Երևան, 31.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Կա­ռա­վա­րող­նե­րը քա­ղա­քա­կան ու ռազ­մա­վա­րա­կան մտքի դաշ­տում շատ բո­բիկ են»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստի» զրուցակիցն է քաղաքական մեկնաբան Սարո Սարոյանը:

 -Պարո՛ն Սարոյան, համաճարակային իրավիճակն ինչպիսի՞ փորձաքար էր իշխանության համար: Ի՞նչ կառավարում իրականացվեց, և այսօրվա դրությամբ որքանո՞վ են շտկվում բացթողումներն ու սխալները՝ խորացող առնվազն տնտեսական ու առողջապահական խնդիրները հնարավորինս մեղմելու առումով:

 Միանշանակ է, որ այդ հարցում կառավարությունը չի հաջողել ու չի հաջողել հենց կառավարման բնագավառում: Սա տեսանելի է անգամ կառավարության ցուցադրած տվյալներից, որոնցով, ըստ էության, հենց իրենք են մատնանշում, որ չեն հաջողել՝ հաշվի առնելով նաև այլ պետություններում առկա պայքարն ու այդ երկրներում գրանցված պաշտոնական ցուցանիշները: 

Այն, որ կառավարությունը չի կարողացել հաջողել այս հարցում, առաջին հերթին կառավարման խնդիր է, որովհետև շատ այլ երկրների համեմատ՝ մենք առողջապահական ոլորտում քիչ թե շատ ավելի հագեցած մասնագիտական կարողություններ ու ներուժ ունենք: 

Առողջապահության բնագավառում մեր կադրային պոտենցիալը միշտ էլ նշանակալի է եղել:  Չմոռանանք, որ դեռ խորհրդային տարիներին Հայաստանը ներկայանում էր հատկապես երկու բուհերով` ներկայիս բժշկական համալսարանը (այն ժամանակ՝ ինստիտուտ) ու պոլիտեխնիկը: Դրանք համամիութենական նշանակության բուհեր էին, Հայաստանի մյուս բուհերը նման համամիութենական ընդգրկում չունեին, ինչն իր հստակ պատճառն ուներ. դա հայ մարդու շնորհքն էր, որն ուժեղ էր թե՛ իր ինժեներական, թե՛ բժշկական հմտություններով:

 -Իսկ միգուցե համաճարակի խնդիրն ավելի ցայտուն դարձրե՞ց մինչ այդ էլ առկա կառավարման որակը:

 -Այո, իհարկե, սա ընդհանուրի մասն էր: Ընդհանրապես, պետական կառավարման մեջ առկա բացերը, ինչպես նաև սխալներն ընդհանուր կառավարման մշակույթի բացակայության կամ թերության մասին են վկայում:

  Իհարկե, առողջապահական բնագավառում ոչինչ պատահական չէ: Համաճարակն ապացուցեց, որ խնդիրը հիմնականում սխալի ու բացթողման տիրույթում է:

 -Առհասարակ, թե՛ հիմա, թե՛ ամբողջ երկու տարիների ընթացքում որքանո՞վ ստեղծվեց այն միջավայրը, որում պետք է ձևակերպված լիներ ապագայի խնդիրը: Ինչո՞ւ է անգամ արտաքին մարտահրավերների դեպքում գերակշռում ամեն առիթով հետ նայելու, սևերի ու սպիտակների, «ներկա»- «նախկին» բաժանումների օրակարգը:

 -Այն միջավայրը, որ մեզ կստիպեր նայել ապագային, չի ստեղծվել, ինչը նույնպես իր բացատրությունն ունի. ներկայիս կառավարողները քաղաքական ու ռազմավարական մտքի դաշտում շատ բոբիկ են: Նման իրողության պարագայում այդ միջավայրը չէր էլ կարող ստեղծվել: Եվ սա ընդհանուր տգիտության արդյունք է: Այն, ինչ, օրինակ՝ կատարվում է կրթական ոլորտում, նշվածի ցայտուն օրինակներից մեկն է: Այս ոլորտում ստեղծված հարցերի հետևանքով կառավարությունը կանգնում է նաև պետական կառավարման խնդիրների առաջ: 

 Օրինակ՝ բուհերի ընդունելության քննություններից հետո առաջացած խնդիրը պետական կառավարման թերացումն է: Մարդիկ անգամ չեն հաշվարկել, որ դիմորդների՝ բուհերից անիմաստ դուրս մնալու խնդիրը քաղաքական բեռ է դառնալու պետութան համար: Անգամ նման տարրական հարց չկարողացան կանխատեսել, իսկ հետո «հրդեհը» բռնկվեց, ինչը թեպետ ուզում են մարել, բայց դեռևս չեն կարողանում: Այս ամենն ընդհանուր տգիտության արդյունք է: Ինչ վերաբերում է կրթական չափորոշիչների վերանայմանը, ապա սա միայն տգիտության արդյունք չէ:

Կարելի էր, իհարկե, վերագրել տգիտությանը, եթե մեկ-երկու օրինակ լիներ, բայց երբ տեսնում ենք, որ բոլոր դասագրքերն էլ նույն խնդիրների մեջ են «եփվում», ամեն դեպքում, շատ վերլուծություններ թույլ են տալիս ենթադրել, որ իսկապես դիտավորություն կա: Միգուցե ինչ-որ ժամանակ հետո չարակամության դրսևորման ապացույցներ ի հայտ գան, բայց այն, որ այս գործընթացում ևս կառավարման խնդիր կա, անհերքելի է:

Այս և նման հարցերից առաջացած խնդիրներն են պատճառը, որ այլ դաշտերում ներկայանալու, այդ թվում՝ նախկինների հետ պայքարի մեջ մտնելու միջոցով ինչ-որ քաղաքական օրակարգ ստեղծելու ու դրանով պետական կառավարում իրականացնելու խնդիրն է լուծվում: 

Հասկանալի է, որ նախկինների հետ համեմատության մեջ փորձում են կառուցել այսօրվա սեփական կյանքը, իսկ թե ինչպես պետք է կառուցվի ապագան, այդ մարդիկ անկարող են դրա շուրջ մտածել: Եվ, ըստ էության, այդ առումով ներկայացնելու ոչինչ էլ չունեն:

 -Ի վերջո, ի՞նչ վտանգների առաջ կարող ենք կանգնել, երբ այդպես էլ ապագայի, բարդ հարցերի քննարկման, նաև վերլուծման խնդիր չդրվի, ինչի անհրաժեշտությունը, ըստ էության, բխում է նաև արտաքին հստակ մարտահրավերներից:

 -Վտանգը ստագնացիայի մեջ է. այդ ճահճացման հետևանքով պետությունն, ըստ էության, ոսկե ժամանակ է կորցնում, իսկ աշխարհում ամենաթանկ կապիտալը ժամանակն է:  Եթե ժամանակը չի օգտագործվում ու բաց է թողնվում, հետագայում այն չես կարող վերականգնել:  Մենք հիմա կորցնում ենք այն թանկարժեք ժամանակը, որը մեզ հնարավորություն կտար որոշակի պաշար կուտակել, առավելություններ ձեռք բերել, բարիքներ ստեղծել, մեծ հաշվով՝ ռեսուրսներ, որոնք զարգացում ապահովելու հնարավորություն կտային: Հիմա այս ամենը չկա, փոխարենը կյանքը ոչ ռացիոնալ մտքով ու նաև գործով է լրացվում: Շատերի համար, թերևս, հետևանքները հիմա կարող են տեսանելի չլինել, բայց դրանք հիմա էլ կան: Վերջին շրջանում միակ դրական օրակարգը արտաքին թշնամու դեմ համախմբված պայքարի ճակատն էր, որը կրկին բավականին դրական լիցքեր հաղորդեց հանրությանը:  Այն նույնպես ժամանակ երկարացնելու էֆեկտ տվեց, ինչպես 2018 թ.-ին, երբ դրական լիցքերով էինք զինված, բայց դրանից բխող այդ թանկարժեք ժամանակը չօգտագործեցինք: Հիմա կյանքը կրկին որոշակի ժամանակահատված տվեց: Եթե հիմա էլ ժամանակը սխալ օգտագործենք, ամիսներ անց շատ լուրջ խնդիրների առաջ ենք կանգնելու՝ առաջին հերթին հենց տնտեսական առումով:

 -Դուք մատնանշեցիք, ըստ էության, նոր հնարավորության մասին: Տավուշյան մարտերից հետո շատ է մատնանշվում նաև դիվանագիտական, արտաքին քաղաքական հարթության մեջ հետևություններ ու քայլեր անելու անհրաժեշտության մասին: Այս առումով ի՞նչ հնարավորություն ենք ստացել և ի՞նչ քայլեր են արվում այդ ուղղությամբ:

 -Ես սկզբում նշեցի, որ մենք մտքի ճգնաժամ ունենք, իսկ ռազմավարություն ընդհանրապես չկա: Սա նաև ձեր այս հարցի պատասխանն է: Մենք, ըստ էության, ունենք ռազմական միտք, ունենք մարտնչող բանակ ու զինվոր, ունենք բանակ՝ որպես ինստիտուտ, բայց չունենք բանակի գործողությունները քաղաքական դաշտում իրացնելու և արդեն քաղաքական դիրքեր գրավելու որևէ լուրջ հաջողություն: Կրկին գալիս ենք ընդհանուր տգիտության խնդրին: Ճյուղային առումով պետությունը, որպես մի ամբողջություն, իր խնդիրը լուծում է, բայց քանի ընդհանուր ռազմավարություն ու միտք չկա, ստացվում է՝ մեր անվտանգության հետ կապված շատ կարճատև խնդիր ենք լուծում. մեկ, երկու կամ մի քանի ամսով հեռացնում ենք վտանգը, բայց չենք կարողանում մեր ռազմական հաջողությունները քաղաքական հարթության մեջ օգտագործել այնպես, որ վտանգը հեռացնենք տարիների, տասնամյակների կտրվածքով: Սա արդեն քաղաքական խնդիր է, սա արդեն քաղաքական մտքի ճգնաժամ է: Իհարկե, կարող են հարցնել՝ իսկ ի՞նչ լուծումներ կան: Ես կարող եմ թվարկել դրանք, ասել եմ նաև մինչ այս, բայց քանի որ պետական կառավարման մեքենան խաթարված է, և ողջամիտ, խելամիտ առաջարկներն առհասարակ տեղ չեն գտնում պետական մեքենայում, մենք պարզապես մնում ենք իրավիճակի նկարագրության հույսին: Իհարկե, լուծումներ պետք է առաջ քաշվեն ու քննարկվեն համապատասխան ինստիտուտներում, բայց այդ ինստիտուտները երկու տարվա ընթացքում գոնե պետք է փորձեին կայացնել, օրինակ՝ անվտանգության խորհուրդը պետք է գործուն մարմին լիներ երկրում: Ինչևէ, շատ բացեր կան, և մասնագետները ստիպված հանրային դաշտում են առաջարկներ ներկայացնում, որոնք, սակայն, ո՛չ ընկալվում են, ո՛չ էլ անհրաժեշտ ուշադրության են արժանանում: Եթե կառավարողների մադկային որակները չեն բավարարում ու նրանք վախ են տեսնում մասնագետների հետ քննարկումներ կազմակերպելու առումով, մեզ մնում է իրավիճակը նկարագրել՝ սպասելով լուծումների այն ժամանակ, երբ քաղաքական դաշտում կհայտնվեն այնպիսի սուբյեկտներ, որոնք կցանկանան իրացնել այդ միտքը: Առհասարակ, խնդիրը նաև ամբողջ քաղաքական դաշտում քաղաքական միավորումների բացակայությունն է: 

 Կուսակցությունները լուրջ ինստիտուտների չեն վերածվում, որովհետև խմբային շահերը շատ ավելի մեծ տեղ ունեն, քան պետական շահի գիտակցումը: Այս ամենի առկայության պարագայում մնում է հանրային դաշտում ինչ-որ լուծումներ առաջարկել կամ այդպես ազդել գործընթացների նորմալ իրականացման վրա, ստիպել հիմարություններին ու տգիտություններին վերջ տալ: Հույսը միայն հանրային ճնշման ուժն է մնացել, բայց արդյո՞ք սա վայել է մեր ազգին, այն դեպքում, երբ մյուս կողմից չկա խելամտություն, չկան քաղաքական միավորներ, որոնք առաջինը պետք է նախաձեռնողականություն ցուցաբերեին թե՛ առաջարկների, թե՛ լուծումների իմաստով:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մահացել է բալետի արտիստ Սերյոժա Պետրոսյանը «Մանչեսթեր Սիթի»-ն բրազիլացի նորեկ ունի. պաշտոնական Անկախության հռչակագիրը, պատմությունն ու կրոնը մեր պետության արմատներն են. Ավետիք ՉալաբյանԻրանը հայտնել է, որ հակամարտության սկզբից ի վեր ԱՄՆ-ը հարյուրավոր զինծառայողներ է կորցրել Մենք կարձագանքենք Հորդանանում գիշերը ԱՄՆ nւժերի վրա իրանական hարձակմանը. Թրամփ Նիկոլ Փաշինյանը և Էմոմալի Ռահմոնը քննարկել են Հայաստանի և Տաջիկստանի միջև համագործակցության զարգացման հետագա քայլերը Իրաքը մերժել է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի մի մասը երկրում պահելու առաջարկը Հինգ հետիոտնի վրաերթի ենթարկած վարորդը ավտոբուս վարելու լիցենզիա չի ունեցելՀեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի Բիշքեկում հանդիպել են Պուտինը և Սի Ծինփինը Երբ պատրաստվում ես հանդիպել ղեկավարիդ, ոգևորված կարգի ես բերում փողկապդ, բայց մոռանում ես կրել Հայաստանի դրոշը. տեսանյութԿառավարության թեթև ձեռքով ձկնարտադրության գումարների մեծ մասը Հայաստան չի գալու. Հրայր ԿամենդատյանԿանանց միջազգային հումանիտար պատվիրակության նպատակը բացառապես հումանիտար է՝ հանդիպել Ադրբեջանի օմբուդսմենին, այցելել Ադրբեջանում պահվող ՀՀ-ի քաղաքացիներին. Ռուբեն Վարդանյանի կին Ամիսներով մարդկանց անհիմն մեղադրանքով պահում են բանտերում, և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում. Արմեն ՄանվելյանՈղբերգական դեպք Կոտայքում․ հիվանդանոց տեղափոխված 16-ամյա աղջիկը մահացել է Իրանը շարունակում է հավատարիմ մնալ ԱՄՆ-ի հետ hակամարտության դիվանագիտական լուծմանը, քանի որ պшտերազմի շարունակությունը չի բխում որևէ մեկի շահերից. Փեզեշքիան Թաիրովում «Dodge»-ը վրաերթի է ենթարկել 71-ամյա հետիոտնի․ վերջինը տեղում մահшցել է Եվրոպացիների կողմից ՌԴ-ում ընտրությունների արդյունքների ճանաչումը կամ չճանաչումը Մոսկվայի համար տասներորդական գործ է. Պեսկով Ոչ մի պաշտոնյա իրավունք չունի խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Մենուա ՍողոմոնյանԱվելի քան 200 պատանի աշխարհի 15 երկրից. Team-ի ավանդական աջակցությամբ անցկացվեց ամենամյա Թումո ճամբարըՍարավան-«Զանգեր» կոչվող հատվածում այրվել է ավտոմեքենա Պատմական Կարսում բարձրացվեց Հայոց եռագույնը.Մհեր Ղարիբյանը՝ առաջին տեղում Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը Հրշեջ-փրկարարները մարել են ավտոտնակում բռնկված հրդեհըԱՄԷ-ի ԱԳՆ-ն Իրանի hարվածը երկրին անվանել է վտանգավոր էuկալացիա Երուսաղեմի հայկական թաղամասը՝ նոր լարվածության կենտրոնում Փաշինյան-Ալիեւ հանդիպումն ավարտվել է 3 նշան, որոնք վկայում են մոտալուտ մահվան մասինՀարևանների միջև վիճաբանություն է եղել. գործի է դրվել գազային ատրճանակ Մեկ մարդ է զnhվել ԱՄՆ-ի Մեծ կանիոն պարկում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով Էրդողանը կմասնակցի ՇՀԿ գագաթնաժողովին Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձը iPhone 18 ստանալու հնարավորություն՝ ուսանողների համարՆոր կանոններ Հայաստանում․ ID քարտերի հետ կապված փոփոխություններ են եղելԱրտասահմանում գնումներդ՝ 20%-ով ավելի շահավետ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով Արագածոտնում պարեկները վնասազերծել են քաղաքացուն առևանգողներին, բայց վերջիններից մեկը դիմել է փախուստիԱրմեն Աշոտյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվել է երեք ամսով Իրանի վրա ԱՄՆ-ի մի շարք հարվածներ չեն տվել ցանկալի արդյունքներ․ NYT Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին Ալիեւները ժամանել են Ղրղզստան Իրանը պատերազմ չի փնտրում. Փեզեշքիան Ֆրանսիացիների ճնշող մեծամասնությունը դժգոհ է Էմանուել Մակրոնի գործունեությունից Վթար․ մինչեւ 17:00-ն ջուր չի լինելու Համացանցում հայտնվել է Նեպալում 6-ամյա աղջկան փրկելու տեսանյութըՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Անահիտ ԳևորգյանՓաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է Ղրիմի երկու բնակիչների՝ ուկրաինական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու համար ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում գերլցանավ է պայթել