Yerevan, 06.October.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Քաջարանը մեր մեծ ընտանիքն է, ԶՊՄԿ-ն՝ այդ ընտանիքի ծնողը»․ նշվեց կոմբինատի 70-ամյա հոբելյանը (ֆոտոշարք)

SOCIETY

«70 տարի պետության կողքին» կարգախոսով է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նշում իր ծննդյան օրը։ «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբի նախագահ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիյի խոսքով՝  նույնիսկ այսպիսի պատկառելի տարիքում ընկերությունը շարունակում է կատարելագործվել։

Խուդոլիյն  արդեն 15 տարի է, ինչ աշխատում է Հայաստանում ու Հայաստանն իր երկրորդ տունն է համարում։ Չնայած հավասարապես սիրում է Հայաստանի բոլոր շրջանները, սակայն խոստովանեց՝ «հեշտ եւ բնական է սիրել երկրի ամենահանքարդյունաբերական մարզը՝ Սյունիքը, համենայնդեպս անձամբ ինձ համար, ով գրեթե ամբողջ մասնագիտական կյանքը աշխատել է արդյունաբերության ոլորտում»։ «Սյունիքը կրում է ոչ միայն Հայաստանի դարավոր պատմությունը, այլեւ արդյունաբերության, գիտության, Հայաստանի ու հայ ժողովրդի զարգացման պատմությունը։ Մետաղների արդյունահանումն ու վերամշակումն այս տարածաշրջանում հազարամյա պատմություն ունի, եւ այստեղ ցուցադրված Կապանի երկրագիտական թանգարանի ցուցանմուշները դրա վառ ապացույցն են»,- ասաց Ռոման Խուդոլիյը։

Հանքարդյունաբերության ժամանակակից զարգացումը սկսվել է 1940 թվականին՝ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի կառուցմամբ։ 1949 թվականին կառուցվել է վերամշակման գործարան, 1952 թվականին գործարանն արտադրել է իր առաջին արտադրանքը եւ առաջին տարում վերամշակել 215 տոննա հանքաքար։ Այժմ սա գործարանի 3,5 օրվա աշխատանքի արդյունքն է:  ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենը հիշեցրեց՝  որ ընկերությունը 1966 թվականին արժանացել է Խորհրդային Միության բարձրագույն պետական պարգեւին՝ Լենինի շքանշանին։ ԶՊՄԿ-ի նոր վերածնունդը Ռոման Խուդոլիյը կապեց նախկին գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի եւ նրա թիմի հետ։ 2007-2014 թվականներին իրականացված արդյունաբերական հեղափոխությունը՝ բոլոր արտադրական գործընթացների տեխնոլոգիական արդիականացումը, հնարավորություն է տվել հանքաքարի արդյունահանման եւ վերամշակման նոր մակարդակների հասնել 9 միլիոն տոննա վերամշակումից մինչեւ 20 միլիոն տոննա։

«Վերջերս կարճ ժամանակահատվածում մեզ հաջողվեց կայունացնել արտադրությունը, իրականացնել արդիականացման առաջին փուլը, արձանագրել տնտեսական աննախադեպ արդյունքներ: Անցած տարի պետբյուջե է մուտքագրվել ավելի քան 140 մլրդ դրամ եւ ավելի քան 5 մլրդ սոցիալական եւ ենթակառուցվածքային ծրագրեր տարածաշրջանի զարգացման համար: Մենք կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը բարձրացրել ենք ռազմավարական նոր մակարդակի՝ ստորագրելով սոցիալական ոլորտում համագործակցության հուշագրեր մարզային եւ քաղաքային իշխանությունների հետ։ Այս հուշագրերից վերջինը երեկ է ստորագրվել Քաջարանի հետ, որը ԶՊՄԿ-ի անմիջական տունն է»,-ասաց Խուդոլիյը։

Վերջինս հպարտ է,  որ  ընկերությունը Հայաստանի եւ Սյունիքի կյանքի կարեւոր մասն է, տնտեսության ողնաշարը, հայկական արդյունաբերության հպարտությունը։

Սյունիքի մարզպետի Ռոբերտ Ղուկասյանի խոսքով՝ 70-ամյա ԶՊՄԿ-ն սերնդեսերունդ ձեւավորել է մարզի ողջ սոցիալ- տնտեսական պատկերն ու այսօր  մարզի կյանքը հնարավոր չի պատկերացնել առանց  կոմբինատի։ «Վերջին տարիներին կառավարության հետ ճիշտ ու լավ գործընկերության շնորհիվ ԶՊՄԿ-ն ցույց տվեց, որ կարող է ավելի օգտակար լինել հանրապետությանն ու մասնավորապես մեր մարզին։ Շատ կարեւոր է ճիշտ հիմքով համագործակցությունը, եւ պարոն Խուդոլիյի հետ բազմիցս ենք քննարկել համատեղ ռազմավարության մշակման կարեւորությունը, որպեսզի Սյունիքում հենց կոմբինատի աջակցությամբ կարողանանք զարգացնել նաեւ այլ ոլորտներ»,-ասաց Ռոբերտ Ղուկասյանը։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ նշեց, որ  ԶՊՄԿ-ն երրորդն է Չինաստանին ամենաշատ մոլիբդեն մատակարարողներից։ Նախարարի խոսքով՝ ՀՀ կառավարությունը հատկապես վերջին 5 տարիներին մեծ ջանքեր է ներդնում, որպեսզի Հայաստանը դառնա ներդրումների համար գրավիչ երկիր, եւ արդեն արդյունքներ կան։

«ԶՊՄԿ-ն միայն գործարան չի, այլ մեծ ընտանիք է՝ իր մեծ պատմությամբ, որն իր 7 տասնամյակի  քայլերթով՝ կարծես 7 դարյա պատմություն է կերտել։ Շնորհավորում եմ աշխատավոր քաջարանցուն, ովքեր իրենց կյանքի ամեն օրն ու ակնթարթը կապել ու կապում են կոմբինատի արտադրական յուրաքանչյուր ռիթմի հետ։ Քաջարանը մեր մեծ ընտանիքն է, իսկ կոմբինատը այդ մեծ ընտանիքի ծնողը»,-նշեց Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը։

Հոբելյանն առանց նվերների չի լինում, ուստի  կոմբինատի 70 լավագույն աշխատակիցներ պարգեւատրվեցին 1 մլն դրամով եւ այլ նվերներով։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին « ԶՊՄԿ-70» մեդալով պարգեւատրեց Ռոման Խուդոլիյը՝  մարզի համար համատեղ արդյունավետ աշխատանքի, համագործակցության եւ ամուր բարեկամության համար։ Մարզպետն էլ իր հերթին շնորհակալագիր եւ անվանական ժամացույց հանձնեց  կոմբինատի  տրանսպորտի դեպարտամենտի հատուկ ծրագրերի բաժնի մեքենավար Իգոր Նեստերենկոյին՝ մարզի ճանապարհաշինության եւ ամրաշինական աշխատանքներին ակտիվ ու նվիրված մասնակցության համար։

Կոմբինատի հոբելյանական տոնակատարությանը մասնակցեցին նաեւ Հայաստանում՝ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար  Հովհաննես Հարությունյանը, ԱԺ պատգամավորներ, Կապան եւ Քաջարան համայնքների, մարզի ուժային կառույցների ղեկավարները, հոգեւոր այրեր, հյուրեր տարբեր կառույցներից։

Բացի համերգային ծրագրերից, ներկաները հնարավորություն ունեցան Կապանի երկրագիտական թանգարանի ներկայացրած ցուցադրությամբ ծանոթանալու Սյունիքում հանքարդյունաբերության ու մետաղամշակման դարավոր պատմությանը, ինչպես նաեւ հանդիսավոր նիստին ներկայացվեց  ԶՊՄԿ-ի պատմությունը՝  եռաչափ գրաֆիկական պատկերներով։

 

 

 

AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionExperience comfortable traveling with IDBank premium cardsUcom has published the 2023 financial audit report UBPay has joined IAMTN Payments NetworkThe Armenian Conference Interpreters Association Celebrates the International Translation Day Old Yerevan: IDBank’s New Branch in an Exclusive FormatAraratBank and SIA: Ongoing Partnership for Social EntrepreneurshipUcom and SunChild NGO have installed a following solar power plant in Chakaten settlementUcom and Impact Hub Yerevan Launch the Ucom Fellowship Incubation ProgramArmenia hosts the most prestigious International CMC Conference and the "Constantinus" Award Ceremony Nokia and Team Telecom Armenia bring 25G PON commercial services to customers across Armenia The Power of One Dram to "Moonk" technoschool Ucom and SunChild NGO Bring Renewable Energy to Syunik's Borderline Regions Incredibly long: Rocket Line 0% now for 12 months Junius: A Financial Literacy Game in the Idram Junior App Around 100,000 households are making use of Team's Internet; 2nd quarter indicators New IDBank Branch in the City of HrazdanUcom Successfully Concludes uGeneration Summer Internship Program IDBank and Idram at the "Horizon" Camp: The Power of One Dram Converse Bank has joined the UN Global Compact Initiative Ucom Launches Special Promotion for Students Ahead of Academic Year IDBank, Idram and Impact Hub Launch the SIA Armenia Incubation Program Ucom General Director Ralph Yirikian Becomes First Guest Speaker at "Skills Lab" AMD 4 165 643 to SIA Armenia program: Aren Mehrabyan Foundation is the august beneficiary of The Power of One Dram Ucom, in Cooperation with SunChild NGO, Installs Solar Panels in Tsaghkavan AraratBank once again completes the bond placement ahead of scheduleEIB Global signs first direct loan agreement with an Armenian commercial bank Ucom Launches New Phase of Network Modernization in Armenia’s Regions Free statements and references from IDBankUcom and Sunchild Launch New Phase of Joint Environmental Project Ameriabank Receives 3 Awards for Excellence by Euromoney: the Best Bank, the Best Digital Bank, and the Best Bank for SMEs in Armenia for 2024 Unibank and Visa are gifting a trip to Tunisia for two How to cut costs? 5 tips from IDBank and Idram The Renovated Ucom Sales and Service Center Opened at Komitas 60 Choosing the seats: new feature in Idram&IDBank app"Past" (Fact in Armenian) Armenians bought real estate in Dubai worth about $60 million in two days Ucom and Impact Hub Yerevan jointly announces the launch of the Ucom Fellowship Incubation Program EBRD and Ameriabank to support Armenian businesses through stable trade finance fundingIDBank continues the "By Your Side" ProgramUnibank placed bonds ahead of scheduleUcom’s fixed network has reached Byureghavan How is the largest solar power plant in Armenia built? AMD 4․046․161 to the Strong Mind NGO. July's beneficiary is the SIA Armenia programUcom is the main sponsor of the Armenian team at the Summer Olympic Games Get 3000 idcoins by synchronizing your Idram and IDBank accounts