Ереван, 17.Декабрь.2025,
00
:
00
ВАЖНО


Մի­և­նույն է՝ պատ­մու­թյան մեջ ձեր դե­րը չի փոխ­վե­լու, ձեր արա­ծին ու չա­րա­ծին նույն բնո­րո­շումն է տրվե­լու․ «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս Ազգային ժողովը 76 կողմ, 39 դեմ ձայներով 2-րդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց Ալեն Սիմոնյանի ներկայացրած օրինագիծը, որով խստացվում է զրպարտության և վիրավորանքի համար փոխհատուցման չափը։ Մասնավորապես՝ վիրավորանքի համար առաջարկվում է գործող 1 միլիոնի փոխարեն մինչև 3 միլիոն, իսկ զրպարտության դեպքում՝ 2 միլիոնի փոխարեն մինչև 6 միլիոն դրամ տուգանք։ Օրինագիծը դեռ պետք է ստորագրի հանրապետության նախագահը, սպասենք և տեսնենք, թե նա ինչպես կարձագանքի դրա վերաբերյալ լրագրողական համայնքի դիտողություններին և արդյո՞ք կներկայացնի առարկություններ:

Այս իշխանությունների ներկայացրած օրինագծերից շատերը քննարկելիս առաջին միտքը, որ ծագում է, հետևյալն է՝ Հայաստանում բոլոր հարցերը լուծված են, մնացել է մի քանի մանր-մունր օրենսդրական փոփոխություններ անել, դե, տնտեսությունն էլ համարյա վերականգնվել է, գյուղատնտեսության հետ կապված որևէ խնդիր չունենք, ռազմարդյունաբերությունը սրընթաց զարգանում է, քրեական, քաղաքացիական և այլ օրենսգրքերում ու օրենքներում էլ մի քանի փոփոխություններ անենք և այս ամենից հետո կապրենք դրախտում։ Հատկապես լրատվամիջոցներին վերաբերող օրենսդրական այս փոփոխությունները ոչ մեկ անգամ թերթի էջերում քննարկել ենք փորձագետների հետ։ Վերջիններս նշում էին, որ սա մահակ է ԶԼՄ-ի դեմ, նրանց լռեցնելու միջոց է դառնալու։ Հաճախ է ասվում, որ վիրավորանքի և զրպարտության տուգանքի չափերը բարձրացնող այս օրինագիծը նպատակ ունի թույլ չտալ լրատվամիջոցներին իշխանությունների հասցեին մի թթու, կծու խոսք ասել։ Մենք բոլորս ենք նաև հասկանում, որ հատկապես պատերազմից հետո թե՛ լրատվամիջոցները, թե՛ փորձագետները շատ ավելի սուր են իրենց մեկնաբանություններում, շատ ավելի կտրուկ են խոսում թերացումների մասին և իրերը կոչում են իրենց անուններով։

Որևէ մեկը չի ասում, թե պետք է անցնել գռեհկության սահմանները՝ ճշմարտությունն ասելու համար։ Ցանկացած խմբագրություն սահմանում է «չի կարելիի» իր սահմանը և հետևում է դրան։ Սա անում է, եթե հարգում է այն մասնագիտությունը, որն ընտրել է, այն աշխատանքը, որն անում է, եթե ցանկանում է, որ իր աշխատանքը հանրօգուտ լինի, վստահ է, որ ցանկացած իրավիճակում՝ անկախ իշխանությունների փոփոխությունից, նա լինելու է ընդդիմություն, որը, վեր հանելով խնդիրները, փորձելու է մատնանշել դրանց լուծումները։ Մենք, օրինակ՝ մշտապես հետևել ենք հենց մեր խմբագրության կողմից սահմանված կանոններին՝ չներխուժել մարդու անձնական կյանք, չպիտակավորել նրան, չանցնել որոշակի «կարմիր գծերը»։ Անկեղծ լինենք. հատկապես պատերազմից հետո երբեմն վերջին կանոնին հետևել ենք դժվարությամբ. ի վերջո, բոլորս նախ՝ մարդ ենք, ՀՀ քաղաքացի, հետո նոր լրագրող կամ խմբագիր:

Բայց, միևնույնն է, երբեք չենք անցել այն սահմանը, որն ինքներս ենք գծել, չենք հրապարակել նյութեր, որոնք կարող են վնասել երկրի ազգային անվտանգությանը, վարկանիշին, դա արել ենք՝ հենվելով սեփական արժեքների վրա, ինքներս մեզ գրաքննել ենք, քանի որ նյութերի դիտումները չեն եղել մեր առաջնային նպատակը: Բայց, նորից կրկնենք, դա այսօր էլ դժվարությամբ է տրվում, ծանր է շատ ավելի կոշտ ու կոպիտ չարտահայտվել այն ամենի մասին, ինչ մեր ժողովրդի գլխին բերել ու շարունակում են բերել այս իշխանությունները: Մյուս կողմից՝ ի՞նչ անի լրագրողը, երբ այս կամ այն ոլորտի փորձագետն իր հետ զրույցում ասում է՝ այսինչ իշխանավորը տգետ է, ապաշնորհ է, գործից գլուխ չի հանում և այսպես շարունակ: Իսկ հետո էլ հավելում է՝ ես նրան իմ այս խոսքերով չեմ վիրավորում, միայն փաստն եմ արձանագրում: Ի վերջո, սա վիրավորա՞նք է, թե՞ ոչ: Չես կարող չասել՝ շատերի դեպքում նման շատ բնորոշումներ չոր փաստերի արձանագրում են:

Երբ իշխանության ղեկը ստանձնեց երկար տարիներ լրագրող և խմբագիր աշխատած Նիկոլ Փաշինյանը, շատերը լիահույս էին, որ խոսքի ազատությունը մեր երկրում չի սահմանափակվի, որ որևէ լրագրողի հարց անպատասխան չի մնա, որ... Իսկ դուք նկատե՞լ եք, թե ներկայումս ինչ քամահրական վերաբերմունք են դրսևորում իշխանավորները լրագրողների նկատմամբ, ինչպես են արհամարհում նրանց, ինչպես են անպատասխան թողնում նրանց հարցերը, կոպտում, վիրավորում, մինչդեռ այդ հարցերը տրվում են հասարակության հետաքրքրությունը բավարարելու համար։ Պատգամավորը սպառնում է «հոսանքազրկել» լրագրողին, մյուսը մի կողմ է հրում, նկարահանող սարքը խլում, մեկ ուրիշը հարվածում է։ Ինչ խոսք, փայլուն գործելաոճ է: Ավելին, որոշ պատգամավորներ լրջորեն մեծ կարծիք են կազմում իրենց մասին, երբ այդքանից հետո լրագրողները մոտենում են իրենց և հարցեր տալիս: Լավ, նախկին լրագրողի իշխանության մաս կազմողներն ինչո՞ւ են այսքան աննախադեպ ատում լրագրողներին, ինչո՞ւ են այսքան ծանր տանում խոսքի ազատությունը:

Շատերի կարծիքով, այս իշխանությունները սարսափում են քննադատությունից, սարսափում են անգամ այն մտքից, որ կխոսեն իրենց բացերի մասին, կբարձրաձայնեն պատերազմի հետևանքների, Սյունիքում, Գեղարքունիքում, Տավուշում, Հայաստանի բոլոր սահմաններին առկա խնդիրների մասին: Ինչո՞ւ եք սարսափում քննադատությունից, ինչո՞ւ եք վախենում, որ մեկ անգամ ևս կլսեք ձեր «սխրագործությունների» մասին։ Միևնույն է՝ կտուգանեք այսօր որևէ մեկին, թե ոչ, պատմության մեջ ձեր դերը չի փոխվելու, ձեր արածին ու չարածին նույն բնորոշումն է տրվելու։

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Антикоррупционный суд продлил срок ареста мэра Гюмри Вардана Гукасяна еще на 3 месяцПутин: Такой армии, как у России, нет ни у одной страны в мире"Миссия Добро": Волонтеры из РФ помогают армянским детям с особенностями развития Добро пожаловать на ID павильон: Big Christmas MarketЛиванский судья допросит в Болгарии судовладельца, объявленного в розыск в связи со взрывом в порту БейрутаКомиссия по регулированию общественных услуг одобрила инвестиционную программу «Газпром Армения» на пять летЕзидская община празднует Святую Пасху. представитель общины, член партии «Всеармянский фронт» Зита ХалитовФрида Кало побила рекорд: Ее автопортрет продан за $54,7 млн, став самой дорогой картиной женщины-художницы Избранный президент Чили намерен жить в историческом президентском дворцеТысячи словаков по всей стране вышли на протесты против правительства ФицоЗавершено следствие по делу об убийстве трехлетнего ТигранаИсторик: Армяно-китайские отношения претерпели качественную трансформацию Венгрия заблокировала ежегодное заявление ЕС о расширении, касающееся Украины«Путешествие к каменным памятникам и древним винам»Эдмонд Худоян и Андрей Пегливанян – призеры чемпионата мира по боксу в ДубаеЕвропейцам нечего здесь шуметь: Лукашенко заявил, что мир в Украине зависит от Трампа и СШАЕвразийский выбор Армении Самое широкое покрытие 5G, запуск Uplay и внедрение Cerillion: Ucom подводит итоги 2025 года Обещают «сожрать» право граждан Армении на свободный выбор: «Паст»Превращение Армении в часть мегапроектов должно стать задачей будущих национальных властей: «Паст»«Дорожная карта» отстранения Пашиняна, по словам Эдмона Марукяна: «Паст»Сделал предложение, или искусный «перевод», и..... по какому праву? «Паст»Самвела Шахраманяна снова вызвали на допросЛиванские армяне строят в Ереване «ливанскую деревню»Треугольник Тегеран–Москва–Ереван: новая интеграции в Евразии Армянские фильмы среди номинантов на «Золотой глобус»Экскурсия в дом-музей Перча Прошяна в Аштараке: школьники прикоснулись к культурному наследию писателяАрмянские шахматисты победили на Kazakhstan Chess Cup 2025 в АлматыИтальянский городок в Тоскане платит $30 000 за переезд — с одним условиемПашинян: Новый Свод церковных правил должен содержать правила добропорядочности для священнослужителей Состоялся закрытый показ фильма «13 секунд»Российский агроэкспорт в ЕАЭС превысил $6 млрд, Армения замыкает списокАдвокат: Ваагн Чахалян содержится в нечеловеческих условияхКитай стремится к лидерству на рынке золота, приобретя бразильские месторожденияОт реальности не убежишь: «Паст»Цена «дружбы» ЕС: санкции против России, или экономические потери для Армении? «Паст»Сегодня - премьер-министр, завтра - бывший, а Церковь вечна: «Паст»The Telegraph: Министр войны США отстранил командующего армией от переговоров по УкраинеПашинян перешёл опасную границу: Российская епархия — объединённый центр Святой Армянской Апостольской Церкви Россия готовит ответные меры против Бельгии на случай бессрочной заморозки ее активовУчёные впервые поймали сверхредкую ядерную реакцию на СолнцеИзраиль атаковал тренировочный лагерь «Хезболлы» на юге ЛиванаБеспилотники ударили по одному из крупнейших НПЗ в центральной РоссииАронян победил Карлсена и взял титул Freestyle ChessПервопрестольный Святой Эчмиадзин вновь призвал 10 епископов вернуться в каноническое полеКвота на беспошлинный ввоз электромобилей в Армению может быть увеличенаФон дер Ляйен заявила, что Трампу не стоит вмешиваться в демократию ЕСАрмении придется выбрать между ЕС и ЕАЭС: Алексей ОверчукЮнибанк выпустил новый транш драмовых бессрочных облигаций со ставкой 13,75% годовых Юнибанк присоединился к международной Ассоциации банкиров по финансам и торговле (BAFT)