Երևան, 27.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Երբ ոչինչ չի արվում. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի ու Ադրբեջանի բանակցությունների ընթացքը հետաքրքրական փուլ է թևակոխել։ Նախկինում սեղանի շուրջ տեղի ունեցած բանակցությունները հիմա անցել են առցանց ռեժիմի։ Դե, գոնե ադրբեջանական կողմն այդպես է պնդում: Այսինքն, հայկական կողմն էլեկտրոնային տարբերակով առաջարկներ է փոխանցում Ադրբեջանին, ապա առաջարկներ ստանում, աշխատում դրանց վրա, կրկին փոխանցում և այդպես շարունակ։ Ու այսպիսի ձևաչափով աշխատանքը խաղաղության պայմանագրի տեքստի վրա կարող է նշանակել, որ կողմերը մի կողմից՝ շտապում են խաղաղության պայմանագիրը պատրաստելու հարցում, քանի որ առցանց առաջարկների փոխանակումն ավելի արագ է կազմակերպվում, իսկ մյուս կողմից էլ, ամենայն հավանականությամբ, հիմնական հարցերի շուրջ որոշակի համաձայնություն արդեն իսկ նշմարվում է, ու առաջարկների փոխանցումով հիմա տեխնիկական հարցեր են լուծում։

Ի վերջո, դժվար թե բովանդակային կամ առանցքային նշանակություն ունեցող հարցերը հնարավոր լիներ առցանց եղանակով քննարկել։ Դրա համար կոնկրետ հանդիպումների կազմակերպման և բանակցային սեղանի շուրջ ճշգրտումների կարիք կլիներ։ Եվ հետո՝ առցանց դիվանագիտության դեպքում Ադրբեջանի համար ավելի հեշտ է կտրուկ պահանջներ դնել կամ ինչ-որ պահի խափանել բանակցային գործընթացն ու հող նախապատրաստել նոր ագրեսիա ձեռնարկելու համար։ Իսկ ՀՀ իշխանություններն արդեն համակերպվել են Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի փակմանը, հակառակ դեպքում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ հետագա բանակցությունների համար կոնկրետ նախապայման կարող էին դնել Արցախի ապաշրջափակումը։

ՀՀ իշխանությունները ամենօրյա ռեժիմով ցույց են տալիս, որ ձեռքները լվացել են Արցախից, և մինչ խոսում են Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսության հաստատման մասին, Ադրբեջանը հետևողական առաջ է մղում Բերձորում ադրբեջանական անցակետի տեղակայման և, այսպես կոչված, «բնապահպան ակտիվիստների» պահանջների կատարման թեմաները։ Այլ կերպ ասած՝ Արցախը թողնված է ճակատագրի քմահաճույքին։ Եվ եթե Ադրբեջանը որոշի ու անցակետ տեղադրի, ապա ՀՀ իշխանությունները ոչինչ չէին ձեռնարկելու՝ ինչպես միշտ պատասխանատվությունը գցելով միայն ռուս խաղաղապահների վրա։ Ու նաև այդ է պատճառը, որ նրանց փոխարեն ՌԴ արտգործնախարարն է Ադրբեջանին հիշեցնում, որ եռակողմ հայտարարությամբ անցակետի տեղակայում նախատեսված չէ, սակայն կա հնարավորություն տեխնիկական միջոցներով վերացնել առկա կասկածներն այն հարցում, որ միջանցքն իսկապես օգտագործվում է ըստ նշանակության:

Փաստացի Ադրբեջանը ձգտում է հասնել նրան, որ Լաչինի միջանցքում սքան տեղակայվի, իսկ հայկական կողմից դրա վերաբերյալ որևէ արձագանք չկա, քանի որ դրանով միջանցքով երթևեկության խոչընդոտներ են հարուցվելու, և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված ազատ տեղաշարժը խախտվելու է։ Դրա փոխարեն ՀՀ իշխանությունները Հաագայի դատարանի որոշման շուրջ մի այնպիսի հաղթանակ են կառուցել, կարծես դրանով շատ լուրջ հարց է լուծվելու։ Չթերագնահատելով Հաագայի դատարանի որոշման կարևորությունը՝ պետք է արձանագրել, որ այս կապակցությամբ իշխանության ներկայացուցիչների մեկնաբանություններն անգամ զավեշտի են հասնում, երբ նրանք նշում են, թե իբր Լաչինի միջանցքի փակումը քաղաքական առումով ավելի մեծ վնաս է պատճառում Ադրբեջանին, քան Հայաստանին ու Արցախին:

Քպականներին թվում է, որ եթե իրենց աչքում իշխանության տոտալ ձախողումը չի երևում, ապա դա այդպես է նաև մյուսների համար։ Իսկ մեր այն տարածքների մասին, որոնք հիմա օկուպացված են ադրբեջանական զորքերի կողմից, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների կոնտեքստում որևէ խոսք չկա, ինչպես և չկա ադրբեջանական զորքերի դուրսբերման շուրջ հասցեական միջազգային արձագանք։ Ու այնպիսի տպավորություն են ուզում այս իշխանությունները ձևավորել, որ եթե եվրոպացի դիտորդներին հրավիրել են ՀՀ սահմանները դիտարկելու, ապա դրանով կանխվելու է նոր հարձակումը։ Այնինչ, չի բացառվում, որ այդ դիտորդների առկայությունը էլ ավելի մեծ սպառնալիքներ ստեղծի Հայաստանի համար...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Էդուարդ Բաբայանը հարցազրույց է տվել Quality Mark ամսագրին (Լուսանկարներ) Ստացե՜ք 2% քեշբեք՝ վճարելով Amio Arca քարտով Էստոնիայի նախագահը կոչ է արել Ռուսաստանի հետ սահմանը մասամբ բաց պահել Թրամփը բացահայտել է` ինչ էր ուզում Պուտինից փակ դռների հետևում Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսը` ուղիղ Իրանը ցանկանում է նոր ՀՕՊ համակարգ տեղակայել ԱՄՆ-ի հետ հակամարտության վերսկսման դեպքում Ամերիաբանկի Investor's Day-ը` նվիրված հայկական և վրացական կապիտալի շուկաներին Փոքր վթար՝ մեծ խցանում․ ի՞նչ դեր ունեն ՃՏՊ-ները Երևանի կաթվածահար երթևեկության մեջ և ինչպես ազատվել խցանումերից. մասնագետի առաջարկները Կենսաթոշակառուն կարող է բնակարանը գրավադրել և դրա դիմաց ամսական գումար ստանալ․ հունվարի 1-ից՝ նոր կանոններ Բայրամովը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններից ՔՊ-ն ժողովրդից մանդատ չի ստացել Սահմանադրությունը փոփոխելու համար. Հրայր ԿամենդատյանԾերությունը չպետք է դառնա հարկային բեռ. Հրայր ԿամենդատյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Իրաքի ռազմածnվային ուժերը երկրի տարածքային ջրերում վառելիքի մաքuանենգության կասկածանքով ձերբակալել են երկու նավ Մահшցել է Իսլանդիայի հավաքականի նախկին դարպասապահը Լարսը բացվել է բեռնատարների համար ՈւՂԻՂ. Սպիտակում «Ուժեղ Հայաստան»-ը քարոզարշավն ամփոփում է մեծ քայլերթով ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրապարակվել են 29-ամյա երիտասարդի դանակահարության կադրերը Թուրքիան և Իրանը երկարաձգել են իրանական գազի մատակարարման վերաբերյալ համաձայնագիրը մինչև 2032 թվականը Հնդկաստանում շուրջ 400,000 մարդ մասնակցել է տեղի Օրենսդիր ժողովի պատգամավորի դստեր հարսանեկան արարողությանը. ANI Կասեցվել է «Շառոյան-Սարյան» ընկերության համեմունքների արտադրամասի արտադրական գործունեությունը Այն մասին, թե ինչու են նոր “սահմանադրության” տեքստից հանել “հայ ժողովուրդ” բառը, բայց փորձում են նրան համոզել, թե դա իր սահմանադրությունն է. ՉալաբյանՓաշինյանը շատ լավ գիտի, որ Սահմանադրությունը փոխում է Ալիևի պահանջով. Մենուա ՍողոմոնյանՀայաքվեն»՝ Արցախի հայերի վերադարձի իրավունքի միջազգային օրակարգի առաջամարտիկԵՄ-ն տասնյակ միլիարդավոր եվրոներ կհատկացնի՝ ԱՄՆ-ից պաշտպանական կախվածությունը նվազեցնելու համար Նոր «Սահմանադրությունը» փաթաթվել է հայ ժողովրդի վզին օտարերկրյա ուժերի կողմից. Աննա ԿոստանյանԶինծառայnղների աշխատավարձերի բարձրացումը և կենսաթոշակային համակարգի բարեփոխումը պահանջում են միջոցներ, որոնք բյուջեում այժմ չկան. Ուկրաինայի վարչապետ Կանադայի խորհրդարանում պահանջել են անցանկալի անձ հայտարարել ԱՄՆ դեսպանին Ռուսաստանը շատ կոշտ արձագանքեց ՀայաստանինՍպիտակում քարոզարշավը կեզրափակվի մեծ հանրահավաքով և համերգային ծրագրովՄերցը հնարավոր է համարել ԵՄ բյուջեի կրճատումը ավելի քան 204 մլրդ եվրոյով ԱՄՆ-ն չափազանց կենտրոնացած է Մերձավոր Արևելքի վրա և բավարար ճնշում չի գործադրում ՌԴ-ի վրա. Զելենսկու հարցազրույցը BBC-ին Լուկաշենկոն բացահայտել է ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկի իր վարկածը Տասը տարեկան դպրոցական աղջիկը ընկել է յոթերորդ հարկի պատուհանիցԴա նույնն է, թե պատերшզմի ժամանակ ինչ-որ մեկը Հիտլերի մասին ասեր, որ նա լավ ընկեր է․ Զելենսկին՝ Պուտինին ընկեր անվանած Թրամփի խոսքերի մասին Կասեցվել է Փարաքարում գործող «Վանատամ» ընկերության աղցանների արտադրությունը Երևանում չինացուց 8 մլն դրամ են գողացել Հայտնի է, թե ովքեր տարկետում կստանան 2026 թվականի ձմեռային զորակոչից Թրամփը Ռյուտեի հետ քննարկել է Եվրոպայում ամերիկյան զորքերի տեղակայման հարցը Ռուսաստանն ու Չինաստանը աջակցում են Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը. Կոպիրկին 5 տարեկան երեխա է մահացել. պատճառը սովամահությունն է եղել. ընտանիքում 12 երեխա էինՈւկրաինական ԱԹՍ-ները hարվածել են Պետերբուրգին, Կրասնոդարի երկրամասին, Լենինգրադի և Տուլայի մարզերին. կան տnւժածներ Իշխանությունների գրած Սահմանադրությունն օգտագործվելու է միայն ի շահ Ադրբեջանի. Արամ ՊետրոսյանԿոտայքի մարզում «Mercedes»-ի վարորդն ու ուղևորը փորձել են փախուստի դիմել և մեքենայով մոտ 500 մետր քարշ են տվել ոստիկանին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Սահմանվել է սակագնային քվոտա՝ ՀՀ տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ ՀՀՄԱ-ն կարևորում է միջազգային ստանդարտները․ հանդիպում CMSI ներկայացուցիչների հետ Սիմոն Աբգարյանը 2027 թվականի աշնանը կստանձնի փարիզյան «Théâtre du Soleil»-ի ղեկավարի պաշտոնը ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով գրեթե 840,000 սպառող մնացել է առանց էլեկտրականության Մենք փորձում ենք իրանցիներին հնարավորություն տալ ողջամիտ լինելու. Թրամփ Հեղափոխությունից մինչև «Իրական Հայաստան»․ Նիկոլ Փաշինյանի անցած ուղին և ապագայի տեսլականը․ԴԵՄ ԱՌ ԴԵՄ