Երևան, 17.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կա­ռա­վա­րու­թյու­նը չի պատ­կե­րաց­նում, թե կոնկ­րետ քայ­լե­րի ինչ հա­ջոր­դա­կա­նու­թյամբ պետք պայ­քա­րել հա­մա­վա­րա­կի տա­րած­ման դեմ

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Կորոնավիրուսի համավարակը մեծ արագությամբ շարունակում է տարածվել աշխարհում։ Հայաստանը նույնպես բացառություն չի կազմում, և ամեն օր մեր երկրում հարյուրավոր նոր դեպքեր են գրանցվում։ Դեռևս հնարավոր չէ ստույգ կանխատեսումներ անել, թե որքան կտևի համավարակի տարածումը։

Եվ համաճարակը կանխելուն ուղղված պայքարում պետք է հաշվի առնել, որ այն, բացի առողջապահական մասից, իր մեջ կրում է նաև տնտեսական լուրջ բաղադրիչ։ Այդ է պատճառը, որ այսօր աշխարհը բախվել է աննախադեպ տնտեսական ճգնաժամի, խաթարվել է տնտեսական գործունեությունը տարբեր ճյուղերում, տնտեսվարողները շարունակում են վնասներ կրել։

Դրա համար էլ պետության կողմից արտակարգ քալերի ձեռնարկման անհրաժեշտություն է առաջ գալիս, որը կատարվում է արտակարգ դրության սահմանման, բնակչությանն ու բիզնեսին աջակցություն տրամադրելու միջոցով։

Սակայն պետք է նշել, որ տարբեր երկրներ տարբեր մոտեցումներով են պայքարում վարակի տարածման դեմ։ Այն երկրները, որոնք ի սկզբանե անլրջությամբ են վերաբերվել վարակի տարածմանը, կարճ ժամանակ անց հայտնվել են համավարակի թիրախում, ունեցել մարդկային և տնտեսական լուրջ կորուստներ, որից հետո միայն ստիպված են եղել շատ խիստ սահմանափակումներ կիրառել։

Այսպիսի իրավիճակի վառ օրինակ է Իտալիան, որտեղ սկզբնական փուլում անտեսվեց վարակի վտանգավորության աստիճանը։ Սակայն մյուս կողմից՝ կան նաև երկրներ, որոնք աչքի ընկան համավարակի դեմ հաջող կազմակերպված պայքարով։ Հեռու չգնալու համար բերենք մեր հարևան Վրաստանի օրինակը։ 

Խնդիրն այն է, որ Վրաստանն ի սկզբանե, երբ դեռ Ուհանում նոր էր բռնկվում կորոնավիրուսը, լուրջ վերաբերվեց վարակի տարածմանն ու հասցրեց նախապատրաստվել, իսկ Հայաստանում այդ ընթացքում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավ էր ընթանում և բազմամարդ հավաքներ էին տեղի ունենում։

Դրա համար էլ Հայաստանը պատրաստ չգտնվեց վարակի ներթափանցումը կանխարգելելու հարցում, և այն ինտենսիվորեն տարածվեց բնակչության շրջանում։ Եվ արդեն ամեն օր հարյուրից ավելի նոր դեպքեր են գրանցվում, և այս տեմպերով վարակի տարածումը պետության համար շատ լուրջ խնդիրներ կստեղծի։

Քիչ չէ որ տնտեսության առանձին ճյուղերում վիճակն օրհասական է, և հարցական է, թե ինչպես են մեծ թվով տնտեսվարողներ շարունակելու իրենց գործունեությունը, իսկ բազմաթիվ քաղաքացիներ իրենց աշխատանքը կորցնելու վտանգի առաջ են, սրան գումարվում է նաև առողջապահական համակարգի կոլապսի վտանգը, որը կարող է ստեղծվել այն ժամանակ, երբ հիվանդների քանակն այնքան ավելանա, որ առողջապահական համակարգն ի վիճակի չլինի սպասարկել նրանց, ու շատ հիվանդներ բուժվեն տնային պայմաններում։

Եվ այսպիսի բարդ պայմաններում պետությունը պետք է կանխորոշի իր հետագա անելիքները։ Սակայն ի՞նչ մոտեցմամբ են առաջ շարժվում մեր իշխանությունները։ Կառավարությունը այս պայմաններում չի պատկերացնում, թե կոնկրետ ինչ քայլերի հաջորդականությամբ պետք է պայքարել վարակի տարածման դեմ։

Դրա համար էլ Փաշինյանը հայտարարում է վարակի տարածման դեմ ապակենտրոնացված պայքարի մասին, իսկ իրավիճակի հիմնական պատասխանատվությունը թողնում է քաղաքացիների ուսերին, որոնք պետք է պահպանեն հակահամաճարակային կանոնները։

Եվ ինչպես պարզ դարձավ վարչապետի վերջին ուղիղ եթերից, իշխանությունները մտադիր են սահմանափակումներ կիրառել և իրավիճակից բխող քայլեր կատարել այն ժամանակ, երբ քաղաքացիները չպահեն հակահամաճարակային կանոնները։ 

Կարճ ասած՝ իշխանությունները սպասում են, որ իրավիճակը դառնա օրհասական, որից հետո միայն լուրջ քայլերի անցնեն։ Իսկ մեղավորը, միևնույն է, մնում է հասարակությունը: Սա արդեն զարմանալի չէ: Այս իշխանությունների պարագայում բոլորը մեղավոր են, այդ թվում՝ իրենց իշխանության բերածները, իսկ իրենք ուղղակի փրկիչներ են...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Ալյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըԿան մարդիկ, որոնք պառակտում են ժողովրդին, և կան մարդիկ, որոնք մեծարում են մեր հերոսներին․ Նարեկ ԿարապետյանՅունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»«Ընտրաթոշակ»-ը որպես ընտրակաշառք. Էդգար ՂազարյանԻնձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաՌեմբրանտի կամ Դյուրերի ինքնանկարները ուսումնասիրեք, ձեր պրոֆեսիոնալիզմի համար օգտակար կլինիԴեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ ԴավթյանԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՁեր ձայնագրությունները հրապարակվելու են, երբ դուք իշխանություն չլինեք․ Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ինԱմեն ինչ անելու ենք, որ այս չարիքի իշխանության թաթիկները Տիգրանաշենին չհասնեն․ Սամվել ԿարապետյանՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԴուք ժամ առաջ պետք է դադարեք լինել ԿԸՀ նախագահ. Անդրանիկ Գևորգյանը՝ Վահագն Հովակիմյանին Դե ԱԳՆ-ն փակե՛ք, Միրզոյանն ասում ա՝ Մատենադարանի տնօրենը Հաջիևի պատասխանը տվել ա․ Աբրահամյան Դեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ Դավթյան Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը Փաշինյանի Վոթսափից եկած հաղորդագրության մեջ ի՞նչ էր գրված. Ղահրամանյան Կրթությունն ու արդյունաբերությունը՝ մեկ հարթակում․ գործակցություն Կապանի ԼՀԿ-ի և Պոլիտեխնիկի միջև Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի գնի 4 անգամ բարձրացումը կհանգեցնի էլեկտրաէներգիայի վերջնական սպառողական սակագների մոտ 2.2-ից 2.5 անգամ աճի. Հրայր ԿամենդատյանՁիավարության ժամանակ 15-ամյա աղջիկ է մահացել Դուք ի՞նչ նպատակով եք հանդիպում այլ երկրների դեսպանների հետ․ Էդգար Ղազարյանը՝ ԿԸՀ նախագահինՀայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք ՉալաբյանՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր լիդերները դուրս կգան բանտից, իսկ ովքեր արժանի են բանտում լինելու՝ կլինեն բանտում. Սամվել ԿարապետյանԽորհուրդ եմ տալիս թմրապատգամավորին ուշադիր նայել հայելու մեջ և վերջապես հասկանալ, թե իրականում ով ով է․ Արման Աբովյան Թեհրանն ու Մասկատը մոտ են Հորմուզի նեղուցում միջանցքի մասին համաձայնությանը. Իրանի խորհրդարանի ներկայացուցիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը Քիմ Քարդաշյանը Փարիզի կողnպուտի համար 1 դոլար փոխհատուցում է ստացել Հաջորդ վարչապետը ես եմ լինելու, Փաշինյանն էլ ծափահարելու է. Սամվել ԿարապետյանՍերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինԵթե դատարանը մի չնչին անկախ լինի, Սամվել Կարապետյանն այսօր անհապաղ պետք է ազատ արձակվի. Տիգրան ԱբրահամյանՕդերևութաբանության համաշխարհային կազմակերպությունը ներկայացրել է ջրային անվտանգությանը սպառնացող վտանգներըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվել ընտրություններում ընդդիմության հաղթանակից հետո Ձեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահին«Հարի Փոթեր»-ի նոր սերիալի դերասանական կազմը համալրվել է ևս երեք դերասանով Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» կտավը 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է (լուսանկարներ) Դուք վառ արտահայտում եք մեր երկրում հավասարակշռությունների մեխանիզմների բացակայությունը․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահին7-ամյա աղջիկը փախել է տնից․ նրան շղթայել և ստիպել են կոյուղաջուր խմելԿբարձրացվի պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ու թափանցիկությունը Ընդդիմության քվեները գրեթե կրկնապատկվել են․ իշխանության համար սա ի՞նչ ազդանշան էԶինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն ՄանվելյանՎստահ եմ՝ դրսի պահանջ է, որ Սամվել Կարապետյանը մնա կալանավորված. Սարգիս Կարապետյան Զելենսկին գլխավոր դատախազի պաշտոնակատար է նշանակել Անտոն Կովալսկուն Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ Սավգուլյան