Երևան, 17.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Ատոմային բլոկ կառուցելը ասֆալտ փռել կամ դպրոցի ճաշարան սարքել չէ»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Տևական ժամանակ է՝ կառավարությունում քննարկվում է ԱԷԿ-ի նոր ատոմային բլոկի կառուցումը: Նախապես հայտարարվել էր, որ քննարկումները ծավալվում են 1200 Մվտ հզորությամբ էներգաբլոկ կառուցելու շուրջ: Էներգետիկ փորձագետ, էներգետիկայի նախկին փոխնախարար Էդվարդ Արզումանյանը ժամանակավրեպ է համարում այս մտադրությունը:

«Մեր էներգահամակարգի, օրինակ՝ 2400 Մվտ հզորությամբ էլեկտրակայանների 2400 Մվտ-ից ամենապիկային ժամանակահատվածում ընդամենը 1200-ն է օգտագործում: Դրանից մոտ 150-160 Մվտ-ն այն էլեկտրաէներգիան է, որը մենք գազի դիմաց տալիս ենք Իրանին: Միջպետական պայմանագրով դա, սակայն, նախատեսված է մինչև 2026 թվականի հունվար, որից հետո Իրանը մեզանից էլեկտրաէներգիա չի վերցնի: Կստացվի, որ այդ պիկային հզորությունը կիջեցնենք մինչև 1050-1040: Մինչդեռ այսօրվա կառավարությունը գտել է, որ պետք է կառուցենք 1200 Մվտ հզորությամբ ատոմային բլոկ: Նախ՝ ատոմային էներգիայի անվտանգության կանոններից ելնելով, եթե, օրինակ, մեր էներգահամակարգը 1200 է, ապա նրա ատոմային բլոկի հզորությունը ամենաշատը պետք է լինի 550-600 Մվտ: Մեծ հաշվով, Հայաստանում 1200 Մվտ-անոց ատոմային բլոկ կառուցելու մասին խոսելը տգիտություն է, հիմարություն, նաև սրիկայություն է»,-«Փաստի» հետ զրույցում ասաց նախկին փոխնախարարը՝ շեշտելով, որ ատոմային բլոկ կառուցելն ասֆալտ փռել կամ դպրոցի ճաշարան սարքել չէ:

«Ատոմային բլոկն ամբողջ ազգի համար կարող է կործանարար նշանակություն ունենալ: Այնպիսի փոքր երկրում, ինչպիսին Հայաստանն է, ատոմային բլոկների ու նրանց հզորության ընտրության հետ կատակ անել չի կարելի, լուրջ չվերաբերվել՝ ևս: Հայաստանում 1200 Մվտ հզորությամբ ատոմային բլոկ ունենալու մասին մտածելը պետական հանցագործություն է»,-ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ հետո հարցրել է նաև, թե ինչո՞ւ այդ մասին ավելի վաղ չի հայտարարվել:

«1992-2022 թթ. ՌԴ-ն 600 Մվտ-անոց էներգաբլոկ չի արտադրել, մինչդեռ իրենց մոտ արտադրելուց, այն աշխատեցնելուց 3 տարի հետո դրական գնահատականի դեպքում միայն կարող են մեզ այդ մոդելն առաջարկել: Այսինքն, երբ այստեղ հայտարարում են, որ պետք է կառուցենք բլոկ, որը պետք է աշխատի 2036 թվականին, որովհետև 2036-ին Մեծամորի գործող բլոկի ժամկետը լրանում է, ևս որևէ հիմք չունի: Բացի այդ, իմ նամակում գրել եմ, որ ՀՀ-ում կա ատոմային էներգիայի վերահսկողության պետական կոմիտե, որը 2021-ի նոյեմբերին մինչև 2031-ի համար լիցենզիա է տվել՝ պայմանով, որ 2026-ին կրկնակի ստուգում պետք է անցկացվի: Եթե ամեն ինչ լավ լինի՝ 2031-ին էլի տասը տարով կտան՝ մինչև 2041: Հարց է՝ ինչո՞ւ են սահմանագիծ ընտրում մինչև 2036 թիվը: Ընդհանուր առմամբ, կառավարության, նախարարության ներկայացուցիչների բոլոր փաստարկները սխալ են՝ արված միանգամայն անգրագետ մարդկանց կողմից: Նախարարն էներգետիկայի մասնագետ չէ, ինչը պարտադիր չէ, բայց պարտադիր է, որ էներգետիկան համակարգող տեղակալը էներգետիկայի մասնագետ լինի, բայց նա կրթությամբ տնտեսագետ է»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով նաև այն հիմնավորմանը ու սպասելիքներին, թե նոր էներգաբլոկը հնարավորություն կտա տարածաշրջանում ունենալ բավականին մատչելի գնով ավելցուկ էլեկտրաէներգիա, որը հնարավոր է վաճառել հարևան երկրներին՝ Էդվարդ Արզումանյանը նշեց. «Սա կրկնակի սխալ է: Նախ՝ երբ ասում են մատչելի գնով, դա հիմարություն է: Երբ նոր կառուցվածը սկսի աշխատել, ապա արտադրված էլեկտրաէներգիայի սակագինը մոտակա 10-15 տարվա ընթացքում 2,5-3 անգամ ավելի բարձր կլինի, քան 15-20 տարի հետո: Առաջին 10-15 տարվա մեջ իրականացվող բոլոր դրամական ծախսերը պետք է փոխհատուցվեն: Որպես էժան արտադրված էլեկտրաէներգիա՝ դրսում վաճառելու մասին հիմնավորումը սխալ է, անհնարին է»:

Ինչ վերաբերում է հարևան երկրներին վաճառելու հնարավորությանը՝ նա ընդգծեց. «Հայաստանը ո՛չ այսօր, ո՛չ էլ վաղը չի կարող էլեկտրաէներգիա արտահանող լինել, որովհետև մեր հարևան երկրները մեզանից ավելի լավ են ապահովված այդ առումով. «Ավելին՝ մոտակա 10-15 տարում ավելի ապահովված կլինեն էլեկտրաէներգիայի սեփական արտադրությամբ, քան Հայաստանը: Ասեմ՝ ինչու: Իրանը մեզանից ստանում է էլեկտրաէներգիա՝ գազի դիմաց, իսկ վերոնշյալ պայմանագիրը լրանալուց՝ 2026-ից հետո, Իրանի «Բուշեր» ատոմային էլեկտրակայանը կունենա ռուսների մոտ կառուցված երկու ատոմային բլոկներ՝ յուրաքանչյուրը 1200 Մվտ հզորությամբ: Այսպիսով, Իրանը կունենա մոտ տասն անգամ ավելի շատ էներգիայի աղբյուր, քան մեզանից գազի դիմաց ստացել է:

Նույնը Թուրքիայի մասին կարող ենք ասել, որը հիմա Վրաստանից ու Ադրբեջանից էլեկտրաէներգիա է ստանում, ինչը ևս կտևի մինչև 2026 թվականը: 2026- ին ռուսները Թուրքիայում Միջերկրական ծովի ափին կավարտեն 4 ատոմային բլոկի կառուցումը՝ յուրաքանչյուրը 1200 Մվտ, որոնք 2026-ին կունենան 10-15 անգամ ավելի մեծ հնարավորություններ, քան ստանում են հիմա Ադրբեջանից ու Վրաստանից: Այս տեսանկյունից այն պնդումը, թե Հայաստանը կարող է էլեկտրաէներգիա արատահանող երկիր դառնալ, ևս հիմարություն ու տգիտություն է, եթե ոչ պետական հանցագործության մասին վկայող հայտարարություն՝ վերոնշյալ էներգաբլոկը կառուցելու համատեքստում»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գերմանիայի ԱԳ նախարարը կժամանի Հայաստան «Արդյո՞ք նույնն էր լինելու մեղադրանքը, եթե մի այլ «կրիմինալ» դեպք լիներ ու մեկը «կալաշից» մյուսի ուղղությամբ 6 անգամ մոտիկից կրակեր էրեխեքի ներկայությամբ» Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներՀայաստանում ներքաղաքական գործընթացներ չկան. մի՞թե Նիկոլին հաջողվել է սպանել նաև միտքը. Արտակ Զաքարյան Էլ ո՞նց ասեն, որ հասկանանք... «Փաստ»Պրահայում բшխվել են երկու մարդատար գնացք. կան վիրավnրներ Մահափորձի սպառնալիք Թրամփի դեմ․ Իրանի ծրագրերը բացահայտվել են Ծննդաբերության արձակուրդի նոր կարգ. կրճատում է նախատեսվում Ճնշո՞ւմ, թե՞ հայելային պատասխան. դուռը դեռևս բաց է մնում. «Փաստ»Հրդեհ Արմավիր քաղաքում․կանխվել է հրդեհի տարածումը դեպի շինության մյուս հատվածներ Կարո՞ղ ենք փրկել արցախյան բարբառը. Տիգրան Դումիկյան ՌԴ-ից արձագանքել են Թրամփի՝ «Պուտինը նահանջում է» հայտարարությանը Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ին Կյանքից անժամանակ հեռացել է բժիշկ-թոքաբան Թամարա ԽաչատրյանըՎենսը դեմոկրատներին մեղադրել է Հուանգի շուրջ սկանդալը Թրամփի դեմ օգտագործելու մեջ «Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի Գնդեվազ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ Վտանգը կարող է լուրջ լինել. կարևոր զգուշացում գազով աշխատող մեքենաների վարորդներին Երբվանի՞ց կսկսվեն սարսափելի ցրտերըԱրարատի և Անդրանիկի նկարները հեռացնելը միշտ եղել է թուրքական պահանջ. Ատոմ Մխիթարյան«Մեր թոռներով մի քիչ շունչ ենք առել, բայց մեկ է՝ ցավը ներսում է, ոչինչ լիարժեք չէ». Մխիթար Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Արա լեռում, տուն «վերադարձել»... մեկ տարի երեք ամիս անց. «Փաստ»ԵՄ-ն հակառուսական պատժամիջnցների 22-րդ փաթեթը կհաստատի դեկտեմբերին. Politico Սիսիան-Կապան ավտոճանապարհը երկկողմանի փակ է կցորդիչով բեռնատարների համար Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել Թափառող շների հարձակումների կանխարգելումը պահանջում է հրատապ լուծում․ ՄԻՊ Բանանի շուրջ աղմուկ, պետության շուրջ լռություն․ ինչպես ենք ընկնում հանրային ուշադրության ծուղակը. Աննա ԿոստանյանԱրտահանման արգելքը դեպի ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ կպահպանվի ևս վեց ամիս. «Փաստ»Հայաստանը պարտավոր է օր առաջ հեռանալ Արևմուտքից. Մհեր ԱվետիսյանԻրանի հարցում Թրամփի հետ տարաձայնություններ չունենք. Ջեյ Դի Վենս Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում․ նոյեմբերի 17-ի տվյալները Շվեյցարիան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը «Վարչապետին` պահանջ. անցկացրե՛ք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, և միայն այդ ընտրությունների արդյունքների հիման վրա կորոշվի` իրականացնե՞լ «Թրամփի ուղին», թե՞ ոչ, անցկացնե՞լ սահմանադրական հանրաքվե՞ն, թե՞ ոչ». Խաչիկ Ասրյան«Քաղաքական գործիքակազմի առումով իշխանությունը չունի բավական կենսունակություն ընդդիմության հետ մրցակցության տեսանկյունից, ուստի դիմում է ռեպրեսիվ մեխանիզմներին». «Փաստ»Հայաստանի տարեցների սոցիալական գոյապայքարը՝ սպառողական զամբյուղի անհասանելիության պայմաններում. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Եվրոպական օրակարգի «ներքին ընդդիմադիրը». ի՞նչ են ցույց տալիս ԱԽ նախկին քարտուղարի հայտարարությունները. «Փաստ»Երևանի «հավասարակշռված» դիվանագիտության գինը. վերադարձ դեպի Մոսկվա՞. «Փաստ»Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործընթացը. «Փաստ»Բանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևը. «Փաստ»Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 17/18-ինՔուշները և Ուիթքոֆը եվրոպացիների հետ քննարկել են Ռուսաստանի և ԵՄ-ի միջև երկխոսության հաստատումըՄենք գիտենք՝ ինչպես հաղթել, բայց գիտենք նաև ինչպես արժանապատվորեն պարտվել․ Լուիս դե լա ՖուենտեԲաքվի ճարտարապետական դիմագծի կերտողը հայ էԶորակոչի տարիքային շեմը կփոխվի․ ում կվերաբերի նախագիծըԵրևանը մերժում է «Ալիևյան Սահմանադրությունը». Հայաստանի Սահմանադրության ճակատագիրը որոշելու են հայերը, ոչ թե Ադրբեջանը. Ուժեղ ՀայաստանԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է ընդդիմության նկատմամբ շարունակվող քաղաքական հետապնդումներըԹրամփի գնահատմամբ՝ Պուտինը փոքր-ինչ մեղմացնում է դիրքորոշումն Ուկրաինայի հարցումԵրևանում՝ Մալաթիա տոնավաճառի մոտ, բախվել են «Ferrari»-ն և «BMW»-նՀԱՊԿ քարտուղարը քննարկել է կազմակերպության պատասխանատվության գոտում տիրող ռազմաքաղաքական իրավիճակը