Երևան, 22.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Սո­ցի­ա­լա­կան բա­ղադ­րիչն ան­տես­ված է». եկա­մուտ­նե­րի բև­ե­ռաց­վա­ծու­թյան խո­րաց­ման վտան­գը

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Սպառողական շուկայում կրկին գնաճ է արձանագրվել, ինչի մասին փաստում են նաև վիճակագրական տվյալները: Այս տարվա հունիսին նախորդ տարվա հունիսի նկատմամբ գնաճը կազմել է 2,5%, թեպետ մայիսի նկատմամբ 1,9 տոկոս գնանկում կա: Խոսելով ընդհանուր տնտեսական իրավիճակից, վերոնշյալ ցուցանիշներից ու այն հանգամանքից, որ զուգահեռ գնաճի՝ միջին աշխատավարձի 6,5 տոկոս աճ կա՝ տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը մի քանի բաղադրիչ առանձնացրեց.

«Լավ է, որ աշխատավարձի միջին մակարդակը ավելի մեծ չափով է աճել, քան գների մակարդակը: Սա նշանակում է, որ աշխատող մարդկանց համար էական սոցիալական խնդիր չի առաջանա: Բայց, մյուս կողմից, պետք է հաշվի առնել գործազրկության խնդիրները: Գործազուրկ մարդկանց համար պարենային ապրանքներն ավելի են թանկանում, ինչը, բնականաբար, իրենց համար հավել յալ խնդիրներ է առաջացնելու: Բացի այդ, եթե նայենք աշխատող մարդկանց կտրվածքով, ապա աշխատավարձի աճը ավելի տրամաբանական է համադրել ոչ թե միջինացված գների մակարդակի հետ, այլ հենց սպառողական՝ պարենային ապրանքների գների թանկացման հետ: Միայն այդ դեպքում կարող ենք եզրակացնել, թե իրենց վրա հավել յալ ծախսային ճնշում առաջանո՞ւմ է, թե՞ ոչ»:

Կառլեն Խաչատրյանն, ընդհանուր առմամբ, տնտեսական քաղաքականությունը բավականին իներցիոն է գնահատում. «Ինչ-որ իմաստով նաև տրամաբանական է, որ մենք կարճ ժամանակահատվածում չենք կարողանում շոշափելի արդյունքներ արձանագրել, և դրանք տեսանելի չեն ո՛չ վիճակագրական ցուցանիշներից, ո՛չ մեր կենսակերպից, ո՛չ էլ մասնավոր դիտարկումներից: 

Վերջին մեկ տարվա ընթացքում տնտեսության մեջ էական փոփոխություն չի նկատվում: Ավելին՝ առանձին ցուցանիշների մասով ավելի ծանր պատկեր ունենք. նվազում են թե՛ ներմուծման, թե՛ արտահանման ցուցանիշները: Բացի այդ, օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի ցածր է: Սրանք ինդիկատորներ են, որոնք ցույց են տալիս, որ իրականում տնտեսության մեջ առկա միտումներն այդքան էլ դրական չեն»:

Հաշվի առնելով Հարկային օրենսգրքի փոփոխությունները, գույքահարկի բարձրացման խնդիրը և շրջանառության մեջ դրված որոշ օրենսդրական նախաձեռնությունները՝ Կառլեն Խաչատրյանը շեշտեց. «Դրանք բոլորն իրականում վկայում են մի կարևոր հանգամանքի մասին, համաձայն որի՝ տնտեսական քաղաքականության մեջ սոցիալական բաղադրիչը բավարար ուշադրության չի արժանանում, եթե, իհարկե, չասենք, որ այն լիովին անտեսված է: Խնդիրն այն է, որ բոլոր փոփոխությունների արդյունքում, փաստացի, եկամուտների բևեռացվածությունն էլ ավելի է խորանալու. առանց հարկային բեռը թեթևացնելու՝ մենք հավել յալ բեռ ենք դնելու ցածր եկամուտներ ունեցողների վրա:

Բացի այդ, բարձր եկամուտներ ունեցողների եկամտային հարկն ենք իջեցնում՝ փոխարենը նախատեսելով ակցիզային հարկերի, գույքահարկերի մասով ինչ-որ իմաստով հավել յալ հարկային բեռի ավելացում: Երբ այս երկու հանգամանքները համադրում ենք, ապա ակնհայտ է դառնում, որ ցածր եկամուտներ ունեցողների վիճակը շատ ավելի է վատանալու: Եվ ստացվում է, որ եկամուտների բևեռացվածությունը երկրում խորանալու է»:

Նման հետևանքներ չունենալու հնարավորությունները, ըստ տնտեսագետի, կան, բայց դրանք օրենսդրական ու վարվող տնտեսական քաղաքականության լուծումների շրջանակներում են. «Օրինակ՝ կարելի է Հարկային օրենսգիրքը արմատական փոփոխության ենթարկել, բոլորովին այլ սկզբունքներ դնել հարկման հիմքում և լիարժեք լուծել այդ խնդիրը: Այդուհանդերձ, վարվող քաղաքականությունն ամբողջովին այլ տրամաբանությամբ է իրականացվում»:

Շարունակելով խոսել սոցիալական բաղադրիչը անտեսելու խնդրի մասին՝ մեր զրուցակիցը ընդգծեց, որ թե՛ Հարկային օրենսգրքի փոփոխությունները և թե՛ օրենսդրական մի շարք նախաձեռնությունները միտված չեն ցածր եկամուտներ ունեցողների կենսակերպի բարելավմանը:

«Կառավարության քայլերն առաջին հերթին պետք է միտված լինեն ցածր եկամուտներ ունեցողների, համեմատաբար խոցելի խավի կենսամակարդակի բարձրացմանը: Հատկապես այն դեպքում, երբ գիտենք, որ հասարակության մեջ, պաշտոնական տվյալներով, յուրաքանչյուր երրորդ մարդն աղքատ է: Կառավարության քայլերը պետք է միտված լինեին առաջին հերթին հենց այդ մարդկանց սոցիալական խնդիրները լուծելուն: Այդուհանդերձ, մինչև 50 հազար դրամ աշխատավարձ ստանում է բոլոր զբաղվածների մոտ 65 տոկոսը, և նրանց համար եկամտային հարկի թեթևացում ոչ մի կերպ նախատեսված չէ:

Փոխարենը 150 հազար դրամից մինչև 2 միլիոն դրամ ստացողների համար եկամտային դրույքաչափերն իջեցնում ենք 5, իսկ 2 միլիոնից բարձր եկամուտ ունեցողներինը՝ 13 տոկոսով: Իսկ մեծամասնության՝ վերոնշյալ 65 տոկոսի համար որևէ դրական փոփոխություն չկա: Ավելին՝ ակցիզային հարկի բարձրացման հետևանքով ծխախոտի, ալկոհոլային խմիչքների, վառելիքի գներն են բարձրանալու, ինչն այդ մարդկանց համար հավել յալ բեռ է»,-ասաց նա՝ ընդգծելով նաև, որ գույքահարկի վերաբերյալ նախագիծը ևս լրացուցիչ բեռ է ավելացնելու:

«Շատ բնակարաններ, որոնց սեփականատերերը նախկինում գույքահարկ չեն վճարել, արդեն սկսելու են գույքահարկ վճարել, ինչը ևս որոշակի բեռ է լինելու»,- հավելեց Կ. Խաչատրյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Հոկտեմբերի 24-ին Վեներա մոլորակը կանցնի Երկրի և Արեգակի միջև Ադրբեջանն արգելել է նաև Թուրքիայի «Նոր բարօրություն» իսլամիստական կուսակցության (Yeniden Refah) առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանի մուտքը Թուրքիայի իշխանական վերնախավում կլանների պայքարի մասին ակնարկներ․ Բերաթ Ալբայրաքը խախտել է լռությունը ԵՄ-ն ակնկալում է համոզել Կանադային և Մեծ Բրիտանիային՝ ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ 5000-ի փոխարեն՝ 20000 դրամ․ նոր տուգանք վարորդների համար Մխիթարյանի գոլային փոխանցումը ՉԼ խաղում Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ Ոսկու գինն աճել է. որքան է մեկ գրամի արժեքը Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա Կոստանյան4 դպրոց կմիավորվի․ կստեղծվեն միջնակարգ դպրոց և կրթահամալիր Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը Կամ մենք կոչնչացնենք նրանց, կամ նրանք՝ մեզ. Նեթանյահու Գավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումՍևանա լճից ավելի շատ սիգ որսալու թույլտվություն կտրվի Կկարգավորվեն մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու հետ կապված հարաբերությունները Գավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն Նոր աղանդ է հայտնվել՝ մարդկանց են սպանումԱլիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին Ֆրանսիայի տարածաշրջանային իշխանությունները կարգելեն առաջիկա օրերին ծրագրված բոլոր ցույցերը. Մակրոն Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Պենտագոնը զորքեր է տեղափոխում Իրանի սահման՝ սպասելով Թրամփի «կանաչ լույսին» Այն մասին, թե ինչ է մեզնից համառորեն փորձում թաքցնել Փաշինյանը, սակայն ինչն ի վերջո անհնար է անվերջ թաքցնել. Ավետիք Չալաբյան2 տարի տղամարդու 5 ոսկե ատամով պրոթեզը մնացել է շնչուղիներում. նրան վիրահատել ենՊшտերազմն անհրաժեշտ չէ ո՛չ ՌԴ-ին, ո՛չ Բելառուսին, բայց պետք է պատրաստ լինել դրան. Լուկաշենկո Հոկտեմբերի 24-ի ցույցերի նախաշեմին Ֆրանսիայի ոստիկաններին հետ են կանչել արձակուրդից Հրազդանի կիրճում անծանոթ երիտասարդը հափշտակել է պայուսակը և դիմել փախուստի Թեհրանը չի բացառում պատասխան hարվածներ հասցնել Պարսից ծոցի պետությունների էներգետիկ ենթակառուցվածքներին. իրանցի պաշտոնյա Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25 Ո՛չ Փաշինյանի թույլ ու վտանգավոր TRIPP-ին, որը զիջումներ է ենթադրում ԱլիևինՏերյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի ճանապարհահատվածներում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը Վերջին 8 տարում գազը երկու անգամ թանկացել է, չթանկանալու երաշխիք չկա. Փաշինյան Խմիչք, որ Վենետիկ այցելող յուրաքանչյուր ճանապարհորդ պետք է փորձի. «Փաստ»ՌԴ-ն և Ուկրաինան Բելառուսի սահմանամերձ շրջանում փոխանակվել են զnhված զինվnրականների մարմիններով ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 հոկտեմբերի). Երևանում բացվել է Ռուսաստանի հրապարակը. «Փաստ»Արթիկում կարկուտ է տեղացել (տեսանյութ) Վտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ»Գավառը արժանի է նոր մեկնարկի, ավելի ծաղկուն ու զարգացած ապագայի. տեսանյութՎլադիմիր Պուտինը ՌԴ կառավարության կազմում պաշտոնյաների փոփոխություններ է կատարել «Ինչո՞ւ Հայաստանին ՀԱՊԿ-ից չեն հեռացնում»․ Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին Մեզ ոչ ոք չի կանգնեցնի. Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. տեսանյութԻրանը հայտնել է Պարսից ծոցում չորս նավերի վրա հարձակման մասին Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումԻսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ»Ինքնիշխան, անկախ պետության ամենակարևոր գործառույթներից մեկն այն է, որպեսզի թույլ չտա, որ իր պետության և ժողովրդի պատմությունը խեղաթյուրեն. Մ. ԱվետիսյանՄխիթարյանը հանճարեղ փոխանցում կատարեց․ Աուգուստոն՝ Չեմպիոնների լիգայում հաղթանակի մասին Աշխարհի տարբեր երկրներում պետական ծառայողների համար գործում են Հայաստանի «սոցփաթեթին» նմանվող կամ դրան փոխարինող սոցիալական երաշխիքների տարբեր մոդելներ. Հ. Կամենդատյան Նոր մեկնարկ՝ հզոր Գավառի համար. Աննա ԿոստանյանՌԴ բանակը հարվածներ է հասցրել Ուկրաինային