Yerevan, 20.April.2026,
00
:
00
BREAKING


«Ճանապարհային անվտանգությունը միայն ասֆալտապատումը չէ. դա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմաններից մեկն է». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Օր չկա, որ լրահոսում վթարների ու դրանց հետևանքով զոհերի մասին տեղեկատվություն չլինի: Ամիսներ հետո այդ թվերը կդառնան տարեկան վիճակագրություն: Բայց փաստ է մեկ բան՝ ճանապարհներին մարդիկ են զոհվում, ոլորտում ներդրված փոփոխությունները, կարծես թե, տեսանելի արդյունք չեն տալիս: Վերջերս ոստիկանությունը տվյալներ ներկայացրեց, որ 2021 թ. առաջին 6 ամսվա ընթացքում տեղի ունեցած 516 վրաերթից 279-ի դեպքում ճանապարհային երթևեկության կանոնները խախտել են հետիոտները: Ընդ որում՝ 6 ամսվա ընթացքում ՀՀ-ում հաշվառվել է 2169 ճանապարհատրանսպորտային պատահար, հետևանքը՝ 168 զոհ, 3186 վիրավոր: 2169 պատահարից 516-ը վրաերթ է եղել, որից 327-ը տեղի է ունեցել մայրաքաղաքում, 189-ը՝ մարզերում։ Վրաերթի ենթարկվածներից 53-ը մահացել են։ 516 վրաերթ՝ միայն այն պատճառով, որ հետիոտնը փողոցն անցել է չսահմանված վայրում, կամ էլ վարորդն է խախտում թույլ տվել: Իսկ հետևանքը շատ դեպքերում հետիոտնի մահն է:

«Մահվան ելքերով վթարների թիվը շարունակում է անհանգստացնել: Պատճառները բազմազան են: Փողոցը սխալ տեղից հատելը, անուշադիր լինելը հանգեցնում է ծանր հետևանքների, բայց սա մեր քաղաքացիների համար դաս չի լինում, և նրանք շարունակում են անփույթ վերաբերվել սեփական կյանքին և առողջությանը: Ի վերջո, մեր բնազդներից մեկը զգուշավորությունն է, բայց երթևեկության դեպքում այն, կարծես թե, բացակայում է: Հետիոտների մասով. նրանք անուշադիր են, փողոցը սխալ տեղերում են հատում, կա նաև փողոցների սխալ կահավորանքի կամ մութ լինելու հանգամանքը: Սա հանգեցնում է ծանր հետևանքներով վթարների»,- «Փաստի» հետ զրույցում ասում է ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ, «Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» ՀԿ-ի ղեկավար Սերգեյ Ղահրամանյանը:

Նա ընդգծում է՝ իհարկե, պատերազմից հետո կա նաև հոգեբանական գործոնը, մարդիկ մտամոլոր են, ցրված:«Չեմ կարող պատկերացնել, թե ներկայումս ինչ լուծումներ կարելի է առաջարկել, որ քաղաքացիներն ավելի ուշադիր լինեն փողոցները հատելիս: Չեմ կարծում, որ այս պահին տուգանքները կօգնեն: Օրինակ՝ կարող են լինել ինժեներական կառույցներ, որոնք թույլ չեն տա քաղաքացիներին հատել փողոցը իրենց համար նախընտրելի տեղից, բայց դա թանկ է և անիրագործելի ամբողջ Հայաստանի համար: Չնայած սրան՝ պետք է ընդգծել, որ վերջին տարիներին միայն Երևանում զոհերի թվի որոշակի նվազում կա, ինչին նպաստել են հետիոտնի՝ կանչով կարգավորվող լուսացույցերը, հետիոտնային շատ քիչ անցումների մոտ տեղադրվել են գիշերային լույսեր, Երևանի որոշ փողոցներում նվազեցվել է արագության սահմանված չափը, բայց Երևանի ծայրամասերում և մարզերում երթևեկության կանոնները չեն «գործում»: Իրավիճակն այսպիսին է: Կարելի է մի փոքր, շատ քիչ ապավինել նոր ստեղծվող պարեկային ծառայությանը, թվային ցուցանիշների մասին հնարավոր է խոսել միայն 2-3 տարի անց, երբ այն գործի հանրապետության ողջ տարածքում»,-նշում է մեր զրուցակիցը:

Վթարների մասով. ներդրվեց բալային համակարգը, ճանապարհները շարունակում են «հսկել» տեսախցիկները և արձանագրել խախտումները, քաղաքացիներին ևս նման լիազորություն է տրվել, խոսվում է ճանապարհային ոստիկանության բարեփոխման մասին, բայց մեծ հաշվով այս բոլոր քայլերը չեն նպաստում վթարների թվի նվազմանը: «Տեսեք՝ բալային համակարգը ներդրվել է մոտ վաթսուն տոկոսով: Օրենքով ամրագրված է, որ տեսուչների կողմից արձանագրվող խախտումների դեպքում տուգանային համակարգն այս պահին չի գործում, այն կգործի 2022 թվականի հուլիսից: Անհրաժեշտ են տեխնիկական որոշակի սարքավորումներ, այսինքն՝ տուգանային միավորների համակարգն ի սկզբանե լիարժեք չէր էլ ներդրվել, այն հետաձգվել էր օրենքով, երբ համաճարակային իրավիճակով պայմանավորված տեխնիկական սարքերի ներմուծման հետ կապված խնդիրներ առաջացան:

Մյուսը վերահսկման համակարգն է: Երթևեկության մեջ զրկված կամ կասեցված վարորդական իրավունքներով վարորդները շատ են, և նրանց հայտնաբերելը բավականին բարդ է: Սա տուգանային միավորների համակարգի բաղկացուցիչ մասն է, այս գործառույթը չի աշխատում: Վարորդը կարող է զրկվել միավորներից, բայց երբ չկա համարժեք վերահսկողություն, կարգազանց վարորդները կարող են շարունակել մեքենա վարել: Այս փոփոխությունների տեխնիկական կարգավորումները դեռևս ամբողջապես չեն մշակվել և ներդրվել, ուստի դրա արդյունքների մասին խոսելն էլ ճիշտ չէ: Բալային համակարգը որոշակի զգոնություն փոխանցեց վարորդներին, բայց խնդիրն այն է, որ կարգազանցները շարունակում են մնալ երթևեկության մեջ: Այս մասին շատ ենք բարձրաձայնել, հիմա գնդակը կառավարության և մյուս մարմինների դաշտում է, որոնք պետք է համարժեք փոփոխություններ կատարեն այս խնդիրներին լուծում տալու համար: Հակառակ դեպքում՝ կարգազանց վարորդը շարունակում է երթևեկության մեջ գործող անձ մնալ»,-ընդգծում է ՀԿ-ի ղեկավարը:

Ասում է՝ տեսահսկման սարքերը հիմնականում Երևանում են կենտրոնացած, և այստեղ մի փոքր անարդարության հարց կա: «Մարզերում, որտեղ վերահսկողությունը բավականին թույլ է, երթևեկության կանոններն արհամարհվում են: Պետք է լինի քաղաքական որոշում և մարզային հատվածներում ևս տեսահսկման սարքեր տեղադրվեն»,-հավելում է մեր զրուցակիցը: Նշում է՝ մեր երկրում այսօր խնդիրները բազմազան են, բարոյահոգեբանական վիճակը ծանր է, և այսօր երթևեկության կարգավորումը առաջնահերթությունների ցանկում չէ: «Երթևեկության կարգավորումը, այո, ծախսատար է, բայց դա մարդկանց կյանքեր է փրկելու: Ճանապարհները վերանորոգվում են, լավ կամ վատ, այլ հարց է, բայց ճանապարհային անվտանգությունը միայն ասֆալտ անելը չի: Ասֆալտն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմաններից մեկն է: Բավականին սուր է նշանների հարցը, Երևանից դուրս արագության սահմանափակման նշաններ կիլոմետրերով գոյություն չունեն, այս և այլ խնդիրներ լուծում են պահանջում»,-եզրափակում է Սերգեյ Ղահրամանյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT Transfers