Երևան, 02.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Զրկվել ենք Արցախի տնտեսական ներուժից, ու ԱՀ-ին ավելի շատ օգնություն տալու մասին գլուխ են գովում». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախյան առաջին պատերազմի տարիներից սկսած ՀՀ-ն մշտապես եղել է Արցախի կողքին, ՀՀ բյուջեից մշտապես գումար է հատկացվել ԱՀ-ին՝ խնդիրները լուծելու համար: Այս առումով կարևոր է եղել անվտանգային բաղադրիչը, որովհետև ֆինանսավորելով ԱՀ-ին՝ մենք լուծում էինք նաև ՀՀ անվտանգության խնդիրները:

Այս մասին «Փաստի» հետ զրույցում նշել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը, որի հետ զրույցում անդրադարձել ենք այս անգամ ԱՀ 2021թ. բյուջեն «աննախադեպ» որակելուն. Փաշինյանը հայտարարեց, որ Արցախը երբեք ավելի մեծ բյուջե չի ունեցել:

«Արցախի 260 կիլոմետրը՝ սահմանային հատվածը, որը կար նախկինում, ներկայումս փոխարինվեց 410 կմ-ով: Նախկինում, ծածկելով ընդամենը 260 կմ, կարողանում էինք անվտանգ պահել Սյունիքը, Վայոց ձորը, Սևանը: Հիմա, փաստորեն, մի քանի անգամ ավելի շատ ծախս ենք կատարում՝ մեր բնակչության անվտանգության խնդիրը լուծելու համար: Արցախին նախկինում տրվող գումարներն ամբողջովին արդարացված էին, քանի որ դրանով լուծվում էր նաև ՀՀ առանձին շրջանների անվտանգության հարցը: Հարկ է նշել, որ մինչև 2020 թվականը Արցախը շարունակական տնտեսական աճ է գրանցել, տարեցտարի ավելացել է ԱՀ պետական բյուջեի եկամտային մասը: ԱՀ-ն գնալով նվազեցրել է իր կախվածությունը ՀՀից ու գնալով դառնում էր ինքնաբավ: Ցավոք, 2020-ի 44-օրյա պատերազմը մեծ հարված հասցրեց մեր երկրորդ հանրապետությանը, և նրա տարածքների տնտեսական, արտադրական ներուժի մոտ 75 տոկոսի կորուստն իր ազդեցությունն էր թողնելու նաև պետական բյուջեի վրա: Եվ երբ փորձ է արվում համեմատել ներկայում և նախկինում Արցախին տրամադրվող ֆինանսական օժանդակությունները, պետք է համեմատել նաև կարողությունները»,-ասաց տնտեսագետը՝ շեշտելով, որ Արցախը չունի նախկին հնարավորությունները:

«Վատ կառավարման, պատերազմում պարտության հետևանքով մենք կորցրել ենք այդ կարողություններն ու հնարավորությունները: Արցախը ՀՀ-ի համար նաև կարևոր տնտեսական երաշխիք էր: Եթե, օրինակ՝ Արցախի ՀԷԿ-երը չկորցնեինք, ապա մեզ համար էլեկտրաէներգիայի սակագինը մոտ 0,3 դրամով ավելի էժան կլիներ: Բացի այդ, ԱՀ ազատագրված տարածքների հողերի կորուստը մեծ ազդեցություն է թողել ոչ միայն Արցախի գյուղատնտեսության, այլև մեզ վրա:

Այնտեղից էժան խոտ էինք բերում, իսկ այս ձմռանը խոտի գինը հասել էր 2500-2700 դրամի: Սա էր նաև պատճառը, որ անասնապահությունը մեծ կորուստներ էր ունենում՝ պաշտոնական վիճակագրությամբ այս տարվա առաջին եռամսյակում անասնապահությունը 3,1 տոկոս անկում է գրանցել: Մեծ հաշվով, Արցախին ուղղված գումարները նախկինում կրկնակի, եռակի անգամ մեզ օգուտ էին բերում նաև տնտեսական առումով, մինչդեռ հիմա մենք զրկվել ենք Արցախի գրեթե բոլոր հիմնական արտադրական հնարավորություններից, տնտեսական ներուժից, ու այս իրավիճակում գլուխ են գովում Արցախին ավելի շատ օգնություն տալու մասին: Մենք անհամեմատելի իրավիճակներում ենք: Ցավոք, գործող իշխանությունների անհեռատես քաղաքականության հետևանքով ենք մենք հայտնվել նման իրավիճակում, այսինքն, երբ Արցախը ստիպված է անընդհատ մեծ գումարներ ստանալ ՀՀ-ից»,-նշեց մեր զրուցակիցը՝ շեշտելով նաև, որ այդ գումարների հասցեականությունը և արդյունավետությունը բավականին խնդրահարույց է:

«Այդ գումարների մեծ մասը ծախսվում է բնակարանաշինության, շինարարության վրա, իսկ անվտանգությո՞ւնը: Բնակարան ենք կառուցում, բայց երկարաժամկետում ո՞վ է լինելու ԱՀ անվտանգության երաշխավորը: ՀՀ-ն ստանձնո՞ւմ է այդ պարտավորությունը, թե՞ կառուցելու է բնակարաններն ու արցախցիներին մեն-մենակ Ադրբեջանի առջև է թողնելու: Թե՞ ՌԴ-ն է երաշխավորը լինելու: Զուտ ֆինանսներով չպետք է դիտարկենք հարցը: Այնպիսի տպավորություն է, որ կառավարությունն իր պատասխանատվությունն Արցախի մասով միայն փող տալով է դիտարկում՝ «130 մլրդ տվեցի, ուրեմն լավ կառավարություն եմ», «նախկինի համեմատ ավելի շատ եմ մտածում Արցախի մասին»: Նշված տրամաբանությամբ սխալ տեղ ենք գնում: Բացի այդ, նման կերպ ՀՀ բնակչությանը տրամադրում ենք ԱՀ-ում բնակվող մեր հայրենակիցների դեմ: Փաշինյանի այդ հայտարարությունն ավելի շատ ուղղված էր ոչ թե արցախցիներին, այլ ՀՀ բնակչությանը՝ այն տրամաբանությամբ, թե՝ տեսեք, ժողովուրդ, ես ձեր հաշվին ավելացնում եմ Արցախի ֆինանսավորումը: Սա սխալ ազդակ էր մեր բնակչությանը: Պետք չի մեր հայրենակիցներին տրամադրել իրար դեմ»,-ասաց Ս. Պարսյանը:

Միևնույն ժամանակ տնտեսագետը նշեց, որ մինչև պատերազմը ՀՀ-ն ավելի մեծ գումարներ էր ծախսում Արցախի ՊԲ-ի վրա. «Մինչդեռ հիմա ավելի քիչ է ծախսում, քան նախկինում: Բացի այդ, նախկինում ավելի շատ տուրիստական հոսքեր կային ՀՀ-ից Արցախ, կային նաև ներդրումներ, իսկ վերջին 2 տարիներին չկա այդ ամենը: ՊԲ-ում ծառայող իրենց երեխաներին տեսակցության գնացող ծնողները ևս գումար էին ծախսում Արցախում, օգտվում ծառայություններից, ինչը ևս ազդեցություն էր ունենում: Հիմա չեն գնում:

Ընդհանուր առմամբ, նաև նշվածները բավականին մեծ կորուստներ են Արցախի տնտեսության համար: Հիմա 120 հազար մարդ է ապրում ԱՀ-ում, պաշտոնական թվերով մոտ 30 հազարը կամ մոտ 8000 ընտանիք զրկվել է բնակարաններից, տեղահանվել է: Այսքան մարդու ճակատագիր խեղվել է: Այս մարդկանց օժանդակելը ոչ միայն ԱՀ-ի կամ ՀՀ-ի, այլ ողջ հայության պատվի հարցն է: Բայց արցախցին ներդրում չի անի, տնտեսություն չի ստեղծի, քանի դեռ իր անվտանգության հարցը լուծված չէ: Եթե գործող իշխանություններն ուզում են Արցախին տնտեսապես և երկարաժամկետ առումով օգնել, պետք է լուծեն անվտանգության հարցը, նաև հայտարարեն, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը կմասնակցեն 100 երկրի ներկայացուցիչներ. Իրանի ԱԳՆ Արևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքի Ֆասթ Բանկի աջակցությամբ մեկնարկել է «Հուսո առագաստ» հեղինակային երգի փառատոնը Չորս չափահաս ձերբակալվել են 16 երեխաների սարսափելի պայմաններում պահելու համարԵրևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունիՍուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank GTB Development ընկերությունը դարձել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկերը«ՀայաՔվեի» և «Մայր Հայաստանի» բողոքի ակցիան` ի պաշտպանություն քաղբանտարկյալներիԵՄ-ն ցանկանում է օգնել Հայաստանին էներգետիկ մատակարարումները դիվերսիֆիկացնելու հարցումՈրևէ պարագայում Արցախի նախագահը չպիտի հրաժարական տար․ Էդմոն ՄարուքյանԵրևանում ջրի խնդիրը խորանում է․ բնակիչները պահանջում են լուծումներՈւշադրություն. Փաշինյանը միտումնավոր երկարաձգել է նպաստների կրճատման մասին որոշումը ԱՄՆ-ի հավաքականը թիմային նոր ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնություններում Իրավապահները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա (տեսանյութ) Եթե մեր երկրում համատարած կոռուցիա է, ուրեմն երկրի ղեկավարը իր ճիշտ տեղում չէ. Արամ ՊետրոսյանԵ՞րբ կլինի վիզաների ազատականացումը ԵՄ-ի հետ Աբաջյանի և Ուրֆանյանի դիրքը հետ բերող զինվորականին՝ Էդիկ Մալոյանին, ձերբակալել են. Նարեկ Կարապետյան Ռուսաստանը կշարունակի nւժեղացնել ճնշnւմը կիևյան ռեժիմի վրա. Պեսկով Ե՞րբ և ինչպե՞ս որոշվեց ինքնաթիռներում սնունդ տալ ուղևորներին. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 հուլիսի). Ասիական ֆինանսական ճգնաժամը, օդապարիկով առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը. «Փաստ»Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով, ապա աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով Ավետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրան40-ամյա կինը շիշը ջարդել է շտապօգնության բուժաշխատողի գլխինԵրևանը կհյուրընկալի ֆուտզալի ՉԼ-ի նախնական փուլը. պաշտոնական «ՀայաՔվեի» երթը դեպի կառավարության շենք` քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջովՇվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել ՕՊԵԿ-ը կանգնած է ռազմավարական ընտրության առաջ. «Փաստ»Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով Toyota-ն երկրորդ պաշտոնական ավտոսրահն է բացում Երևանում. հայտնի է մրցույթի հաղթողը Նոր զարգացում․ ԿԿՀ-ն որոշում կայացրեց Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ դիմումի հարցովԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է. Հայաստանը և ԵՄ-ն մոտ են իրար առավել, քան երբևէ. Փաշինյանը՝ ֆոն դեր Լայենին Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմԻրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների անուղղակի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում. հասցեներ Մինչ խոսվում է վիզաների ազատականացման մասին, հայաստանցիների համար գնալով ավելի դժվար է դառնում Շենգենյան վիզա ստանալը. «Փաստ»Էկոնոմիկան պետք է անջատել քաղաքականությունից. Արշակ Կարապետյան Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել Բաղրամյան բնակավայրում բռնկված հրդեհը Դպրոցականները կսովորեն լող, դահուկային սպորտ և հրաձգություն․ նոր ծրագիր Դասական բլեֆ. ի՞նչ ընտրություն է կատարելու Ռուսաստանը. «Փաստ»Հայաստանի շուրջ նոր օրակարգ․ ինչի է ցանկանում հասնել ԱդրբեջանըԸնտրախախտումները եղել են զանգվածային, եղել են համակարգային և բավարար են, որպեսզի Սահմանադրական դատարանը ԿԸՀ ընդունած որոշումը ճանաչի անվավեր․ Վարդևանյան ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները«Սյունյաց երկրի» մաղթանքը Գևորգ Փարսյանին՝ այդ շենքից համայնքը ղեկավարել ևս մի քանի ընտրաշրջան Ուկրաինան հարվածել է «Լուկոյլ» ընկերության նավթավերամշակման գործարանին․ ՌԴ Իսպանացիները ՆԱՏՕ-ի անդամներ են, բայց ՆԱՏՕ-ի ոչ այնքան լավ անդամներ. Թրամփ «Տղայիս վերջին խոսքերն էին՝ ուժեղ մնա, մա՛մ». Արարատ Մինասյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Թալիշում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»ՔՊ-ն ընտրություններով չստացավ ցանկալի արդյունքը, հիմա անցել է ահաբեկման․ Արեգ ՍավգուլյանՀայաստանի ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները կարող են Հայաստանի քաղաքացիներին զրկել կամարտահայտման իրավունքից. Զախարովա Նոր գույն վանաձորյան իրականության մեջ. դռներն է բացել «Padval Art Studio»-ն. «Փաստ»