Երևան, 02.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Իշ­խա­նու­թյու­նը վեր­ջա­պես պետք է լուրջ հար­ցե­րով զբաղ­վի»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Արդարանալու ու մեղքը բացառապես այլոց վրա բարդելու ճանապարհը որևիցե լավ բան չի հուշում: Այս կարծիքին է քաղաքագետ Գագիկ Համբարյանը, որի խոսքերով, հաշվի առնելով նաև վերոնշյալ հանգամանքից բխող խնդիրները, իշխանությունը պետք է սկսի զբաղվել լուրջ հարցերով: Քաղաքագետը նկարագրված իրավիճակը մի քանի պատճառներով ու ավելի վաղ առաջացած հարցերով է բացատրում:

«Ամենակարևոր խնդիրն այն է, որ պարոն Փաշինյանը վերջապես պետք է հասկանա, որ ինքը երկրի թիվ մեկ դեմքն է, իսկ երկիրը ձևավորված է բազմաշերտ կառավարման համակարգից: Եվ երբ Ն. Փաշինյանը բոլոր հարցերի լուծումը վերցնում է իր վրա, դա արդեն իսկ նորմալ չէ: Օրինակներից մեկը մարզային դպրոցի գործադուլ-դասադուլի հարցն էր, որը պետք է լուծվեր մարզի կրթության վարչության պետի մակարդակով: Հենց սրանով է պայմանավորված խնդիրը: Մտածելով, որ ինքն ուր գնա, պետք է հարցերը լուծվեն, նա մեխանիկորեն սկսում է նաև մեղավորներ փնտրել: Վառ օրինակներից մեկը «Նորագավիթ» մաքսատան աշխատակիցներից մեկի վրա հոխորտալն ու դիմում գրելու հրահանգն էր: Սա նորմալ չէ: Եթե մենք փորձում ենք նմանվել ժողովրդավարական և օրենքի երկրի, ինչի մասին ամեն քայլափոխի հայտարարում է Ն. Փաշինյանը, ապա նման երկրում որևիցե վարչապետ կամ նախագահ որևէ հիմնարկության աշխատակցի իրավունք չունի հրամայել, որ դիմում գրի ու հեռանա: Իսկ ամենազավեշտալին դիմում գրելուց հետո Փաշինյանի՝ «թող դիմում չգրեր» հայտարարությունն էր: Սա է խնդիրը: Վարչապետն իր լիազորությունները չարաշահում է, իսկ մեր հասարակության մի ստվար զանգված իրավապես գրագետ չէ»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Գագիկ Համբարյանը շեշտեց, որ իրավիճակը այլ պատճառներ ևս ունի. «ՀՀ-ում ձևավորված իշխանական մարմինները իրենց գործառույթները չեն կատարում: Շատ դեպքերում այդ մարմինների, գերատեսչությունների ղեկավարներն իրենց տեղում չեն՝ ոչ կոմպետենտ են: Իսկ արդարանալը, ուրիշների մեջ մեղավորներ փնտրելը լավ հետևանք չի կարող ունենալ: Եթե վարչապետը յուրաքանչյուր լավ բան որպես իր ձեռքբերում է ներկայացնելու, ապա պետք է նաև պատասխանատվության զգացում ունենա և ընդունի, որ իր նշանակած բոլոր պաշտոնյաները իրենց տեղում չեն: Իսկ իրենց կատարած սխալների համար պետք է հենց ինքը պատասխան տա: Սերժ Սարգսյանի նկատմամբ առկա հակակրանքի պատճառը հենց նշվածը չընդունելն էր, հասարակության քննադատությունները չլսելն էր: Սերժ Սարգսյանը գրեթե նույն քաղաքականությունն էր տանում: Թավշյա հեղափոխությունից հետո գրեթե նույն քաղաքականությունը տանում է Ն. Փաշինյանը՝ չլսելով իր կողմից նշանակված որոշ պաշտոնյաների նկատմամբ հասարակության քննադատությունը ու հաշվի չառնելով նրանց նկատմամբ առկա անվստահությունը: Ավելին՝ Ն. Փաշինյանը փորձում է չքմեղանալ և հայտարարել, որ ինքն այդ ամենի համար մեղավոր չէ, մինչդեռ այն, ինչ տեղի է ունենում գործադիրում, այդ ամբողջի համար պատասխանատու է վարչապետը»:

Խոսելով մեկ այլ պատճառի մասին՝ քաղաքագետը հիշեցրեց կառավարության ծրագիրը:

«Այն բարի ցանկությունների հարթության մեջ էր: Իսկ հիմա, երբ կառավարությունն առնչվում է իրական խնդիրների հետ, նկատվում է, որ նրանք շատ դեպքերում լուծումների տարբերակ կա՛մ չունեն, կա՛մ լուծումների տարբերակները սխալ են: Սա է պատճառը, որ տարբեր մակարդակներում կոնֆլիկտ է առաջանում: Մեծ հաշվով, ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մենք իներցիոն կերպով ենք շարժվում առաջ: Տպավորություն է, որ նախորդ իշխանությունների օրոք առկա վատ երևույթներն իներցիայով ընդօրինակել են: Իսկ իներցիայով առաջ շարժվելը լավ բան չի հուշում ապագայում, իներցիայով երկար շարժվել հնարավոր չէ: Իշխանությունը պետք է վերջապես լուրջ հարցերով զբաղվի և վերջ տա PR-ով զբաղվելուն: Պետք է զբաղվի այն հարցերով, որոնք ծառացած են երկրի առաջ և առաջնային են հասարակության համար: Գործ պետք է արվի»,-նշեց մեր զրուցակիցը: Գ. Համբարյանը շեշտեց, որ հեղափոխությունից գրեթե մեկ տարի է անցել, բայց հասարակությունն իր մաշկի վրա դրական ազդեցություն չի զգացել: 

«Ինչպես հասկանում եմ, իշխանությունները կրկնում են նախորդների սխալները. ինչոր թվեր են ասում, որոնք ուղղակիորեն կա՛մ ֆանտաստիկ են, կա՛մ իրականությանը չեն համապատասխանում: Բայց հասարակությունն, այնուամենայնիվ, այդքան հիմար չէ: Վերջիվերջո, հասարակությունը դրականը պետք է իր մաշկի վրա զգա: Օրինակ՝ ես ուզում եմ հասկանալ՝ հայտարարված 50 հազար աշխատատեղից քանի՞սն են իմ հարազատ Շիրակի մարզում բացվել: Իրականում՝ ասելով չէ, իսկ այդ թվերն ուղղակի զայրացնում են»,-եզրափակեց քաղաքագետը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Թրամփը պլանավորում է Իրանի հետ հակամшրտության ավարտից հետո նավատորմ ուղարկել Կուբա Իրանը պատրաստ է դիվանագիտական միջոցառումներ սկսել, եթե ԱՄՆ-ն փոխի իր uպառնալից հռետորաբանությունը և uադրիչ գործողությունները․ Արաղչի ԵՄ գագաթնաժողովը՝ որպես շրջադարձային ռիսկ. արտաքին խաղերի գինը Հայաստանի համար Թրամփը հրաժարվել է զրահաբաճկոն կրել, որպեսզի գեր տեսք չունենա Սուրճը նվազեցնում է քաղցկեղի առաջացումը. ցնցող տվյալներ Հավանության է արժանացել և անհետաձգելի համարվել օրենքների նախագծերըԱռաջին հայացքից անլուրջ թվացող նշաններ, որոնք լուրջ առողջական խնդրի մասին են հուշումՄայիսի 5-ին, 6-ին և 7-ին լույս չի լինելու. հասցեներՊետական քաղաքականությունը պետք է միավորի հասարակությանըՀրդեհ Շիրակի փողոցում գտնվող պահեստում. 7 մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայրԱլիևին հունից հանել է Արցախի մասին եվրոպական բանաձևըԱնձրև, կարկուտ․ ի՞նչ եղանակ սպասել2027 թվականին մայիսի 1-ը` Սամվել Կարապետյանի հետ, այլ տեսք կունենա․ Նարեկ ԿարապետյանՄաքուր պոեզիա. «Ինտերի» հրապարակումը՝ նվիրված Հենրիխ Մխիթարյանի խաղին«Համահայկական ճակատ»-ի ներկայացուցիչ՝ Նառա Գևորգյանի տեսաուղերձըԳյումրի քաղաքի Ֆուրմանովի փողոցում` ավտոտնակում, այրվել է ավտոմեքենաՈղբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել էԶՈւ պահեստազորի փոխգնդապետ, ՀՃԿ անդամ Նառա Գևորգյանը գրառմամբ դիմել է Սուրեն ՊապիկյանինԷկոնմիկայի նախարարի արձագանքը Wildberries-ի խնդիրների և իմ մեկնաբանությունը ջերմոցային տնտեսությունների մասին․ Էդմոն ՄարուքյանՌոբերտ Քոչարյանը և «Հայաստան» դաշինքի պատգամավորները՝ արժանապատվության, ՔՊ-ի թեզերի և հայ-թուրքական հարաբերությունների մասինՊատասխանել եմ մի շարք հարցերի՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի և «ՀայաՔվե» միավորման համագործակցության անհրաժեշտության, նպատակների և համատեղ աշխատանքի տրամաբանության մասին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը մտադիր է շարունակել Արցախի հայկական ժառանգության ոչնչացումըԿոմիում ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել, 10 վիրավոր կաԿարճատև անձրև, ամպրոպ է սպասվում. տեղ-տեղ հնարավոր է կարկուտՓաշինյանն իր վստահված անձանց միջոցով Ռուսաստանի հետ կապերից շահույթ է ստանումԶՈւ պահեստազորի գնդապետ, ՀՃԿ անդամ Արտյոմ Սիմոնյանը հանրային դիմել է Սուրեն ՊապիկյանինՆերկայիս իրավիճակը փակուղային է. Արտակ Զաքարյան«Ուժեղ Հայաստան» և «ՀայաՔվե». միանանք, հզորանանք, որ հաղթե´նքԱյս պայքարի մեջ ինչ ուզում է թող լինի, կարևորը գիտենք՝ ուր ենք գնում․ Նարեկ ԿարապետյանՄեզ պետք է գործընկեր, որը գնում է մեր ապրանքը, ոչ թե վաճառում է մեր ապրանքից. Ն. Կարապետյան Վերջին տարիներին 7 գործարան ենք ստեղծել. տարին 40 միլիոն դոլար հետ ենք տվել սակագնին. Նարեկ Կարապետյան Ամենամեծ փորձն ունենք տնտեսության մեջ և դա վստահություն է տալիս մեր հայրենակիցներին. Նարեկ ԿարապետյանՈչ մի ապօրինի բան չենք անում, օրինական գործընթաց ենք տանելու. Լևոն ՔոչարյանԶելենսկու այցը կբարդացնի Ռուսաստանի հետ հարաբերությունները․ չի կարելի սրել իրավիճակը. Նարեկ Կարապետյան Յուրաքանչյուր հայ պետք է մտածի իր հայրենիքի մասին․ Ավետիք ՉալաբյանՍամվել Կարապետյանի ուժը ծայրահեղ աղքատությունը վերացնելու է 6 ամսվա ընթացքում. Նարեկ Կարապետյան Կողմ ենք Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությանը, բայց միայն հայկական շահը առաջ տանելու դեպքում. Նարեկ Կարապետյան Խանութի զուգարանում հայտնաբերվել է 14-ամյա դպրոցական աղջկա դի Արտահանումը Ֆրանսիա վերջին 8 տարիների ընթացքում անկում է ապրել 20%-ով. Նարեկ Կարապետյան Թուրքիան հնարավորություն կունենա էժան ապրանքով խեղդել մեր գյուղացու ապրանքը, պետությանը պետք է նորմալ տնտեսական քաղաքականություն. Կարապետյան «ՀՀ այսօրվա առաջնորդները խոսում են սիրուն, գործում են գեշ»․ Նարեկ ԿարապետյանՍպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով Մեր շատ գործընկերներ ասում են, որ այսպիսի խայտառակ նախընտրական պրոցես չեն տեսել եվրոպական և ոչ մի երկրում. Նարեկ Կարապետյան Անգամ Gallup-ի հարցումներով՝ հաջորդ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն չի լինելու. Նարեկ Կարապետյան Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի իր բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ. Հաջիև Հացի խնդիր ունեցող 5 հոգանոց ծայրահեղ աղքատ ընտանիքը ամսական կստանա 150 000 դրամ. Նարեկ Կարապետյան Նոր հարցումը խուճապի է մատնել «Քաղպայմանագրին» Իրանի դեմ գործողությունն ԱՄՆ-ին արժեցել է 100 միլիարդ դոլար. Արաղչի Որքան կիջնի հեղուկ գազի գինը Հայաստանում. մանրամասնում է Past.am-ը