Yerevan, 13.April.2025,
00
:
00
1 $ = ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Հանցավոր անգործություն է ցուցաբերվում». Վրաստանում սպասող բեռնատարների թիվը մի քանի հազարի է հասել. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունից հետո «Վերին Լարսի» անցակետում բեռնատարների նկատմամբ վերահսկողությունը մեծացել է, ինչը լուրջ խնդիրներ է առաջացրել նաև հայ բեռնափոխադրողների համար: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիել յանը, որն անընդհատ կապի մեջ է բեռնատարների վարորդների հետ, «Փաստի» հետ զրույցում երեկ նշել է, որ այդ պահի դրությամբ միայն Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի մատույցներում հերթի մեջ կանգնած բեռնատարների թիվը հասել է մի քանի հազարի:

«Մարդկանց մոտ տարածված կարծիք կա, թե բեռնատարները Լարսում են կանգած, բայց իմ նշած բեռնատարները անգամ Թբիլիսի չեն հասել: Եթե երկու շաբաթ առաջ այդ բեռնատարները մի քանի հարյուր էին, հիմա, իմ վերջին տեղեկություններով, մի քանի հազարի են հասել: Կան վարորդներ, որոնք շուրջ 17 օր է՝ հերթի մեջ են, շատերն էլ ավելի երկար ժամանակահատված է, որ այնտեղ են: Խնդիրը չի լուծվում, բեռնատարների թիվը գնալով ավելանում է, իսկ բեռնատարների վարորդներին, ապրանքների տերերին ոչ մի բացատրություն չի տրվում:

Մթերքները շարունակում են փչանալ, խայտառակ պայմաններ են: Վարորդները դժգոհ են ու արդեն խնդրի լուծման հույս էլ չունեն: Նոյեմբերի 17-ին եմ կապ հաստատել իրենց հետ, ինձ ևս մեկ անգամ խնդրել են զբաղվել խնդրով, բայց պատասխանատու մարմինները որևէ բացատրություն ո՛չ ինձ են տալիս, ո՛չ էլ բեռնատարների վարորդներին: Նոյեմբերի 15ին ԱԺ իմ ելույթում նշել էի, որ էկոնոմիկայի նախարարի հետ կապ հաստատելու բոլոր փորձերն ապարդյուն են: Այդ ելույթից հետո ևս որևէ արձագանք չեղավ»,-մեզ հետ զրույցում ասաց պատգամավորը՝ նշելով նաև մեկ այլ խնդրի մասին:

«Բեռնատարները 30-օրյա ժամկետում պետք է հասցնեն անցնել ՌԴ սահմանը, բայց այդ ժամկետներն արդեն լրանում են: Այսինքն, խնդիր կա անգամ այն ապրանքների համար, որոնք արագ չեն փչանում: Հիմա բեռնափոխադրողները չգիտեն՝ ինչպե՞ս է լուծվելու այդ խնդիրը, եթե անգամ սահմանն անցնելու հույս լինի: Խնդիրները, մեծ հաշվով, բազմաթիվ են, որոնք չեն լուծվում ու հույս էլ չկա, որ կլուծվեն: Այս իշխանությունը չի տիրապետում իրավիճակին, գաղափար չունի խնդրից ու սուտ թվեր են հրապարակում»,-ասաց նա՝ շեշտելով, որ կառավարությունից որևէ մեկը չի այցելել այդ մարդկանց, ովքեր արդեն շուրջ մեկ ամիս՝ կիլոմետրերով հերթի մեջ են: Անդրադառնալով նոյեմբերի 16-ին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի այն հայտարարությանը, թե բեռնատարների թիվը 1600 է, Գառնիկ Դանիել յանը նշեց, որ հրապարակված թիվը փոքր է, իրականությունն այլ է:

Պատգամավորը նշեց, որ խնդիրը շղթայական ռեակցիայով նաև այլ շրջանակների վրա է ազդեցություն ունենում: «Քիչ չէ, որ մարդիկ վնաս են կրել, բերքը թափելու համար ևս պետք է գումար վճարեն: Միայն սա բավարար է պատկերացնելու խնդրի հրատապությունն ու լրջությունը: Նաև կան այնպիսիք, որ նախօրոք գումարներ են վճարել, ըստ որի՝ պետք է ապրանքները տանեն, հիմա փաստի առաջ են կանգնել՝ տեսնելով հսկայական հերթը, չլուծվող խնդիրը: Այսինքն, այս ամենը շղթայական բնույթ ունի, միանգամից մի քանի ուղղությամբ են մարդիկ տուժում: Տուժում է նաև գյուղացին: Նաև կապ եմ հաստատել գյուղմթերք արտադրող որոշ ընկերությունների հետ, որոնք ևս կնքված պայմանագրեր ունեն ու պետք է հասցնեն արտադրանքը պայմանագրով նախատեսված ժամկետներում տեղ հասցնել: Նրանցից շատերը խոշոր խանութների հետ պայմանագրեր ունեն, որոնք չեղարկվում են ու իրենք այս ամենի հետևանքով ոչ հուսալի գործընկեր են դառնում»,-հայտնեց Գ. Դանիելյանը:

Խնդիրը, որը շղթայական էֆեկտով ազդում է շատերի վրա, պատգամավորի խոսքով, րոպե առաջ լուծման կարիք ունի: «Մինչդեռ կառավարությունը որևէ ձևով մատը մատին չի տալիս: Իրենք պատրաստ են գնալ, մասնակցել ցանկացած հիմարության, բայց կարևորագույն հարցերը, որոնք կենսական նշանակություն ունեն մեր երկրի համար, անտեսում են: Անգամ այնքան են լկտիացել, որ բացատրություն էլ չեն ուզում տալ: Պատգամավորը զանգահարում է էկոնոմիկայի նախարարին, բայց նա չի բարեհաճում պատասխանել: Բայց ասում էին՝ «ժողովուրդը բացարձակ արժեք է», «ամեն մեկդ վարչապետ եք», «ամեն մեկդ երկրի տերն եք»: Երկրի տերերի, գյուղացու, արտադրողի հետ այսպե՞ս են վերաբերվում: Հետո էլ խոսում են ինչ-որ տնտեսական ցուցանիշներից, ինչն իրենց հետ ընդհանրապես առնչություն չունի»,-ասաց նա:

Պատգամավորի խոսքով, բացի նրանից, որ ոլորտը չեն պատկերացնում, նաև ազնվություն չունեն. «Անգամ չեն ասում, որ այս կամ այն փորձն են արել, բայց չի ստացվել, կամ որ իրենցից կախված չէ: Մի բացատրություն անգամ չկա, ինչը երկու պատճառ կարող է ունենալ: Կա՛մ թքած ունեն ամենի վրա, կա՛մ էլ չեն տիրապետում իրավիճակին, ոլորտին: Երկու դեպքում էլ ձախողման ամբողջ պատասխանատվությունն իրենք են կրում: Ես հետամուտ եմ լինելու, որ այս ամենի պատասխանատուներն անգործության համար պատասխանատվություն կրեն: Փաստացի հանցավոր անգործություն են ցուցաբերում»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank Employees Communicated with the Power of the Intercessory Gospel of ShurishkanMyAmeria Star - Ameriabank presents a bank card and app for kids and teens One more free access to business lounges: IDBankHow to protect your bank accounts and E-WalletAraratBank: Supporting SMEs for About 20 YearsIDBank – Supporting SMEs "Face to Face" with "The Power of One Dram"With Ucom’s Support “DemArDem: Dialogue of Generations” Regional Forum Concludes in Tashir Idram is now available in Yerevan CityNew Offer for Residents of 28 Cities with 5G Network Joining Ucom Ucom Joins the Regional Forum “DemArDem: Dialogue of Generations” AraratBank: The Only Victory is the Smile of a Recovered Child Financially Literate with Idram Junior IDBank new branch is in the City of ArtashatNew campaign from IDBank on the occasion of Client’s DayUcom Celebrates International Client's Day, Strengthening Ties with Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yeghvard 4,664,972 AMD to QaylTech. The beneficiary of The Power of One Dram for March is the Heroes Rehabilitation City Ucom Fellowship Incubation Program Concludes with Inspiring Closing Ceremony and Awards Event Preferential registration for the FINTECH360conference is available until March 15Face to Face with “The Power of One Dram”: The Regional Forum on Dialogue of Generations is just a few days away Ucom Launches a New Major Network Upgrade Project Ucom's General Director Spoke about Personal Growth at the Armenian Businessman 2025 Event Pay with Idram at Yerevan Mall and Win an idplus Gift Card!Ucom Presents a New Exclusive Offer for the Spring Holidays Four Badalyan Brothers Enterprises Ranked Among Armenia’s Top 1,000 Taxpayers Ucom’s General Director Shares his Experience with Cybersecurity Training Course Participants Customer Appreciation Day at IDBankIDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2025 New Banking, Even More Convenient: Idram&IDBank AraratBank and Aren Mehrabyan Foundation Strengthen their Partnership On International Mother Language Day, AraratBank Summarizes Results of Unique Project with MatenadaranAmeriabank named Armenia’s Best Investment Bank for 2025 by Global Finance Exclusive Benefits for Businesses: IDBank's New Visa Signature Business Card Flight on the Wings of a Book: Bvik and Idram Promote the Love of Reading AraratBank Receives Prestigious Partner of the Year Award from Ria Money TransferFINTECH360 International Conference will be held in April in YerevanUnibank placed subordinated bonds ahead of schedule4,632,795 AMD for the DigiCode-2025 Competition – February's Beneficiary is QaylTechUcom Fellowship Program Participants Visit Ucom Headquarters for Leadership Insights New IDBank Branch in ArmavirPay with IDBank Mastercard and get 5% idcoin Hayk Melikyans solo concert dedicated to contemporary Armenian and swiss composersAraratBank: Caring for the Nation's DefendersIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2025AraratBank Wins Mastercard's Excellence in SME Banking Services AwardIDBank concluded the raffle of 5 iPhone 16 ProUcom Accelerates Digital Transformation with Cerillion's Cutting Edge Convergent Platform When a one dram transforms into a mighty force: "The Power of One Dram" wraps up 2024I primi cavalieri dell'Apocalisse armena
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը