ելույթի վերջնամասում, հետևյալն է. «Ինչ վերաբերում է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին, մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը՝ մենք բոլոր ջանքերը պետք է գործադրենք խաղաղության հաստատման և հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքելու համար: Հաջորդ շաբաթ Վաշինգտոնում տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, և մեր պատվիրակությունը Միացյալ Նահանգներ է մեկնում հենց այս տրամադրվածությամբ»:

Ավելին՝ Փաշինյանը նշեց, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է նաև անցկացնել սահմանագծման հանձնաժողովի նիստ, և նիստն անցկացնելու սկզբունքային պայմանավորվածություն կա: «Հայաստանը պատրաստ է նաև օր առաջ տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ուղիների ապաշրջափակմանը կողմերի ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների ներքո»,-հայտարարեց Փաշինյանը: Ստո՛պ: «Հլա վայրկյան մը»,-ինչպես կասեր խողովակագործ վարպետ, հայրենադարձ Կարապետը, որ միշտ փողկապ էր կրում: Այսինքն, ի՞նչ է ստացվում. Ադրբեջանը շրջափակել և սովի ու դանդաղ մահվան է մատնել Արցախի հայությանը, իսկ Հայաստանը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, շտապում է, պատրաստ է վազել Վաշինգտոն՝ նույն Ադրբեջանի հետ ևս մեկ կապիտուլ յացիոն պայմանագիր քննարկելո՞ւ, սահմանագծման հանձնաժողովի նիստ-միստ անելո՞ւ:

Այսինքն, Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այնքան անկարող է կամ այն աստիճան իր համար միևնույնն է Արցախի ու արցախահայության ճակատագիրն ու վիճակը, որ չի՞ կարող կոնկրետ պայման հայտարարել, թե՝ այլևս ոչ մի ընթացք չեն ունենա այդ բանակցությունները և դրանց շաղկապված թրքաշահ գործընթացները, մինչև ադրբեջանական կողմն անհապաղ չապաշրջափակի Արցախը, չդադարեցնի ճանապարհի արգելափակումը: Եթե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը թքած չունի Արցախի ու Արցախի հայության վրա, ինչո՞ւ գոնե նման մի պայման չի դնում, թեկուզ հենց միջնորդների առաջ՝ լինի դա ԱՄՆ-ը, ԵՄ-ը, թե Ռուսաստանը:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տեղումները կլինեն ինտենսիվ․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 21-ից 25-ինԵրբ ամբողջ Հայաստանը մի թիմ էր․ Նիկիտա Սիմոնյանն ու «Արարատ-73»-ըԳազից մինչև գույքահարկ. սահմանամերձ բնակիչների արտոնությունները կերկարաձգվենՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըՀայաստանի 3 ծանրորդ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարինԱրցախցիները կարո՞ղ են ընտրել՝ անձնագրում նշվի Հայաստան, թե՞ Ադրբեջան Մի՛ սրտնեղեք «կիսատ» բառից, ձեր ամեն ինչն է կիսատ՝ խոստացված սահմանազատումը, խոստացված խաղաղությունը, հիմա էլ ուզում եք կիսատ դարձնել մեր Սահմանադրությունը. Մարիաննա ՂահրամանյանՎարդենյաց լեռնանցքում անձրև է տեղում․ հանրապետության բոլոր ավտոճանապարհները բաց ենՄայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողությունԼեհաստանի իշխանությունները հայտնել են երկրի տարածքում ռուսական 2 հրթիռի և մեկ ԱԹՍ-ի ընկնելու մասինՍուտ N3․ ԵՊՀ ռեկտորի հաջորդ մանիպուլյացիան. Մենուա Սողոմոնյան«Առանց իր առաջարկի էլ իրեն կհեռացնենք» Կարապետյանի արձագանքը Փաշինյանի առաջարկինԱՄՆ-ն և Իսրայելը կարող են նոր հարձակում իրականացնել Իրանի վրաՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, վիրավորներից 2-ն անչափահաս ենՀՊԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Վան»-ին Այն մասին, թե ով է Հայաստանում փորձում շարունակ ահաբեկել մեր ժողովրդին, և ինչու է դա մինչև հիմա մասամբ ստացվել․ ՉալաբյանՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-21-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 22-ին նույնքան կնվազի Բառախաղի մի՛ դիմեք, ես խոսել եմ ԶՈւ-երում ոչ մարտական պայմաններում մահացության դեպքերից` ներկայացնելով պաշտոն, աղբյուր, դատախազությանը հղում արված տվյալներ. Մարիաննա ՂահրամանյանԻ գիտություն ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի աթոռը զավթած սուբյեկտիԱյսքան պատերազմներ բերած քաղաքական ուժը չի կարող խոսել խաղաղությունից․ տեսանյութՌուսական հրթիռներ են ընկել Լեհաստանի տարածքում․ կործանիչները բարձրացվել են օդ «Նոր Յալթա՞», թե՞ քաղաքական շոու. ի՞նչ է գրում համաշխարհային մամուլը Թրամփ–Սի–Պուտին պատմական հանդիպման մասինՌուսական գազի գնորդները կբախվեն առավելագույն գնաճի հետԱրման Աբովյանը հանդիպել է Շտեֆան Կոտրեի հետ. հանդիպման առանցքային թեման Գագիկ Ծառուկյանի ապօրինի կալանավորումն էր Ավանդական ծիրանից մինչև արքայանարինջ և էկզոտիկ լայմ․ տեսանյութ Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանն ամփոփել են կանաչ ձեռներեցության ծրագրի երրորդ փուլը Հայաստանում առանց դատավճռի կալանավորների թիվն աննախադեպ և անթույլատրելի բարձր է. Ավետիք ՉալաբյանՀարգում ենք Բաքվի և Երևանի ուղիղ երկխոսություն վարելը. կարգավորման ներկայիս փուլը մեկնարկել է հենց ռուսական կողմի նախաձեռնությամբ. Զախարովա Ողբերգական պայթյուն Թբիլիսիում․ Հայաստանը ցավակցություն է հայտնել Վրաստանին ՌԴ-ի հետ սահմանն ամբողջությամբ կփակվի․ հայտնի է այդ երկրի որոշման պատճառը Ռոմանոս Պետրոսյանի հետ բանավեճին պետք է Դավիթ Ղազինյանը մասնակցի․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Հայաստանում ճանապարհային վթարների հետ կապված նոր փոփոխություններ են նախատեսվում Պուտինը պшտերազմ է մղում ամբողջ Եվրոպայի դեմ. Մերց Ի՞նչ է սպասվում ռուբլու փոխարժեքին 2027 թվականին«Պալաչի» եղբայրը՝ ազատազրկված թմրամիջոցների իրացման գործով Ինչ եղանակ սպասել դեկտեմբերին․ ձմեռը կսկսվի՞ խիստ ցրտերովԱնկախության հռչակագիրը մեր ժողովրդի ծննդականն է. դրանից հրաժարվելն անթույլատրելի է. Արմեն ՄանվելյանՍոֆթԿոնստրակտն ու Հայաստանի ֆրանսիական համալսարանը նոր հուշագիր են ստորագրելԱմիօ բանկն ու «Փարվանյան քոնսալթինգը» միավորում են հնարավորությունները՝ նպաստելու միջազգային բրենդների մուտքին ՀայաստանՍամվել Կարապետյանը, որը մեծ ներդրում է ունեցել հայ ժողովրդի կյանքում, այսօր գտնվում է բանտում միայն այն պատճառով, որ խոչընդոտում է ներկայիս իշխանություններին. տեսանյութ Փարիզի արվարձանում գտնվող 18-հարկանի բնակելի շենքում hրդեհ է բռնկվել. կա զnh և վիրավnրներ Դավիթ Բեկի փողոցում բшխվել են «SHACMAN»-ը և «Mitsubishi»-ին. մի քանի րոպե անց կրկին բшխվել են մեկ այլ բեռնատարն ու մարդատարը Միասնական ընդդիմությունը վստահ է իր դիրքորոշման և ընդունած որոշումների մեջ. Ցոլակ ԱկոպյանԵրկուշաբթի կհրապարակվի Սահմանադրության նախագիծը. ՓաշինյանՌԴ-ի դեմ նոր պատժամիջnցներ սահմանելու ուղղությամբ ԵՄ-ի գործողություններն առանց պատշաճ պատասխանի չեն մնա. Զախարովա Փաշինյանը հեռանալու է. «Ուժեղ Հայաստանը» թույլ չի’ տալու Հայաստանում ալիևյան սահմանադրություն անցկացնել. Տիգրան ԱբրահամյանԵ՞րբ կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը․ ի՞նչ սպասել 2027 թվականինՍպասվում է առանց տեղումների եղանակ. oդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով ՔՊ-ականներն «ակադեմիական ազատություն» անվան տակ համալսարաններից դասախոսների են հեռացնում. Մենուա Սողոմոնյան«Не газуй, թե չէ կգնամ, ու դու կկորցնես քո ամենանվիրված կոլաբորանտին». Փաշինյանի ակնարկը Ալիևին․ Տաթևիկ Հայրապետյան