Երևան, 08.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վա­հան Արծ­րու­նի. «Առող­ջա­պա­հու­թյան խնդի­րը ստո­րա­դաս­ված է մի դեպ­քում քա­ղա­քա­կան, երկ­րոր­դում՝ տնտե­սա­կան խնդիր­նե­րին»

Մշակութային և հասարակական գործիչ Վահան Արծրունու հետ զրույցում անդրադարձել ենք պատասխանատվության, կարգապահության, անհրաժեշտ գիտակցությանն առնչվող հարցերին՝ հիմքում դիտարկելով կորոնավիրուսի ներկայիս տարածման չնվազող տեմպերը, սկզբնական փուլում արված աշխատանքներն ու հետագա քայլերի հնարավորությունը:

Ոչ ոք իրավունք չունի մեղադրել հանրությանը

Վահան Արծրունին նախ ընդգծում է՝ շատ կարևոր է պատճառահետևանքային կապը: «Յուրաքանչյուր ազգի բնակչություն, յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր չէ իրազեկ լինել վտանգների մասին: Մանավանդ, երբ խոսքն այնպիսի սպեցիֆիկ իրողության մասին է, ինչպես համաճարակն ու նոր վիրուսը: Նոր վիրուս, որը չունի բժշկական նկարագրություն, որի մասին գիտելիքներ չունենք, ոչ էլ գիտենք, թե այն ինչպես պետք է բուժվի: Մեծ հաշվով, չգիտենք վիրուսի ազդեցությունն օրգանիզմի վրա: 

Այսինքն, որևէ պարագայում ոչ ոք իրավունք չունի մեղադրել հանրությանը. առաջինը՝ իրավունք չունի մեղադրել նրա համար, որ ինքը նախևառաջ անիրազեկ է, որովհետև ինքը կարող է անիրազեկ լինել, երկրորդ՝ որ ճիշտ չի կողմնորոշվել: Հանրությանը կողմնորոշում է կառավարությունը՝ ցանկացած երկրի կառավարություն: 

Դրա համար էլ ստեղծում է պարետի ինստիտուտ, դրա համար էլ արտակարգ դրություն ու կարանտին է հայտարարում: Նշվածները յուրաքանչյուր պետության այն գործողություններն են, որոնք և՛ իրազեկում են, և՛ բացատրում, և՛ պաշտպանում են բնակչությանը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Վ. Արծրունին:

Ուշացած կարանտինը…

Մեր զրուցակիցն առանձնացնում է համաճարակի խնդիրը մնացած բոլոր խնդիրներից. «Համաճարակը ֆորսմաժորային իրավիճակ է և արագ ինքնադրսևորման պահանջ ունի: Սա այն իրողությունն էր, որի դեպքում պետք էր շատ արագ կողմնորոշվել, շատ արագ ռազմավարություն մշակել և գործել: 

Ճիշտ ժամանակին հայտարարված կարանտինն էֆեկտիվ է, ուշացած կարանտինը՝ ոչ: Մենք արդեն այսօր տեսնում ենք տարբեր երկրների օրինակները. այնտեղ, որտեղ կարանտինն ուշացրել են, միջոցառումների էֆեկտը գրեթե զրոյական է. 

եթե դու ժամանակին դուռը չես փակում, ցուրտը մտնում է տուն, ու լրացուցիչ միջոցների պահանջ է գոյանում: Երբ զգուշացնում են, որ պետք է անձրև գա ու պետք է անձրևանոց վերցնեք, բայց երկու ժամ ուշ ու առանց անձրևանոցի եք դուրս գալիս, հայտնվում եք այն իրավիճակում, որում հայտնվեց մեր ազգը: 

Մինչդեռ կար Չինաստանից ստացած ազդակը, որը փակեց իր ամենախոշոր քաղաքներից մեկը, ու արդեն հասկանալի էր, որ սա լրջագույն վտանգ է: Այդուհանդերձ, մի շարք պետություններ, որոնցում դեռ հիվանդության հաշված դեպքեր կային, ժամանակին ճիշտ կողմնորոշվեցին ու հենց այդ փուլում կարանտին հայտարարեցին: Այդ պետություններն այսօր փաստում են, որ խուսափեցին էպիդեմիայից»:

Մեր զրուցակիցն այդ համատեքստում բերեց Վրաստանի, ինչպես նաև Թայվանի օրինակները:

Շատ իրարամերժ գործողություններ կան

Անդրադառնալով Հայաստանին՝ նա ընդգծեց. «Մենք առնվազն երկու շաբաթով ուշացանք: Երբ այս իրավիճակում կառավարությունը ստեղծում է պարետատուն, որը համակարգում է և՛ տնտեսական կյանքը, և՛ սոցիալական հարաբերությունները և՛ բժշկական խնդիրները, այդ պահից կառավարությունն ամբողջովին իր վրա է վերցնում պատասխանատվությունը: Երբ խոսում ենք պարտավորությունների վերաբաշխման մասին, մենք չպետք է մոռանանք, որ հատուկ ստեղծված մարմին կա: 

Եվ այս պարագայում չի կարելի պատասխանատվության չափը բաշխել բնակչության վրա, որովհետև բնակչության իրազեկման խնդիրն էլ է այդ հատուկ մարմնի պարտավորությունների շրջանակում: 

Ընդհանուր առմամբ, բնակչությունը մինչ օրս ճիշտ կողմնորոշված չէ, բնակչության մոտ կորոնավիրուսի նկատմամբ ունեցած վերաբերմունքը միանշանակ չէ: 

Տարբեր մոտեցումներ են դրսևորում, որովհետև, վտանգի մասին իրազեկելով, այդուհանդերձ, համապատասխան աշխատանք չի տարվել, որպեսզի բնակչությունը հաստատ համոզված լինի վտանգի առկայության մասին»:

Անլրջության հիմքում

Անդրադառնալով արդեն այս փուլում լրացուցիչ միջոցառումների անհրաժեշտությանը՝ մեր զրուցակիցը նկատեց. «Նորից հիշեցնեմ վերոնշյալ թեզը. երբ գործ ունենք ուշացած կարանտինի հետ, ինչ էլ անենք, էֆեկտիվ չի լինի:

 Որքան ուզում եք՝ լրացուցիչ միջոցառումներ արեք, միևնույն է, արդեն չեք վերահսկում իրավիճակը, ինչը փաստեց Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների զարգացումը: Այստեղ շատ իրարամերժ գործողություններ կան. սկսած կարանտինի ուշացման հանգամանքից, վերջացրած նրանով, որ դեպքերի քանակի ավելացման էտապում նույն պարետատունը հայտարարում է կարանտինի մեղմացման մասին: 

Եթե դու ունես հիվանդության աճ, պետք է խստացնես կարանտինը: Եվ մենք երկու հանգամանք ենք հասկանում. առողջապահության խնդիրը ստորադասված է մի դեպքում քաղաքական (նկատի ունեմ կարանտինի ուշացումը), երկրորդ պարագայում՝ տնտեսական խնդիրներին: 

Եթե պետության համար իր բնակչության առողջությունը, ինչպես ցույց է տալիս կարանտինի փորձը, յուրաքանչյուր դեպքում երրորդ տեղում է, որևէ արդյունավետության և որևէ լրացուցիչ միջոցառումների էֆեկտիվության մասին այլևս խոսք լինել չի կարող»:

Յուրաքանչյուր անհատի կարգապահությունն առաջին տեղում է

Իսկ ի՞նչ անել նման իրավիճակում: «Մեզ մնում է մի բան հասկանալ: Այս պարագայում ցանկացած անձի պատասխանատվությունն իր ընտանիքի առաջ ավելի բարձր է, քան պետության պատասխանատվությունը՝ իր քաղաքացու առաջ: Մեր ընտանիքում մարտի 2-ից կարանտին հայտարարվեց: 

Այդ օրվանից ես փակել եմ ելումուտը մեր տուն, և անում եմ բոլոր այն միջոցառումները, որ հնարավորին չափով գոնե իմ ընտանիքին ապահովագրեմ վտանգներից: 

Այս գիտակցությունը պետք է արթնանա ու լինի ցանկացած քաղաքացու մոտ, որովհետև իր հարաբերությունները վիրուսի հետ այլևս միջնորդված չեն պետության կողմից, այևս յուրաքանչյուր քաղաքացի վտանգի հետ երես առ երես է կանգնած, ու ինքը պարտավոր է հասկանալ մի բան. եթե ինքն իրեն չպաշտպանի, իրեն այլևս ոչ ոք չի պաշտպանի, որովհետև պետությունը բաց տեքստով ասում է՝ եթե դուք հիվանդացաք, եթե շնչահեղձ չեք, կրիտիկական վիճակում չեք, տանը պետք է մնաք»,-ասում է Վահան Արծրունին:

Խոսելով վարակի նկատմամբ շատ դեպքերում անլուրջ վերաբերմունքի առկայության մասին՝ նա ընդգծեց. 

«Բնակչության անլրջության հիմքում իշխանության տարբեր ներկայացուցիչների անլրջությունն է, որը կար սկզբնական շրջանում: Չե՞ք տեսնում այս կապը: Մեկը մյուսի հետևանքն է, և հիմա մեղադրել մեր ազգաբնակչությանը նման ալրջության մեջ, նշանակում է՝ նոր իրարամերժություն ստեղծել»:

 Ամփոփելով՝ Արծրունին հավելեց. «Ընդհանրապես, արտակարգ իրավիճակը խստություն ու խստապահանջություն է թելադրում յուրաքանչյուր պարագայում: 

Հիմա եթե պարտադրում են դիմակները կրել, պետք է կրել, եթե պարտադրում են ձեռնոց կրել, պետք է կրել: Պարետատան բոլոր կարգադրանքները, անշուշտ, պետք է կատարել, որովհետև դրանք չեն հակասում ողջամտությանը: 

Այո, այդ ամենը ուշացած է, բայց գոնե նրանք, ովքեր մինչ օրս չեն վարակվել, ինչ-որ չափով երաշխավորված կլինեն այդ վտանգներից: Այս պարագայում, իհարկե, առաջին տեղում յուրաքանչյուր անհատի կարգապահությունն է: Կարագապահություն և ինքնակազմակերպվածություն»:

 ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

 

Հովք բնակավայրում 75-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը․ կան վիրավnրներ Կիևը պատրաստ է ստանալ նույնիսկ այնպիսի hրթիռներ, որոնց պիտանիության ժամկետն արդեն սպառվում է. Անդրեյ Սիբիհա Հասարակ սննդակարգ, որի միջոցով կնիհարեք 10կգԱՄՆ-ի վերադարձը Իսլամաբադի հուշագրով ստանձնած իր պարտավորությունների կատարմանը կարող է նպաստել Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորմանը. Արաղչի France Football-ը հրապարակել է տարվա լավագույն ակումբ մրցանակի հինգ թեկնածուների անունները Ջուր չի լինի մինչեւ 22:00-ն ԱԹՍ-ն Զապորոժիեում հարձակվել է գնացքի վրա Տզի խայթոցից հետո երեխա է մահացելԱզատի ջրամբարի հայելու մակերեսը նախորդ տարվա համեմատ շուրջ 83․3%-ով ավել է ԵՄ-ն շարունակում է անել ամեն ինչ, որպեսզի թույլ չտա Ուկրաինայում հուսալի երկարաժամկետ կարգավորման ուղիների քննարկումը․ Լավրով Ընդդիմությունն իր աշխատանքով պետք է փորձի ամրապնդել դիրքերը ՏԻՄ-երում. Արեգ ՍավգուլյանԵթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա ԿոստանյանՀրավիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը. Մենուա Սողոմոնյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր ԱվետիսյանԱրսեն Հարությունյանը RAF լիգայում չեմպիոնական գոտեմարտ կանցկացնի Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքումՑուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվելԾաղկահովիտի խաչմերուկում բախվել են «ԳԱԶ 53» մակնիշի բեռնատարը և «Mercedes»-ը․ կա 1 զnհ, 2 վիրավnր Ինչպես մեծ ընտանիքում․ Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավարը՝ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների մասին ՌԴ-ն վստահ է Ուկրաինայի hակամարտությունում իր հաղթանակին, այն շատ մոտ է․ Պեսկով Երբ ձուկը նեխման են ենթարկում, որ դառնա... ուտելի. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 սեպտեմբերի). Հիմնադրվել է Մխիթարյան միաբանությունը. «Փաստ»Արմավիրի մարզի Գայ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի ևս 3-5 աստիճանով, ապա աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով Իրականում ի՞նչ կատարվեց ընտրություններից հետո. ինչո՞ւ ոմանց մոտ լռություն սկսվեցԱռնվազն հինգ մարդ է զnhվել Չինաստանի հարավ-արևելյան նահանգում սելավի հետևանքով Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ»Մեծ Բրիտանիան 135 մլն դոլար կհատկացնի ԱՄՆ-ից Ուկրաինայի համար Patriot-ի hրթիռներ գնելու նպատակով Ֆինլանդիան 356 մլն եվրո արժողությամբ պարիսպ է կառուցել Ռուսաստանի հետ սահմանին «Ուկրաինան պարտվում է պատերազմում». The Spectator Ի՞նչ է իրականում տեղի ունեցել Կոռնիձորում․ ադրբեջանցիների առաջխաղացում կա՞ Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է ՌԴ մի շարք քաղաքների․ կան տnւժածներ Ինչի՞ կհանգեցնեն Հայաստանի եվրոպական երազանքները. «Փաստ»Ազգային կրթությունը հետընթաց է ապրում, ինչը շատ մտահոգիչ է. Ատոմ ՄխիթարյանԱրմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ումԳիշերը ՌԴ ԶՈւ-ն զանգվածային hարված է հասցրել Կիևին․ կան զnhեր և վիրավnրներ Խորհրդանշական ժեստեր՝ իրական երաշխիքների փոխարեն. «Փաստ»Ի՞նչ զարգացումներ են հնարավոր Բիշքեկյան հանդիպումից հետոՃիշտ կլիներ, որ մի այլ հեղինակ էլ տպագրեր «Հետքայլ արա՝ լսիր Սերժին» գիրքը. Վահե Հովհաննիսյան Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արարատի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում 50 տարի անկողնուն գամված առաջին կարգի հաշմանդամ կնոջը պետությունը «բարեկեցիկ» է ճանաչել. Իրինա Յոլյան«Աշխույժ, ընկերասեր, հումորով, բարի տղա էր Հարութս».Հարութ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Դրախտիկ-Տող հատվածում. «Փաստ»Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 8-ի 08։00-ի դրությամբ Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում «Ձերբակալված կամ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում. «Փաստ»«Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ»Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Սուրեն Պապիկյանը ստուգայցեր է կատարել ՊՆ մի շարք ուսումնական զորամասեր և կենտրոններ Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը Ներկայացվել է Հայաստանի՝ ԱԲ ենթակառուցվածքների զարգացման տեսլականը