Երևան, 17.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Չօգ­տա­գործ­ված հնա­րա­վո­րու­թյուն­ներ, կեղծ ցու­ցա­նիշ­ներ, ծրագ­րե­րի բա­ցա­կա­յու­թյուն. փոր­ձա­գետ­ներն ամ­փո­փում են անց­նող տա­րին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անցնող տարվա ընթացքում բազմիցս առիթ ենք ունեցել փորձագիտական դաշտի ներկայացուցիչների հետ քննարկել մեր երկրում առկա թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ իրավական խնդիրները՝ զուգահեռ դիտարկելով նաև կառավարմանն առնչվող հարցերը։ 2019 թվականը մոտենում է իր ավարտին, և «Փաստի» մշտական զրուցակիցները փորձել են ամփոփել տարին՝ ներկայացնելով նշված ոլորտներին առնչվող իրենց արձանագրած պատկերը։

Զարգացման օրակարգ չկա. Արմեն Բադալյան, քաղտեխնոլոգ

2019 թվականին իշխող քաղաքական ուժն այդպես էլ չներկայացրեց Հայաստանի զարգացման օրակարգը, այդպես էլ չհնչեց իշխող ուժի տեսլականը, որից պետք է բխեին հայեցակարգերը, օրենքի նախագծերը։ 

Ընդամենը երեք հանգամանք կառանձնացնեմ, որոնց պարագայում շատ մեծ վերապահումով կարելի է ասել, որ դրանք դեպի ապագա նայող օրակարգային կետեր էին։ Խոսքը կառավարության ծրագրի, ինչ-որ չափով կառավարության կառուցվածքի և Հարկային օրենսգրքի մասին է։ 

Բայց երբ մայիսի երկրորդ կեսին դատավորներից մեկը փոխեց երկրորդ նախագահի խափանման միջոցը, դրանից հետո Հայաստանում այլևս զարգացման օրակարգ, որպես այդպիսին, չկա։ Քաղաքական գործընթացները պտտվում են երկրորդ նախագահի շուրջ։ Բացի այս օրակարգից, կային նաև օրվա կուրսի օրակարգեր։ 

Այսինքն, եթե տվյալ օրն ինչ-որ երևույթ էր տեղի ունենում, այն ամենաշատը երկու օր ուշադրության կենտրոնում էր մնում, մինչև հաջորդ օրվա կուրսի օրակարգը։ 

Ընդհանուր առմամբ, 2019 թվականը Հայաստանի զարգացման հիմնական վեկտորը ցույց տալու հնարավորություն էր, որի պարագայում իշխանությունները նախ հասարակությանը, հետո ԱԺ-ում դրանից բխող բոլոր նորմատիվ իրավական փաստաթղթերը պետք է ներկայացնեին։ Զարգացման մեծ հնարավորություն էր տրված իշխանություններին, որը նրանք չօգտագործեցին։

Վերադարձ՝ դեպի սթափություն. Բենիամին Մաթևոսյան, քաղաքագետ

2018 թվականի դեպքերը ոչ միայն իշխանություն փոխեցին, այլև մարդկանց մոտ առաջացրեցին սպասելիքներ, որոնք շատ դեպքերում արդարացված չէին։ Մարդիկ կարծում էին, որ բավարար գործոն է իշխանության բերել մարդու, որը խոսք է տալիս, որ ամեն ինչ լավ է լինելու, որը, գոնե իր կարծիքով, կապ չունի նախկին համակարգի հետ։ Կարծում էին՝ այդ ամենի համատեքստում անհրաժեշտ չեն համապատասխան քաղաքական գիտելիքներ, փորձառություն, թիմ, ծրագիր։ 

Բայց 2019 թվականը ցույց տվեց, որ երբ չկա գիտելիք, կամք, թիմ հավաքելու, շրջապատող քաղաքական, հասարակական գործիչների հետ աշխատելու ունակություն, ապա այս ամենի հանրագումարում մեկուսանում ես, ինչի արդյունքում հասարակությունն ամեն օր սկսում է սթափվել։ 

Տարվա վերջում արդեն հստակ կարելի է ասել, որ անցնող տարին սթափության շրջան էր։ 30 տարիների ընթացքում մեր հասարակության մեջ կուտակվել էին բազում միֆեր, թույն, ատելություն։ Այս շրջանը մենք վաղ թե ուշ պետք է անցնեինք, բայց այս շրջանին անպայման պետք է հաջորդի առողջացման փուլը։ 

Ես այս իշխանություններից շնորհակալ եմ, որ այս շրջանը հենց իրենց օրոք է տեղի ունենում, որովհետև ցանկացած նոր իշխանություն այս հողի վրա կկարողանա նոր քաղաքական ու հասարակական համակարգ կառուցել։ Խոսքն ադեկվատ իշխանության մասին է։ Ավելի լավ է սա անեն իրենք, քան այլ իշխանություն, որն իր առջև իսկապես զարգացման խնդիր կդնի։ 

Տնտեսության խոցելի հատվածներն ավելի արտահայտիչ դարձան. Վարդան Բոստանջյան, տնտեսագետ

Տնտեսության մեջ էական ոչինչ տեղի չի ունեցել։ Միայն կարելի է փաստել, որ նախկինում սկսված գործընթացները իներցիոն կերպով շարունակվում են նաև այսօր։ Մենք գործ ունենք իներցիոն մեխանիզմի հետ, որից անջատ չէ նաև ողջ տնտեսական համակարգը։ Մի քանի խնդիրների կտրվածքով որոշակի արդյունքներ գրանցվեցին, բայց դրանք հեղափոխության արդյունք չէին։ 

Ավելին, տնտեսության խոցելի հատվածներն ավելի արտահայտիչ դարձան։ Խոսքը, մասնավորապես, ներդրումների մասին է։ ՀՀ-ում զարգացող ներդրումային գործունեություն իրականացնող այս պահին չկա, իսկ զուտ ներդրումները ու զուտ կապիտալ հոսքերը պակասել են։ 

Գործադիր իշխանությունը նախորդող ժամանակահատվածում թերակատարել է և՛ կապիտալ, և՛ ընթացիկ ծախսերը, ինչը ցույց է տալիս, որ հնարավոր չի եղել աշխատանքը կատարել այնպես, որ գոնե միջին ծավալի ու որակի աշխատանք ապահովվի։

 Ոլորտին անծանոթ, մասնագետ չհանդիսացող մարդկանց համար կարելի է հրովարտակներ ուղարկել տարատեսակ թվերի տեսքով, բայց դրանից իրավիճակը չի փոխվում։ Հասարակության բարեկեցությունը այդ ցուցանիշներից չբարձրացավ. տնտեսական ակտիվության ցուցանիշը կեղծ է և չի տալիս իրական զարգացման պատկերը։

Նոր ժամանակների սառը ցնցուղը. Երվանդ Վարոսյան, փաստաբան

Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ ոչինչ տեղի չի ունեցել դատաիրավական համակարգում՝ չհաշված հասարակության համար այն տեսանելի զարգացումները, որոնք կատարվեցին դատական համակարգի շուրջ։ Ակնհայտ դարձավ, որ դատական համակարգով իրականում զբաղվելու, այն իրականում բարեփոխելու ո՛չ ցանկություն կա, ո՛չ կարողություն։ 

Իրականում կա իրավիճակ, երբ ինչոր բան դուր չի գալիս իշխանությանը, նա զայրանում է, սկսում է խոսել տարբեր բարեփոխումներից, զտումներից, որոշակի քայլերի է դիմում, պիտակավորում է դատավորներին, վիրավորում նրանց։ Իսկ երբ դատական համակարգն ամեն ինչ կատարում է այնպես, ինչպես ուզում է իշխանությունը, քար լռություն է տիրում։ 

Այսպես չպետք է լինի։ Իրականում ինչպես եղել է միշտ, այնպես էլ հիմա է. այն դատավորները, որոնք դատավորներ չեն եղել, շարունակում են մնալ այդպիսին, իսկ այն դատավորները, որոնք միշտ դատավոր են եղել, այսօր էլ դատավորներ են։ Ցավոք, ոչ ոքի այս իրավիճակը չի հուզում։ 

Եթե նախկինում նաև հասարակությունն էր ներգրավված այս համակարգը բարեփոխելու պահանջին, ապա այսօր հասարակությունն ինքն իրեն համոզել է, որ ամեն ինչ լավ է։ 

Բայց սա ժամանակավոր է, ուշ թե շուտ հանրությունն այդ պահանջը դնելու է նաև նոր իշխանությունների առաջ և հարցնելու է՝ ի՞նչ եք արել X ժամանակահատվածում։ 

Դատական համակարգը երկրում տեղի ունեցող պատմաքաղաքական փոփոխությունների ֆոնին պատմական հնարավորություն ուներ ստանձնելու զսպող մեխանիզմի ու հակակշռի դերը, որը նախանշված է Սահմանադրությամբ։ 

Սակայն իշխանությունների կողմից այս առումով որևէ ցանկություն կամ նպատակ մենք չտեսանք։ Հակառակը՝ տեսանք զայրույթ, ջղայնություն, քրեական հետապնդում դատավորի նկատմամբ։ Այստեղ ոչ թե բարեփոխման, այլ իշխանության հարց է։ 

Եթե նրանք իշխանության էին եկել պատմության մեջ Հայաստանը ճիշտ հունի մեջ դնողներ կոչվելու համար, ապա պետք է վաղուց սկսած լինեին անհրաժեշտ գործընթացները։ 

Այդ դեպքում մենք արդեն նաև անկախ դատական համակարգի ծիլերը կտեսնեինք։ 

Բայց մենք հակառակն ենք տեսնում. երբ բոլորը, այդ թվում՝ դատավորները, մի քանի ամիս շարունակ հավատացին, որ եկել են նոր ժամանակներ, իրենց գլխին սառը ցնցուղն այնպես միացրեցին, որ անմիջապես ուշքի եկան։

Նպատակների ձևակերպման խնդիր. Սերոբ Անտինյան, կառավարման փորձագետ

Երբ դրվեց պետական կառավարման համակարգի օպտիմալացման խնդիրը, հանդես եկա բազմաթիվ հարցազրույցներով ու հրապարակումներով՝ պնդելով, որ պետական համակարգի հետ իրականացվող փոփոխությունները պետք է բխեն այն մեծ ռազմավարական նպատակադրումներից, որոնք ֆիքսել է պետությունն իր երկարաժամկետ տեսլականում, այն համատեքստից, թե պետությունը յուրաքանչյուր ոլորտում ինչպիսի՞ ռազմավարություն, ճյուղային և ոլորտային ինչպիսի՞ քաղաքականություն է իրականացնելու։ 

Երբ նպատակները ֆիքսում ու թիրախավորում ենք, մեզ համար ակնհայտ են դառնում այդ նպատակին հասնելու արդյունավետ մեխանիզմներն ու մեթոդները։ 

Բայց այսօր պետք է արձանագրենք, որ պետության զարգացման առումով դեռևս չունենք համալիր, համապարփակ ռազմավարական ծրագիր։ 

Չունենք տեսլական, թե ոլորտային կամ ճյուղային քաղաքականություն իրականացնելիս մենք ինչ ուղղություններով ենք գնալու։ 

Այդ ռազմավարական մեծ ծրագրի բացակայության պատճառով հնարավոր չէ հիմնավորել՝ վերոնշյալ քայլերն այդ ծրագրին միտվա՞ծ են, թե՞ ոչ։ 2019թ.-ին կառավարման համակարգի կառուցվածքային փոփոխություններ իրականացրեցինք, որոնք դժվար է անվանել բարեփոխում, որովհետև, ըստ էության, բարեփոխումը պետք է միտված լինի որոշակի խնդիրների բացահայտմանն ու դրանք վերացնելուն։

 Մենք արդյունավետության առումով ո՛չ նախկինում, ո՛չ էլ այսօր ուսումնասիրություն չունենք, որոնք թույլ կտան մեզ որակական գնահատականներ տալ իրականացվող փոփոխություններին։ 

Ընդհանուր առմամբ, մենք ճյուղային, ոլորտային ռազմավարությունների, ինչպես նաև պետության համար երկարաժամկետ նպատակների ձևակերպման խնդիր ունենք։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

«Ընտրաթոշակ»-ը որպես ընտրակաշառք. Էդգար ՂազարյանԻնձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաՌեմբրանտի կամ Դյուրերի ինքնանկարները ուսումնասիրեք, ձեր պրոֆեսիոնալիզմի համար օգտակար կլինիԴեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ ԴավթյանԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՁեր ձայնագրությունները հրապարակվելու են, երբ դուք իշխանություն չլինեք․ Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ինԱմեն ինչ անելու ենք, որ այս չարիքի իշխանության թաթիկները Տիգրանաշենին չհասնեն․ Սամվել ԿարապետյանՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԴուք ժամ առաջ պետք է դադարեք լինել ԿԸՀ նախագահ. Անդրանիկ Գևորգյանը՝ Վահագն Հովակիմյանին Դե ԱԳՆ-ն փակե՛ք, Միրզոյանն ասում ա՝ Մատենադարանի տնօրենը Հաջիևի պատասխանը տվել ա․ Աբրահամյան Դեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ Դավթյան Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը Փաշինյանի Վոթսափից եկած հաղորդագրության մեջ ի՞նչ էր գրված. Ղահրամանյան Կրթությունն ու արդյունաբերությունը՝ մեկ հարթակում․ գործակցություն Կապանի ԼՀԿ-ի և Պոլիտեխնիկի միջև Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի գնի 4 անգամ բարձրացումը կհանգեցնի էլեկտրաէներգիայի վերջնական սպառողական սակագների մոտ 2.2-ից 2.5 անգամ աճի. Հրայր ԿամենդատյանՁիավարության ժամանակ 15-ամյա աղջիկ է մահացել Դուք ի՞նչ նպատակով եք հանդիպում այլ երկրների դեսպանների հետ․ Էդգար Ղազարյանը՝ ԿԸՀ նախագահինՀայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք ՉալաբյանՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր լիդերները դուրս կգան բանտից, իսկ ովքեր արժանի են բանտում լինելու՝ կլինեն բանտում. Սամվել ԿարապետյանԽորհուրդ եմ տալիս թմրապատգամավորին ուշադիր նայել հայելու մեջ և վերջապես հասկանալ, թե իրականում ով ով է․ Արման Աբովյան Թեհրանն ու Մասկատը մոտ են Հորմուզի նեղուցում միջանցքի մասին համաձայնությանը. Իրանի խորհրդարանի ներկայացուցիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը Քիմ Քարդաշյանը Փարիզի կողnպուտի համար 1 դոլար փոխհատուցում է ստացել Հաջորդ վարչապետը ես եմ լինելու, Փաշինյանն էլ ծափահարելու է. Սամվել ԿարապետյանՍերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինԵթե դատարանը մի չնչին անկախ լինի, Սամվել Կարապետյանն այսօր անհապաղ պետք է ազատ արձակվի. Տիգրան ԱբրահամյանՕդերևութաբանության համաշխարհային կազմակերպությունը ներկայացրել է ջրային անվտանգությանը սպառնացող վտանգներըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվել ընտրություններում ընդդիմության հաղթանակից հետո Ձեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահին«Հարի Փոթեր»-ի նոր սերիալի դերասանական կազմը համալրվել է ևս երեք դերասանով Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» կտավը 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է (լուսանկարներ) Դուք վառ արտահայտում եք մեր երկրում հավասարակշռությունների մեխանիզմների բացակայությունը․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահին7-ամյա աղջիկը փախել է տնից․ նրան շղթայել և ստիպել են կոյուղաջուր խմելԿբարձրացվի պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ու թափանցիկությունը Ընդդիմության քվեները գրեթե կրկնապատկվել են․ իշխանության համար սա ի՞նչ ազդանշան էԶինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն ՄանվելյանՎստահ եմ՝ դրսի պահանջ է, որ Սամվել Կարապետյանը մնա կալանավորված. Սարգիս Կարապետյան Զելենսկին գլխավոր դատախազի պաշտոնակատար է նշանակել Անտոն Կովալսկուն Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ ՍավգուլյանԵրևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Այո՛, սարքել ենք տժվժիկի պատմությունը, որովհետև ներողություն չեք խնդրել իմ բաց թողած օրերի համար Ձկնորսները փակել են Նիսի նավահանգիստը Ձեր դիվանագիտական արկածախնդրությունը կենսական խնդիրների է հասցնում․ Էդգար ՂազարյանԴիերի հերթական փոխանակումը Ուկրաինայի և Ռուսաստանի միջև Խուլիգանություն «Դելիս» գիշերային ակումբում, 4 անձ ձերբակալվել էԱմենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ ԶաքարյանԱՄՆ-ում «դժnխային պատժամիջոցների» մասին օրենքի ընդունումը ոչ բարեկամական գործողություն է, որը միայն կբարդացնի Ուկրաինայում խաղաղ կարգավորման որոնումը. Պեսկով Փաշինյանը հանձնարարեց զբաղվել Երեւանի կենտրոնում ապօրինի գործող «Շառլոտ» ակումբով Կոտայքի մարզի Պռոշյան և Զովունի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Արևմուտքը փորձում է միջամտել Հարավային Կովկասի քաղաքական իրավիճակին. Շոյգու