Երևան, 29.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գործարքները շուրջ 27 հազարով նվազել են, գները՝ աճել. անշարժ գույքի շուկան՝ 2020-ին․ «Փաստ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Նախորդ տարվա բացասական գործոններն, ըստ էության, չէին կարող շրջանցել նաև անշարժ գույքի շուկան: Դեռ միայն համավարակի գործոնը հաշվի առնելով՝ նախորդ տարվա առաջին կիսամյակի համար փորձագետները կանխատեսում էին անկում նաև այս ոլորտում: Կադաստրի պետական կոմիտեն հրապարակել է անշարժ գույքի շուկայի 2020 թ. ցուցանիշները, որոնցից պարզ է դառնում, որ այս շուկայում գրեթե բոլոր գործարքները նվազել են: Մի մասում՝ քիչ, մյուսում՝ ավելի շատ, բայց ընդհանուր շուկայում, ըստ էության, անկում կա, ինչը չենք կարող ասել գների մասին: Այսպես, ընդհանուր առմամբ, 2020 թ. ընթացքում անշարժ գույքի 158 659 գործարք է կատարվել, մինչդեռ 2019 թվականին գործարքների թիվը 186 061 էր:

Ստացվում է, որ 2020 թ.-ին 2019 թ.-ի համեմատ 27 402-ով պակաս գործարքներ են եղել: Միայն մայրաքաղաքում նախորդ տարվա համեմատ գործարքները նվազել են շուրջ 20 տոկոսով: Ինչ վերաբերում է Հայաստանում անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքներին ըստ տեսակների, ապա այս առումով ամենամեծ՝ 38 տոկոսը բաժին է հասել օտարումներին: Եվ սա այն դեպքում, երբ վարձակալության գործարքներին 100 տոկոսանոց սանդղակից 6,7 տոկոս է բաժին հասել, օրինականացման գործարքներին՝ 1,5, առաջնային գրանցմանը՝ 17,1, գրավադրմանը՝ 14,7, իսկ վերագրանցման գործարքներին՝ 7,2 տոկոս: Այդուհանդերձ, գրեթե բոլոր գործարքները 2020 թ.-ին 2019 թ. համեմատ նվազել են: Մասնավորապես, օտարման գործարքները նվազել են 15,3 տոկոսով, առուվաճառքի գործարքները՝ 10,4, նվիրատվությունները՝ 23,9, վարձակալությունը՝ 12,1, գրավադրումը՝ 22,5, ժառանգությունը՝ 16,7 տոկոսով:

Դրական դինամիկա կա միայն օրինականացման գործարքների դեպքում, որտեղ 2019 թ. համեմատ 2020 թ.-ին գործարքներն ավելացել են 12,8 տոկոսով: Ինչ վերաբերում է գործարքներին՝ արդեն ըստ գույքի տեսակների, նշենք, որ 2020 թ.ին ամենաշատը հողի գործարքներ են կատարվել: 100 տոկոսանոց սանդղակից հողի գործարքներին բաժին է հասել 38, 3 տոկոսը, բնակարաններին՝ 26,2, բնակելի տներին՝ 21,3, ավտոտնակներին՝ 3,6 տոկոս: Իսկ ամենաքիչ գործարքները եղել են արտադրական նշանակության շինությունների դեպքում՝ կազմելով 2,4 տոկոս: Միևնույն ժամանակ նկատենք, որ 2019 թ.-ի համեմատ 2020 թ.-ին բնակարանների գործարքները նվազել են 25,4 տոկոսով. նախորդ տարի 2019-ի համեմատ բնակարանների գործարքները նվազել են շուրջ 14 հազարով:

Նույն ժամանակահատվածում անհատական բնակելի տների գործարքները նվազել են 15,4 տոկոսով (թվով՝ 6169), ավտոտնակների գործարքները նվազել են 12 տոկոսով (թվով՝ 775), իսկ հողի գործարքները նվազել են 6,2 տոկսով (թվով՝ 4046): Խոսուն է նաև գյուղատնտեսական նշանակության հողերի գործարքների ցուցանիշը. այստեղ էլ 8,4 տոկոս նվազում կա: Գյուղատնտեսական հողերի նկատմամբ 2020 թ.-ին 3289-ով ավելի քիչ գործարք է կատարվել: Ընդհանուր առմամբ, մարզերում գործարքները 2019 թ.-ի համեմատ 2020 թ.ին նվազել են 11,8 տոկոսով: Այլ կերպ ասած՝ նախորդ տարի գործարքները մարզերում նվազել են ավելի քան 14 հազարով:

Առանձին դիտարկելով հանրապետության տարածքում կատարված օտարման գործարքների բաշխվածությունն ըստ գույքի տեսակների՝ նկատենք, որ 2020 թ.-ին ամենաշատը հողի և բնակարանի օտարման գործարքներ են եղել: Երրորդ տեղում բնակելի տներն են: Ինչ վերաբերում է օտարման գործարքի տեսակներին, ապա այս պարագայում առաջին տեղում առուվաճառքն է, որի գործարքները 76,6 տոկոս են կազմել: 2020 թ.-ին ՀՀ-ում, ընդհանուր առմամբ, առուվաճառքի 46 159 գործարք է եղել, մինչդեռ 2019 թ.-ին այդ թիվը 51508 էր: Ստացվում է, որ 2020 թ.-ին առուվաճառքի գործարքները 5349-ով նվազել են: Միայն Երևանում այդ ցուցանիշը նվազել է 22 տոկոսով: Մարզերի քաղաքային բնակավայրերում առուվաճառքի գործարքները նվազել են 12,3 տոկոսով, գյուղական բնակավայրերում՝աճել 1,1 տոկոսով: Առուվաճառքի գործարքների ամենամեծ մասնաբաժինը կրկին հողերին է բաժին հասել, երկրորդում բնակարաններն են, երրորդում՝ տները:

2020 թ. 2019 թ.-ի համեմատ ՀՀ-ում բնակարանների առուվաճառքը նվազել է 4817-ով, տներինը՝ 682, իսկ ավտոտնակներինը՝ 340-ով: Հասարակական նշանակության շինությունների առուվաճառքը նվազել է 341-ով, հողերի դեպքում առուվաճառքի գործարքները 2019 թ. համեմատ 852-ով ավելացել են: Դիտարկելով բազմաբնակարանային շենքերի բնակարանների գների ուսումնասիրությունները՝ նկատենք, որ պաշտոնական տվյալներով Երևանում բազմաբնակարանային շենքերի բնակարանների շուկայական միջին գները 1 մետր քառակուսի մակերեսի հաշվարկով 2019 թ.-ի համեմատ 2020 թ.-ին աճել են 7,5 տոկոսով: Իսկ մարզերի քաղաքներում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գները 1 մետր քառակուսի մակերեսի հաշվարկով աճել են 3 տոկոսով:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հարսանեկան արարողության մասնակիցների միջև վիճшբանություն է տեղի ունեցել․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոցՀայկական ապրանքների վրա դրվող սահմանափակումների մասին և ոչ միայն. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով նախատեսված բոլոր հնարավոր գործիքներով, այդ թվում փողոցով․ Աննա ԿոստանյանՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՄԻՊ-ն այցելել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ. առանձնազրույց է ունեցել զինծառայողների հետԱնչափահասին թրաֆիքինգի ենթարկելու մեջ մեղադրվողներից մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքըՄոսկվայի մարզում ուժեղ անձրևների պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվելԵկեղեցու շուրջ պայքարը տեղափոխվում է քաղաքական նոր հարթություն․ Արմեն ՀովասափյանՊահեստազորի զինվորականները՝ Հայաստանի ծառայության մեջ են միշտ․ Աննա ՂուկասյանՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերն ըստ տարիքային խմբերիՎաղը Փաշինյանը կարող է է՛լ վարչապետ չլինել՝ Ադրբեջանը ռոզիսկ տա. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Արցախում խոշոր հրդեհներ ենՃապոնիայում տեղի է ունեցել 5.4 մագնիտուդով երկրաշարժ20 տարի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ղեկավարելուց հետո այսօր հրաժեշտ եմ տալիս այս պաշտոնին. Հրաչյա ՌոստոմյանՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափՍտեփանավանի և հարակից համայնքների դաշտերում նոր կոմբայնից բացի կաշխատի ևս մեկ կոմբայն. Ուժեղ ՀայաստանՍիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի այցը Նոյեմբերյանի շրջան տեղափոխվում է մյուս շաբաթ․ Անդրանիկ ԳևորգյանԲելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցը. Աննա ԿոստանյանԱնզորության գինը. երբ պետությունը կորցնում է իր գյուղացուն. Հրայր ԿամենդատյանՀայտնվել ենք անվերջ զիջումների մղձավանջում․ Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր քաղաքական վախճանը. Աննա ԿոստանյանԻնչ կլինի, եթե մեկ ամսով ամբողջ աշխարհում ինտերնետն անջատվիՈրքան է եղել Մովսիսյանի առաջին աշխատավարձը․ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունը «Մերձավոր Արևելքում սա կոչվում է «հրադադար»»․ Արտակ Զաքարյան Ռուս-ուկրաինական և իրանա-ամերիկյան դիմակայության ֆոնին՝ ՀՀ իշխանությանը հանձնարարվել է լավագույնս կատարել խամաճիկի դերը. Աբրահամյան Մեր երկրում անձնիշխանություն է տիրում, որը գնալով վերածվում է բռնապետության. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ը հզnր hարվածներ կհասցնի Իրանին՝ որպես Հորդանանում զինծառայողների գնդակnծnւթյան պատասխան միջոց. Թրամփ Հրդեհ Հաղթանակ թաղամասում, կանխել են կրակի տարածումը դեպի բնակելի տուն Իրանը դատապարտում է ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի hարվածները Իրաքի տարածքին. Իրանի ԱԳՆ Երիտասարդների կարիերան, Հայաստանի աշխատաշուկան և ուսուցչի մասնագիտության հեռանկարներըՈտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար. Ավետիք Չալաբյանի ուղերձըՖասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է 9-րդ գումարման ԱԺ-ն ոչ լեգիտիմ է, և մենք պետք է ստեղծենք հանրային կառույց՝ որպես այդ ամենի զսպաշապիկ. Արեգ ՍավգուլյանՈրտե՞ղ է Հայաստանի վարդագույն կիրճը, որի մասին քչերը գիտենԿլիմայի փոփոխությունը նվազեցնում է գյուղատնտեսական մշակաբույսերի սննդարար արժեքը՝ մեծացնելով «թաքնված սովի» վտանգը. Լևոն Ազիզյան Նեթանյահուն հրաժարվել է Վաշինգտոնում հանդիպել Զելենսկու հետ Ինչո՞ւ են մոծակները որոշ մարդկանց ավելի հաճախ խայթում, քան մյուսներինԻրանը շաբաթների ընթացքում կստանա չինական hրթիռային համակարգեր. Reuters Զելենսկին Թրամփից խնդրել է Patriot-ի «ձմեռային փաթեթ»՝ էներգետիկ шղետ թույլ չտալու համար Դավթաշեն 1-ին թաղամասում այրվում է խոտածածկույթ․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Իսրայելի ԶՈւ-ն հարվածել է Գազայի մզկիթի շենքում գտնվող ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստին IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ըՕգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետներըՌԴ ՀՕՊ միջոցները խnցել են Ուկրաինայի ԶՈւ 619 ԱԹՍ. ՌԴ ՊՆ Կինը պատահմամբ կրակել է ամուսնու վրաԴիմացի´ր, կվերադառնանք. Ավետիք Չալաբյանը` գերված Արցախի մասինԱրմանը վերադառնում է Երևան. Ծառուկյանի գոտեմարտի օրն ու ինտրիգային մրցակիցը Ժողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով. Աննա ԿոստանյանՀայաստանում ընդգծված դիկտատուրա է․ ազդեցիկ ընդդիմախոսներին բանտարկում են. տեսանյութ Երբ մանևրելու տեղ այլևս չի մնացել. Տիգրան Դումիկյան