Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Իշ­խա­նու­թյուն­նե­րը քա­ղա­քա­կան դաշ­տը վե­րա­ծել են փո­խա­դարձ մե­ղադ­րանք­նե­րի հար­թա­կի

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Հայաստանը դժվարին ժամանակներ է ապրում։ Մի կողմից՝ համավարակի առաջ բերած առողջապահական և հումանիտար ճգնաժամն է, իսկ մյուս կողմից՝ տնտեսական դեպրեսիան։ Սրան էլ գումարվում են սահմանում լարվածությունը և Ադրբեջանի հարձակումները։

Պատմությունը ցույց է տվել, որ հայ ժողովուրդը ավելի դժվարին ժամանակներ է ունեցել, քան հիմա է, և ըստ այդմ՝ հնարավոր է հետևողական քայլերով հաղթահարել առկա իրավիճակը։ Սակայն ներկա դժվարությունները հնարավոր կլինի հաղթահարել միայն պետական կառույցների, հասարակության և քաղաքական շրջանակների համատեղ ջանքերով, իսկ դրա համար պետք է հանրությանը համախմբել ընդհանուր նպատակների շուրջ։

Մեզանում անընդհատ խոսվում է միասնական լինելու մասին, բայց դրանք իրականում այդպես էլ մնում են խոսակցությունների մակարդակի, կամ եթե համախմբում տեղի է ունենում, ապա շատ կարճ ժամանակով ու արտաքին վտանգով պայմանավորված։ Ինչպե՞ս է այդպես ստացվում, երբ մշտական միասնականության համար բոլոր հնարավորությունները կան։

Այս իրավիճակի պատճառը հասարակության ներսում հաստատված թշնամանքի մթնոլորտն է, երբ իրատեսական և իրավիճակից բխող քայլերին ու հայտարարություններին փոխարինում են ամեն քայլափոխի փիառվելու դրսևորումներն ու շոուները, իսկ բովանդակային քննարկումներին փոխարինում են ատելության խոսքերը, հայհոյանքներն (հատկապես սոցցանցերում) ու մեղադրանքները՝ անկախ նրանից, թե դրանք որքանով են տեղին։

Իսկ ամենամտահոգիչն այն է, որ պետական շահերը ստորադասվում են անձնական ամբիցիաներին։ Եվ դրա արդյունքում չկա պետություն-հանրություն համագործակցության դաշտ։

 Իշխանությունները կարծում են, թե իրենց չի հաջողվում առկա իրավիճակը հաղթահարել, քանի որ իրենք իդեալական են աշխատում, սակայն հանրությունը պատշաճ չի կատարում պետության նկատմամբ իր ստանձնած պարտավորությունները։ 

Իսկ հասարակության մի ստվար հատված այն կարծիքին է, թե իշխանություններն իրենց գործառույթներն իրավիճակին համահունչ չեն իրականացնում, իսկ առկա ձախողումների մեղքը փորձում են բարդել հասարակության, ընդդիմության և ում վրա ասես, մենակ իրենց սխալները չընդունեն։

Եվ, ըստ այդմ, իշխանություններն այնպիսի միֆ են կառուցել, թե իրենք միշտ ժողովրդի վստահությունն ունեն, հետևաբար իրենց կողմից առաջ քաշվող նախաձեռնությունները բխում են միայն ժողովրդի շահերից։ Իսկ ովքեր քննադատում են իշխանությունների ծրագրերը, ապա նրանք ժողովրդի դեմ են հանդես գալիս։

Սակայն ընդդիմությունը բարձրաձայնում է առկա խնդիրները, որոնց վրա իշխանությունները պետք է ուշադրություն դարձնեն, բայց իշխող ուժը դրան ի պատասխան հանրության շրջանում ատելություն է գեներացնում ընդդիմադիրների նկատմամբ՝ նրանց պիտակավորելով՝ «թալանչիներ», «դավաճաններ», «ծախվածներ», ովքեր չեն ցանկանում, որ իշխանությունները հաջողություններ արձանագրեն։ 

Դրանից էլ սկսվում է ներքաղաքական դաշտի պղտորումը, խորանում է «սևերի ու սպիտակների» բաժանումը, քաղաքական դաշտը վերածվում է փոխադարձ մեղադրանքների հարթակի, բայց մեծ հաշվով պետության համար դրանից ոչ մի օգտակար արդյունք չի լինում։

Եթե իշխանությունները ցանկանում են ցույց տալ իրենց արդյունավետությունը, ապա պետք է աշխատեն կուտակված խնդիրներին լուծում տալու ուղղությամբ, զարգացնեն տնտեսությունը, զարկ տան հավասարակշռված արտաքին ու ներքին քաղաքականությանը, ինչը կնշանակի, որ քննադատությունները գործնական առումով տեղ են հասնում, այլ ոչ թե ամեն մի հարց պրիմիտիվացվում է՝ հասնելով լուտանքներ տեղալու մակարդակի։

Միայն այսպիսի իրավիճակում հնարավոր կլինի ընդդիմության և իշխանության համար գործակցության ընդհանուր եզրեր գտնել, իսկ դա էլ իր հերթին ազդեցություն կունենա հասարակական մթնոլորտի փոփոխության վրա և միասնականության համար նախադրյալներ կստեղծի։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանԵրևան-Սևան ավտոճանապարհին «Լադա»-ն բախվել է ճանապարհի երթևեկելի մասում հայտնված աղվեսին, դուրս եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել․ կան վիրավnրներ Հայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Ես բոլորովին չեմ փորձել խոցել նրա ինքնասիրությունը, ես պարզապես պաշտում եմ նրան․ Անրին՝ Յամալի մասին Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանՄերկելը բացահայտել է 2019 թվականին իր դողի նոպաների պատճառը 69-ամյա տատիկը փորձել է փրկել թոռնուհուն, բայց մահացել էԱլեքսանդրա Գրիգորյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց․ ԱԱ Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Մուսալեռում բախվել են «BMW»-ն, «Nissan X-Trail»-ը և «Toyota»-ն. կա տուժած Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը դուրս մնացին չեմպիոնության համար պայքարից․ ԱԱ Ընտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավոր Մոսկվայի ուղղությամբ արձակվել են ամենամեծ թվով ԱԹՍ-ները վերջին երկու տարվա ընթացքում Էրդողանը կոչ է արել Պաղեստինի Ինքնավարության Միասնական Տարածքին ավելի մեծ ջանքեր գործադրել Պաղեստինում կարգավորման հասնելու համար Նոյեմբերի 2-ը եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն է. ՊԵԿ 68-ամյա սկեսուրը փրկել է կոմայի մեջ ընկած հարսինՋրամբար գյուղում գայլերի ոհմակը հnշոտել է գյուղացուն պատկանող մեծ թվով գառների Կաթի ոլորտում խախտում ունենք միայն «Աշտարակ կաթ» ընկերությունում՝ աղիքային ցուպիկի ցուցանիշով. Բաբկեն Պիպոյան ԱՄՆ-ում բшխվել են երկու ուղղաթիռ. կան զnhեր Թուրքիայի հետ հրապարակային մեղադրանքների ֆոնին Ալիևը հանկարծ որոշել է «մեծ եղբորը» իր տեղը ցույց տալ. Տաթևիկ Հայրապետյան Երևանում երթևեկության սահմանափակումներ կլինեն․ հայտնի են ժամերն ու փողոցները Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». Կարապետյան Նոյեմբերի 1-ից մեծ փոփոխություն՝ անձնագրերի և ID քարտերի տրամադրման համակարգում