Yerevan, 26.October.2026,
00
:
00
BREAKING

«Դատական համակարգ, բառի բուն իմաստով, գոյություն չունի». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Դատա-իրավական համակարգում այս փուլում տեսնում ենք թիրախավորվող դատավորներ, որոնք ինչ-որ մի փուլում կարող են զրկվել լիազորություններից, իշխանության, այսպես ասած, քիմքին հաճո վարքագիծ չդրսևորելու պատճառով: Դիտարկելով նաև վերոնշյալ մոտեցումը՝ փաստաբան Երվանդ Վարոսյանը «Փաստի» հետ զրույցում ընդգծել է, որ այս իրողությունը ևս ավելի լայն նպատակի տրամաբանության մեջ է:

«Դատական համակարգն այս իշխանությունները հասցրին մի կետի, երբ արդեն կարող ենք ասել, որ դատական համակարգ, բառի բուն իմաստով, գոյություն չունի: Գոյություն ունի աննման զույգ՝ ի դեմս արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի ու նրա վաղեմի ընկեր ու գործընկեր՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի: Եվ գոյություն ունի նրանցից ներքև գտնվող ինչ-որ բուրգ: Այս ամենն անհնար է դատական համակարգ կոչել: 2018-ից քայլ առ քայլ եկան ու հասան այս փուլին»,-ասաց մեր զրուցակիցը:

Խոսելով ավելի լայն նպատակի մասին՝ նա շեշտեց. «Այս ամենը, իհարկե, ուղիղ Նիկոլ Փաշինյանից է գալիս: Եվ մենք, ցավոք, գործ չունենք իրավաքաղաքական գործընթացների հետ: Սա բացառապես քաղաքական դրսևորում է: Իշխանության հասած մեկ անձի՝ իր իշխանությունը հավերժացնելու ճանապարհին հնարավոր իրական ու ենթադրյալ խոչընդոտները վերացնելուն ուղղված գործընթաց է սա: Այստեղ որևէ այլ բան փնտրել պետք չէ: Այդ անձի՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին ասպարեզում արած ցանկացած գործողություն միտված է միայն այդ մեկ նպատակին՝ իշխանությունը հավերժացնելուն: Այլ նպատակ նա չի կարող պատկերացնել»:

Երվանդ Վարոսյանի խոսքով, զիջումային քաղաքականությունը ևս իշխանությունը պահելու ցանկությունից է բխում. «Օրինակ՝ ամիսը հինգ անգամ կարող է փոխել արտաքին քաղաքական ուղղվածությունը, բայց դրա հիմքում ևս նշված նպատակից բխող հարցադրումն է՝ ո՞րն է ավելի հարմար իշխանություն պահելու համար: Սա է պատճառը, որ ինչ-որ պահի արտաքին դաշտում կարող է հոխորտալ, խոսել ՀՀ-ից զավթված սուվերեն տարածքներից, հետո կարող է ամիսներով մոռանալ, որ ՀՀ սուվերեն տարածքները զավթված են: Այդ ամենի տրամաբանությունը մեկն է. յուրաքանչյուր պահի մտածում է, թե այդ պահին իշխանություն պահելու համար որն է ավելի հարմար դիրքը, որ կարող է ընդունել»:

Ինչ վերաբերում է դատական համակարգի՝ նման քաղաքականության նկատմամբ ունեցած «դիմադրողականությանը», Երվանդ Վարոսյանը նշեց, որ համակարգը չի կարող դիմանալ: «Չի կարող, որովհետև նշվածի մեղավորությունն արդեն Նիկոլ Փաշինյանինը չէ: Մեղավոր են նաև այն անձինք, որոնք տասնամյակներ շարունակ պատասխանատու են եղել այդ դատական համակարգի կայացման համար: Նրանց կայացրած դատական համակարգն է, որ այսօր կռանում է Փաշինյան Նիկոլի առաջ, և իրենց մարդու պես են պահում ու դիմադրում են ընդամենը հատուկենտ դատավորներ: Սա խոսում է այն մասին, որ մենք դատական համակարգ, որպես այդպիսին, երբեք չենք էլ ունեցել: Այո, եղել են ռեֆորմներ, որոնք շատ դանդաղ որոշակի դրական արդյունքների են բերել: Եղել են նաև հատուկենտ պարկեշտ դատավորներ: Բայց ընդհանուր համակարգի հիմքում եթե լիներ այն սկզբունքը, ըստ որի, դատավոր կարող է դառնալ միայն սկզբունքային, բանիմաց, մարդու շնորհք ունեցող անձնավորությունը, դատական համակարգը ոչ ոք չէր կարող այս օրին հասցնել»,-ասաց փաստաբանը:

Երվանդ Վարոսյանը շեշտեց՝ իր համար պարզ էր, թե ավելի վաղ ինչու համարժեք արձագանք չեղավ, երբ դատարանների մուտքերն էին փակում: «Ես գիտեմ՝ ինչու այդ շրջափակումը եղավ: 2018-ից հետո հնչող լոզունգներին դատավորներն էլ էին հավատացել: Նրանք հավատացել էին, որ այսուհետ իրենք օրենքով պետք է գործեն, որ «իրավական պետության ժամանակաշրջան է ի հայտ եկել», և այսպես շարունակ: Փաշինյանը, շրջափակելով դատարանների մուտքերը, նրանց ուղիղ ցույց տվեց, որ ոչինչ չի փոխվել, ու դեռ ամեն ինչ վատ է լինելու, ասաց՝ «հանգիստ նստեք տեղներդ»: Դրանից հետո դատավորներն իրենց ընտրությունը կատարեցին: Եղան մարդիկ, ովքեր «հանգիստ չնստեցին տեղները», եղան մարդիկ, ովքեր «վեր ընկան»»,-նշեց նա:

Անդրադառնալով վերջին շրջանում իրականացվող, իշխանությունների բնորոշմամբ, հանրային քրեական հետապնդումներին, փաստաբանը շեշտեց, որ սա ևս վերոնշյալ նպատակի տրամաբանության մեջ է և բացարձակապես կապ չունի իրավական հարթության հետ: «Այդ գործընթացները անհնար է դիտարկել իրավական հարթության մեջ: Այդ գործընթացները կրկին սովորական քաղաքական շոուների, մեղավորներ-պատասխանատուներ գտնելու և հասարակության որոշակի հատվածին պարբերաբար զոհեր մատուցելու գործընթացի հերթական դրսևորումներն են»,-հավելեց նա:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'