Երևան, 12.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Արևմուտքը թույլ կտա՞, որ Ադրբեջանը շարունակի ծաղրել իրեն. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդարադատության միջազգային դատարանն օրերս բավարարեց Հայաստանի դիմումը՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ։ Ըստ դատարանի, Ադրբեջանը պարտավոր է ապահովել Արցախից հեռացածների վերադարձը։ Պետք է ուշադրություն դարձնել, որ խոսքը ոչ թե դատարանի վերջնական վճռի, այլ ընդամենը միջանկյալ միջոցի մասին է։ Բայց ուշագրավ է, որ Ադրբեջանն իսկույն շտապեց ողջունել դատարանի որոշումը։ Դե, հերթական «դերասանությունն» է անում, հո չէր ասելու՝ ճիշտ է, ես ցեղասպան քաղաքականություն եմ վարել, կներեք, կուղղվեմ...

Ըստ այդմ, Բաքուն փորձում է ձևացնել, թե դատարանն ընդամենը հաստատել է այն, ինչ իրենք էին ցանկանում, բայց իրականում փաստ է, որ ամիսներ շարունակ Արցախն Ադրբեջանի կողմից նախ անմարդկային շրջափակման մեջ էր պահվում, իսկ դրան հետևած ռազմական ագրեսիայի արդյունքում արցախցիները բռնագաղթի ու էթնիկ զտումների ենթարկվեցին։ Ու, այդքանով հանդերձ, Ադրբեջանը միջազգային հանրությանը փորձում էր հավաստիացնել, թե արցախցիներն իր քաղաքացիներն են։ Ադրբեջանում անգամ նշում են, թե Արցախի հայերն իրենց կամքով են հեռացել։ Եվ այս հարցում հիմնական նրբությունն այն է, թե արդյոք միջազգային հանրությունը ու մասնավորապես Արևմուտքը կրկին աչք են փակելու Ադրբեջանի գործողությունների առաջ՝ կուլ գնալով կեղծ հավաստիացումներին։ Մյուս կողմից էլ՝ ուշագրավ է, որ միջազգային դատարանի ցանկացած որոշում շատ մեծ ոգևորություն է առաջ բերում Հայաստանում՝ մասնավորապես իշխանամերձ շրջանակներում։

Հիշենք, որ 2023 թվականի փետրվարին Հաագայի դատարանը որոշում էր ընդունել, որով Ադրբեջանին պարտավորեցրել էր քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի անխափան կապն ապահովելու ուղղությամբ և ապաշրջափակել Արցախը: Ավելին, ամիսներ անց նույն դատարանը վերահաստատել էր իր որոշումը, սակայն Ադրբեջանը լիովին անտեսեց այն: Արցախը տոտալ շրջափակման մեջ պահելով հանդերձ՝ Բաքուն ընդգծում էր, թե Լաչինի միջանցքը բաց է։ Իսկ միջազգային հանրության տարբեր սուբյեկտներ նշում էին, թե դատարանի որոշումը ենթակա է պարտադիր կատարման՝ միաժամանակ դատապարտելով Ադրբեջանի գործողությունները։ Բայց խոսքերից այն կողմ ոչինչ չձեռնարկվեց՝ Ադրբեջանին ստիպելու կատարել Հաագայի դատարանի որոշումը։

Ուստի Ադրբեջանը, տեսնելով, որ Լաչինի միջանցքը բացելու համար միջազգային հանրությունը մտադիր չէ իր դեմ գործողություններ ձեռնարկել, դիմեց ագրեսիայի։ Ու այսքանից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ն իր արձագանքով կարծես թե ծաղրում է արցախցիների վերադարձն ապահովելու վերաբերյալ Հաագայի դատարանի միջանկյալ միջոցի վերաբերյալ որոշումը։ Բաքուն գործում է այն տրամաբանությամբ, որ եթե իրեն հաջողվեց անտեսել Լաչինի միջանցքը բացելու վճիռը, ապա իրեն կհաջողվի նաև թույլ չտալ, որ արցախցիները վերադառնան իրենց բնակավայրերը, և արդյունքում Արցախը կադրբեջանականացվի։ Ու այս հարցում էլ հայ հանրության որոշակի արևմտամետ շրջանակներում հասունանում է այն մտայնությունը, թե Արևմուտքը ճնշում է գործադրելու և Ադրբեջանին ստիպելու է, որ արցախցիները վերադառնան իրենց հայրենի բնակավայրերը։

Օրինակ՝ Ֆրանսիայի արտգործնախարարությունը հայտարարում է, թե Արդարադատության միջազգային դատարանի՝ Ադրբեջանին ուղղված հրամանը Լեռնային Ղարաբաղ ցանկացողների վերադարձն ապահովելու և ԼՂ-ում գտնվողների նկատմամբ ուժ չկիրառելու կամ չահաբեկելու մասին համապատասխանում է Ֆրանսիայի դիրքորոշմանը: ԱՄՆ Սենատն էլ բանաձև ընդունեց, որով առաջարկվում է ԱՄՆ նախագահին երկու տարով արգելել 1992 թվականի «Արտաքին գործառույթների, արտահանման ֆինանսավորման և հարակից ծրագրերի հատկացումների մասին» օրենքի («Ազատության աջակցության ակտի») 907 ենթաբաժինը շրջանցելու իրավունքից՝ կապված Ադրբեջանին տրամադրվող օգնության հետ: Բայց եթե հավաքական Արևմուտքն այդքան հետաքրքրված էր Արցախի ճակատագրով, կարող էր ժամանակին կանխել Ադրբեջանի ագրեսիան ու պատժամիջոցներ կիրառել Ալիևի նկատմամբ։

Ավելի հզոր միջազգային դերակատարների նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվում, մի՞թե Ալիևի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը դժվար էր։ Իսկ հիմա, երբ արդեն էթնիկ զտումները տեղի են ունեցել, պիտի Արևմուտքը Ադրբեջանի դեմ լուրջ քայլերի դիմի՞։ Իրականում խնդիրն այլ տեղում է, Արևմուտքին ոչ այնքան հայերի իրավունքների վերականգնումն է հետաքրքիր, որքան Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու իրենց շահերը։ Ու այս իրավիճակում ընդհանրապես պետք չէ միամիտ լինել ու մտածել, թե ուրիշները կգան ու մեզ կհանեն ներկայիս դժվարին իրավիճակից։ Միակ խնդիրն այստեղ այն է, թե որքանով Արևմուտքը թույլ կտա, որ Ադրբեջանը շարունակի ծաղրել իրեն՝ սիրախաղեր տալով Ռուսաստանի հետ...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երբ մոռացված ազգի անունը հարատևում է խմիչքի շնորհիվ. «Փաստ»Հայկ Մատիրոսյանը շարունակում է ելույթները «Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում Եղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկները ծեծել են 3 անչափահաս աղջիկների, նրանցից մեկը վնասվածք է ստացել Գեղարքունիքի գյուղերից մեկից 5 հոգի, որոնցից 3-ն անչափահաս, շմոլ գազից թունավորմամբ հոսպիտալացվել ենՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 12 նոյեմբերի). «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների ցույցը, Փաշինյանի հրաժարականի պահանջով երթը. «Փաստ»Թրամփը հայտարարել է Իրանի նկատմամբ լիակատար հաղթանակի հասնելու ԱՄՆ-ի մտադրության մասին Մեկնարկելու են «TRIPP» զարգացման ընկերության հիմնադրման աշխատանքները. փաթեթն ընդունվել է առաջին ընթերցմամբ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանըՎանաձորում 70-ամյա վարորդը բեռնատար «Gazel»-ով վրшերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Ընդդիմությունը բոլոր համայնքների ավագանիներում պետք է ունենա իր ներկայացուցիչները. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» դիմել է Շվեյցարիայի խորհրդարանականներին և նախագահին՝հ աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի շվեյցարական նախաձեռնությանԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ»Կյանքից հեռացել է Սեդա ՉիլինգարյանըՀայաստանում «գոլդ» համարներից գոյացած ողջ հասույթը կուղղվի ՆԳՆ կարիքներին Սթիվ Ուիթքոֆը հույս է հայտնել, որ Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից հետո խաղաղությունն ավելի մոտ է Նպատակահարմար է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին. Բելառուսի ԱԳ նախարար Էջմիածին-Երևան միկրոավտոբուսների վերջնակետը կլինի «Կիլիկիա» ավտոկայանը. ուսանողների համար նախատեսված երթուղու վերջնակետը կլինի Մատենադարանը, բայց այդ տարածքում ավտոբուսը չի կայանելու. համայնքապետարան Սարսափազդու հեռանկար՝ դատարկ հայտարարությունների ֆոնին. պատրանքների գինը չափազանց բարձր է. «Փաստ»Ալեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ» Հայտնի լրատվականի հաղորդավարուհուն կրակոցով սպանել է սեփական ամուսինըՈւկրաինայի հարցով ԱՄՆ բանագնացները ժամանել են Ռուսաստան Հայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանՄասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Իռլանդիա, որտեղ կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին «Եթե մեկ վայրկյանով Գագիկիս ձայնը չլսեի, կխեղդվեի, իսկ հիմա...». Գագիկ Ենգոյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Կարմիր շուկայում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ»Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան Նյու Յորքում եռահարկ շենք է փլnւզվել. կան զnhեր և վիրավnրներ Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 12-ին Ո՞վ չի կարողանա օգտվել ծնողական ժամից. նոր փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում. «Փաստ»«Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ»Սի Ծինփինը հայտարարել է Թայվանի հետ վերամիավորման շուրջ երկխոսության պատրաստակամության մասին Բելառուսի ԱԳ նախարարը կոչ է արել սահմանափակել Հայաստանի մուտքը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ»Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն Մխիթարյան