Երևան, 03.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իշխանազավթման հերթական «օպերացիան»՝ որպես ժողովրդավարության մահախոսական․ «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, ինչ դեկտեմբերի 5-ին տեղի ունեցավ Ալավերդու քաղաքապետարանում ու մատույցներում, ավելին էր, քան պարզապես խայտառակությունը: Դա «ժողովրդավարության բաստիոն» հորջորջվողի յուրօրինակ մահախոսականն էր և փաշինյանական իշխանավարման բռնատիրական էության ծայրահեղ դրսևորումը միաժամանակ: Մեծ հաշվով, ի՞նչ էր տեղի ունեցել: Իսկ տեղի էր ունեցել այն, որ 2022-ի սեպտեմբերին ՏԻՄ ընտրության արդյունքում Ալավերդիում համայնքապետ էր դարձել ոչ իշխանական ներկայացուցիչը, կոնկրետ՝ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արկադի Թամազյանը: Անցած ավելի քան 1 տարվա ընթացքում Ալավերդում ավագանու կազմում գրեթե ձայների կեսն ունեցող ՔՊ-ին հուզող միակ հարցը, սևեռումը, փորացավն ու գլխացավը այն էր, թե ինչ վատություն անեն, ում ճնշեն, ում հետապնդումների ենթարկեն, ում «ոլորեն», ում ինչ «առաջարկեն», որպեսզի 1 ձայն փախցնեն ու, ոտնահարելով ալավերդցիների ընտրության արդյունքները, զավթեն համայնքապետարանը:

Ի վերջո, ՔՊ-ի այդ ծրագիրն «աշխատեց», և դեկտեմբերի 5-ին քպականները, Երևանից գործուղված «պատգամավորական» ու «ոչպատգամավորական» դեսանտով, որն ուժեղացված էր ՔՊ-ի մանրախնդիր քաղաքական շահերի սպասարկման տակ դրված ոստիկանական հագուստ կրող անհասկանալի անձանցով ու «կարմիրբերետավոր» «ժողովրդավարության վկաներով», բառի բուն իմաստով՝ հարձակվեցին, եթե չասենք՝ գրոհեցին Ալավերդու քաղաքապետարանը: Ի վերջո, մարդկանց ծեծելով, քաշքշելով, ձերբակալելով կամ բերման ենթարկելով, դռներ ջարդելով՝ Փաշինյանի ՔՊ-ն զավթեց Ալավերդու քաղաքապետարանը, իսկ որոշ ժամանակ անց նաև յուրացրեց քաղաքապետի պաշտոնը: Մի կողմ թողնենք քպական քաղաքապետի անձը, որի մասին մամուլում ահռելի «կոմպրոմատ» կա, որոնցից յուրաքանչյուրը քրեական վարույթի հատորների կբավականացնի, մի կողմ թողնենք, թե ընդդեմ ալավերդցիների դուրս գալուց ու ատելության հերթական դոզան հավաքելուց հետո ինչպես են պաշտոնավարելու Ալավերդիում:

Այստեղ շատ ավելի էական ու շրջադարձային իրողություններ արձանագրվեցին ու ամրագրվեցին: Նախ՝ այն, որ Հայաստանում վերջնականապես հաստատվել է ամենազզվելի բռնատիրություն, ըստ որում՝ կեղծավորությամբ, փարիսեցիությամբ ու երկերեսանիությամբ թաթախված: Բռնապետություն, որի գլխավոր ներկայացուցիչ Փաշինյանը որտեղ նստում-ելնում է, «ժողովրդավարությունից» է խոսում: Այսինքն, քիչ էր, որ երկրում կան տասնյակ քաղաքական բանտարկյալներ, քիչ է, որ ռեժիմը ամենացինիկ ու լկտի եղանակներով հետապնդումներ է իրականացնում իշխանության քաղաքական հակառակորդների կամ պարզապես այլախոհների նկատմամբ, քիչ է, որ Հայաստանը վերածվել է սրտխառնուքային ոստիկանապետության, փաստացի պետք է նաև, որ «իշխող ուժ» համարվողը, լինելով փոքրամասնություն, չընտրվելով հանդերձ, «ռեյդերական զավթումով» գրավի գյուղապետարաններն ու քաղաքապետարանները:

Չնայած, ի՜նչ «ռեյդերական զավթում», երբ ամենաիսկական բռիության ու զոռբայության մասին է խոսքը: Ու սա ամենևին նորություն չէ: Ավելին, առաջին անգամ չէ, որ Նիկոլ Փաշինյանը, խայտառակ պարտություններ կրելով ՏԻՄ ընտրություններում, իր «կյանքի նպատակ» է դարձնում պատժել այն ընտրողներին ու այն բնակավայրերի բնակիչներին, որոնք իր մանկլավիկներին չեն ընտրել: Սկսվում են ոստիկանական հետապնդումներ, քրգործերի հարուցումներ, կալանավորումներ, հաղթած ու քաղաքապետ ընտրված թեկնածուների դեմ մոբիլիզացվում են ոստիկանության, ԱԱԾ-ի բոլոր կառույցներն ու ծառայությունները, այդ մարդիկ դառնում են ամենաիսկական հետապնդման ու «քաղաքական վենդետտայի» թիրախ:

Ալավերդուց այնքան էլ հեռու չէ Լոռու մարզկենտրոն Վանաձորը, որի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը տակավին բանտում է միայն այն բանի համար, որ ՏԻՄ ընտրություններում ավելի շատ ձայն է ստացել նրա ներկայացրած ուժը, այլ ոչ թե Փաշինյանի ՔՊ-ն:

Այսինքն, Փաշինյանը, խորապես թքած ունենալով քաղաքացիների կամարտահայտության վրա, չարաշահելով իր զբաղեցրած պաշտոնն ու իր ձեռքի տակ գտնվող ոստիկանական, քննչական, դատախազական, մի խոսքով՝ «պատժիչ օրգանները», ուղղակիորեն «հեչ է անում» քվեարկության արդյունքները ու «տեղերում» պաշտոնների դնում «իր մարդկանց»: Դա եղավ նաև Ալավերդիում: Մինչ այդ եղել էր մի շարք այլ համայնքներում: Ոստիկաններ ներկայացողների պահվածքին ընդհանրապես ցանկություն չկա անդրադառնալու: Նրանք ընդամենը սպասարկում են ՔՊ-ի նեղ կուսակցական շահերը: Ինչ վերաբերում է քպական պատգամավոր Արեն Մկրտչյանի փողոցային պահվածքին ու վարքին, որ արձանագրվեց Ալավերդու քաղաքապետարանում, ապա այստեղ զարմանալու բան չկա, ընդհակառակը, խիստ զարմանալի կլիներ, եթե ՔՊ-ի անունից ներկայացողը չդրսևորվեր որպես այդպիսին: Հիմնականը. ՏԻ մարմինները համարվում են ժողովրդավարական կառավարման առաջնային օղակը: Դեկտեմբերի 5-ին վերջնականապես արձանագրվեց Հայաստանում ՏԻՄ-երի պաշտոնական լուծարումը:

Ավելին, այլևս անիմաստ է ու անհեթեթ, որ Հայաստանում անցկացվեն ՏԻՄ ընտրություններ, մի հատ էլ դրա վրա գումարներ ծախսվեն: Ո՞րն է դրա իմաստը, եթե բոլոր այն տեղերում, որտեղ Փաշինյանը խայտառակ պարտություն է կրում, հետո պետք է ոստիկանական «լեգեոնները» վրա տան, հոշոտեն ընտրողներին ու «աթոռին նստեցնեն» որևէ քպականի, կարևոր չէ, թե՝ ում: Երևի պետք է գոհ լինել, որ ոստիկանները ֆրանսիական «բաստիոններով» չեն տրորել ՔՊ-ի դեմ հանդես եկողներին: Այ, որ դա էլ անեին, լրիվ ժողովրդավարության «բաստիոն» կլիներ:

Հ.Գ.-Ինչպես երևում է, վերը նշված «վերջնականապես» բառը տեղին չէր, ոնց որ դեռ ամբողջական զավթման բաներ կան: Նյութը պատրաստ էր տպագրության, երբ հայտնի դարձավ, որ ՔՊ-ն միակողմանիորեն խզում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության միջև 2021 թ. ստորագրված Համագործակցության մասին հուշագիրը, որովհետև, ուշադրություն, «Գյումրին չի կառավարվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, և քաղաքում իրականացվում է ստվերային կառավարում, ինչը անարդյունավետ է դարձնում թե՛ Գյումրու քաղաքապետարանի գործունեությունը, թե՛ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչների աշխատանքը քաղաքապետարանի գործադիր օղակներում: Եթե «քպերենից» թարգմանենք, ապա, իմանալով ՔՊ-ի «բնույթը», շուտով բոլոլա կարելի է սպասել նաև Գյումրիում...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoՈստիկանները ձերբակալել են հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդու Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Թույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութ«Որքան էլ լինեն փորձություններ, Եկեղեցին կա՛»․ Արագածոտնի թեմում միասնական աղոթք է բարձրացվել ՀՀ պետաշխատողների սոցիալական փաթեթների ծրագիրը կդադարեցվի Ավտովթար Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ը Մոտ 70,000 մարդ միացել է Մադրիդում բնակարանային ճգնաժամի պատճառով անցկացվող բողոքի ակցիային Բարդ, բայց ոչ անհույս․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին Նիկոսիայում կրած պարտությունից հետո Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչը հարվածել է 13-ամյա աշակերտին, փոխտնօրենը՝ ապտակել. որն է Տավուշում տեղի ունեցած միջադեպի շարժառիթըՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ ԿարապետյանՏոկաևն աշխատանքից ազատել է պաշտպանության փոխնախարարին ու ՌԾՈՒ հրամանատարին Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում մեր հաղթանակի դեպքում երկրում մահապատիժ կսահմանվի խոշոր նարկոդիլերների համար. Թրամփ Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներ Նորածին երեխան մահացել է օդանավակայանի զուգարանում, մայրն էլ հիվանդանոցում է մահացել․ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ինչի հետևանքով ջուրն արտահոսել է արտաքին մակերես. ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր» ընկերություն Ռուսաստանի ԱԳ նախարարությունը խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիեւը Կյանքից հեռացած 20-ամյա զինվորը Նոր Հաճնից է եղել Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանում«12 կգ նիհարել է, բայց առողջությունը վատացել է». Սարիկ Անդրեասյանը առողջական խնդիրներ է ունեցել քաշի կորստի ներարկումներից հետոՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՄինչև ուր կհասնի ոսկու գինը․ ինչ սպասել առաջիկայումՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել է հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին Արգենտինան գործարկում է «ոսկե անձնագրի» ծրագիրը Կաշպիրովսկու ռեժիսորը հայտնել է նրա մահվան պատճառը Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով2027-ից թոշակները կբարձրանա՞ն․ հայտնի է՝ ովքե՞ր և որքան ավելի գումար կստանանՌուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյայի նկատմամբ. ՌԴ ՊՆ Flydubai-ի չվերթի երկրորդ օդաչուն կացնով հարձակվել է հրամանատարի վրա․ ԱՄԷ-ի դատախազություն Ֆրանսիայում դպրոցականների ցույցերի ժամանակ ձերբակալվшծների թիվը հասել է 5 հազարի Ինչո՞ւ գինին ստացավ «Սև բժիշկ» անունը, և ի՞նչ է այն բուժում. «Փաստ»Ինչի՞ համար ենք ավելի շատ վճարում․ Հայաստանի և Վրաստանի դեղերի գների համեմատությունըՆեյրոնային ցանցը 217 տարի անց վերծանել է Նապոլեոնի ուղերձը Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար ՌԴ 20 քաղաքացիներ շարունակում են գտնվել կալանավnրված նավի վրա. Զախարովա ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 հոկտեմբերի). Սուզանավի վթար, հուժկու երկրաշարժ, զինված բախումներ. «Փաստ»Արտառոց դեպք Տավուշում․ ծնողի պնդմամբ՝ ուսուցիչը հարվածել է 13-ամյա աշակերտին, իսկ փոխտնօրենը՝ ապտակել ու անկյուն կանգնեցրել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծով Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ»Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը Ռուսական զորքը հարվшծել է Կիևի հյուսիսային ավտոտրանսպորտային կամրջին «Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անց. «Փաստ»