Երևան, 13.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գործ անե­լու, երկ­րի ու ժո­ղովր­դի մա­սին մտա­ծե­լու փո­խա­րեն գնում են բռնաճն­շում­նե­րի ճա­նա­պար­հով

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Հայաստանում ծայրահեղ բարդ իրավիճակ է ստեղծվել: Կորոնավիրուսի համավարակի տարածումը շարունակում է նոր ռեկորդներ սահմանել, և գրեթե ամեն օր տասնյակ մահեր են գրանցվում։ Լուրջ պրոբլեմատիկ հարց է դարձել արդեն այն, որ կորոնավիրուսից մահացության միջին տարիքի անկում է նկատվում, ինչի մասին հայտարարեց նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Ստեղծված առողջապահական ճգնաժամի հետևանքով ծանր իրավիճակում է հայտնվել տնտեսությունը։ Եվ գրեթե բոլոր մասնագիտացված կառույցների գնահատականների համաձայն՝ այս տարվա արդյունքներով Հայաստանի տնտեսության աճը բացասական կլինի: Եվ արդեն ակնառու է, որ կորոնավիրուսի պանդեմիան ահռելի բացասական հետք կթողնի բազմաթիվ ոլորտների վրա:

Իշխանության ֆինանսատնտեսական բլոկի պատասխանատուները վստահորեն հայտարարում են, որ պետք է խնայողական ռեժիմի անցնել, քանի որ 2020 թվականի բյուջեով նախատեսված եկամուտները չեն հավաքագրվելու: Հայաստանի ներքին ծանր վիճակին գումարվում են նաև համաշխարհային տնտեսությունից եկող նոր բացասական ազդակները։ 

ԱՄՆ-ում և Չինաստանում, մասնավորապես Պեկինում կորոնավիրուսի տարածման նոր ալիքի մասին լուրերի ֆոնին համաշխարհային ինդեքսները կտրուկ անկում են գրանցել՝ ազդարարելով, որ համավարակը չի ավարտվել և շարունակում է վնաս հասցնել համաշխարհային տնտեսությանը: 

Հայաստանի տնտեսական գլխավոր գործընկեր Ռուսաստանում, չնայած առկա լավատեսությանը, վարակի տարածումը և դրա բացասական հետևանքները շարունակվում են։

Այնուամենայնիվ, հարկ է ընդգծել, որ Հայաստանի նման փոքր երկրի համար վարակի տարածման տեմպերը շատ ակնառու են, և դրանց արդյունքում տնտեսության մեջ հետևանքները շատ ավելի ծանր են լինելու, քան այլ երկրներում։

Ստացվում է, որ վարչապետի այն հայտարարությունը, թե ՀՀ-ն կորոնավիրուսի դեմ պայքարում պարտվել է այնքան, որքան աշխարհը, իրականությունից հեռու է, քանի որ աշխարհում կան բազմաթիվ երկրներ, որոնք արդյունավետ ճգնաժամային կառավարման արդյունքում կարողացան հասնել վարակի հետագա տարածման կանխմանը։

Օրինակ՝ Եվրամիության անդամ պետությունները վերաբացում են ներքին սահմանները։ Իսկ Իսպանիան, որը դարձել էր վարակի գլխավոր օջախներից մեկը, այս օրերին ընդունում է առաջին զբոսաշրջիկներին։ 

Վարակի հաղթահարման ուղով շարժվող պետություններն արդեն մտածում են տնտեսության վերականգնման ուղղությամբ և ճանապարհներ են փնտրում առավել տուժած ոլորտներն աշխուժացնելու ուղղությամբ, իսկ Հայաստանը դեռևս կորոնավիրուսի ճիրաններում է։

 

Պատահական չէ, որ քաղաքական ուժերի և հանրային շրջանակների մի ստվար հատված այս ծայրահեղ իրավիճակի պատասխանատուն համարում է իշխանություններին, որոնք ի վիճակի չեղան արդյունավետ ճգնաժամային կառավարման միջոցով կանխել վարակի հետագա տարածումը և ճգնաժամի խորացումը։ 

Իսկ բազմաթիվ մասնագետների գնահատմամբ՝ այսպես երկար շարունակվելու դեպքում առաջիկայում սոցիալական բունտ է սպասվում, քանի որ օրեցօր վատանում է քաղաքացիների սոցիալական վիճակը, հազարավոր մարդիկ մնում են առանց աշխատանքի, իսկ պետությունը չունի այնքան ռեսուրսներ, որպեսզի իր վրա վերցնի այդ մարդկանց ֆինանսական պահանջների բավարարումը։ 

Հանրապետությունում ստեղծված իրավիճակի էլ ավելի թեժացման համար պայմաններ են ստեղծում ներքաղաքական գործընթացները։ Առկա իրադրությունից դուրս գալու շուրջ ուղիներ փնտրելու փոխարեն իշխանությունները կենտրոնացել են ընդդիմադիրներին ճնշելու գործին, ինչի վառ դրսևորումն են ԲՀԿ-ի նկատմամբ բռնաճնշումները։ 

Իսկ երկրի ներսում թշնամանքի նոր դոզան ոչ մի կերպ չի բխում պետության շահերից՝ առավելապես առկա ճգնաժամը հաղթահարելու տեսանկյունից։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Գործում է իր թուրք «կուրատորների» միջոցով. «Փաստ»Հայտնաբերվել են անհետ կորած հոր և որդու մարմիններըԿոռուպցիա՝ Հայաստանի քաղաքացիների կյանքի որակը լավացնելու փոխարեն. «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ասուլիսը Ի՞նչը պետք է լինի թվային հեղափոխության չափանիշը Այն մասին, թե ինչպես են Հայաստանի քաղաքացիները ստիպված լինելու ապահովել իրենց ընտանիքների անվտանգությունը Փաշինյանի իշխանության օրոք. Ավետիք Չալաբյան«Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց. «Փաստ»Գազամատակարարման պլանային դադարեցումներ. որ հասցեներում գազ չի լինի հոկտեմբերի 14-ին Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական առևտրով Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց» Պետք է ոտքի կանգնենք և թույլ չտանք բուհերի քանդումը. Ցոլակ ԱկոպյանՖրանսիայում աշակերտների բողոքի ակցիաների պատճառով փակվել է շուրջ 200 վարժարան Թրամփը կարող է Ուկրաինային զրկել հետախուզական տվյալներից և Starlink-ից. Politico Վարդան Ջհանյան․ Հայաստանի հանքարդյունաբերության նկատմամբ միջազգային հետաքրքրությունն աճում էՀաշվառման քանի՞ հասցե կարող է ունենալ քաղաքացին. «Փաստ»Անօդաչու թռչող սարքերը Բուլղարիայի ափերի մոտ խորտակել են առևտրային նավ ու հարձակվել մեկ այլ նավի վրա Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական Կինը հարսանիքից հետո թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»Մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի «Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ»Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ»Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ»Ռոնալդուն կարիերայի 981-րդ գոլը խփեց, «Ալ-Նասր»-ն առաջին հաղթանակը տոնեց Ասիայի ՉԼ-ում Հրշեջ-փրկարարները, կանխելով կրակի տարածումը դեպի բնակելի շինություն, մարել են Վերին Կարմիրաղբյուրում բռնկված հրդեհը Բախվել են «Nissan Note»-ը և «ԶԻԼ» բեռնատարը․ կան վիրավորներ Քննարկման առարկա է դարձել անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը. «Փաստ»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ»Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ»Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»Հոկտեմբերի 13/14-ին լույս չի լինելուԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջԻսրայելցի նախարարը թիրախավորել է ԷրդողանինԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովՊայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ ՀայաստանԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էՀայտնի են արդյունքները Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի ավարտից հետոՌուսաստանը բաց թողեց խաղաղություն հաստատելու ևս մեկ հնարավորություն․ ԶելենսկիԻ՞նչ աշխատանք կընտրեր Նարեկ Կարապետյանը, եթե քաղաքականությամբ չզբաղվեր. ոգեշնչող հանդիպում երիտասարդների հետԽոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոցՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի երկու քաղաքացիների նկատմամբՎթարներ են. հոկտեմբերի 13-ին, 14-ին, 15-ին և 16-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԿառավարության փաստացի ղեկավարը ադրբեջանցու փաստաբանություն է իրականացնում․ Արեգա ՀովսեփյանԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԱրամ Վարդևանյանը այսօր հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետԻ՞նչ է տեղի ունեցել․ Դեբեդ գետից կնոջ մարմին են դուրս բերելՄիլիարդավոր դրամների վատնում` քաղաքացիների կյանքը լավացնելու փոխարեն