Երևան, 15.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Բերձորի հանձնումից հետո հայապատկան Արցախի մասին խոսելն ավելի բարդ է լինելու». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի կետերը խախտելուն զուգահեռ՝ կապիտուլ յանտական ռեժիմը սարսափելի արագությամբ, նախանձելի ճշտապահությամբ կատարեց բոլոր հայավնաս, աղետաբեր կետերը: Հիմա, սակայն, ձևավորվել են այնպիսի իրողություններ, համաձայն որոնց, հայկական կողմերին միանգամայն ազատ, ի շահ հայոց պետականության գործելու հնարավորություն է ընձեռված՝ պայմանավորված նոյեմբերի 9-ի համաձայնությունն Ադրբեջանի կողմից խախտելու փաստով:

Նման կարծիք է հայտնել ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը՝ «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով այսօր առկա վտանգներին՝ որոնք սպառնում են Բերձորին, նաև Աղավնո և Սուս գյուղերին:

Հիշեցնենք՝ Ադրբեջանի կողմից կառուցվող նոր երթուղու շահագործումից հետո Բերձորը, Աղավնոն, Սուսը կարող են անցնել Ադրբեջանի վերահսկողության տակ, ինչը չհերքվեց նաև պաշտոնապես: «Եթե մի պահ վերացարկվենք այն իրողությունից, որ այստեղ կապիտուլ յանտական ռեժիմ է, ապա հայկական կողմերը՝ թե՛ ՀՀ-ն, թե՛ ԱՀ-ն, բացառիկ հնարավորություն ունեն ոչ միայն չհանձնել Բերձորը, Աղավնոն ու Սուսը, այլև Ադրբեջանի կողմից նշված համաձայնության յուրաքանչյուր խախտման իրողությունը հաշվի առնելով՝ գործել ի շահ պետականության: Թե՛ պաշտոնական Երևանը, թե՛ Ստեփանակերտը ցանկացած պահի կարող են ձեռնարկել այն անհրաժեշտ քայլերը, որոնք անհրաժեշտ են հայոց երկու պետությունները պաշտպանելու համար: Այսինքն, ասել, որ մենք դատապարտված ենք կատարել նոյեմբերի 9-ի նաև այդ աղետաբեր կետը, ընդամենը հերթական սուտն է, մոլորությունը, որն այս կապիտուլ յանտական ռեժիմի ներկայացուցիչներն ուզում են մատուցել մեր ժողովրդին: Նոյեմբերի 9-ի համաձայնությունը հայկական կողմն իր մասով կատարել է, և այդ փաստը հաշվի առնելով՝ այդ համաձայնությունն այլևս մեր ձեռքերը չի կապում: Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ եթե Նիկոլ Փաշինյան աղետի ու իրեն շրջապատող ոհմակի կամքին մնա, ապա Բերձորն էլ, Աղավնոն էլ, Սուսն էլ կհանձնեն, բայց այստեղ առաջին պլան է գալու Արցախի սուբյեկտայնության գործոնը»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ պաշտոնական Ստեփանակերտն առանց կաշկանդվելու պետք է իր վճռական խոսքն ասի:

«Պետք է գտնեն այն իրավաքաղաքական փաստարկները, որոնք առաջ մղելով՝ պաշտոնական Ստեփանակերտը պետք է դեմ արտահայտվի այդ աղետալի փաստաթղթի կետը կյանքի կոչելուն, մանավանդ, որ խոսքն Արցախի Հանրապետության՝ սահմանադրորեն ամրագրված տարածքի մասին է: Պաշտոնական Ստեփանակերտը պետք է հատու ոչ ասի: Տարածքները չհանձնելու այդ դիրքորոշումը միանգամայն համապատասխանում է մեր դաշնակից Ռուսաստանի շահերին: Նիկոլ Փաշինյանն առհասարակ այնպիսի աղետաբեր զիջումների է գնացել… Եվ այս համատեքստում հայոց պետականության վերջին կարմիր գծերը համընկնում են դաշնակից Ռուսաստանի և բարեկամ Իրանի կենսական շահերին առնչվող կարմիր գծերին, որոնք ուղղակի չպետք է հատվեն և վերջ: Ունենալով այդ տեսանելի, շատ դեպքերում նաև անտեսանելի աջակցությունը դաշնակցի կողմից՝ Արցախի իշխանությունը պետք է դեմ գնա այս աղետաբեր զարգացումներին, կանխի այն, և վստահ եմ, որ այդ ռեսուրսը կա: Այստեղ շատ լուրջ գործոն ունենք՝ ի շահ մեզ օգտագործելու տեսանկյունից: Խոսքը հատկապես Աղավնոյում հողից կառչած բնակչության մասին է: Այստեղ բնակչությանը սպառնացող անվտանգության խնդիրներ կան, և այդ բնակչության խոսքը պետք է լսելի դառնա: Մեծ հաշվով, իրողությունները հետևյալն են. եթե մինչև այդ ճանապարհը շահագործելու պահը Նիկոլ Փաշինյանը մնաց իշխանության, ապա Արցախի սկզբունքային ոչ-ը պետք է լսելի ու հստակ լինի:

Արցախն ինքնուրույն, դաշնակից ՌԴ-ի հետ պետք է դեմ գնա այդ աղետաբեր ընթացքին՝ հիմնավորելով, որ Ադրբեջանը բազմիցս խախտել է նոյեմբերի 9-ի համաձայնությունը, չի կատարել իրեն վերապահված պարտականությունները՝ ի դեմս գերիների վերադարձի, Ադրբեջանից բացահայտ վտանգ է բխում՝ ուղղված հայոց պետականությանը, Արցախի ժողովրդին: Դատելով նաև Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքից, Ալիևի մակարդակով հնչող հայտարարություններից՝ ակներև է, որ առկա է անվտանգության խնդիր, և այդ խնդրով պայմանավորված՝ ԱՀ-ն չպետք է գնա այդ տարածքները հանձնելու ճանապարհով, մանավանդ, որ ԱՀ ստորագրությունը զուտ ֆորմալ առումով չկա նոյեմբերի 9-ի համաձայնության տակ: Մենք այլևս ոչ մի թիզ հող զիջելու իրավունք չունենք»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, այդ աղետը հուլիսի 1-ին, ինչպես կանխատեսվում էր, մեր գլխին չի գա, բայց այդ հեռանկարը, ցավոք, առկա է. «Այս հանգամանքը տեսանելի հեռանկարում մեր պետականակենտրոն ուժերի թիվ մեկ օրակարգը պետք է լինի: Արցախի պաշտոնական դիրքորոշումն ամեն կերպ պետք է պաշտպանել հուժկու ժողովրդական շարժմամբ՝ ոչ ասելով, ներքին ճնշում բանեցնելով նաև կապիտուլ յանտական ռեժիմի դեմ: Համաժողովրդական պայքարով պետք է կանխենք Բերձորի հանձնումը, որովհետև եթե այդ աղետը մեր գլխին եկավ, Արցախի հայաթափման որոշիչ քայլն է լինելու. Բերձորի հանձնումից հետո հայապատկան Արցախի մասին խոսելը ավելի դժվար ու բարդ է լինելու»:

Ավելի լայն համատեքստում խոսելով վտանգների մասին՝ Դավիթ Ջամալ յանը հավելեց. «Ի սկզբանե թրքացածների այս ոհմակը պետք է ամբողջ Արցախը հանձներ: Պատերազմի շարունակությունը պետք է արդեն ՀՀ տարածքում լիներ, պետք է կյանքի կոչվեր «Զանգեզուրի միջանցք» ասվածը՝ Սյունիքի օկուպացիայի փաստով: Կյանքի պետք է կոչվեր Հայաստանի անգլոսաքսոնական հեռանկարը, որի էությունը հետևյալն է. մոտ 20 հազար կիլոմետրանոց Հայաստան՝ առանց Սյունիքի ու Արցախի, Թուրանի ճանապարհի կյանքի կոչում: Բացի այդ, Թուրքիա, Նախիջևան, Սյունիք, Արցախ, Ադրբեջան՝ այդ ամբողջ տարածքը պետք է լիներ վերահսկելի թուրք-ադրբեջանական ուժերի կողմից: Ու, ըստ այդ սցենարի, ավելի մեծ աղետի, հանրության բարոյահոգեբանական անկման ֆոնին թրքացածների իշխանությունը պետք է ստորագրեր իրեն մատուցվող, հրամցվող բոլոր, այսպես կոչված, խաղաղության պայմանագրերը, առանց ներքին դիմադրություն ունենալու, քանի որ աղետի ֆոնին կոտրված հասարակության կողմից էլ ի՞նչ դիմադրություն: Հաջորդ քայլն էլ պետք է լիներ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելը՝ պայմանավորված այն փաստով, որ, իբրև թե, «խաղաղության» պայմանագրերն արդեն կնքված են, արդեն որևէ վտանգ չի բխում Թուրքիայից, Ադրբեջանից, ու այստեղ ռուսական բազան անելիք չունի: Այս թեզը պետք է առաջ քաշվեր, և հենց սա էր լինելու Հայաստանի անգլոսաքսոնական հեռանկարը: Հետո Հայաստանի աստիճանական թրքացման մասին պետք է խոսք լիներ: Թուրքիան հետևողականորեն պետք է ներգրավվեր ՀՀ ողջ հասարակական կյանքում, էքսպանսիայի միջոցով Հայաստանը պետք է դառնար քվազի պետություն՝ Թուրքիայի տոտալ ազդեցության տակ: Հենց այս սխեման պետք է կյանքի կոչվեր: Ու այս գլոբալ ֆոնին Բերձորի, Սուս կամ Աղավնո գյուղերի հայապատկան լինելու մասին խոսք անգամ լինել չէր կարող»:

Մեր զրուցակցի խոսքով, նշված հեռանկարը կանխվել է ամենավերջին պահին՝ ՌԴ հատուկ միջամտությամբ, երբ, նրա դիտարկմամբ, փրկվել է Արցախի մի պատառիկը, նաև Սյունիքը. «Սյունիքի ու Արցախի լինելիությունն այսօր ևս ուղղակիորեն պայմանավորված է ռուսական ներկայությամբ, թեպետ Արցախում շատ լուրջ աշխատանքներ են տարվում պաշտպանության բանակի և, առհասարակ, Արցախի ուժային կառույցների մարտունակության վերականգնման ուղղությամբ»:

Այսօր, ըստ Դավիթ Ջամալ յանի, միանշանակ է, որ այլ կերպ է մեկնաբանվում 2020 թ. նոյեմբերի 9-ի փաստաթուղթը. «Այսօր ևս, իհարկե, ակներև են Ալիևի մաքսիմալիստական նկրտումները: Եվ այդ մաքսիմալիստական, ծա վ ա լ ա պաշ տ ա կան ագր ե ս ի վ նկրտումներին Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հագուրդ տալ: Ակնհայտ է նաև, որ թրքացածների ռեժիմի պարագլուխը պատրաստ է հանձնել վերոնշյալ բնակավայրերը: Այլ խնդիր է, որ ՀՀ-ում, ԱՀ-ում կա լրջագույն դիմադրություն, ու այսօր, մեծ հաշվով, պատրանքներից զերծ մնալու պահն է: Ադրբեջանական կողմն այդ ճանապարհը մեզ կհրամցնի ու կպահանջի թե՛ Բերձորը, թե՛ հարակից գյուղերը: Եթե մնա Փաշինյանի կամքին, ապա, ի շահ Ադրբեջանի մեկնաբանելով նոյեմբերի 9-ի այդ կետը, կհանձնի այդ տարածքը երեք բնակավայրով: Իսկ ո՞րը պետք է լինի մեր անելիքը: Նախ՝ այդ ճանապարհի հետ կապված տեխնիկական հարցերը պետք է առաջ մղել, ինչը կարող է այդ ճանապարհը չընդունելու, աղետը կանխելու միջոց լինել: Իսկ ընդհանրապես, պետք է ոչ ասել ու թույլ չտալ այդ աղետի պատուհասելը մեր գլխին: Այս իմաստով Ստեփանակերտի հատու ոչ-ը մեզ համար օրվա հրամայական է դառնում, պետք է այդ ոչ-ն ասել՝ հիմնվելով ռուսական կողմի վրա, որովհետև վերջինիս կենսական շահերին դեմ է այն, ինչ կարող է տեղի ունենալ»:

Դ. Ջամալյանի խոսքով, կարևոր է ֆիքսել նշվածը, քանի որ վարձված հակառուսականության ֆոնին կարող է տպավորություն ստեղծվել, թե ռուսները շահագրգռված են այդ հարցում. «Մինչդեռ, դա իրականության հետ որևէ աղերս չունի: Այլ բան է, որ Հայաստանի գործող ղեկավարությունը ոչինչ չի անում այդ տարածքը պահելու համար, և այդ կերպ ավելի է բարդացնում ՌԴ-ի գործը՝ տարածքը հայապատկան պահելու առումով: Միշտ եմ ասել՝ Ալիևի հաղթաթուղթը Փաշինյանն է, բայց Ստեփանակերտն իր վճռական ոչ-ը պետք է ասի: Բացի այդ, եթե խոսքը ԼՂԻՄ-ի մասին է, ապա գոնե տրամաբանությունը հուշում է, որ առնվազն ԼՂԻՄ-ի սահմաններով դեօկուպացիան կյանքի կոչելուց հետո միայն պետք է խոսել այն մի փոքրիկ տարածքի մասին, որը մեր վերահսկողության տակ է մնացել՝ ԼՂԻՄ-ի նախկին սահմաններից դուրս լինելով: Բայց այստեղ մի վերապահում կա. երբ խոսում ենք Արցախի տարածքների դեօկուպացիայի մասին, ապա երբեք չպետք է սահմանափակվենք նախկին ԼՂԻՄ-ի սահմաններով: Ու այս իմաստով շատ ողջունելի է ԱՀ ԱԺ-ի կողմից ընդունված «Բռնազավթված տարածքների մասին» օրենքը, որտեղ ընդգծվել է օկուպացված 10 հազար քառակուսի կմ-ի հանդեպ Արցախի իրավասուբյեկտայնության հանգամանքը: Սա այն փաստաթուղթն է, որին հղում անելով՝ պաշտոնական Ստեփանակերտը կարող է իր հատու ոչ-ն ասել Բերձորի ու հարակից գյուղերի հանձնմանը»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լույս չի լինելու «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ»Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ»Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերըՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում. Էդմոն ՄարուքյանOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՄենք այլևս չենք լռելու. խորհրդարանում պայքարում ենք մեր հայկական ինքնության համար. ՈՒժեղ ՀայաստանՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԿանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացումՆեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ ԱնչելոտտիՑեմենտի գինը 20% թանկացել է․ ինչո՞ւ կառավարությունը չի փոխում իրանական կլինկերի տուրքը, իսկ «Հրազդան ցեմենտը» դառնում է «888». Հրայր ԿամենդատյանՀաջիևին չպատասխանելը նշանակում է՝ կա՛մ վախեր ունեն, կա՛մ չեն կարողանում Ալիևին տված խոստումների տակից դուրս գալ․ Գառնիկ ԴավթյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունըԿայացավ Buissup Challenge-ը․ 150 մասնակից, 10 բիզնես մարտահրավեր և 3,5 մլն դրամ մրցանակային ֆոնդՓաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա ՂահրամանյանՈրպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներԳլխավոր մրցանակ՝ iPhone 18 ProՓաշինյանը չի՛ առաջնորդվում ազգային շահերով. Նարեկ ԿարապետյանՖինլանդիան կմիանա ֆրանսիական միջուկային զսպման նախագծին ԱՄՆ-ում օդանավակայան կվերանվանվի քանթրի երաժշտության լեգենդ Դոլլի Փարթոնի անունով Մեծ Բրիտանիայում հայտարարել են Ուկրաինայի հարցով «Անքորիջյան փոխզիջման» ավարտի մասին Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ռազմավարական հովանավորն էՄեր պայքարը անձի դեմ չէ, այլ արհեստական ներմուծված գաղափարախոսության. Ավետիք Չալաբյան«Ռուսիչ» դիվերսիոն-գրոհային խմբի ղեկավար Ալեքսեյ Միլչակովը ողջ է ԶՈՒ ատեստավորում․ թերությունները և հետևանքները․ ՀՃԿ ղեկավար, պահեստազորի փոխգնդապետ Ռուբինյանն ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին Կանադան ձգտում է ԵՄ-ի հետ «եզակի դաշինքի», բայց ոչ անդամակցության. Քարնի Եթե տեսնում եք ՀԱՊԿ-ին այլընտրանք կա, եկեք, ներկայացրեք. Նարեկ Կարապետյան ԱԷՄԳ-ը ավելի քան վեց ամիս գրեթե մուտք չի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներ Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր ԿամենդատյանԴպրոցում աշակերտին սովորեցնում են անտեսել հոգևորը և ձգտել միայն նյութական բարիքների. Ցոլակ ԱկոպյանԻրանը հրապարակել է այն նավերի ցանկը, որոնց արգելված է Հորմուզի նեղուցով անցնելը