Երևան, 16.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ճգնա­ժա­մա­յին կա­ռա­վար­ման նրբու­թյուն­նե­րը. մար­տահ­րա­վեր, որը կա­րող է հնա­րա­վո­րու­թյուն դառ­նալ

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Ճգնաժամային կառավարումը կառավարման արտակարգ իրադրությունների ժամանակ մշակված հայեցակարգային մոտեցումն է, որը պահանջում է կոնկրետ խնդիրների դեպքում շատ ավելի արագ արձագանք, այդ իրավիճակի շատ ավելի խորը գնահատում՝ պատճառների ու նաև հնարավոր հետևանքների տեսանկյունից: Քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանի դիտարկումն է, որի հետ զրույցում խոսել ենք ճգնաժամային կառավարման անհրաժեշտության ու մի քանի կարևոր կետերի մասին, որոնցով պետք է առաջնորդվի օրվա իշխանությունը:

«Սովորաբար արտակարգ դրությունների ժամանակ պետություններն անցնում են ճգնաժամային կառավարման: Մեր հանրապետությունում մինչ այս էլ են հայտարարվել արտակարգ դրություններ, բայց դրանք մեծապես կապված են եղել քաղաքական խնդիրների հետ: Ներկայիս արտակարգ դրությունը, ըստ էության, առանցքայնորեն տարբերվում է նախորդներից: Այս դեպքում խոսքն առողջապահական խնդրի մասին է, որի առումով մենք ճգնաժամային կառավարման փորձ չենք ունեցել: 

Նման պարագայում նախ՝ շատ կարևոր է հաշվի առնել միջազգային լավագույն փորձերը՝ հասկանալու, թե նման իրավիճակներում կառավարություններն ինչպես են արձագանքում խնդիրներին: Հաշվի առնելով խնդրի առողջապահական բնույթը՝ յուրաքանչյուր ժամի իրավիճակը կարող է բացասական կամ դրական ուղեգծով փոփոխություններ կրել, և, ըստ էության, կառավարումն այս պարագայում պետք է բխի տվյալ իրավիճակի շատ ճշգրիտ գնահատմամբ: 

Սա իր հերթին նշանակում է նախ՝ խնդրի խորը ուսումնասիրություն, ինչպես նաև խնդրի իմաստավորում: Այսինքն, խնդիրը պետք է հանրությանը ներկայացվի շատ կոմպետենտ ձևով, և այդ գործառույթն իրականացնելու համար պետք է ընտրվի այնպիսի գործիչ, որը կկարողանա խնդիրը ներկայացնել ամբողջապես՝ անդրադառնալով ընթացքին, հաշվի առնելով նաև հնարավոր զարգացումները»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ բերելով մի շարք օրինակներ:

«Երբ հայտարարվեց արտակարգ դրության մասին, խանութներում մարդկային կուտակումներ էին առաջացել, ինչը կարող էր վտանգավոր լինել հենց խնդրի խորացման տեսանկյունից: Այսինքն, հայտարարությունը բերեց մի իրավիճակի, որն ավելի ուժեղացրեց ռիսկերը, որովհետև այս դեպքում պետք է բացառվեն կուտակումները: 

Բայց արտակարգ դրությանը հասարակությունն արձագանքեց շատ արագ գնումներ անելու վարքագծով, ինչի հետևանքով կուտակումներ առաջացան: Սա նշանակում է, որ առհասարակ ճգնաժամային կառավարման դեպքում շատ հստակ պետք է մշակվեն քայլերը, հասարակությունը պետք է իրազեկվի, թե ինչ և ինչպես պետք է իրականացնի»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով միջազգային փորձին ու օրինակներին հետևելու հնարավորությանը՝ քաղաքագետը նշեց, որ կա հատկապես զարգացած երկրների փորձը:

«Տարիներ առաջ Աֆրիկայում տարածվեց «էբոլա» համաճարակը, ինչն առողջապահական խնդիր էր, և համավարակի վերափոխման միտումներ ցույց տվեց: Բայց խնդիրն այն է, որ յուրաքանչյուր հիվանդություն կամ վարակ որոշակի առանձնահատկություններ ունի: 

Եթե վերոնշյալ դեպքում ԱՄՆ-ն, եվրոպական երկրները կարողացան շատ լավ ճգնաժամային կառավարում իրականացնել, այդուհանդերձ, այսօրվա վարակի պարագայում սկզբնական շրջանում գրեթե բոլոր երկրներում այդքան էլ լուրջ վերաբերմունք չկար: Վարակի խիստ տարածումից հետո միայն պետություններն սկսեցին ավելի կոնկրետ քայլեր ձեռնարկել, այդ թվում՝ ԱՄՆ-ը և եվրոպական երկրները»,նկատեց Է. Օրդուխանյանը:

Քաղաքագետը ճգնաժամային կառավարման արդյունավետության ապահովման մի քանի կետ առանձնացրեց. «Արդյունավետությունն ապահովելու համար նախևառաջ կառավարությունը պետք է կարողանա լիարժեքորեն վերահսկելի դարձնել իրավիճակը. արդյունավետությունն առաջին հերթին հենց այդ հանգամանքից է բխելու: Այսինքն, դեպքերի շուտ բացահայտում և կանխում. սա առաջին քայլն է, որը կառավարությունը պետք է անի: Երկրորդ՝ պետք է աշխատի վերահսկելի դարձնել մարդկային հոսքերը. խոսքն առևտրի, տրանսպորտի և բազմաթիվ նման խնդիրների մասին է, որոնք կարող են մարդկային կուտակումներ առաջացնել»:

Մինչ մյուս կետին անդրադառնալը՝ նա բերեց բանկոմատների օրինակը, որոնք նախօրեին չէին աշխատում. «Դրա հետևանքով մարդիկ դրամական միջոցները կանխիկացնելու խնդրի առաջ էին կանգնել: Բայց հարցն այն է, որ ճգնաժամը չի կարող այլ ճգնաժամ ստեղծել:

Օրինակ՝ եթե խրախուսվում են օնլայն գործարքները, բանկային համակարգն անթերի պետք է աշխատի: Մեծ հաշվով, անպատրաստ վիճակ, որպես այդպիսին, չպետք է լինի: Պատասխանատուները երկու-երեք քայլ առաջ պետք է փորձեն հասկանալ ու հաշվարկել դրանից բխող հետևանքները. օրինակ՝ արտակարգ դրությունը հայտարարվեց, ի՞նչ հետևանքներ դա կարող է բերել: Մյուս կարևոր կետը կանխատեսելիությունն է, որը պետք է բարձր մակարդակի վրա լինի, ըստ որի՝ մի քայլից հետո կհասկանան, թե այն հաջորդական ինչ քայլերի կարող է հանգեցնել»:

Մյուս կարևոր կետը, ըստ քաղաքագետի, այն բոլոր հնարավոր քայլերն են, որոնք կբացառեն խուճապը. «Դրա համար ընտրված խոսնակները հանրությանը հնարավորինս պարզ, մատչելի ու թափանցիկ ձևով պետք է ներկայացնեն իրավիճակը, որ մութ ու անհասկանալի հարցեր չմնան, որովհետև անհասկանալի հարցերն ինքնին ենթադրությունների տեղիք են տալիս: Հաջորդ կետը խնդրի լուծում/ հաղթահարումն է: Այս առումով նախ կարևոր է հետևել միջազգային փորձերին ու խնդրի հաղթահարման ճանապարհներին: Հաղթահարումն իր հերթին ենթադրում է թույլ չտալ վարակի տարածումը, և այս մասով կարևոր են կանխարգելիչ միջոցառումները: Իսկ հաջորդ քայլը, որը կբխի վերոնշյալից, սեփական փորձով այս ամենից «դասեր քաղելն» է, ինչպես նաև համապատասխան ճգնաժամային քաղաքականություններ մշակելը, որ եթե ապագայում կամ առաջիկայում նման դեպքեր լինեն, մենք կարողանանք շատ արագ դիմադրել դրան: Սկզբնական շրջանում փորձի բացակայությունը որոշակիորեն խորացրեց խնդիրը, թեպետ սա բնորոշ չէր միայն Հայաստանին»:

Նրա խոսքով, ճգնաժամային կառավարման առանձնահատկությունը պայմանավորվում է հենց ճգնաժամի բնույթով. «Պատերազմական վիճակի, բնական աղետի կամ, օրինակ՝ վարակի դեպքում ճգնաժամային կառավարումների սկզբունքները նույնական են, բայց դրանց հակազդելու գործողություններն են առանձնահատուկ, ինչը պետք է հաշվի առնել»:

Է. Օրդուխանյանի խոսքով, ստեղծված իրավիճակը կարելի է դիտել ոչ միայն որպես մարտահրավեր, այլև հնարավորություն:

«Այստեղ գոյություն ունի նաև հասարակության ինքնակազմակերպման հարցը: Յուրաքանչյուրը պետք է պատասխանատվություն ստանձնի իր գործողությունների համար: Այս առումով հասարակության համար որակական առաջընթաց ապահովելու համար հնարավորություն է բացվում: Այստեղ հասարակության, իշխանության ու առհասարակ բոլորի կոնսոլիդացման հարցն է: 

Վիրուսը չի հարցնում՝ իշխանական ես, թե ընդդիմադիր: Սա լուրջ մարտահրավեր է մեր քաղական համակարգի համար այն տեսանկյունից, թե որքանո՞վ կկարողանանք կոնսոլիդացվել խնդրի շուրջ, որքանո՞վ կկարողանանք հասարակությանն ինքնակազմակերպել, որ միասին հաղթահարենք իրավիճակը: Հենց նշվածի մեջ է վերոնշյալ հնարավորությունը: Առաջին պատասխանատուն քաղաքական իշխանությունն է, բայց հասարակությունն էլ է պատասխանատու իր գործողությունների համար»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնագիտական ուղինԹրամփը Զելենսկուն համեմատել է թափառաշրջիկ կրկեսի հիմնադիր Բարնումի հետ Օրեգոնի տարրական դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով կա 4 զոհԱշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բшխվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավnրներ Բռնապետությունը չի կարող ունենալ բարոյականություն, իսկ ատելության վրա կառուցված հաղթանակը երբեք չի կարող վեհանձն լինել. Հրայր Կամենդատյան«Էվրիկա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել են թվով 39 վարչական իրավախախտման դեպքեր Վերջին շաբաթներին Ադրբեջանում հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս. Տիգրան Աբրահամյան COP17. Երևանում մեկնարկում է Առաջնորդների գագաթնաժողովը ԵԼ․ «Արարատ-Արմենիա»-ն արտագնա խաղում զիջեց «Յագելոնիա»-ին Իրանի նախագահը ժամանել է Հայաստան Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ հոկտեմբերի 16-ին, 19-ին, 21-ին, 22-ին, 23-ինԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմՆոյեմբերի 15-ից մարդատար մեքենաների համար ձմեռային անվադողերը պարտադիր են. ինչպես չվճարել 5 000 դրամ տուգանքը. 5 կանոն վարորդի համարՓոփոխությունների սկիզբը դրվելու է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՆիկոլ Փաշինյանը պետական դավաճա՞ն է․ Աննա ԿոստանյանՆիկոլ Փաշինյանը վախենո՞ւմ է Իլհամ Ալիևից. Գառնիկ ԴավթյանՄեր պարգևավճարներն ուղղում ենք Տիգրանաշենի զարգացմանը. ի տարբերություն Փաշինյանի՝ մենք ուզում ենք այն զարգացնել է, ոչ թե հանձնել․ ՖարմանյանԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՍիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Կասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնահերթությունը մեկն է՝ հայկական շահը և հայ ժողովրդի անվտանգ ապագան․ Գոհար ՄելոյանՖԻՖԱ-ի անդամ անդամ 211 ազգային ֆեդերացիաներից յուրաքանչյուրը կարող է ստանալ 25 միլիոն դոլարCOP17-ի հյուրերը հերթով ժամանում են համալիր, նրանց տեղում դիմավորում է ՇՄ նախարարըՎրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՆեթանյահուն ասել է, որ Սիրիայի նախագահի հետ խոսելուց հետո դրուզների կոտորածները դադարել ենՄենք բոլորս պետք է բռնապետ Փաշինյանից պաշտպանենք մեր եկեղեցին․ Ավետիք ՉալաբյանԳազ չի լինի հոկտեմբերի 16-ին 09:00-ից մինչև 18:00-նԿասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելՏրդատ Սարգսյանը կմեկնի Տաշքենդ Վրաստանում պահանջել են ստուգել պատրիարք Իլիա II-ի հուղարկավորության ծախսերը Մոլդովական փողոցում 6-ամյա երեխային վրшերթի ենթարկած վարորդը ձերբակալվել է Վանաձորում 52-ամյա տղամարդու բնակության վայրում թմրամիջոց և զենք-զինամթերք է հայտնաբերվել Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամըԿաթողիկոսի եղբոր համար մեղադրողը պահանջում է 3 տարի 6 ամիս, եղբորորդու համար՝ 7 տարի 6 ամիս ազատազրկում «Չայնիի» ոլորանների սկզբնամասում «Chevrolet»-ն դուրս է եկել ճանապարհից, մայր ու դուստր տեղափոխվել են հիվանդանոցԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը Փաշինյանի խոստացած խաղաղության կեղծ լինելու վառ ապացույցն է. տեսանյութՓաշինյանը վերջապես խոստովանեց, որ Ալիևն ամենևին էլ խաղաղության չի ձգտում Ալիեւն ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարին Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կարիերայում առաջին անգամ ընդգրկվել է WTA -ի լավագույն 100-յակում Եկեղեցու վրա հարձակվելով՝ իշխանությունները փորձում են Սփյուռքն անջատել Հայաստանից․ Արմեն ՄանվելյանԿառավարությունը երկարաձգել է պտուղ–բանջարեղեն արտահանողների սուբսիդավորումը Մենք ոչ մի դիմում չենք ստացել «Դոնալդ Թրամփի անվան տրանսպորտային երթուղի» նախագծին մասնակցելու վերաբերյալ. Լավրով Տղամարդը ընկել է ատրակցիոնից և մահացելԿենսաբազմազանությունը պաշտպանելուն զուգահեռ պաշտպանեք մարդուն, նրա հայրենիքը, ազատությունն ու արժանապատիվ կյանքի իրավունքը. Աննա Կոստանյան