Երևան, 31.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Չեք համոզում. չոր թվերը վաղուց չեն կերակրում մարդկանց. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

2022 թ.-ի հունվարի մեկից բարձրացան ջրի, փետրվարի մեկից՝ էլեկտրաէներգիայի սակագները, երկու դեպքում էլ այն չի վերաբերում սոցիալապես անապահով ընտանիքներին, նրանց համար կոմունալ այս երկու ծառայությունների սակագինը մնաց անփոփոխ: Հնչեց նաև հաջորդ «ավետիսը»:

Հնարավոր է՝ ապրիլից բարձրանա նաև գազի սակագինը, ընդ որում՝ գազ սպառողներն այլևս չեն տարբերակվի ըստ խմբերի, «Գազպրոմ Արմենիան» առաջարկում է բոլոր խմբերի համար մեկ միասնական սակագին սահմանել, իսկ գազի գինը հաշվել ըստ կալորիականության: Մի քանի օր է՝ «սոցիալապես անապահով խավ» միտքը դանդաղորեն, քոռ դանակի մեթոդով մանր մասերի է բաժանում ուղեղս, որը երբեմն դադարում է ընդունել այն իրականությունը, որում մեզ փորձում են, մեղմ ասենք, հիմարի տեղ դնել: 2020 թ.-ին աղքատության մակարդակը Հայաստանում գնահատվել է 27 տոկոս: Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի՝ նախորդ տարեվերջին հրապարակած զեկույցից:

Ըստ պաշտոնական տվյալների, 2019 թ.-ի համեմատ աղքատության մակարդակը Հայաստանում 0,6 տոկոսային կետով բարձրացել է: Սրա հետ մեկտեղ Հայաստանում բնակչության 0,7 տոկոսը ծայրահեղ աղքատ է: Սրանք պաշտոնական թվեր են, վստահաբար 2021 թ.-ի ցուցանիշները չեն տարբերվելու դրական առումով, հակառակը՝ գուցե անգամ ավելի վատթարանան, քանի որ արդյունքների վրա էլ ավելի են զգացվելու 44-օրյա պատերազմի և համավարակի հետևանքները: Իհարկե, պաշտոնական թվերը հնարավոր է՝ այլ ցուցանիշներ արձանագրեն, գուցե գրանցված աշխատատեղերի հաշվարկներով հերթական ռեկորդները սահմանենք, բայց չոր թվերը վաղուց չեն կերակրում մարդկանց, «հաց և տեսարաններ» հայտնի մտքից վաղուց արդեն միայն տեսարաններն են մնացել, և ցանկացած գիտակից մարդ հասկանում է՝ իր սոցիալական վիճակը գնալով ավելի է վատթարանալու:

Ինչպե՞ս է որոշվում աղքատության մակարդակը: Վիճակագրական կոմիտեն հիմնվում է տարբեր ցուցանիշների վրա, մասնավորաբար՝ որքան գումար է սպառել քաղաքացին ամսվա կտրվածքով: Այս դեպքում 2020 թ.-ին աղքատ է համարվել ամսական 44 482, ծայրահեղ աղքատ՝ 23 828 դրամից քիչ ծախսած անձը: Հրապարակված զեկույցում տարաբնույթ թվեր կգտնեք: Գեղարքունիքում աղքատության ամենաբարձր ցուցանիշն է՝ 48,1 տոկոս, այնուհետև Շիրակի ու Տավուշի մարզերն են 42,9 և 37,5 տոկոսներով: Ամենացածր ցուցանիշը Սյունիքում է՝ 6,1 տոկոս: Սրանք պաշտոնական թվեր են, որոնք գոյանում են տարաբնույթ, երբեմն անհասկանալի հաշվարկների արդյունքում, իսկ իրականությունը միշտ տարբերվում է թվերից:

Իրականության մեջ, որում ապրում է ՀՀ վաղուց արդեն ոչ հպարտ քաղաքացին, ամեն ինչ թանկացել է, քաղաքացին վաղուց արդեն «տուգանքի մատերիալ է», իսկական քաոս է, որից ելքեր գրեթե չեն նշմարվում, իսկ քաղաքացին ուղղակի գոյատևում է: Գնաճ բոլոր ապրանքների պարագայում՝ դեղորայք, բանջարեղեն, մսամթերք, հացաբուլկեղեն, կաթնամթերք, հագուստ, բայց աշխատավարձերը մնում են անփոփոխ: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մեզ համոզում է, որ անգամ գնաճի պայմաններում սկսել ենք ավելի լավ ապրել: Պարզապես հետաքրքիր է՝ այդ ինչպե՞ս է, որ ինքներս չենք զգում, որ ավելի լավ ենք ապրում:

Այն, որ մեր բնակչության ավելի մեծ տոկոսն ընդգրկված չէ աղքատների ցանկում կամ էլ սոցիալապես անապահով չենք համարվում, չի նշանակում, որ չունենք բոլոր «հնարավորություններն» այդ ցանկերից որևէ մեկում հայտնվելու: Փորձենք օրինակով ամեն ինչ հասկանալ: Ասենք, քաղաքացին միջինացված աշխատավարձ է ստանում` 100 հազար դրամ, չունի կողմնակի եկամուտ: Դու ես և քո 100 հազարը: Ի՞նչ ես անում առաջին հերթին գումարը ստանալիս: Ճիշտ է, շտապում ես կոմունալները վճարել: Միջինացված հաշվարկներով այն կկազմի, ասենք, 20-ից 30 հազար դրամ, չեմ խոսում ձմռան ամիսների մասին, երբ ստիպված ես գազի կամ էլէներգիայի համար ավելի շատ վճարել, մտածում ես՝ ավելի լավ է մի երկու-երեք ամիս շատ վճարեմ, բայց հիվանդանոցների դռները չընկնեմ: Հաջորդիվ գնում ես խանութ գնումներ անելու: Նախ՝ առաջին անհրաժեշտության ապրանքները՝ նպարեղեն, բանջարեղեն, մի քիչ մսամթերք, տնտեսական ապրանքներ, գնումներ կատարելիս առաջնորդվում ես ըստ անհրաժեշտության:

Այսինքն՝ գնեմ այն, ինչի կարիքն ունեմ, հետո արդեն, թե «տակը բան մնա», նոր ուրիշ գնումներ կանեմ: «Յուղ ու բրինձն» առած՝ գալիս ես տուն, նորից հաշվում, թե ինչ ես գնել ու ինչու գումարիցդ գրեթե ոչինչ չի մնացել: Մնացածը պետք է ծախսես ամսվա ընթացքում՝ մինչև հաջորդ աշխատավարձը: Ողջ ընթացքում աղոթում ես Ասկլեպիոսին՝ հունական դիցաբանության բժշկության աստծուն, որ հանկարծ չհիվանդանաս: Նկատեցի՞ք՝ չխոսեցի շոր ու կոշիկ գնելու, ինչ-որ տեղ այցելելու, առավել ևս արձակուրդ գնալու մասին: Միջին աշխատավարձ ստացող քաղաքացին պետք է մի երկու տարի աշխատի, որ մի երկու շաբաթով արձակուրդ գնա: Սա քաղաքացու մասին է, որը մենակ է ապրում կամ էլ, ասենք, ծնողի հետ, իսկ եթե այս նույն քաղաքացին մանկահասակ երեխա ունի՞ իր խնամքին: Չէ, պարոն Քերոբյան, ոնց հաշվում եմ, միևնույնն է, լավ չենք ապրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բաքվի բռնшպետի համար ոչ միայն կարևոր է ՀՀ-ի սրբազան հողի տարբեր տարածքների ֆիզիկական, այլ նաև դրանց «պատմական» բռնազավթnւմը․ Ոսկանյան Ռուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերը խոցել են 239 ուկրաինական ԱԹՍ Սահմանափակումներ ՌԴ օդանավակայաններում,հայտարարվել է արտակարգ դրություն․ իրավիճակն՝ այս պահին Ֆրանսիացիների ավելի քան 52%-ը պատրաստ է ընտրություններում քվեարկել Լը Պենի օգտին Երևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են «Toyota Alphard»-ը և բեռնատարը․ կա 1 զnh, 4 տուժած Իրանը hրթիռներ է արձակել Հորմուզի նեղուցում գտնվող ամերիկյան նավերի և Հորդանանում տեղակայված ԱՄՆ բազաների ուղղությամբ Բեսենթը խոստացել է ամեն շաբաթ պատժամիջոցներ կիրառել՝ Իրանի վրա ճնշում գործադրելու համար ԱՄՆ-ը hարվածել է Իրանի Լարակ կղզու երկու hրթիռային կայանքին. Axios Պուտինը Փաշինյանին կներկայացնի Ռուսաստանի դիրքորոշումը ԵՄ-ի վերաբերյալ հանրաքվեի հարցում. Պեսկով Փաշինյանի կառավարության ծրագրի ողջ ճշմարտությունը՝ Լենա Մաթևոսյանի և Էդգար Ղազարյանի հետ Հանրայինի «Մեծ բանավեճ» հաղորդման ընթացքումՀորդառատ անձրև Երևանում․ փրկարարներն օպերատիվ արձագանքել են ստացված բոլոր ահազանգերին Իններորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջան․ պայքարում ենք հանուն ձեզ. տեսանյութ Ժայռի փլուզման հետևանքով տղամարդ է մահացելԺողովուրդը չի տվել իր աջակցությունը` պառակտմանը, ատելությանը, ինքնության դեմ պայքարին և նոր զիջումներին․ Արամ Վարդևանյան Ինչպե՞ս կազդի կլիմայի փոփոխությունը Սևանա լճի վրա. իշխանությունների պատասխանը Ճամբարակում այրվել է մթերային խանութ Ոչ սթափ վիճակում գտնվող 28-ամյա կինը դանшկաhարել և uպшնել է իր հետ բնակվող 43-ամյա տղամարդուն. ՆԳՆ ոստիկանություն «Ինտերը» մրցակցի հարկի տակ հաղթեց «Կալյարիին» Mehr. Իրանը մեկ շաբաթվա ընթացքում կանխել է 30 նավերի անօրինական անցումը Հորմուզով Այս կենդանակերպի նշանները աշնանը ֆինանսական առաջընթաց կունենան «Սևանի շուրջը» երկօրյա սիրողական հեծանվային արշավն ավարտվել է «Ինտեր Մայամի»-ն Մեսսիի պոկերի շնորհիվ հաղթանակ է տարել «Մոնրեալի» նկատմամբ Թբիլիսիում Ռուսաստանի քաղաքացու սպшնությшն համար ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի Աշխարհը դադարել է վստահել Նեթանյահուին․ Թուրքիայի ԱԳՆ Երուսաղեմում չորս մարդ են ձերբակալել Հայոց պատրիարքարանի տարածքի ուղղությամբ թքելու համար Պետությունը սկսվում է անվտանգությունից. Մհեր Ավետիսյան Նիկոլի կուլակաթափությունը, ադրբեջանցիների հրճվանքը․ «Իմնեմնիմի» փոդքասթՎթարային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Կարկուտ է սպասվում, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով AP. Նիգերում տասնյակ զինվորներ են ձերբակալվել ապստամբության փորձից հետո Հրաշքի սպասումով. «Աստծուն եմ թողել, ուղղակի չգիտեմ՝ մեր երեխաները ե՞րբ են գալու». Անհետ կորած զինծառայողի մայր Գերմանիան ՌԴ-ին կմեղադրի Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի մեջ և պատժամիջոցներ կկիրառի Իրանը կոչ է արել վերացնել Հայաստանի հետ սահմանի «Նորդուզ» անցակետով տարանցման խոչընդոտները. Ֆորուզան «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ 60-ամյա վարորդը «ԶԻԼ»-ի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս հայտնվել է ձորում․ կա վիրավոր Al Jazeera․ ԱՄՆ-ն առայժմ չի ցանկանում երկրորդային պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ՝ իրանական նավթի գնումների համար Արագածոտնում բախվել են պարեկային ծառայության «Toyota» ջիպն ու «Hyundai»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է Ոչ մի նավ չի կարող անցնել Հորմուզով առանց Թեհրանի հետ համաձայնեցման. Իրանի ԱԳՆ փոխնախարար Ոչ մի նավ չի կարող անցնել Հորմուզով առանց Թեհրանի հետ համաձայնեցման. Իրանի ԱԳՆ փոխնախարար Այս տարի սպասվում է վերջին 10 տարիների ամենազով սեպտեմբերի 1-ը․ Սուրենյան Հայտնի է «Արարատ-Արմենիա»-ի խաղացանկը Եվրոպա լիգայում ԱՄՆ-ի կործանիչները Թրամփի՝ Հյուսթոն այցի ընթացքում հինգ օդանավ են որսացել Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարարը հեռացվել է պաշտոնից Օգոստոսի վերջին կիրակին նշվում է որպես Սևանա լճի օր Երբ անհեթեթությունը դառնում է քննարկման թեմա. Արմեն ՀովասափյանՄարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան Իրանի գերագույն առաջնորդ․ Իսլամի հակառակորդները ձգտում են տարաձայնություններ բորբոքել մուսուլմանների միջև Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է 72-ամյակի առթիվ Խուլիգանություն՝ Նոր Նորքում. ավտոմեքենայից արձակել են կրակոցներ