Երևան, 09.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Արցախում վստահության հանրաքվեն է հենց վտանգներ պարունակում. դա որևէ կերպ թույլ տալ չի կարելի»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախի իշխանությունները մշտապես ՀՀ իշխանությունների հետ համագործակցել ու աշխատել են: Կամակատարի կարգավիճակ երբևէ չի եղել: Եթե նախկինում ՀՀ իշխանությունները հանդես են եկել Արցախի անունից, ապա դա եղել է ԱՀ իշխանությունների համաձայնությամբ և ի նպաստ երկու հայկական պետությունների: Վերջին երեք տարվա ընթացքում մենք նշվածի հստակ ու ծրագրավորված խաթարումը տեսանք:

«Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, որի հետ խոսել ենք ՀՀ ԱԺ ընտրություններից հետո Արցախում առկա տրամադրությունների ու գործընթացների մասին: «Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն վերապահեց նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելու իրավունքը, կայացրեց միանձնյա որոշում, որին համահունչ գործեցին ԱՀ իշխանությունները: Նոյեմբերի 10-ից հետո իրադարձությունները չզարգացան այնպես, ինչպես պետք է զարգանային. պարտված իշխանությունները չհեռացան, չունեցան հեռանալու թե՛ քաղաքական, թե՛ բարոյական կամք, ինչը սպասելի էր: Արդյունքում ՀՀ իշխանությունը վերարտադրվեց, ու Արցախում մարդիկ հասկացան, որ՝ վերջ: Վերջին մեկ տարվա ընթացքում առավել քան պարզ գիտակցում էինք, որ ՀՀ իշխանությունները հօգուտ ԱՀ-ի ոչինչ չեն անում:

Նույնը նաև ՀՀ-ի մասին է, երբ նրանց ամեն քայլը միայն կործանելու նպատակ ունի:Եթե Փաշինյանը կարծում է, որ Արցախի հարցն իր պատկերացումներով ու իր ունեցած տեսլականով կարգավորեց, ու մնում է 25 տոկոսի հարցը, ապա հիմա նույն տեմպով ու ավելի ինքնավստահ ՀՀ-ի մասով է իրագործում այն բոլոր նպատակները, որոնք պլանավորված են թշնամու հետ: Մենք հուսով էինք, որ ՀՀ մեր հայրենակիցները ևս կհասկանան այն վտանգը, որն այսօր կախված է արդեն ՀՀ-ի գլխին»,-ասաց նա՝ շեշտելով, որ այս իշխանության վերարտադրությունն այս առումով սառը ջրի էֆեկտ ունեցավ և այլ բան չէր մնում, քան ինքնակազմակերպվել ու պայքարը տեղափոխել Արցախ:

«Օրեր առաջ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ինքնաբուխ հավաք եղավ: Իհարկե, պահն ամիսների ընթացքում էր հասունացել, բայց առիթներից մեկն էլ նրա այցն էր ՔՊ-ի շտաբ: Հավաքը սկզբում որևէ քաղաքական բնույթ չուներ: Մենք էլ որպես ժողովրդի մասնիկ էինք դուրս եկել, որ նաև սադրանքներ չլինեն: Իսկ երկրորդ հավաքի օրը, երբ Արայիկ Հարությունյանն արդեն Արցախում էր, հայտարարեց, որ նույն ժամին ուղերձ է ունենալու Վերածննդի հրապարակում: Թեպետ որոշել էինք նրա հետ այլևս աշխատասենյակային հանդիպումներ չունենալ, ստիպած էինք հանդիպել, որովհետև մինչ իր հայտարարությունը պետք է հավաք լիներ, ու նույն հավաքին, նույն վայրում զուգահեռ ուղերձ հղելու հայտարարություն անելով՝ բացահայտ բախման էր տանում:

Ընդդիմադիր երեք ներկայացուցիչներս ասացինք, որ ճիշտ չէ իր որոշումը թե՛ քաղաքականապես, թե՛ բարոյապես, ինչը չընդունեց՝ խոստանալով, որ իր խոսքը կարճ է տևելու: Ասաց՝ իր խոսքից հետո ժողովրդական շարժումը շատ արագ մարելու է: Նրան ճանաչելով՝ հասկացանք, որ խոսքի տակ գործողություններ են թաքնված, և մեր կանխատեսումներն իրականացան: Իր խոսքն ավարտելուց հետո հեռացավ, բայց մինչև մի քանի ակտիվիստ կհասցնեին բեմ բարձրանալ, ինչ-որ վայ քաղաքական գործիչներ խլեցին նրանց միկրոֆոնը ու հայտարարեցին, թե սա քաղաքական պայքար չէ: Արդյունքում ամբողջ հավաքը վերահսկողությունից դուրս եկավ: Բնականաբար, շատ կարճ ժամանակ անց մարդիկ, նաև մենք լքեցինք հրապարակը»,-ասաց նա:

Մետաքսե Հակոբյանը հավելեց. «Հիմա կան շահարկումներ, որ եթե Արցախում այսօր Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը կատարվի, ապա Արցախի սուբյեկտայնությունն ամբողջովին վերանում է, այլևս հնարավոր չէ ոչինչ անել: Նման շահարկումներն ի շահ ՀՀ ներկայիս իշխանությունների և ի շահ Ադրբեջանի են, որովհետև նույն հայտարարություններն անում է նաև Ադրբեջանը: Այսօր հնարավոր է Արցախում հասնել ներկայիս իշխանությունների հրաժարականին, շատ արագ ձևավորել ճգնաժամային իշխանություն՝ կազմված այն ուժերից, որոնք առաջ կգան ժողովրդի ցասման արդյունքում ու կվերցնեն ողջ պատասխանատվությունը: Այնուհետև ԱԺ-ի վրա նոր ընտրություններ կազմակերպելու պահանջ կդրվի, որոնք միանշանակ հնարավոր է իրականացնել»:

Նրա խոսքով, վտանգը ոչ թե հրաժարականի պահանջի, այլ առաջ տարվող այլ թեզի մեջ է. «Այսօր Ա. Հարությունյանի համակիրները խոսում են վստահության հանրաքվե անցկացնելու մասին: Հենց սա է վտանգ պարունակում, հենց սա է վնաս Արցախի սուբյեկտայնությանը: Եթե նման վտանգ պարունակող հանգամանքն են առաջ քաշում, ինչո՞ւ չեն կարող ընտրություններ լինել: Եվ ի՞նչ է նշանակում գործող նախագահի լեգիտիմությունն ապացուցելու համար հանրաքվե անցկացնել: Օրենքի նման որևէ կետ գոյություն չունի: Ի՞նչ է՝ ինչ-որ բաներ են հորինվում, կեղծ օրակա՞րգ է ստեղծվում, ուզում ենք շարժվել այդ կեղծ օրակարգով ու ցույց տալ աշխարհին, որ ունենք ինստիտուտներ ու սուբյե՞կտ ենք: Առաջին հերթին սա ծիծաղ կառաջացնի, երկրորդ՝ իրականում վտանգներ է պարունակում, ինչը որևէ կերպ թույլ տալ չի կարելի:

Այլ ճանապարհով պետք է գնալ: Արցախում անելանելի վիճակում հայտնված մարդիկ այլ երկրներում լավ ապրելու ելքեր չեն փնտրում, գիտեն, որ Արցախն է հայրենիքը, որի յուրաքանչյուր պատառիկի համար պետք է պայքարեն: Նրանք գիտակցում են, որ կարող է ստեղծվել ճգնաժամային իշխանություն, որը կլինի լեգիտիմ, և արդյունքում կլինեն ընտրություններ, կընտրվի նախագահ, ու նոր իշխանություն կձևավորվի: Իսկ այն շահարկումները, թե սա վտանգավոր է, արդյունք չեն տալու: Մենք այսօր կորցրել ենք առավելագույնը, քան կարող էինք կորցրել: Մենք անծայրածիր Եռաբլուր, մեծ եղբայրական պանթեոն ունենք, չունենք Արցախի 75 տոկոսը, վտանգված են ՀՀ սահմաններն ու պետականությունը: Սրանից ավելի վատ կարգավիճակ հնարավոր չէ ունենալ: Վարանելու դեպքում որպես ազգ երկրի երեսից ջնջվելու ենք»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԱմիօ բանկը մասնակցեց «Բանկերը և բիզնեսը Գյումրիում՚ էքսպոյին Հունվարի 1-ից թոշակները 1000 դրամով չեն բարձրանա․ նախարարությունից պարզաբանում են Հակակոռուպցիոն կոմիտեն նշում է կազմավորման և գործունեության հոբելյանական 5-րդ տարեդարձը Իսկ եթե Ձեր նոր տան պատմությունը սկսվի հենց այս երեք օրերին. Ամիօ բանկը՝ «Տուն էքսպո»-ում Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյունի զոհերի թիվը հասել է 6-ի Վրաստանում հայտնաբերված՝ uպանnւթյան մեղադրանքով հետախnւզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան ԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է. ըմբիշը կլքի ցանկալի փեսացուների շարքը Տաքսու վարորդը սպանել է կնոջը և նրա ընտանիքի վեց անդամներինՄահացել է «Ռազնյե Լյուդի» ռոք խմբի ղեկավար Ալեքսանդր ՉերնեցկինԿենդանակերպի այս նշանները թևակոխում են անհավանական հաջողության և հաղթանակի շրջան Աբու Դաբիում բանակցությունները կվերաբերեն այն սկզբունքների համաձայնեցմանը, որոնք կհաստատվեն Ուկրաինայում լիարժեք կարգավորման շուրջ բանակցությունների ավարտին. Լավրով Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըԵրևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել Էրդողանը պատրաստ է Ստամբուլը կրկին դարձնել Ուկրաինայի շուրջ բանակցությունների հարթակ Սրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանՄոլդովան հրաժարվել է ռուսական գազից, որն ութ անգամ ավելի էժան էր. Շոյգու Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 2-8-ը Ընդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ Սավգուլյան Երևանում «BMW X5»-ի վարորդը ոչ սթափ վիճակում կոտրել է ծառն ու աղբամանը և հայտնվել երթևեկելի գոտում Երկու տարեկան երեխայի գլուխը խրվել է մանկական գիշերանոթի մեջԼավրովը հայտարարել է, որ Աբու Դաբիում բանակցությունների առաջին կետը կլինի Ռուսաստանի և Ուկրաինայի անվտանգության հարցը Քաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն ու Փուրմոհամմադին քննարկել են ՀՀ–Իրան սահմանային ենթակառուցվածքների զարգացման մասին հարցեր Ֆոն դեր Լայենը հաստատել է ԵՄ մասնակցությունն ԱՄԷ-ում կայանալիք Ուկրաինայի հարցով բանակցություններին Ընտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն ՄանվելյանՌուբիոն Աբու Դաբիում Ուկրաինայի հակամարտության շուրջ բանակցություններում առաջընթացի հույս ունի Կրետե կղզու մոտակայքում միգրանտներ տեղափոխող նավից հայտնաբերել են 12 զոհվածի մարմին Գազի գնի բարձրացման հնարավորությունը չի բացառվում. Դավիթ Խուդաթյան Ժամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևը Հայաստանը և Իրանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Ինչու է Նիկոլ Փաշինյանը մեկնում Թուրքիա. մանրամասներԹուրքիայի գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը քննարկում են առաջնորդների հնարավոր հանդիպման օրակարգը. Պեսկով Եռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանԹեհրանը Բաքվի որոշումը ոչ բարեկամական քայլ է որակել Հանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՄերցը նոր հայտարարություն է արել Պուտինի մասին Գորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է, տnւժած հատվածում դպրոցներ ու մանկապարտեզներ կան Շտապօգնության ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս մահացել է Նոյեմբերի 9․ 44-օրյա պատերազմի ավարտից անցել է 6 տարիՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան»