Երևան, 17.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ահաբեկչական պետության ղեկավարի արյունոտ պատասխանը Փաշինյանի «օրակարգին», Շոլցին, Հաագային, Լավրովին. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախում՝ Շուշիի ու Ստեփանակերտի միջակայքում, հայկական վերահսկողության տակ մնացած հատվածում ադրբեջանական կողմը անցած կիրակի դիվերսիոն գործողության է դիմել, ինչի հետևանքով զոհվել է արցախցի 3 հայ ոստիկան: Պատասխան գործողությունների, մասնավորապես, հայկական դիրքերից կրակի արդյունքում ադրբեջանական դիվերսանտները նույնպես կորուստներ են ունեցել: Հատկանշական է, որ ամեն ինչ կատարվել է «օրը ցերեկով», իսկ դեպքերի ընթացքն էլ գործնականում տեսագրվել է ու արդեն ներկայացվել հանրությանը: Կատարվածից գրեթե անմիջապես հետո ադրբեջանական կողմը, իր սովորության համաձայն, մի շարք ապատեղեկատվական կաղապարներ է դրել շրջանառության մեջ, որոնք հերքվում են միանգամից:

Մասնավորապես, ադրբեջանական կողմը տարածել է, թե ավտոմեքենայով, որի մեջ սպանվել են հայ ոստիկանները, Հայաստանից զենք էր տեղափոխվում: Սակայն տարածված տեսանյութում երևում է, որ նախ՝ ավտոմեքենային մոտեցած ադրբեջանական դիվերսանտներն այնտեղից ոչ մի զենք-զինամթերք չեն հանում (թեկուզ վերը նշվածը հետո ապացուցելու համար): Երկրորդ՝ ավտոմեքենան շարժվում էր ոչ թե Հայաստանի Հանրապետությունից դեպի Արցախ, այլ հակառակ ուղղությամբ: Թե ինչու է ադրբեջանական կողմը ակնհայտ ապատեղեկատվություն տարածում, լիովին հասկանալի է՝ իրենց հարձակումն արդարացնելու համար: Դա ո՛չ նորություն է, ո՛չ էլ առաջին անգամն է, ո՛չ էլ վերջինն է լինելու: Փոխարենը հարցեր են ծագում, թե ինչու հիմա Իլհամ Ալիևը դիմեց նման քայլի:

Չէ՞ որ հասկանալի է, որ նման կարգի գործողությունը ոչ մի դեպքում չէր կարող լինել, ասենք, նշված վայրում տեղակայված ադրբեջանական զորամասի հրամանատարի նախաձեռնությամբ: Հասկանալի է, որ դա Բաքվի հրահանգով իրականացված հարձակում է: Կարելի է համարել, որ այդպիսով Ալիևը միանգամից մի քանի նպատակ էր հետապնդում: Օրինակ՝ դա կարելի է համարել նրա պատասխանը Գերմանիայի կանցլեր Շոլցի հայտարարությանը, որը, ճիշտ է, հետո պաշտոնական կայքէջում «խմբագրվեց»: Դա կարելի է համարել Ալիևի պատասխանը ՌԴ ԱԳ նախարար Լավրովին: Կարելի է համարել Ալիևի պատասխանը Բերձորի միջանցքն ապաշրջափակելու վերաբերյալ Հաագայի դատարանի որոշմանը: Դա կարելի է համարել Արցախի հայության դեմ ահաբեկչությունը սաստկացնելու քայլ:

Բոլոր տարբերակներն էլ կարող են գործել միաժամանակ: Բայց, մեծ հաշվով ու առաջին հերթին, սա պատասխան էր Նիկոլ Փաշինյանին ու նրա կողմից անդադար, անընդմեջ «խաղաղության օրակարգից» չշեղվելու մասին հայտարարություններին: Ի դեպ, բառացիորեն օրերս մի ոչ անհայտ գործիչ, կհիշեք, ինչ-որ ակնկալիքներ էր բարձրաձայնում Արցախում ադրբեջանական ներդրումների թեմայով: Միաժամանակ, նույն օրերին ռուսական խաղաղապահների հրամանատարի միջնորդությամբ հանդիպել էին Արցախի ու ադրբեջանական կողմի ներկայացուցիչները: Իսկ դրանից մի քանի օր առաջ էլ Արցախի նախագահը կատարեց Ալիևի կոշտ պահանջն ու պաշտոնից հեռացրեց պետնախարարին: Եվ ահա՝ այդ ամենի ընդհանուր կամ հանրագումարային արդյունքը: Ալիևը դիվերսիոն «ներդրում» կատարեց՝ ևս 3 հայ մարդու կյանք ընդհատելով, և ցույց տվեց, թե ինքն ու ադրբեջանցիներն ինչ են հասկանում, երբ խոսում են հայերի հետ խաղաղ ապրելու մասին:

Գայլերի պատկերացրած «խաղաղությունը» հոտն իրենցով անելն է նախապես հովվին մեջտեղից հանելուց, հովվաշներին չեզոքացնելուց հետո: Ընթերցե՛ք: Այս դեպքում՝ Այգեկցի: Կարելի էր ասել՝ «Այծերն ու գայլերը» առակը, բայց վերջին տարիներին Արցախում, առհասարակ Հայաստանում ծավալվող իրադարձությունների խորապատկերում դա ոչ թե առակ է, այլ ամենադիպուկ վարլուծություն-կանխատեսում-զգուշացումը. այնքան բնութագրական և համադրելի են դարեր առաջ Այգեկցու գրածն ու տեղի ունեցողը: Մեկ-երկու դիտարկում ևս: Տեղի ունեցածը, մասնավորապես հայկական կողմի հակահարվածը կամ, ավելի ճիշտ, պատասխան կրակն ու ադրբեջանական դիվերսանտներից մի քանիսին ոչնչացնելը ցույց են տալիս, որ առնվազն Արցախում մարտական ոգին չի վերացել, չնայած այդ ուղղությամբ տարբեր գործիչների ինչինչ ջանքերին ու ցանկություններին:

Թշնամուն կարելի է հարվածել, հակահարվածել և դա անել որոշակիորեն արդյունավետ: Ի վերջո, դա այն նույն թշնամին է, որը տարիներ շարունակ ընկրկում ու վախենում էր մեր զինվորականների հարվածներից: Երկրորդ. տեղի ունեցածը նաև մի լրացուցիչ անգամ փաստում է, որ ոչ մի օտարերկրյա դիտորդ, ոչ մի խաղաղապահ ուժ չի կարող մեզ ավելի լավ անվտանգության երաշխիք տալ, քան դա կարող են անել մեր իսկ զինված ուժերը: Մարտունակ և մարտական ոգի ունեցող զինված ուժերը: Ու արդեն այդ վերջինի խորապատկերում չի կարելի անուշադրության մատնել նաև այն իրողությունը, որ թշնամին միայն 2022 թվականին մեկ տասնյակից ավելի ադրբեջանաթուրքական զորավարժություններ ու վարժանքներ է արել: Իսկ քանի՞ զորավարժություն ու վարժանք են արել, օրինակ՝ Հայաստանի զինված ուժերը: Որքան հիշում ենք, պիտի ՀԱՊԿ-ի մի զորավարժություն լիներ, այն էլ՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե մեզ պետք չեն այդ զորավարժությունները, հրաժարվում ենք կամ նման մի բան...

ՄԵՍՐՈՊ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Վարչապետին` պահանջ. անցկացրե՛ք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, և միայն այդ ընտրությունների արդյունքների հիման վրա կորոշվի` իրականացնե՞լ «Թրամփի ուղին», թե՞ ոչ, անցկացնե՞լ սահմանադրական հանրաքվե՞ն, թե՞ ոչ». Խաչիկ Ասրյան«Քաղաքական գործիքակազմի առումով իշխանությունը չունի բավական կենսունակություն ընդդիմության հետ մրցակցության տեսանկյունից, ուստի դիմում է ռեպրեսիվ մեխանիզմներին». «Փաստ»Հայաստանի տարեցների սոցիալական գոյապայքարը՝ սպառողական զամբյուղի անհասանելիության պայմաններում. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Եվրոպական օրակարգի «ներքին ընդդիմադիրը». ի՞նչ են ցույց տալիս ԱԽ նախկին քարտուղարի հայտարարությունները. «Փաստ»Երևանի «հավասարակշռված» դիվանագիտության գինը. վերադարձ դեպի Մոսկվա՞. «Փաստ»Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործընթացը. «Փաստ»Բանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևը. «Փաստ»Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 17/18-ինՔուշները և Ուիթքոֆը եվրոպացիների հետ քննարկել են Ռուսաստանի և ԵՄ-ի միջև երկխոսության հաստատումըՄենք գիտենք՝ ինչպես հաղթել, բայց գիտենք նաև ինչպես արժանապատվորեն պարտվել․ Լուիս դե լա ՖուենտեԲաքվի ճարտարապետական դիմագծի կերտողը հայ էԶորակոչի տարիքային շեմը կփոխվի․ ում կվերաբերի նախագիծըԵրևանը մերժում է «Ալիևյան Սահմանադրությունը». Հայաստանի Սահմանադրության ճակատագիրը որոշելու են հայերը, ոչ թե Ադրբեջանը. Ուժեղ ՀայաստանԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է ընդդիմության նկատմամբ շարունակվող քաղաքական հետապնդումներըԹրամփի գնահատմամբ՝ Պուտինը փոքր-ինչ մեղմացնում է դիրքորոշումն Ուկրաինայի հարցումԵրևանում՝ Մալաթիա տոնավաճառի մոտ, բախվել են «Ferrari»-ն և «BMW»-նՀԱՊԿ քարտուղարը քննարկել է կազմակերպության պատասխանատվության գոտում տիրող ռազմաքաղաքական իրավիճակըԲախվել են «Howo», «Renault» բեռնատարներն ու «Opel Astra»-ն․ 3 վիրավորներից երկուսը անչափահասներ են«Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ումՀանրապետությունում ձյուն է տեղում․ ի՞նչ իրավիճակ է ավտոճանապարհներինԱրսեն Գևորգյանի մահվան ամբողջ պատասխանավտությունը մինչև իր կյանքի վերջ կրելու է Նիկոլ Փաշինյանը․ Հարություն ՀարությունյանՍտալինն ու Սադամ Հուսեյնը կնախանձեին Փաշինյանին․ Ուժեղ Հայաստան«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նոյեմբերի 15-17-ը մասնակցում է Մոսկվայում անցկացվող «Հանուն ազգերի ազատության» («За свободу наций») միջազգային համաժողովին․ Իվետա ՏոնոյանԵրիտասարդները՝ հանքարդյունաբերության իրական խնդիրների լուծման ճանապարհին․ ԶՊՄԿ-ն՝ CaseKey 2026-ումՑույց տվեք Ադրբեջանի որևէ օրենք, որը վերաբերում է Ղարաբաղին. Արշակ ԿարապետյանՄենք թույլ չենք տա Ալիևի պարտադրած Սահմանադրության ընդունումը․ Ուժեղ ՀայաստանՄեր ժողովուրդը երբեք չի մոռանալու Արցախն ու մեր անցյալը. Ավետիք ՉալաբյանՊարտքերի մեջ հայտնված քաղաքացիները չպետք է մնան միայնակ․ ի՞նչ պետք է անի պետությունը. Հրայր Կամենդատյան«Դադարեցրե՛ք Հայաստանը ազատությունը քաղաքական հավատարմությամբ պայմանավորող կալանավայր դարձնելու փորձերը». Աննա ԿոստանյանՎրաստանը հրաժարվել է մասնակցել ԵՄ նախարարական հանդիպմանը, քանի որ հրավիրվել է միայն երկրի դեսպանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է աջակցել CaseKey կրթական նախաձեռնությանըՍահմանադրությամբ մարդը բարձրագույն արժեք է, բայց իրական կյանքում այդ սկզբունքը չի գործում. Արամ ՎարդևանյանՖուչիկի փողոցը կանվանափոխվի Հայաստանի քննչական կոմիտեի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Իրան Մենք միավորվել ենք՝ հանուն մեր արժեքների, ինքնիշխանության և ժողովրդավարության պաշտպանության. տեսանյութՀամալսարանից ազատվում են դասախոսներ իրենց քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԼավ լուր՝ մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար․ Ավանեսյանը՝ մանրամասնում է Լավրովն ու Արաղչին քննարկել են Մերձավոր Արևելքի կարգավորումը Պիտի օրենք փոխվի, որ ամեն դատարան չկարողանա համատարած կալանք կիրառի մեր հանդեպ. Ավետիք ՉալաբյանՍպասվում է գյուղմթերքի գների շեշտակի բարձրացում, քանի որ ունենք արտահանման դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան35-ամյա կինը իր աղանդի պատճառով առևանգել և զոհաբերել է իր քրոջ երեխայինՄեդվեդևը խոսել է ընտրական գործընթացների վրա արտաքին ազդեցության մասին՝ հիշատակելով նաև Հայաստանը Բերդկունքում բախվել են «Hongqi»-ն ու «Volkswagen»-ը. կա վիրավnր Քաղաքական հետապնդումների նպատակը հասարակությանը վախի մթնոլորտում պահելն է՝ Ալիևի պարտադրած Սահմանադրությունն ընդունելու համար. տեսանյութՊետությունը ձեզ համար հոր տնից բերված օժիտ չէ, որ մաշված շորի պետ դեն նետեք. Աննա ԿոստանյանԻրանի ԱԳՆ ներկայացուցիչը Իսրայելին մեղադրել է ապատեղեկատվական արշավ իրականացնելու մեջ Ադրբեջանական հեռուստաալիքը կարևորել է Թուրքիայի դերը 44-օրյա պատերազմում Սպասվում է կարճատև անձրև. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով